Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Թուրքիայի առաջին կոմունիստ քաղաքապետը, Ֆատիհ Մեհմեդ Մաչողլու

Թուրքիայի առաջին կոմունիստ քաղաքապետը, Ֆատիհ Մեհմեդ Մաչողլու

Թուրքիայում անցկացված վերջին ընտրություններին քվեարկել են քաղաքացիների 84, 67%-ը: Ստորև ներկայացվում է կուսակցությունների հավաքած ձայները տոկոսային հարաբերակցությամբ: 

«Արդարություն և զարգացում կուսակցություն» ՝ 44,33%,  «Ժողովրդահանրապետական կուսակցություն»՝ 30,2%,   «Լավ կուսակցություն»՝ 7,31%, «Ազգայնական շարժման կուսակցություն»՝ 7,31%,   «Ազգերի դեմոկրատական կուսակցություն»՝ 4,24% : Ստամբուլի, Անկարայի, Ադանայի ու Անտալիայի բնակչությունը քվեարկել է  «Հանրապետական կուսակցության» օգտին, զարմացնելով նախկին իշխանական  «Արդարություն ու զարգացում կուսակցությանը»:  Այս արդյունքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է միասին աշխատելը: Հանրապետական կուսակցությունն ակտիվ աշխատում էր մեծ քաղաքների իր ընտրազանգվածի հետ:

Այս հոդվածը նպատակ չունի ձեզ ծանրաբեռնել ընտրությունների մասին ինֆորմացիայով. նպատակն է ձեզ ծանոթացնել Օվաջիկի նախկին քաղաքապետի ու Թունջելիի նոր քաղաքապետի՝ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ֆատիհ Մեհմեդ Մաչողլուի հետ: Հոդվածը գրված է ի նշան նրա հաղթանակի: Իսկ դուք այս տեքստը կարդալուց հետո հնարավոր է նույնիսկ ուզենաք տեղափոխվել Թունջելի կամ առնվազն այցելեք այդ քաղաքը:

Դերսիմը (Թունջելի) մի քաղաք է, որն ունի հրաշալի բնություն, հին պատմություն ու այսօր այն համարվում է Թուրքիայի առաջադեմ քաղաքներից մեկը: Վարչական կառավարման իր տեսակով  այն նույնսիկ ամենաառաջադեմն է: Պատճառն այն է, որ 2019 թ. ընտրությունների արդյունքում  «Կոմունիստական կուսակցությունը» ստանում է ամենաշատ ձայները, իսկ Թունջելի վարչական շրջանը դառնում է Թուրքիայի կոմունիստական ղեկավարությամբ առաջին քաղաքապետարանը:

Ֆատիհ Մեհմեդ Մաչողլուն ծնվել է Թունջելի նահանգի Օվաջիկ քաղաքում: Ընտանիքում տասնմեկ երեխա են եղել. նա առաջին զավակն էր: Աշխատել է առողջապահության ոլորտում: 2014-2019 թթ. զբաղեցրել է Օվաջիկի քաղաքապետի պաշտոնը:


Օվաջիկի քաղաքապետ եղած տարիներին նա օրինակ է ծառայել այլ քաղաքապետարանների համար: Քաղաքապետ նշանակվելու պահին քաղաքն ունեցել է մոտ 1, 151, 000  լիրա պարտք: Չորս տարի քրտնաջան աշխատանքի շնորհիվ Մաչողլուն հասցնում է այդ պարտքը 642,000 լիրայի:

Քաղաքապետ դառնալուն պես նա առաջինը բացում է քաղաքապետարանի իր գրասենյակի դռները, որպեսզի նրա հետ հանդիպել բոլոր ցանկացողները հանգիստ անեն դա: Դրանից հետո հատուկ ուշադրություն է դարձնում քաղաքի ամենակարևոր խնդրին՝ գործազրկությանը: Քաղաքի 60 %-ը գործազուրկ էին: Այդ հարցի լուծումը նա տալիս է կոոպերատիվների բացումով:

Ինչի՞ց է այս ամենը սկսվում:

Սկվում է նրանից, որ 650 ակր հող տրամադրում է արտադրության համար: Արդյունքում, դատարկ հողերը դառնում են ցանված, իսկ մարդիկ աշխատանք են ստանում: Սկսում են լոբի, կարտոֆիլ, սիսեռ մշակել: Բացի այդ, անապահով ընտանիքներին սուբսիդիաներ է տրամադրում, իսկ ուսանողներին՝ կրթաթոշակներ: Քաղաքում սկսվում է նաև մեղրի արտադրությունը:

Ներկա պահին Օվաջիկում մշակված հողատարածքների թիվը 25-ից դարձել է 600: Նախկինում քաղաքը հավաքում էր մոտ 25-26 տոննա բերք, իսկ հիմա ՝ 450-500 տոննա, իսկ արտադրանքի տեսակները մեկ-երկուսից  դարձել են տասներկու:

Կանանց համար կոմունիստ քաղաքապետը կոոպերատիվներում ապահովել է շատ լավ պայմաններ: Հիմա արդեն կոոպերատիվներում կանայք կարող են զբաղեցնել ղեկավար պաշտոններ:

Նույն քաղաքապետի նախաձեռնությամբ, ամիսը մեկ անգամ կազմակերպվել են ժողովներ: Կոոպերատիվների աշխատակիցները, սահմանափակ կարողություններով մարդիկ ու ուսանողները իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին ընդունում են համատեղ որոշումներ:

Այդպիսի ժողովներից մեկի ժամանակ կարևոր որոշում է ընդունվում՝ շրջանի մեջ ավտոբուսով երթևեկությունը անվճար դարձնել: Մաչողլուն ինքը չի օգտվում ծառայողական տրանսպորտից, այլ երթևեկում է ավտոբուսներով կամ նախընտրում է ոտքով քայլելը: Պետական աշխատողների ծառայողական տրանսպորտի բենզինի համար գումար հատկացվում է տեղի բյուջեից: Թուրքիայի միակ քաղաքը, որտեղ հասարակական տրանսպորտից օգտվելն անվճար է ՝ Օվաջիկն է:

Անընդհատ բարձրանում է ջրամատակարարման  վարձը: Ահա թե ինչ է ասում Մաչողլուն այդ մասին. «Ջուրն առաջին անհրաժեշտություն է, ու մենք ունենք դրանից օգտվելու իրավունք: Ինչպե՞ս կարելի   գումար վերցնել մի բանի համար, առանց որի մենք չենք կարող ապրել»: Իրավաբանական ինչ-ինչ պատճառներով, Մաչողլուն չի կարողանում ամբողջությամբ ազատել Օվաջիկի բնակիչներին ջրի համար վճարելուց: Սակայն նա նվազեցրել է դրա արժեքը մոտ 50 %-ով, իսկ ջրավարձը մարդիկ մուծում են ոչ թե ամեն ամիս, այլ եռամսյակը մեկ:

Բացի այդ, Մաչողլուն երեխաների ու երիտասարդների համար հասանելի է դարձրել հազարավոր գրքեր ու համակարգիչներ ունեցող գրադարանը:

Քաղաքապետը նաև նախաձեռնել է հետևյալ ծրագիրը. այն երեխաները, որոնք մի ժամ պարապում են գրադարանում կարող են անվճար օգտվել հեծանվից: Այդպիսով քաղաքում շատանում է ընթերցողների ու ակտիվ ապրելակերպ վարող երեխաների թիվը: 

Քաղաքացիներն անըդհատ հարց էին տալիս Մաչողլուին. «Ախր ինչպե՞ս է ձեզ հաջողվում սուբսիդիաներ ու այլ սոցիալական նպաստներ հատկացնել այդ բյուջեով»: Սրան ի պատասխան նա քաղաքապետարանի շենքի մոտ ծախսերի ու եկամուտների վերաբերյալ պաստառ է կախում, որտեղ գրված էր հետևյալը. «Եթե բյուջեից չգողանաս, այն բոլոր ծախսերը կհոգա»:

Հիմա Մաչողլուին ընտրել են Թունջելիի քաղաքապետ: Նրա նպատակն է դարձնել Թունջելին գյուղատնտեսության ու տուրիզմի կենտրոն: Նոր պաշտոնում նրա առաջին գործն է եղել քաղաքապետարանի շենքի պարիսպը հեռացնելը, որպեսզի քաղաքացիները հանգիստ կարողանան ներս գալ ու իրենց հարցերն ուղղել քաղաքապետարանի աշխատակիցներին: Նրան հարցնում են, թե կկարողանա արդյոք Թունջելիում իրականացնել այն, ինչ արել է Օվաջիկում, ինչին նա պատասխանում է. «Եթե ստացվեց հաջողության հասնել փոքր ու ենթակառուցվածքային առումով ոչ զարգացած քաղաքում, ինչն է մեզ խանգարում դա անել այս ժամանակակից ու խոստումնալից շրջանում, որտեղ կան բազմաթիվ հաջողությամբ գործող բնագավառներ»:

Հաշվի առնելով այն ամենն, ինչ արել է կոմունիստ քաղաքապետը,  մարդկանց մոտ նման հարցեր են ծագում. «Ինչու՞ այլ քաղաքի ղեկավարները նույն բանը չեն անում: Ինչու՞ այլ քաղաքներում ամեն ինչ թափանցիկ չէ: Ինչու՞ այնտեղ չի զարգանում արտադրությունը»: Նման հարցերից նոր հարցեր են ծագում:

Կոմունիստ քաղաքապետը բոլորիս օրինակ է ծառայում. «Եթե մի բան կա, որն ուզում ես, ուրեմն դա կստացվի: Դա հնարավոր է»:

Հուսով ենք, Թունջելիի քաղաքապետի գործունեությունը ու նրա հաջողություններն օրինակ են ծառայելու այլ քաղաքների ղեկավարների համար, ու նրանք նույնպես արժանապատվորեն իրականացնելու են քաղաքացիների հանդեպ ունեցած իրենց պարտավորությունները:

Շնորհավորում ենք Դերսիմին, շնորհավորում ենք կոմունիստ-քաղաքաապետ Ֆատիհ Մեհմեդ Մաչողլուին:

Թարգմանված է թուրքերենից:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո