Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Զազա ժողովուրդը. ովքե՞ր են նրանք

Զազա ժողովուրդը. ովքե՞ր են նրանք

Զազաներ կամ դիմլի՝ ժողովուրդ, որն ապրում է այժմյան Թուրքիայի արևելյան հատվածներում: Նրանց լեզուն զազայերենն է՝ քրդերենի բարբառներից մեկը: Զազա ժողովուրդն ապրել է այս տարածքում դարեր շարունակ, սակայն նրանք միայն վերջերս են իրենց գիրը ստեղծել ու մինչ այս միայն բանավոր խոսքի էին տիրապետում: «Զազա» անվանման ծագման վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ: Ըստ այդ վարկածներից ամենատարածվածի, այս ժողովրդի լեզվում շատ հաճախ օգտագործում է «զա» տառակապակցությունը, ինչպես օրինակ «դեզա», «վարզա», «բիրարզա», «խալզա» բառերում:

Զազաների առաջին բնակավայրերը եղել են Կասպից ծովի ափամերձ շրջաններում: Այն ժամանակ դրանք կոչվում էին «դայլամ», ու այսօր Իրանի մասն են կազմում: Չնայած զազա ժողովուրդը երկար ժամանակ ապրել է այդ տարածքներում, նրանք հետզհետե տեղափոխվել են Մոսուլ (քաղաք Իրաքի հյուսիսում), որոշ ժամանակ բնակվել այնտեղ ու տեղաշարժվել են դեպի այն տարածքները, որտեղ ապրում են այսօր, դեպի Անատոլիա:

Զազաները կողք կողքի ապրել են Իրանում երբևէ ապրած բոլոր ժողովուրդների հետ միասին: Իրանի տարածքում զազա ժողովրդի առաջին հարևանները եղել են պարսիկները, իսկ հետո՝ Մոսուլ տեղափոխվելուց հետո՝ արաբները: Մոսուլից Անատոլիա տեղափոխվելուց հետո զազաները սկսում են բարեկամանալ քրդերի հետ: Մի խոսքով, դարեր շարունակ, զազաները կողք կողքի ապրել են արաբների, քրդերի, պարսիկների ու թուրքերի հետ:

Զազայերենը համարվում է հյուսիս-արևմտյան իրանական լեզու ու պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Երբ նայում ենք այս լեզվի առանձնահատկություններին, պետք է նշել, որ զազայերենը կցական լեզու է, այսինքն արմատին վերջավորություններ ու վերջածանցներ ավելացնելու միջոցով կարելի է կազմել նոր բառեր: Նման հատկություն ունեն նաև արաբերենը, պարսկերենը, թուրքերենը: Միևնույն ժամանակ, զազայերենը կապված է նաև պարսկերենի, ֆրանսերենի, իտալերենի հետ: Այստեղից կարելի է եզրակացնել, որ զազայերենը չափազանց հին լեզու է:

Թյուր պատկերացում է ստեղծվել այն մասին, թե տարբեր շրջաններում ապրող զազաներն իրար չեն հասկանում, ու զազայերենը բարդ ու խճճված լեզու է: Երբ ուսումնասիրում ես տարբեր շրջանների գրավոր զազայերեն լեզուն, հասկանում ես, թե որքան  չնչին են տարբերությունները: Տարբերությունը հիմնականում կապված է հնչյունների ու մի քանի բառերի գրության հետ: Օրինակ, մի շրջանում ինչ-որ մի բանն արտահայտում են մեկ բառով, մեկ այլ շրջանում ՝ երկու: Բառընտրության մեջ տարբերությունները շրջանից շրջան նկատվում են, սակայն նման չնչին խոչընդոտները չեն խանգարում տարբեր շրջաններում բնակվողներին իրար հասկանալ:

Նշենք նաև, որ զազա ժողովուրդը երկար ժամանակ ապրել է գյուղական համայնքներում, ու հետո միայն նրանք սկսել են տեղափոխվել քաղաքներ: Չնայած դրան, շփման մեջ դեռ պահպանվել են այն ջերմությունն ու մտերմությունը, որոնք բնորոշ են փոքր բնակավայրերում ապրող մարդկանց: Այս ժողովրդին բնորոշ հատկանիշներից է նաև այն, որ չնայած ուրբանիզացիային, նրանք ինչ-որ տեղ հեռու են պահում իրենց քաղաքային կյանքից, ապրում են իրար մոտ ու պահպանել են իրենց կենցաղը:

Թուրքիայում զազա ժողովուրդը հիմնականում բնակվում է Անատոլիայի հարավ-արևելյան հատվածներում: Տեղացիների շրջանում զազաների ամենամեծ քանակությունը հաստատվել է Դիարբեքիրում, Բինգյոլում, Դերսիմում: Բացի այդ, ժողովրդի զգալի մի հատվածն ապրում է Էլազիգում: Դիարբեքիրի շրջանի սահմաններից այն կողմ, զազաները հանդիպում են Ուրֆայում, Սիվերեկում, Ադիյամանում:

Զազա ժողովրդի ներկայացուցիչներին կարելի է հանդիպել նաև Էրզրումի, Սիվասի, Աքսարայի բնակիչների շրջանում: Նրանցից շատերն ինչ-ինչ պատճառներով ստիպված են եղել տեղափոխվել այդ շրջաններ: Որոշ ժամանակ նրանք ապրել են այս հողերին, մեծ համայնքների մեջ: Կարելի է նույնսիկ ասել, որ այս քաղաքների զազա բնակչությունը քանակով հավասարվել է ոչ մեծ գյուղի կամ շրջանի բնակչությանը:

Զազա ժողովուրդն իրեն քու՞րդ է համարում, թե առանձին ժողովուրդ: Այս հարցի վերաբերյալ կան երեք վարկածներ: Զազաներից ոմանք իրենց առանձին ազգ են համարում, իսկ ոմանք իրենց թուրքերի շարքին են դասում: Հիմնական տարբերությունը կապված է գաղափարախոսական ու քաղաքական տարաձայնությունների հետ: Անցյալում, օրինակ, այս ժողովրդի շատ ներկայացուցիչներ կապված են եղել քրդական շարժման ու քրդական քաղաքականության հետ, ուստի իրենց քուրդ են համարում: Մինչդեռ այն զազաները, որոնք ինտեգրված էին հասարակության մեջ, ու համակարգի մաս էին կազմում, իրենց թուրք են համարում: Այդ դասին են պատկանում Էլյազիգում ու Դերսիմում ապրող զազաները: 1990-2000 թթ. այս ժողովրդի մեծ մասի մոտ ձևավորվում է ազգային գիտակցությունը: Այս ժամանակահատվածից հետո ավելի շատ զազաներ սկսեցին իրենց ոչ թուրք, ոչ էլ քուրդ համարել, այլ առանձին ժողովուրդ իր սեփական սոցիալական համակարգով: Այս դիրքորոշումն օրեցօր ավելի շատ տարածում է գտնում նրանց շրջանում: Ընդունելի է դառնում այն միտքը, որ այս ժողովուրդը պետք է ունենա իր առանձին կարգավիճակը, իր սեփական ապրելակերպն ու ապագայի մասին տեսլականը:

Զազաներն ու քրդերն այսօր ապրում են կողք կողքի Թուրքիայում ՝ արևելյան ու հարավ-արևելյան Անատոլիայում: Սրանք երկու ժողովուրդներ են, որոնք դարեր շարունակ միասին են ապրել ու գտնվել են նույն իշխանությունների ղեկավարության տակ: Երկար տարիներ նրանք ապրել են Օսմանյան կայսրության լծի տակ: 1923թ.-ից սկսած, Հանրապետության հռչակումից ի վեր, երկու ժողովուրդներն էլ եղել են իրավազուրկ: Նրանց մշակույթը, լեզուն ու հասարակական կյանքը եղել է սահմանափակ:

19-րդ դարի կեսին, իսկ ավելի կոնկրետ 1856 թ. զազա ժողովրդի ծագման թեմայով գիտական հետազոտություններ են մեկնարկում: Կարելի է ասել, որ մինչ օրս այդ թեման չի հասել իր վերջնական ակադեմիական ուսումնասիրությանը ու չկան բավարար տվյալներ այն ամբողջությամբ ուսումնասիրելու համար: Ուսումնասիրությունների զգալի մասն անցկացնում են արևմտյան գիտնականները: Հարկ է նաև նշել, որ հատկապես 2000-ական թթ. Թուրքիայում այս թեմայի շուրջ գրվում են զգալի թվով գիտական թեզեր, ինչից կարելի է եզրակացնել, որ թուրք հետազոտողները ևս այսօր հետաքրքրված են զազա ժողովրդի լեզվի, ծագման, մշակույթի ու արմատների ուսումնասիրությամբ: 2010 թ.-ից սկսած, համալսարանական շրջանակներում ուսանողների ու ասպիրանտների կողմից անկացվում են զգալի թվով ուսումնասիրություններ ժողովրդի պատմության ու լեզվի վերաբերյալ:

Վերջերս, գլոբալիզացիայի ու մոդերնիզացիայի տեմպերի արագացման հետ մեկտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես են զազա ժողովրդի մշակութային առանձնահատկությունները որոշակի ձևափոխության ենթարկվում: Փոքր ազգերին գնալով ավելի դժվար է դառնում գոյատևել ու պահպանել իրենց մշակույթն ու ինքնությունը: Գլոբալիզացիան բացասական ազդեցություն է թողել զազա ժողովրդի լեզվի ու հենց ժողովրդի վրա, ուստի  իրենց արմատները պահպանելու համար նրանք առաջին հերթին պետք է պահպանեն իրենց մ

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո