Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
«Ինչի՞ համշեցնակ խաբրե չես»

«Ինչի՞ համշեցնակ խաբրե չես»

«Մեդիալաբի» զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ, բանահավաք, «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը:

Պարոն Վարդանյան, մուսուլման դարձած համշենցիներն ինչպե՞ս են կարողանում պահել իրենց մշակույթը, ավանդույթները:

Շատ կարևոր է իմանալ, թե որքան ժամանակ է անցել նրանց իսլամ ընդունելուց: Համշենցիները մասսայաբար իսլամ են ընդունել 1720-ական թվականներին: Պատկերացրեք` 300 տարի առաջ իսլամ ընդունած հայեր են, և որքան մեծ փոփոխություններ են եղել նրանց մշակույթում: Բայց երբ նրանց հարցնում են` որտեղացի՞ ես, ասում են` համշենցի եմ: Ինչպես ես Ձեր հարցին` որտեղացի եմ, պատասխանեցի` վանեցի եմ, թե պետ պապս ու տատս 1915-ին են այնտեղից գաղթել: Համշենում գյուղերը սարերում ու անտառներում ցրված են: Մինչև 1950-60-ական թվականները Ռիզեի նահանգի համշենցիները հայերեն էին խոսում: Երբ էլեկտրականություն քաշեցին, հեռուստացույց բերեցին, այդ ժամանակ ռիզեցիները թրքախոս դարձան: Նրանք պահպանել են բազմաթիվ հայերեն բառեր, որոնց մի մասը գրի եմ առել իրենց գյուղերում: Մինչև այդ մարդիկ, մանավանդ կանայք, թուրքերեն չէին խոսում: Սարի ծայրին էին ապրում, որտե՞ղ պիտի սովորեին: Նույն վի ճակն էր նաև Արդվինի նահանգում, որտեղ մինչև 1970-80-ական թվականներին էլեկտրականություն անցկացնելը շատերը թուրքերեն չգիտեին: Հիմա երեխաները թուրքերեն մուլտ են նայում ու մանկուց թուրքերեն գիտեն: Հաճախ, երբ համշենցիների հետ նստած զրուցում ենք, նրանք թուրքերենի են անցնում: Ասում եմ` «Ինչի՞ համշեցնակ խաբրե չես» (ինչո՞ւ Համշենի բարբառով չես խոսում): Պատասխանը հայտնի է, մերօրյա շատ երևույթների մասին իրենց խոսվածքում համապատասխան բառեր չկան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` Համշենի բարբառը Թուրքիայի 18 վտանգված լեզուներից է:

(...)

Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք սկսեցիք Համշենով, համշենցիներով հետաքրքրվել: Ինչպե՞ս առաջացավ այդ հետաքրքրությունը:

1969 թվականին` դպրոցն ավարտելուց հետո, մորս հետ գնացինք Ադլեր` ծովափ: Մայրս ասաց` «Շատես պարապել, հոգնել, գնանք միքիչ հանգստացիր»: Ադլերի մոտ Մոլդովկա անունով գյուղ կա: Մոլդովկան հայկական գյուղ է, որտեղ համշենցիներից բացի ապրում են նաև էստոնացիներ, մոլդովացիներ: Ադլերում, ում տանը հանգրվանել էինք, Մոլդովկայից մտահոգ դեմքերով մարդիկ էին գնում-գալիս, ձեռքներին` թղթապանակներ: Նրանք մեզ պատմեցին, որ ցանկանում են Մոլդովկայում հայկական դպրոց բացել, բայց տեղական իշխանությունները դեմ են: Երբ նրանց հետ զրուցում էինք, որոշ բաներ չէինք հասկանում նրանց խոսքից: Հիշում եմ` տպավոր-վելէի, որ մարդուն «մաշտ» էին ասում և այլն, որ այդ մարդիկ պայքարում էին հայ մնալու համար: Երբ վերադարձանք Հայաստան, ում հարցնում էի Համշենի և համշենցիների մասին, կցկտուր բաներ էին ասում: Սկսեցի գրականություն որոնել, դա էլ չկար: Տարեկան հարյուր հազարավոր հայեր էին գնում այդ ծովափնյա քաղաքները, որտեղ համշենցիներ են ապրում, այնտեղ լողում էին, հանգստանում, բայց համշենցիների մասին համարյա ոչինչ չգիտեին: Հետո աշխատանքի ընդունվեցի «Պիոներ կանչ» թերթում ու սկսե ցի Աբխազիայի, Կրասնոդարի երկրամասի հայ երեխաների բանաստեղծությունները տպել: Այդ պես կապ ստեղծվեց համշենցիներիհետ: Մի օր էլ Ադլերից եկավ Անդրանիկ Զեյթունյան անունով մի համշենցի մանկավարժ, որը Հայաստանից գրքեր էր տանում, դպրոցներում բաժանում, ազգային ինքնապահպանման հարցերով էր զբաղվում: Նրա միջոցով գտա ինձ հուզող շատ հարցերի պատասխանները և ամրապնդեցի կապերս համշենցիների հետ:

Որքանո՞վ են ամուր այդ կա պերը: Որ քան գի տեմ` Հայաստանում կա մեկ «Համշեն» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպություն, որի փոխնախագահն եք, մեկ ռադիո հաղորդում` «Համշենական զրուցարան», որի հեղինակն եք, և մեկ ամսաթերթ` «Ձայն համշենական», որի խմբագիրն եք, Ձեր տանն եք այն պատրաստում:

Դե, եթե այդքանը գիտեք, ուրեմն այդքանն է: Տարիներ շարունակ նյութեր էի հավաքում, որ Երևանում Համշենին ու համշենահայությանը նվիրված թանգարան հիմնեմ, բայց հիմա հասկացել եմ, որ այդ երազանքը չի իրականանա: Մենք փոխվել ենք, ազգային գիտակցության սրընթաց անկում ենք ապրում: Կրասնոդարի երկրամասի ու Աբխազիայի համշենցիներին էլ նախկինի պես հետաքրքիր չէ Հայաստանի հետ կապերի պահպանումը: Երևան եկած համշենցուն խնդրում եմ թերթ, գիրք տանել իր հետ, անվճար բաժանել, չի տանում: Համշենցի ուսուցչին խնդրում եմ իր դպրոցի աշակերտների նկարներն ուղարկի թերթում տպելու համար, չի ուղարկում: Խորհրդային արգելքների տարիներին համշենցիները մարդ էին փնտրում պատմելու Ցեղասպանության իրենց պատմությունը, խոսելու իրենց մշակույթից ու բանահյուսությունից: Այսօր դա չկա: Հիմա խնդրում եմ, որ նյութեր ուղարկեն, տպագրեմ, շատերն անտարբեր են մնում:

Ասացիք, որ իսլամ համշենցիների բանահյուսությունը մեռնում է, և որ մենք բաց ենք թողել այդ բանահյուսությունն ունենալու պատմական պահը: Ե՞րբ էր այդ հնարավորությունը, ինչպե՞ս առաջացավ բանահյուսության փոխանցման խզումը:

1984-1987 թթ., երբ իմ նախաձեռնությամբ Կենտրոնական Ասիայի` Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի մահմեդական համշենցիների շրջանում բանահավաքություն էի անում, դեռ ողջ էին այն մարդիկ, որ իրենց աչքերով Եղեռն էին տեսել, նրանք նաև կարող էին ժամերով հեքիաթ պատմել, առակ, ասացվածք, հանելուկ ասել, երգեր ու խաղիկներ երգել: Այն ժամանակ հավաքեցի որոշ բաներ, բայց դժվարություններ ունեի, քանի որ բարբառը նոր էի սովորում: Իրենք էլ էին զարմանում, երբ լսում էին, որ հայ եմ, համշենցիների եմ փնտրում: Եղեռնի ականատես մի պառավ զարմացած ասաց. «Իսեր որդա՞ղ աբրի գուն, փա խա՞ձ ին թա» (Սրանք որ տե՞ղ են ապրում, մի՞ թե փախել են): Հիմա, երբգնում եմ Թուրքիա, եթե մի քանի խաղիկ ու հանելուկ եմ գրառում, գոհ վերադառնում եմ:

Բանահյուսությունը գրավոր ժառանգություն չէ, այլ` բանավոր: Մի՞ թե դժվար է սերունդներին բանավոր փոխանցել, պատմել հեքիաթները, խաղիկները, երգերը, առակները, հանելուկները:

Համշենցին չի ուզում իր երեխային համշենցիների բարբառն ու բանահյուսությունը փոխանցել:

Ինչո՞ւ:

Ին չո՞ւ էին Հայաստանում հայերն իրենց երեխաներին ռուսական դպրոց ուղարկում, տանը ռուսերեն խոսում, ռուսական մշակույթ քարոզում: Հայերենը ապագայում պաշտոններ ստանալու, այսպես ասած, հեռանկարային լեզու չէին համարում: Համշենցիներն էլ մտածում են` երեխան Համշենի բարբառով խոսի, այդ հեքիաթներն ու երգերը սովորի, որ վերջում ի՞նչ դառնա, համեստ թեյագործ կամ հովի՞վ: Նա ուզում է երեխան թուրքերեն սովորի, որ Ստամբուլում բարձրագույն կրթություն ստանա: Թուրքերն էլ համշենցիների գյուղերի դպրոցներում քարոզում են, որ համշենցիների լեզուն ու մշակույթը անարժեք են, ոչ ոքի պետք չեն: Հայաստանում, ուր պետական լեզուն հայերենն է, հայերեն գրքեր ու թերթեր են հրատարակվում, հայկական հեռուստաալիքներ կան, իրական հայրենասերներ շա՞տ կգտնես: Իսկ համշենցիներն այդպիսի պայմաններում ինչ պե՞ս պահպանեն իրենց ինքնությունը: Մի իսլամ համշենցի ինձ ասաց. «Ես ինչ պե՞ս ինձ հայ համարեմ, եթե չգիտեմ մեր ու մյուս հայերի ընդհանրությունների մասին, եթե չգիտեմ ձեր պատմությունը և ոչ էլ իմ պատմությունը գիտեմ»: Ու ես փորձում եմ նրանց վերադարձնել իրենց պատմությունը:

Հարցազրույցը`Մարինա Բաղդագյուլյանի
MediaLab.am

Աղբյուր`«Ձայն համշենական» թերթ, նոյեմբեր-դեկտեմբեր 2017.

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո