Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Թուրքիայի զավթողական գործողությունները Կիպրոսում։  Ո՞վ է դրանց խոչընդոտելու

Թուրքիայի զավթողական գործողությունները Կիպրոսում։ Ո՞վ է դրանց խոչընդոտելու

Այս տարվա հուլիս ամսից լրագրողական կայքերը ողողված են Կիպրոսում լարվածության աճի հետ կապված լուրերով։ Ինչպես հայտնի է, ներկայումս Կիպրոսը բաժանված է միջազգային ճանաչում ստացած Կիպրոսի Հանրապետության (ԵՄ անդամ) ու միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (այսուհետ՝ ՀԿԹՀ), միջև։ 

Ամեն ինչ սկսվեց այս տարվա մայիսին, երբ երկու թուրքական սուզանավերը՝ «Ֆաթիհն» («Գրավող») և «Յավուզը» («Ահասարսուռ») երկրաբանական ուսումնասիրություններ սկսեցին կղզում՝ ածխաջրածիններ գտնելու նպատակով։ Միջազգային իրավունքի համաձայն, տարածքային ջրերը գտնվում են բացառապես միջազգային ճանաչում ստացած Կիպրոսի Հանրապետության տնտեսական ոլորտում, ինչից հետևում է, որ թուրքական կողմի գործողություններն անօրինական են։ Իրավիճակն ավելի է բարդանում Թուրքիայի ռազմածովային ուժերի ներկայությամբ, ինչը փաստացի համարվում է ինտերվենցիա և ինքնիշխան պետության սահմանների ոտնահարում։

Թուրք ոստիկանը «Յավուզ» նավի կողքին / bdtonline.com 

Հույն-կիպրոսցիների ու թուրք-կիպրոսցիների բարդ փոխհարաբերությունները հասկանալու ու կղզին երկու մասի բաժանվելու մասին իմանալու համար, հարկավոր է թերթել պատմության էջերը։  

Հունա-քրիստոնեական երեք հազար տարվա պատմությունը 

Կիպրոս կղզին բնակեցված է եղել հույներով մ․թ․ա XIII—XI դդ․ի վեր։ Չնայած բազմաթիվ զավթումների (հռոմեացիների, բյուզանդացիների, խաչակիրների ու ֆրանկների իշխանություն), մոտ երեք հազար տարի հունական մշակույթը եղել է գերակայողը կղզում ու չի ենթարկվել ինչ-որ լուրջ սպառնալիքների մինչև XVI դ․ վերջը։ 

Կիպրոսի զավթումը Օսմանյան կայսրության կողմից

Օսմանյան կայսրության ստեղծման ու ընդլայնման ու դրան հաջորդող Մերձավոր Արևելքի ու Բալկանյան Կիպրոսի մահմեդականացման գործընթացներից հետո Կիպրոսը մնում է միակ քրիստոնեական օջախը ողջ Միջերկրական ծովի շրջանում, ինչը, սակայն, ժամանակի հարց էր․առաջին թուրքերը կղզում հայտնվել են XVI դ․ վերջին ՝ Օսմանյան կայսրության կողմից կղզին նվաճելուց հետո։ 1570 թ․Կիպրոսում եզրափակվում է քրիստոնեական-եվրոպական իշխանությունն ու սկիզբ է առնում մուսուլմանականը։ Կղզու ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով սուլթան Սելիմ Երկրորդը հրաման է արձակում Կիպրոսում 20,000 մուսուլմանների վերաբնակեցնելու մասին ու դրան զուգահեռ սրի են քաշում հույն ու հայ բնակչության մի մասին, իսկ մնացածին՝ բռնի կրոնափոխ անում։ 

 Հույն-կիպրոսցիները տարազներով, 1873 թ․/ wdl.org 

Սելիմիե մզկիթի վերածված Սբ․Սոֆիայի XIII-XIV դ․հունական տաճարը Կիպրոսի թուրքական հատվածում / David Millican

Կղզին բրիտանական իշխանության ժամանակ 

1878 թ․ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո, ռուսական ազդեցությունը թուլացնել ձգտող Բրիտանական իշխանությունը պայմանագիր է կնքում Օսմանյան կայսրության հետ՝ Կիպրոսը բրիտանական պաշտպանության տակ հանձնելու ու այն ֆորմալ Օսմանյան կայսրության սահմաններում թողնելու մասին։ Սակայն, 1914 թ․ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Բրիտանիան թուրքերից բռնակցում է Կիպրոսը, ի պատասխան այն բանի, որ թուրքերը պատերազմում  էին Բրիտանիայի հակառակորդի ՝ Գերմանական կայսրության կողք կողքի։

1923թ․ կնքվում է Լոզանի պայմանագիրը, ըստ որի քեմալականների իշխանության ներքո գտնվող Հանրապետական Թուրքիան հրաժարվում է Կիպրոսի հանդեպ ունեցած իր բոլոր պահանջներից, և 1925թ․ կղզին դառնում է Բրիտանիայի թագավորական գաղութներից մեկը։ Բրիտանացիների իշխանության ներքո գտնվելու ժամանակ, հույն-կիպրոսցիները բազմիցս հարց են բարձրացրել Հունաստանի հետ միանալու մասին (այս գաղափարները կոչվել են «էնոզիս»՝ պատմական հայրենիքի հետ միանալու շարժում)։

 Կիպրոսցի դպրոցականների երթը «էնոզիսի» պատվին, 1959 թ․ / histclo.com   

Որքան հնչեղ են դառնում էնոզիսի կոչերն ու գաղութային վիճակի դեմ պայքարը, այնքան վատթարանում են հույների ու անգլիացիների միջև հարաբերությունները։ Բրիտանիան սկսում է գաղտնի համագործակցությունը թուրք-կիպրոսցիների և թուրքական իշխանությունների հետ։ Նպատակն էր պահպանել հույների ու թուրքերի միջև հակամարությունը, դրանով իսկ հանդես գալ որպես հաշտարար և պահպանել իշխանությունը։ Ինչպես ասում են՝ բաժանիր ու տիրիր։ 

Բրիտանացիների ու թուրքերի գաղտնի համագործակցության արդյունքում 1950-ական թթ․ստեղծվում է «Թուրքիայի պաշտպաական կազմակերպությունը», որն աջակցում էր «թաքսիմ» կոչվող գաղափարին, այն է Կիպրոսի թուրքական հատվածի անջատմանը։ Անջատման քաղաքականությունը, որին այդպես ձգտում էին բրիտանացիները, գրեթե անհնար էր իրականացնել բնական ճանապարհով, քանի որ թուրքերը/մուսուլմանները սփռված էին ողջ կղզով մեկ և գրեթե երբեք մեծամասնություն չեն կազմել, իսկ Կիպրոսը հստակ երկու հատվածի բաժանելն անհնար էր լինելու անել առանց զանգվածային վերաբնակեցումների։ Այնպես է ստացվում, որ Բրիտանիայի թեթև ձեռքով «թաքսիմի» գաղափարը փաստացի կյանքի էր կոչվում։

1960թ․ օգոստոսի 16-ին Ցյուրիխ-Լոնդոնյան պայմանագրի համաձայն Կիպրոսը դառնում է անկախ հանրապետություն, ՄԱԿ և ԵՄ անդամ։ Ըստ պայմանագրի, Բրիտանիան տեղակայում էր կղզում իր բազաները՝ իրավիճակը վերահսկելու համար։ «Բրիտանական փոխզիջումն» այս դեպքում Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնում արքեպիսկոպոս Մաթևոսի, իսկ փոխնախագահի պաշտոնում թուրք-կիպրոսցի առաջնորդ Ֆազիլ Կյուչուքի նշանակումն էր։

Երրորդ մեկի կողմից փաթաթված զինադադարը թուրքերի ու հույների միջև նման էր հրանյութով լի արկղի․ «էնոզիսի» ու «թաքսիմի» գաղափարները ոչ մի տեղ չէին անհետացել, իսկ նոր էսկալացիան սպասում էր իր հերթին։ Կոնֆլիկտի ամենալուրջ էսկալացիան թերևս տեղի է ունեցել 1974 թ․հուլիսին, և ստացել է «Սև հուլիս» անվանումը։ Այդ ժամանակ է, որ սկսում են կյանքի կոչվել Կիպրոսի մի հատվածի գրավման թուրքական պլանները։  1974թ․ հուլիսի 20-ին, գործի դնելով խոշոր ռազմաօդային ուժերը, Թուրքիան կատարում է Կիպրոս ներխուժման առաջին քայլը։ Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հորդորներին ինտերվենցիան դադարեցնելու վերաբերյալ, 1974թ․ օգոստոսի 14-ին Թուրքիան սկսում է Կիպրոսը գրավելու երկրորդ փուլն ու զբաղեցնում կղզու տարածքի 37%-ը։ Կիպրոսը բաժանելու ամուր հիմքերը դրված էին։ 1983թ․ նոյեմբերի 15-ին թուրքական բանակի կողմից գրաված տարածքում հռչակվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ստեղծման մասին։

 Թուրքական բանակը Կիպրոսում, 1970-ական թթ․/ aljazeera.com 

«Թաքսիմի» գաղափարի իրականացումը․ Կիպրոսի քարտեզը 1974 թ․ բաժանումից հետո / Николай Сидоров 

ՀԿԹՀ հռչակումից երեք օր անց ՄԱԿ-ը հանդես է գալիս հայտարարությամբ, որում այդ հռչակումը համարում է իրավաբանական ուժ չունեցող։ Կղզու ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու մասին ՄԱԿ-ի կոչերը մինչ օրս արհամարվում են թուրքական իշխանությունների կողմից։ 

Ներկայումս, Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում ապրում են մոտ 160,000 անօրինական վերաբնակեցվածներ, որոնց թիվը մոտ երեք անգամ առավել է, քան թուրք-կիպրոսցի բնակիչների նախնական քանակը։ 

Կիպրոսի օկուպացիայի ու թուրքացման հետևանքներն են․ 

- անհետ կորած 1,400 հույն-կիպրոսցիներ;

- մշակութային ու տնտեսական ահռելի վնաս;

- էթնիկական զտումներ;

- քրիստոնեական/հելլենական մշակութային ժառանգության ոչնչացում։

Մեծի Տան Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը ավերված հայկական մենաստանում՝ Մակարավանքում, Կիպրոսի թուրքական հատվածում, 2019 թ․ հունիս /armenianorthodoxchurch.org 

Չնայած որ Կիպրոսի Հանրապետությունը միջազգային ճանաչում ստացած և ԵՄ անդամ երկիր է և օգտվում է դրանից բխող բոլոր իրավունքներից, դա չի խոչընդոտում Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ՀԿԹՀ-ին իրականացնել անօրինական երկրաբանական ուսումնասիրություններ վերջինիս տարածքային ջրերում, դրանով իսկ խախտելով երկրի ինքնիշխանությունը։ 

  Ցուցահանդես «Կիպրոս․ օկուպացիայի 45 տարիները»: Աթենք, Հունաստան / Քրիստոս Ավրամիդիս 

Թուրքական կողմին սաստել չեն կարող ո՛չ ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Ռուսաստանի կոչերը և, ո՛չ էլ ԵՄ Խորհրդի կիրառած պատժամիջոցները։ Ավելին, Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես է եկել սպառնալից հայտարարությունով․ «Ողջ աշխարհը հետևում է մեր վճռականությանը։ Ոչ մեկ չպետք է կասկածի, որ հերոսական թուրքական բանակը, որի համար Հյուսիսային Կիպրոսը հայրենիք է, առանց վարանելու կանի նույն բանը, ինչ արեց 45 տարի առաջ (նկատի ունի «Սև հուլիսի» դեպքերը), եթե դա հարկավոր է թուրք-կիպրոսցիների կյանքի ու անվտանգության համար»։ 

Աղբյուրներ՝  The World of Cyprus by Panayiotis Zaphiris; Cyprus: a Historical Overview by Dr. William Mallinson; газета «Вестник Кипра».

Թարգմանել է Մանան Աջամյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո