Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Երկար սպասված հայկական նախագիծ Սփյուռքի համար՝ MARAR 2019

Երկար սպասված հայկական նախագիծ Սփյուռքի համար՝ MARAR 2019

«ԱՐԱՐ» ու «Հայկաբերդ» հիմնադրամների հետ համատեղ, Պաշտպանության Նախարարությունը սկսում է մի նախագիծ, որն ուղղված է Սփյուռքի մեր հայրենակիցների ազգային դաստիարակության ամրապնդմանը:

Երիտասարդներն աշխարհի բոլոր անկյուններից հիմա կարող են գալ Հայաստան, որպեսզի մասնակցեն իր տեսակի մեջ յուրահատուկ հավաքներին: Հավաքները ներառում են ինչպես ռազմական, սպորտային խաղեր, այնպես էլ կրթամշակութային միջոցառումներ:

Տվյալ պահին անցկացվել են նմանատիպ երկու հավաքներ, որոնց մասնակցել են տարբեր երկրներից ժամանած երիտասարդներ: Ինչպես նշում են մասնակիցներն ու կազմակերպիչները, ծրագրի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները:

Ձեռք բերված փորձն ու էմոցիաները մարդիկ  տանելու են իրենց երկրներ ու հիշելու են տարիների ընթացքում: Հատկանշական է, որ նրանք ճանաչում էին Հայաստանը հայոց բանակի աչքերով, քանի որ այն ակտիվ մասնակցում էր նախագծին, մատակարարում անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու ապահովում մասնակիցների հարմարավետ կեցությունը:

Տաս օրվա ընթացքում մարդիկ ձեռք են բերում նոր գործնական հմտություններ, շփվում են այլ մասնակիցների ու տեղացիների հետ: Նրանք այսուհետ ուղղակի Սփյուռքից եկած մարդիկ չեն, այլ մարդիկ, որոնք «ճանաչել են» Հայաստանը, ու տանում են երկրի  բրենդն իրենց երկրներ, պատմում իրենց ընկերներին:

Ծրագիրը չափազանց ինտենսիվ է. այն ներառում է սպորտային խաղեր, մշակութային միջոցառումներ, դասընթացներ հետաքրքիր անձանց հետ, ճանապարհորդություններ ու արշավներ: Կազմակերպիչների առաջ խնդիր է դրված կարճ ժամանակում մասնակիցներին տալ որքան հնարավոր է շատ հմտություններ ու գիտելիքներ:

Ինչպես նշեց նախագծի ստեղծողներից մեկը ՝ Իգոր Զարգարյանը, «Գաղափարը հղացել է 2016 թ, Ապրիլյան դեպքերից հետո: Մենք ուզում ենք, որ երիտասարդներն ավելի շատ իմանան իրենց երկրի մասին ու սերտաճեն դրա հետ»:

Հատկանշական է, որ նախագծի թիրախը միայն հայերը չեն, դրա դռները բաց են բոլոր ցանկացողների համար, ավելին, մասնակիցների շարքերում եղել են ազգությամբ ռուս և վրացի տղաներ:

Նախագիծը բաղկացած է երկու մակարդակներից. առաջինը նրանց համար է, ովքեր արդեն մասնակցել են դրան, և նրանց, ովքեր առաջին անգամ են մասնակցում: Մասնակցել կարող են ինչպես տղաներն, այնպես էլ աղջիկները:

Նախագծի նպատակը ոչ միայն ինտենսիվ ուսուցումն ու երկիրը ճանաչելն է, այլ տարբեր երկրների մասնակիցների հետ կապեր հաստատելը:

Կազմակերպիչները խնդիր են դրել ապագայում կազմել խմբեր, որոնք կանցկացնեն տարբեր տակտիկական խաղեր ու կմրցեն միմյանց հետ: Շատ մեծ իրադարձություն է լինելու, որին մասնալցելու են նաև այն խմբերը, որոնք արդեն մասնակցել են հավաքներին: Նրանք մրցելու են իրար հետ, ընկերանալու ու հասցնելու իրենց հմտությունները բարձր մակարդակի, իսկ Հայաստանի Պաշտպանության Նախարարությունն ու կազմակերպիչներն ամեն ինչ անելու են, որ պայմանները միշտ մնան բարձր մակարդակի վրա, իսկ մարդկանց հանդեպ վերաբերմունքը (անկախ սեռից)  լինի ոչ թե «տուրիստական», այլ ռազմական, բարձր պահանջներով ու խիստ կարգուկանոնով:

Կազմակերպիչները խոստանում են, որ մոտ ապագայում ցանկացողներին կներկայացնեն ավելի մանրամասն տեղեկատվություն:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո