Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Երբ ջութակի մեղեդին՝ հոգու հայելին է. դասական երաժշտության աստղ Արա Մալիքյան
Մշակույթ

Երբ ջութակի մեղեդին՝ հոգու հայելին է. դասական երաժշտության աստղ Արա Մալիքյան

Արա Մալիքյանի անունը հայ հասարակության մեջ լայնորեն հայտնի չէ, բայց արժանի է ճանաչման մի շարք այլ հայտնի հայկական ծագմամբ տաղանդավոր երաժիշտների հետ միասին:  Արա Մալիքյանին բուռն ծափահարություններով են ընդունում աշխարհի տարբեր քաղաքներում և երկրներում ու ներկայացնում են որպես համաշխարհային մակարդակի իսպանացի ջութակահարի, ով ունի իր հատուկ, հիշարժան ոճը: 

Առաջին անգամ Արա Մալիքյանը ջութակը ձեռքն է առել 7 տարեկան հասակում, և զարմանալի չէ. ապագա աստղի հայրը ևս ջութակահար էր:  12 տարեկանում նա ունեցավ իր առաջին լուրջ ելույթը:  Երկու տարի անց՝ լսելով տղայի նվագը, դիրիժոր Հանս Հերբերտը նրան տրամադրում է պետական կրթաթոշակ, և Արան դառնում է ամենահեղինակավոր հաստատության՝ Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցի ամենաերիտասարդ ուսանողը:  Այս հնարավորությունը նրա առաջ նոր հորիզոններ է բացում՝ նրան դասավանդում են մեծագույն մանկավարժներ՝ Ֆրանկո Գուլլի, Ռուջերո Ռիչչի, Իոլի Գիտլիս, Գերման Կրեբբերս և Ալբան Բերգ քառյակի որոշ անդամներ: 

Արա Մալիքյանը կոլորիտային է նաև, և ոչ միայն իր արտաքինի շնորհիվ, այլ եվրոպական և արևելյան երաժշտության համադրման հազվագյուտ պրոֆեսիոնալիզմով՝ հատկապես հայկական տարրերը իր կատարումներում կիրառելով:   Արայի՝ որպես անհատի կայացման նախադրյալները պայմանավորված են իր հարուստ անցյալով: «Ես ծնվել եմ Բեյրությում 1968 թվականին:  Ես երկրորդ սերնդի լիբանանահայ եմ: Դա յուրահատուկ ազգ է: Մենք հայեր էինք Հայաստանից դուրս» – ասում է Արան:

Հայկական արմատները, լիբանանյան անցյալը և հիմա՝ իսպանական ներկան:  Նախանձելի արագությամբ Արան ըմբռնում է ժողովրդական մեղեդիների ռիթմը և դրանք ներառում տարբեր ստեղծագործությունների մեջ՝ դասականից մինչև ջազ՝ իր իսկ խոսքերով դասական երաժշտություն ուսանելու հետ մեկտեղ նա նաև մանուկ հասակից սովորում էր ժողովրդական երգեր, այդ իսկ պատճառով իր մոտ այդքան բնական և հեշտ է ստացվում:   Ժամանակի ընթացքում այն դարձավ նրան տարբերակող առանձնահատկությունը համաշխարհային մակարդակի մյուս ջութակահարներից:

Ներկայումս նրա ռեպերտուարում տեղ են գտել ջութակի համար գրված գրեթե բոլոր համաշխարհային ստեղծագործությունները:

Երաժիշտը հիանալի նվագում է արաբական, իսպանական, գնչուական, հայկական և այլ մոտիվներ՝ համադրելով Եվրոպայի երաժշտական ավանդույթների հետ և բեմում ստեղծելով իսկական շոու:   Երաժշտի բազմաթիվ համագործակցությունների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սերուժ Կրաջյանի հետ համագործակցությունը, ում հետ Արան ձայնագրել է Ռոբերտ Շումանի սոնատների ամբողջական շարքը: Հայ կոմպոզիտորները միասին գրել են նաև «Մանրանկարներ» շարքը՝ երաժշտության հատընտիր ծաղկաքաղ ջութակի և դաշնամուրի համար:   

Արա Մելիքյանը մեծացել է Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի տարիներին և գիտի, թե ինչ է նշանակում տարրական իրերի կարիք ունենալ՝ ինչպիսիք են ուտելիքը, ջուրը, էլեկտրաէներգիան:  Օգտվելով ունեցած համաշխարհային համբավից՝ երաժիշտը համագործակցում է այնպիսի ծրագրերի հետ, որոնք ուղղված են բարելավելու անապահով մարդկանցը կենսակերպը, օրինակ, նա համագործակցում է «Պայքար սովի դեմ» ՀԿ-ի հետ:

natamoreno.com 

Շատ կցանակայի, որ հայկական հեռուստատեսությամբ ցուցադրեին Արա Մալիքյանի պես համաշխարհային մակարդակի երաժիշտների ստեղծագործությունները: 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո