Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Իրավական տեղեկատվություն Օգտագործման պայմաններ

Բարի գալուստ  armat.im  կայք՝ Haykaberd ֆոնդի պաշտոնական ինտերնետային կայք,  (այսուհետ՝ կայք, կայքի ադմինիստրացիա):

Սույն կայքից որևէ նյութ դիտելու, ներբեռնելու, կամ այլ կերպ կիրառելու դեպքում՝ Դուք ընդունում եք կայքի օգտագործման բոլոր պայմանները (այսուհետ «Պայմաններ»):

Հեղինակային իրավունքներ

armat.im ինտերնետային կայքի ողջ բովանդակությունը   (տեղեկատվություն, հաղորդագրություններ, տեսագրություն, նկարներ և հնչյուններ) տրամադրվում է կայքի ադմինիստրացիայի կողմից:  Բովանդակության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է կայքի ադմինիստրացիային կամ այն կազմակերպություններին, ովքեր համագործակցում են կայքի ադմինիստրացիայի հետ:  Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Դուք համաձայնում եք,որ  armat.im  ինտերնետային կայքում տեղադրված կամ armat.im –ի միջոցով տրամադրված նյութերը նախատեսված են Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել կոմերցիոն նպատակներով և կամ կոմերցիոն հիմքերով:  Ինտերնետային կայքի բովանդակության չարտոնված կիրառումը համարվում է հեղինակային իրավունքի կամ մտավոր սեփականության այլ իրավունքների խախտում:   

Կայքի ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում փոփոխություններ կատարել ինտերնետային կայքում, ծառայությունները կարող են փոփոխվել, լրացվել կամ չեղարկվել:

Պատասխանատվության սահմանափակում

Կայքի ադմինիստրացիան ձեռնարկելու է բոլոր նպատակահարմար ու ողջամիտ քայլերը, որպեսզի ապահովի  armat.im կայքի անխափան աշխատանքը, սակայն պատասխանատվություն չի կրում կայքում հնարավոր  թերությունների հետևանքների համար:  Դուք չպետք է համարեք, որ armat.im կայքում կամ նրա բովանդակության մեջ առկա չեն սխալներ, կամ այն համապատասխանում է կոնկրետ այն նպատակներին, որոնք Դուք հետապնդում եք կայքից օգտվելիս:   

Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում սույն կայքում  Ձեր կամ երրորդ անձի կողմից տեղադրված  նյութի համար, ինչպես նաև armat.im-ին առնչվող կայքերում հիպերհղման կամ այլ միջոցներով տեղադրված այն նյութերի բովանդակության համար, որոնք չեն վերահսկվում կայքի ադմինիստրացիայի կողմից:  Ավելին՝ պարտադիր չէ, որպեսզի տվյալ կայքերի բովանդակությունը ընդունելի լինի մեզ համար: 

Կայքի ադմինիստրացիան չի կրում որևէ պարտավորություն որևէ վնասի համար, որն առաջացել է տվյալ կայքի կամ հղումով հասանելի նմանատիպ այլ կայքերի օգտագործման կամ օգտագործման անհնարինության հետևանքով, կամ ցանկացած այլ գործողությունների համար, որոնք Դուք կարող եք կատարել կամ բաց թողնել՝ հիմնվելով սույն կայքի տեղեկատվության վրա՝ ներառելով, սակայն չսահմանափակվելով անմիջական, անուղղակի կամ հետևանքային վնասով:

Դուք կրում եք լիարժեք և բացառիկ պատասանատվություն վերոնշյալ բոլոր գործողությունների համար: 

Պատշաճ օգտագործում

Սույնով Դուք համաձայնվում եք, որ ո՛չ կայքի ադմինիստրացիային, ո՛չ սույն կայքի օգտատերերին ոչ մի կերպ անհանգստություն և անհարմարություն չեք պատճառի  և դիտավորյալ թույլ չեք տա այլոց վարվել վերոնշյալ կերպ:  Դուք նաև համաձայնվում եք, որ սույն կայքը չեք օգտագործելու փոխանցելու կամ տեղադրելու ապօրինի, ինչպես նաև զրպարտիչ, վիրավորական, անպարկեշտ կամ  սպառնալից նյութեր կամ նյութեր, որոնք մեր կարծիքով   կարող են կայքի ադմինիստրացիային կամ ցանկացած այլ անձի պատճառել անախորժություններ կամ անհարմարություններ:  Կայքի օգտագործումը Ձեր կողմից չպետք է որևէ կերպ հանգեցնի կայքի գործունեության դադարեցմանը, վնասմանը կամ նրա անսարքինությանը:      

Գրանցում և անվտանգություն

Կայքից օգտվելու հնարավորություն ունենալու համար Դուք պետք է գրանցվեք և կայքի ադմինիստրացիային տրամադրեք թարմ, ամբողջական և հուսալի տեղեկատվություն: Գրանցման ժամանակ ամբողջական և հուսալի տեղեկատվության չտրամադրելը կարող է հանգեցնել կայքի հասանելիության ապահովման դադարեցմանը:  Ձեզնից կպահանջվի ընտրել գաղտնաբառ՝ հաշվառման հաշիվ մուտք գործելու համար:

Միևնույն ժամանակ Դուք ամբողջական պատասխանատվություն եք կրում Ձեր իսկ պրոֆիլում կատարվող գործողությունների համար, ինչպես նաև պարտավոր եք պատասխանատվություն ստանձնել Ձեր պրոֆիլում արդեն իսկ իրականացված գործողությունների համար՝ անկախ այն հանգամանքից արդյոք այդ գործողությունները իրականացվել են Ձեր թե այլ անձանց կողմից, Ձեր թույլտվությամբ, թե ոչ, միտումնավոր թե պատահական, կամ որևէ վիրուսի,  հաքերային հարձակման կամ անվտանգության կանոնների խախտման հետևանքով:  

Փոփոխություններ

Կայքի ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում պարբերաբար փոփոխություններ կատարել սույն Պայմաններում և սույն կայքի համար կիրառվող ցանկացած այլ փաստաթղթերում:  Սույն կայքի հետագա օգտագործումը կդիտարկվի որպես Պայմանների փոփոխությունների նկատմամբ Ձեր անվերապահ համաձայնությունը:

Պայմանագրի դրույթների

Եթե սույն Պայմանների որևէ դրույթ կամ սույն կայքի համար կիրառվող որևէ փաստաթուղթ համարվում է անվավեր,իրավաբանական ուժը կորցրած կամ որևէ այլ պատճառով չեն կարող հիմք հանդիսանալ հայցի համար, ապա այդ դրույթը համարվում է դադարեցված և չպետք է ազդի մյուս դրույթների իրավաբանական վավերականության վրա:   

Կիրառվող իրավունք

Սույն կայքի կամ  սույն կայքի միջոցով տրամադրված որևէ այլ ծառայության  օգտագործման հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերն ու տարաձայնությունները լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության  և համապատասխան միջազգային պայմանագրերին համապատասխան:  Բացառվում է որևէ երրորդ երկրի օրենսդրությանը վերաբերող հակասական նորմերի կիրառումը: 

Իրավասություն

Սույն կայքի օգտագործման  հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերն ու տարաձայնությունները կարգավորվում են բանակցությունների օգնությամբ:

Եթե ողջամիտ ժամկետում (ոչ ավելի քան երեք ամիս) համաձայնություն ձեռք չի բերվում, ապա բոլոր հարցերը պետք է լուծվեն ՀՀ համապատասխան դատարանի միջոցով:




ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԱԱԳՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր դրույթներ

Անձնական տվյալների մշակման, պաշտպանության քաղաքականությունն ու տեղեկատվական անվտանգությունը վերաբերում են Armat.im վեբ կայքի ու դրա հետ փոխկապակցված անձանց կողմից Օգտատիրոջ մասին ստացված ողջ տեղեկատվությանը:

Օգտատերը հայտնում է իր համաձայնությունը անձնական տվյալների մշակման, պաշտպանության քաղաքականության և տեղեկատվական անվտանգության պայմանների հետ Armat.im վեբ կայքում գրանցվելու պահին:

Կայքից այդուհետ օգտվելը նշանակում է, որ Օգտատերն անվերապահորեն համաձայն է անձնական տվյալների մշակման, պաշտպանության քաղաքականության և տեղեկատվական անվտանգության (այսուհետ ՝Քաղաքականություն) հետ, հետևաբար՝ դրանում նշված անձնական տվյալների մշակման պայմանների հետ:

Այդ պայմաններին չհամաձայնելու դեպքում, Օգտատերը պետք է ձեռնպահ մնա Armat.im վեբ կայքից օգտվելուց:

Հիմնական դրույթներ

1. Տվյալ Քաղաքականությունը համարվում է «Հայկաբերդ» հիմնադրամի (այսուհետ`Կայքի ադմինիստրացիա) պաշտոնական փաստաթուղթը և սահմանում է https://armat.im (այսուհետ ՝ Վեբ կայք) կայքի օգտատերերի՝ ֆիզիկական կամ իրավական անձանց մասին տվյալների մշակման և դրանց պաշտպանության կարգը:  

2. Այս Քաղաքականության նպատակն է ապահովել օգտատերերի մասին տվյալների պաշտպանությունը, այդ թվում կանխարգելել նրանց անձնական տվյալների անթույլատրելի լուսաբանումը:

3. Այն բոլոր հարաբերությունները, որ կապված են տվյալների հավաքագրման, պահպանման, տարածման և պաշտպանության հետ, կարգավորվում են սույն Քաղաքականությամբ, վեբ կայքի Ադմինիստրացիայի այլ պաշտոնական փաստաթղթերով և գործող ՀՀ Սահմանադրությամբ:  

4. Օգտատերերի կայքում մշակվող անձնական տվյալները.

4.1 Սույն Քաղաքանության շրջանակներում, «Օգտատիրոջ անձնական տվյալներ» ասելիս նկատի ունենք՝

ա) այն անձնական տեղեկատվությունը, որն Օգտատերը տրամադրում է կայքում գրանցվելիս կամ կայքից օգտվելիս, ներառյալ Օգտատիրոջ անձնական տվյալները: Այն տեղեկատվությունը, որի տրամադրումը պարտադիր է, նշված է հատուկ ձևով: Մնացած տվյալներն Օգտատերը տրամադրում է իր հայեցողությամբ:  

բ) այն տվյալները, որոնք ավտոմատ կերպով փոխանցվում են կայքին , դրանից օգտվելու ժամանակ՝ IP հասցեն, cookie ֆայլի տվյալներ, Օգտատիրոջ բրաուզերի մասին տվյալներ, կայք մուտք գործելու և դրանից օգտվելու ժամը, և այլն:

գ) այլ տվյալներ Օգտատիրոջ մասին, որոնց մշակումը նշված է կայքից օգտվելու պայմանների մեջ:

5. Սույն Քաղաքականությունը վերաբերում է միայն այն տեղեկատվությանը, որը մշակվում է վեբ կայքից օգտվելու ընթացքում: Վեբ կայքի Ադմինիստրացիան չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց տվյալների մշակման համար:

6. Վեբ կայքի Ադմինիստրացիան չի ստուգում Օգտատերերի անձնական տվյալների հուսալիությունը և չունի հնարավորություն դրանց արդյունավետությունը ստուգելու համար: Սակայն Ադմինիստրացիան ակնկալում է, որ Օգտատերը տրամադրել է հուսալի անձնական տվյալներ և ժամանակ առ ժամանակ թարմացնում է դրանք:

7. Օգտատիրոջ անձնական տվյալների մշակման նպատակը՝

ա) Սույն վեբ կայքը հավաքագրում և պահում է միայն այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են կայքում Օգտատիրոջ գործառույթներն իրականացնելու համար: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ Սահմանադրությամբ նախատեսված է որոշ ժամանակահատվածում անձնական տվյալների պարտադիր պահպանումը:

8. Օգտատիրոջ անձնական տվյալները կայքը մշակում է հետևյալ դեպքերում՝

ա) անձը նույնականացնելիս

բ) օգտատիրոջ հետ կապ հաստատելու նպատակով, այդ թվում կայքին վերաբերվող ծանուցումներ, տվյալներ և հարցումներ ուղարկելու, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից ուղարկված հարցումներն ու դիմումները մշակելու համար:

գ) վիճակագրական կամ այլ տեսակի հետազոտություններ անցկանցնելու համար (այս դեպքում օգտագործվում են անանուն տվյալներ)

9. Armat.im կայքի Ադմինիստրացիան անձնական տվյալների պաշտպանությունն իրականացնում է կնքված պայմանագրերի շրջանակներում փոխգործակցության, օրենսդրական ակտերի, նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համաձայն:

10. Անձնական տվյալներ՝ ֆիզիկական անձին վերաբերեղ ցանկացած տեղեկություն, ինչպես օրինակ անուն ազգանուն, հասցե, հեռախոսահամար, էլ. փոստ, անձի՝վեբ  կայքում կատարված գործողություններ:

11. Կայքում գրանցվելով, դուք համաձայնություն եք տալիս ձեր անձնական տվյալների հավաքագրմանը, օգտագործմանն ու փոխանցմանը ըստ սույն Քաղաքականության:

12. Երբ Դուք այցելում եք Մեր կայքը, գրանցվում եք այնտեղ կամ օգտվում ծառայություններից, ձեզնից կարող է պահանջվել տրամադրել որոշակի տեղեկություններ ձեր մասին: Մենք կարող ենք նաև հավաքել տեղեկություններ ձեր կողմից Մեր կայքի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ` ձեր կողմից Մեզ ուղարկված էլեկտրոնային նամակներից:

13. Հավաքված տեղեկությունները թույլ են տալիս մեզ անհատականացնել և բարելավել բաժանորդներին մատուցվող ծառայությունները, ապահովել մուտքի հնարավորություն վեբ կայքի բոլոր էջերին և թույլ են տալիս ազատ  գտվելու համար մեր կայքի բոլոր ծառայություններից:

«Հայկաբերդ» հիմնադրամը հանդիսանում է սույն վեբ կայքի միջոցով հավաքված  տեղեկատվության միակ սեփականատերը: Մենք չենք վաճառում, տարածում կամ օգտագործման իրավունքով տրամադրում այդ տեղեկատվությունն այլ անձանց սույն Պայմաններով չնախատեսված որևէ կերպ:

Մենք կարող ենք տրամադրել նման տեղեկություններ երրորդ անձանց միայն հետևյալ դեպքերում.

  • Երբ ստացվում է տեղեկության տրամադրման մասին Ձեր գրավոր կամ էլեկտրոնային համաձայնությունը

  • Երբ տեղեկության տրամադրումը պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ

  • Երբ տեղեկության տրամադրումը պահանջվում է սույն վեբ կայքի  օրինական իրավունքների և շահերի պաշտպանության համար:

Ցանկացած այլ դեպքում Մենք երրորդ անձանց չենք տրամադրում մեր կայքն օգտագործողի անձնական որևէ տվյալ:

14. Վեբ կայքի սույն Քաղաքականության հետ կապված խնդրահարույց իրավիճակների ծագման դեպքում գործում է ՀՀ օրենքը:

15. Armat.im վեբ կայքի Ադմինիստրացիան գործի է դնում անհրաժեշտ բոլոր կազմակերպչական և տեխնիկական միջոցները Օգտատիրոջ անձնական տվյալների ոչնչացումը, անօրեն օգտագործումը, փոփոխումը, պատճենումը, արգելափակումը, տարածումը, ինչպես նաև երրորդ անձանց կողմից իրականացվող գործողությունները կանխելու համար:

16. Հետադարձ կապ՝ հարցեր և առաջարկություններ

Ձեր հարցերն ու առաջարկները կարող եք ուղղարկել [email protected] էլ. հասցեին: