Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ՝ ՆԱ, ՈՎ ԴԵՄ ԳՆԱՑ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ
Հուշ

ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ՝ ՆԱ, ՈՎ ԴԵՄ ԳՆԱՑ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ

Շապիկի նկարը՝ Սոսե մայրիկը պատրոնդաշով

Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ կան օրինակներ, երբ կինը ոչ միայն ոգեշնչել է հայդուկին (ֆիդայինին), այլ ինքը նույնպես կողք կողքի կռվել է նրա հետ: Այսպիսի սիրո և միության ամենահայտնի պատմությունը համարվում է հայտնի ֆիդային Սերոբ Աղբյուրի և նրա ոչ պակաս հայտնի կնոջ՝ Սոսեի պատմությունը:  

Սերոբ Աղբյուրի մասին և նրա մասին, թե ինչու է նա համարվում ամենահայտնի հայդուկներից մեկը կարող եք կարդալ այստեղ:

Սոսեն Սերոբի համար եղել է սիրելի կին, ընկեր, ինչպես նաև զենքի ընկեր: 19-րդ դարի վերջում, երբ հայ ժողովրդի ազատագրական շարժումը թափ էր հավաքում, ազատամարտիկ-ազատագրողների շրջանում, որոնք իրենց նվիրել էին այս գործին, կար խիստ կանոն՝ չամուսնանալ, որպեսզի չունենան այլ թուլություններ և խնդիրներ, մեծ նպատակից բացի: Իսկ եթե արդեն իսկ ամուսնացել են մինչ ֆիդայինների շարքերը համալրելը, ուրեմն պետք է կնոջն ու երեխաներին հեռվում պահեին: Բայց Սերոբը՝ լինելով պայքարի հիմքում, ոչ միայն ամուսնացավ, այլև իր պայքարում ներառեց կնոջը:

Սերոբ Աղբյուր Վարդանյան, Սոսե մայրիկ Վարդանյան եւ նրանց որդիները

Ֆիդայիններն ասում էին, «Մենք բոլորս էլ ամուսնացած ենք, կնոջ, զավակի տեր ենք։ Եթե մենք ալ մեր կիները մեզի հետ բերենք, այլևս ինչպե՞ս կրնանք ազատ շարժվիլ։ Սոսեն ղրկենք Կովկաս կամ ուրիշ ապահով տեղ մը»: Չնայած այս բողոքներին, ֆիդայիններն ընդունում էին, որ Սոսեն՝ որպես կին-մարտիկ, նրանց ոգեշնչում էր:

Սոսեն ծնվել է 1868 թվականին Թեղուտ գյուղում (Բիթլիսի նահանգ, Օսմանյան կայսրություն), իսկ Սերոբը կողքի գյուղից էր՝ Սղարդ (Սողորդ), Նեմրութ լեռան հարավարեւելյան լանջին: Սոսեն իր մասին պատմում է.

«Ես շատ երես առած աղջիկ մըն էի մեր տան մեջ և, հետևաբար, միշտ կգտնվեի տղամարդոց մեջ ու համարձակությամբ կխոսեի բոլորի հետ։ Անգամ մը հորեղբայրներս կատակով ուզեցին գիտնալ, թե ես որո՞ւն հետ նշանվիլ կուզեմ։ Այդ օրը Սերոբն ալ եղբայրներուս հետ մեր տունն էր։ Ես հորեղբորս ըսի. «եթե նշանվիմ, Սերոբին հետ կուզիմ նշանվիլ»։ Բոլորն ալ խնդացին։ Սերոբն ալ խնդաց, բայց քիչ հետո լրջացավ, լռեց և հաց ուտելե հետո մեկնեցավ։ Քանի մը ամիս անցած էր այդ խոսքի վրա, երբ Սերոբի տունեն Մխեն եկավ իմ նշանը դնելու։ Կատակը լուրջի փոխվեցավ։ 1881-ին (եթե չեմ սխալիր) ես և Սերոբ ամուսացանք։ Ես տասն և երեք տարեկան էի։ Երկու տարի հետո ունեցա առաջին զավակս՝ Հակոբը»։

Այս խիզախ կնոջ ճակատագրի շրջադարձային պահը եղավ Գելիգուզան գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճակատամարտը: 1899 թվականին Սերոբ Աղբյուրն իր ջոկատի հետ միասին ապաստանեց Բիթլիսի Գելիգուզան կոչվող գյուղերից մեկում:Այդ ժամանակ այս ահեղ հայ ֆիդային, որը հանգիստ չէր տալիս քուրդ և թուրք ավազակներին, նրանց ամենացանկալի թիրախն էր: Նրանցից մեկին ՝ քուրդ առաջնորդ Բիշար Խալիլին, հաջողվեց կաշառել սասունցի Ավո անունով մեկ հայի, որը մատնեց Սերոբի գտնվելու վայրը: Արդյունքում թշնամուն հաջողվեց թունավորել Սերոբի ծխախոտը, և շատ շուտ նա հիվանդացավ ու նրա մազերը սկսեցին թափվել: Սոսեն բռնում է Սերոբի թևերից և ավագ որդու ՝ Հակոբի և Սերոբի եղբայրների ՝ Մխեի և Զաքարի հետ միասին, նրան տանում է դեպի դիրքը:

Չնայած հերոսական առճակատմանը ՝ Սերոբը, նրա ավագ որդին և եղբայրները զոհվում են այս ճակատամարտում, իսկ Սոսեն  աննախադեպ քաջություն է ցուցաբերում: Կռվի ընթացքում նա դիրքեր է գրավում և շարունակում է մարտը: Սակայն հակառակորդի ուժերն անխուսափելիորեն մոտենում էին: 

Կիսամեռ Սոսեին թուրքերը նետում են Բիթլիսի բանտը: 1904-ին բանտից դուրս գալուց և Սասունի հայերի ապստամբությունից հետո նա մեկնում է Վան, այնտեղից ՝ Կովկաս: Հայաստանի խորհրդայնացումից հետո Սոսե Մայրիկը մեկնում է Պոլիս, իսկ Ալեքսանդրիան (Եգիպտոս) դառնում է նրա վերջին ապաստարանը: Նրա մյուս որդին ՝ Սամսոնը, սպանվեց Կարինում (Էրզրում) զանգվածային ջարդերի ժամանակ: 

Պահպանվել է Եգիպտոսի մի հայկական ընտանիքի հիշողությունը Սոսե Մայրիկի մասին, որոնք դարձել էին նրա մոտ ընկերները: Մարո Խամանիրյան, Սոսեի ընկերուհի.

«Մենք հաճախ հավաքվում էինք նրա կողքը և խնդրում, որ նա պատմի՝ ինչպես ամուսնացավ, ինչպես կռվեց, ինչպես էր չարչարվում, ինչպես ազատվեց և հասավ Եգիպտոս: Արցունքները գլորվում և գլորվում էին,  նա պատմում էր ու պատմում, ցույց էր տալիս դանակի բազմաթիվ հետքերը, որոնք որպես պատիժ ստացել էր թուրք փաշային չենթարվելու համար: Նա մեզ թույլ էր տալիս կպչել իր ձեռքերին, նրա մարմնում կային հետքեր և փամփուշտի բեկորներ. (...) Մինչև հիմա հիշելով Սոսե Մայրիկին՝ ես չեմ կարողանում զսպել արցունքներս»: 

Սոսե Մայրիկը մահացավ 1957 թվականին Ալեքսանդրիայում: Նա 89 տարեկան էր: Նա վաստակել է հայ ժողովրդի անսահման հարգանքը, որը նրան անվանում էր «Մայրիկ» ՝ «մայր»: Իսկապես  Սոսեն մայր դարձավ ամբողջ ժողովրդի համար՝ անձնվիրաբար նվիրվելով ազգային-ազատագրական պայքարին: 

Սոսե Մայրիկը և Դրաստամատ Կանայանը (Դրո) Կահիրեում, 1947 թ. Դ.Կանայանը ազգային-ազատագրական շարժման առաջնորդ է, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը և դրա ռազմական նախարարը (1920 թ.):

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո