Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Փակվեց Ստամբուլի Աչքը
Հուշ

Փակվեց Ստամբուլի Աչքը

Նկարը՝  thenational.ae

Իննսուն տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող, Ստամբուլի խորհրդանիշ Արա Գյուլերը: Նրա կարիերան սկիզբ է առել 20-րդ դարի 90-ական թթ. ու արագորեն տարածվել Թուրքիայի սահմաններից դուրս: Աշխատել է այնպիսի հայտնի հրատակակչություններում, ինչպիսիք են Life Time Ամերիկայում, Stern Գերմանիայում, Paris Match ու Sunday Times Մեծ Բրիտանիայում: Արա Գյուլերն իրեն կոչում էր տեսողական պատմաբան. ողջ կյանքի ընթացքում նա արել է ավելի քան 800.000 նկարներ աշխարհի տարբեր հատվածներում, նկարել է մեծագույն արտիստների ու քաղաքական գործիչների, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Սոֆի Լորենը, Վիլյամ Սարոյանը, Ալֆրեդ Հիչքոքը Ուինսթոն Չերչիլն ու Ինդիրա Գանդին:

Վիլյամ Սարոյանն ու Արա Գյուլերը, 1976թ. / imgur.com

Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. Ստամբուլում, հարուստ հայ դեղագործի ընտանիքում: Հայրը՝ Տաճատ Տերտերյանը, ծնունդով Շաբին-Քարահիսարից էր և Ստամբուլում հրաշքով էր փրկվել 1915թ. ջարդերից: Հենց Ստամբուլում է որ նա հանդիպում է իր ապագա կնոջն ու երեխայի մորը՝ ստամբուլահայ Վերգին Շահինյանին:

Արան ծնվել ու մեծացել է գունեղ Ստամբուլում ու յոթանասուն տարիների ընթացքում նկարել է քաղաքի պատմական վայրերն ու մշակութային արժեքները, ինչի համար նրան դիմել են «Ստամբուլի աչք»: Որպես թուրք-հայկական արտիստ, ով կապված է իր արմատներին ու սիրում է իր հարազատ քաղաքը, նա կամուրջ էր դարձել թուրքերի ու հայերի միջև: Ստամբուլն, ինքնին, կամուրջ է քաղաքակրթությունների միջև, որ կապում է իրար արևմուտքն ու արևելքը:

Արա Գյուլերը նկարներ է արել ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում: Նրա նկարների շնորհիվ է, որ աշխարհն իմանում է Նեմրութ լեռան ու այդտեղ գտնվող հայկական հեթանոսական աստվածների արձանների մասին ու առաջին անգամ տեսնում Նոյան տապանը Արարատ լեռան վրա: Արան հատուկ ուղղաթիռ է նստել այդ նկարելու համար:

«Հայ ճարտարապետներն աշխարհում ամենահին ճարտարապետներից են: Նրանց աշխատանքները շատ էստեթիկ են: Ամեն անգամ դրանց նայելիս, աչքերս արցունքոտվում են»: (Արա Գյուլեր)

Արա Տերտերյանը հաճախել է Կենտրոնական հայկական դպրոցը և ապրել Բեյողլու թաղամասում (Թաքսիմ), որտեղ շատ վաղուց գտնվում էր հայկական գերեզմանատունը: 1930-ական թթ. Թուրքիայում օրենք են ընդունում ազգանունների վերաբերյալ, և ընտանիքը Տերտերյան ազգանունը փոխում է Գյուլերով, ինչը թուրքերենից թարգմանությամբ նշանակում է ժպտերես:

Տեսարան Ստամբուլից / Արա Գյուլեր

Արա Գյուլերը բազմիցս նշել է, որ նկարներում կարևորը կապը գտնելն է: Անասելի հմայքի ու նախանձելի համառության տեր ՝նա  կարողանում էր գտնել այդ կապը բոլորի հետ. մի քանի անհաջող փորձերից հետո համոզում է տարօրինակ Սալվադոր Դալիին ու բարդ բնավորության տեր Ալֆրեդ Հիչքոքին նկարվել: Ինքնահաճ Մարկ Շագալը համաձայնում է նկարվել միայն երբ իմանում է, որ Գյուլերը նկարել է մեծն Պիկասոյին: Չորս ձմեռային ցուրտ օրեր է անցկացրել Չապլինի դռան մոտ, մինչև որ վերջինս համաձայնել է և ներս է թողել նրան: Շատ ժամանակ է պահանջվել նաև Սարոյանի հետ հանդիպելու համար:

Արա Գյուլերը սիրում էր կյանքը ու փորձում էր փոխանցել այն  այնպես, ինչպես որ կա: «Արվեստը խաբկանք է, միայն նկարներն են փոխանցում իրականությունը»,- պնդում էր վարպետը:

Ստամբուլի երեխաները / Արա Գյուլեր 

«Արա» սրճարանը Ստամբուլի այցեքարտերից մեկն է, ուր հավաքվում է քաղաքի ողջ մտավորականությունն ու զբոսաշրջիկները: Ժամանակին, այստեղ սիրում էր լինել նաև համաշխարհային լուսանկարչական արվեստի հանճար Արա Գյուլերը: Տխուր է, երբ հասկանում ես, որ էլ երբեք չես տեսնելու նրա ալեհեր ուրվագիծը սեղաններից մեկի մոտ:

Սրճատան «Արա»

Արա Գյուլերը «Արա» արճարանում

Արա Գյուլերի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում: Վարպետին հրաժեշտ տալու էին եկել նրա ստեղծագործությունների բազմաթիվ երկրպագուներ, թուրք քաղաքական գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնց թվում էին արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ու քաղաքական գործիչ Գարո Փայլանը: Արարողության ժամանակ հնչեցին Գյուլերի սիրելի ստեղծագործությունները՝ «Դլե յաման», Կոմիտասի «Կռունկը», «Սարի գելինը»:

Արա Գյուլերը թաղված է Շիշլի հայկական գերեզմանատանը: Հատկանշական է, որ վարպետի գերեզմանը ծածկել են նաև հատուկ հողով, որը բերվել էր նրա հոր հայրենիքից՝ Շաբին-Քարահիսարից:

Թարգմանել է Մանան Աջամյանը

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո