Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հայաստանի առաջին Հանրապետություն․ անկախ պետություն վեց դար անց
Հուշ

Հայաստանի առաջին Հանրապետություն․ անկախ պետություն վեց դար անց

Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է կարևոր տոներից մեկը։ 1918թ․հենց այս օրը հայտարարվում է հայկական պետականության ստեղծման մասին՝ Հայաստանի առաջին Հանրապետության, ու վեց դար ձգվող դադարից հետո հայերը կրկին ձեռք են բերում անկախ պետություն։

Անկախ Հանրապետության հռչակմանը  նախորդել են հերոսամարտեր, որոնցից կախված էր հայ ժողովրդի լինել չլինելու հարցը։ Առաջին Համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում ու ցեղասպանություն տեսած հայ ժողովրդին հաջողվում է ուժերը մոբիլիզացնել ու դիմակայել թուրքական կողմին։

Նախապատմություն

1917թ․ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո, ռուսական բանակը լքում է Արևմտյան Հայաստանն, ու դեռ վերջերս ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը կրկին մենակ է մնում ընդդեմ թուրքական ուժերի։ Չնայած թուրքական կողմի ու Անդրկովկասյան կոմիտեի միջև կնքված հաշտությանը, թուրքերն առիթը բաց չեն թողնում ու ռուսական բանակի հեռանալուց անմիջապես հետո սկսում են տարածվել դեպի արևելք․զբաղեցնում են Արևմտյան Հայաստանի տարածքն ու սկսում են շարժվել դեպի Արևելք, նպատակ ունենալով իրենց հսկողության տակ վերցնել ողջ Անդրկովկասը։ Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը գրավելուց հետո, 1918 թ․ մայիսի 15-ին նրանք մտնում են Ալեքսանդրապոլ (ներկայիս Գյումրի)։

Հայերի մոբիլիզացիան

1917թ․ դեկտեմբերին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը, որն այդ շրջանում հայ ազգային շարժման ղեկավար մարմինն էր, ինչպես նաև Հայկական Զինվորական խորհուրդը՝ զինվորական գծով ղեկավար մարմինը, Էրիվանի նահանգ են ուղարկում Արամ Մանուկյանին։ Վերջինս նախաձեռնում է Հայոց ազգային խորհրդին կից հատուկ կոմիտեի ստեղծումը, որը մինչ մայիսյան հերոսամարտերը ակտիվ գործունեություն է ծավալում։ Կոմիտեի հիմնական կարգախոսն էր սեփական ուժերի վրա հույսը դնելը։ Երեք ամսում՝ 1918թ․ հունվարից նրանց հաջողվում է անել գալիք պայքարի կարևորագույն քայլը՝ ձևավորել Էրիվանի ջոկատը։

Թուրքերի կողմից գրավված Ալեքսանդրապոլը Արևելյան Հայաստանի կաևորագույն քաղաքներից մեկն էր։ Թուրքական բանակի հաջորդ թիրախներն էին՝ Էրիվանը, Թիֆլիսը, Բաքուն․այն շրջանները որտեղ մեծ թվով հայեր էին ապրում, ու որոնց կյանքը կրկին վտանգված էր։

Սարդարապատի ճակատամարտը

Մայիսի 19-ին թուրքերը հասնում են Արարատի հովիտ, ու նույն օրը Էրիվանի խորհրդարանում քննարկումներ են ծավալվում նահանջելու մասին, որոնք, սակայն, դադարեցվում են Արամ Մանուկյանի կողմից․նահանջելու տեղ չկա, մնացել է Սևանը։ Նույն օրը Արամ Մանուկյանին զանգահարում է հայկական ջոկատի ղեկավարը՝ Մովսես Սիլիկյանն ու տեղեկացնում, որ զորքերին ղեկավարելն անհնար է դարձել, բացի այդ զինվորները բարոյալքված են, իսկ զենքի ու ուտելիքի պաշարներն ավարտվում են։ Արամ Մանուկյանը խնդրում է Սիլիկյանին մոբիլիզացնել բանակն ու խոստանում է երեք օրում տրամադրել այն ամենն, ինչ անհրաժեշտ է։

Մի քանի օրում Մանուկյանին հաջողվում է հավաքագրել հազար հոգուց ավելի կամավորների ջոկատ, ինչպես նաև զինամթերք ու մնացած անհրաժեշտ իրերը, ու դրանով բարձրացնել հայ զինվորների մարտական ոգին։ Դրա շնորհիվ, 1918թ․ մայիսի 22-ին հաջոցվում է հարձակում իրականացնել թուրքական ուժերի վրա։ Բանակի առաջնորդն  էր փորձառու հայ հրամանատար, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանն ու Սարդարապատի ճակատում նրան փոխարինող գնդապետ Դանիել բեկ-Փիրումյանը։ Հեծելազորի հրամանատար էր նշանակվել Քրիստափոր Արարատյանը։

Երկու օր տևած ծանր մարտերից հետո հայերին հաջողվում է ազատագրել գյուղ Սարդարապատն ու շարժվել դեպի Արաքսի կայարանը, որտեղ փոփոխակի հաջողություններով երկու օր անըդնդմեջ ծանր մարտեր էին անցնում։

Նահանջիմիտքնիսկբացառվածէր։ Որոշումէրկայացվելհանկարծակիիմատնել հակառակորդինունախահարձակ լինել՝ հակառակորդիհանդեպթվայինգերազանցությանտպավորությունստեղծելուհամար։ Հարձակման գերազանց պլանի շնորհիվ, հայերի՝ թվով սահմանափակ ուժերին հաջողվում է կոտորել թուրքական տասներեք հազարանոց բանակն ու մարտի դաշտում թողնել ավելի քան 3500 սպանված։ Կովկասյան ճակատում այս շրջանի մարտերի ընթացքում թշնամին երբևէ նման կորուստներ չէր ունեցել։ Հաղթանակը ջախջաիչ էր ու աննախադեպ։ Այսպիսով, Սարդարապատի ու Բաշ-Ապարանի ճակատամարտերում հաղթանակը թույլ տվեց կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան, ինչի արդյունքում 1918թ․ մայիսի 28-ին հռչակվում է առաջին Հանրապետության անկախությունը։

Բաթումի պայմանագիը

Հայերի՝ թուրքական կողմին հասցված ծանր հարվածները ստիպում են Օսմանյան կայսրությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ իրենց համար ձեռնտու պայմաններով հաշտություն կնքելու։ 1918թ․ հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության ու Օսմանյան կայսրության միջև կնքվում է Բաթումի պայմանագիրը։ Պայմանագրի կետերը հայկական կողմի համար չափազանց ծանր էին․Հայաստանի տարածքը կազմելու էր ընդամնեը 12,000 քառակուսի կմ (Էրիվան, Էջմիածին, Ալեքսանդրապոլ, Սևան)։ Հայաստանին արգելվում էր ունենալ 1500 հոգուց ավել զինվորական միավորում։ Հայ քաղաքական գործիչները, որոնք համոզված էին, որ հետագա պայքարի համար բավարար ներուժ չկա, որոշեցին գնալ նման քայլի։

Սարդարապատի հերոսամարտից յոթանասուն տարի անց, հայկական բանակը հերոսական հաղթանակ է տանում Լեռնային Ղարաբաղում։ Սա Արցախի տարածքը Ադրբեջանից ազատագրելուց ի վեր առաջին լայնածավալ հաղթանակն էր։ Մինչ օրս ընթացող սառը պատերազմի պայմաններում հայ քաղաքական գործիչներին անհրաժեշտ է վարել գրագետ ու կշռադատված քաղաքականություն՝ հայ զինվորի ձեռքբերումն այս անգամ ևս չկորցնելու համար։

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո