Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հայ գեներալների գնդակահարությունը 1937 թվականին՝ մեկ քայլ հերոսի կոչումից դեպի հանցագործի համբավը
Հուշ

Հայ գեներալների գնդակահարությունը 1937 թվականին՝ մեկ քայլ հերոսի կոչումից դեպի հանցագործի համբավը

Խորհրդային ժամանակաշրջանի սկիզբը ազդանշող 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը ճակատագրական դարձավ միլիոնավոր  մարդկանց համար:  ԽՍՀՄ-ի՝ այդ թվում հայկական ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի պատկան մարմինները աչք չէին փակում:  Հատկապես տուժեց ազգի էլիտան, նրա լավագույն ներկայացուցիչները:  Ազգը պետք է դառնար որբ:  Սպանվածների շարքում կան անուններ, ում հայ ժողովուրդը բառացիորեն պարտական է իր այսօրվա գոյության համար, և այդ անունները ընդհուպ մինչև  XX դարի 80-ական թվականների վերջն ու 90-ական թվականների սկիզբը արգելված է եղել արտաբերել:    

Նույնիսկ վերականգնողական աշխատանքներից հետո շատերին ծանոթ չէ Հայաստանի փրկիչներ ու ազատարարներ՝ ականավոր գեներալներ Մովսես Սիլիկյանի, Քրիստափոր Արարատյանի և նրանց ընկերների անունները, որոնց կյանքն ընդհատվեց 1937 թ. դեկտեմբերյան մի ցուրտ առավոտ:

Գեներալներ Քրիստափոր Արարատյանը, Մովսես Սիլիկյանը և նրանց ընկերները կենտրոնական կերպարներ էին, որոնց գործողություններից էր կախված Սարդարապատում և Բաշ-Ապարանում թուրքական բանակի դեմ տարվող առանցքային ճակատամարտերի արդյունքը, ինչպես նաև պատերազմներից ու ցեղասպանությունից կեղեքված մնացյալ հայ ժողովրդի ճակատագիրը:  Դրանք այն մարտերն էին, որոնք պետք է ապահովեին Հայաստանի հետագա գոյությունը:

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ապրելու իրավունք ունենալու համար փոքր ազգերը  պետք է պայքարեն արյամբ:

Ցեղասպանություն ապրած հայ ժողովրդին անհրաժեշտ էր հավաքել վերջին ուժերն ու հակահարված տալ՝ գիտակցելով, որ պատերազմում են ոչ թե կյանքի այլ մահվան համար: 

1918 թվականի մայիսի 15-ին թուրքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան: Թշնամին շարժվում էր դեպի Արարատյան դաշտավայր և հաջորդ օրն արդեն իր վերահսկողության տակ էր պահում Արաքս կայարանը, որը Սարդարապատից ընդամենը 10կմ հեռավորության վրա էր:  Թուրքերը գերազանցում էին ինչպես սպառազինությամբ (40 նորագույն թնդանոթների դեմ հայերը դիմադրություն էին ցույց տալիս 18 հին թնդանոթներով), այնպես էլ մարդկային ուժով:  Ավելին՝ թուրքերին օգնում էին նաև գերմանացիները:

Ահա այսպիսի պայմաններում էին գործում գեներալները:  Իրադրությունն այնպիսին էր, որ նահանջելու տեղ չկար:  Հավանաբար, այդ հսկայական լարվածությունն էր, որ պատճառ հանդիսացավ երկրորդ դիվիզիայի հրամանատար Մովսես Սիլիկյանի և հրետանու հրամանատար Քրիստափոր Արարատյանի խելացնոր խիզախությանը:    


«Եթե Սարդարապատի մոտ հայերը պարտություն կրեին, «Հայաստան» բառը պարզապես կդառնար աշխարհագրական տերմին» – անգլիացի պատմաբան Կ. Ուոկեր:

Որոշում կայացվեց հանկարծակիի բերել հակառակորդին և առաջինը հարձակվել, որպեսզի թշնամու մոտ քանակային գերազանցության զգացողություն ստեղծվի:  Հայտնի է հրետանավորներին տրված Արարատյանի առաջին հրամանը՝  «Կրակել բոլոր մարտկոցներով!»:  Տաղանդավոր հրամանատարի ռազմական ռազմավարությունը թույլ տվեց թուրքերից զավթել 12 թնդանոթ:  Գեներալ Մովսես Սիլիկյանը ամուր գրկեց Արարատյանին և ասաց՝ «Փառք ու պատիվ քեզ Սարդարապատի Աստված, փառք ու պատիվ քո խիզախ հրետանավորներին...»:

Սարդարապատ և Բաշ-Ապարան 2 ուղի ունեցող ամենակարևոր ճակատամարտի ողջ հրամանատարությունը փաստացի գտնվում էր Սիլիկյանի ձեռքերում:  Նա ղեկավարում էր ընդհանուր ճակատը, որը փակում էր հակառակորդի՝ դեպի Երևան տանող ճանապարհը:  Սահմանափակ ուժերով նրան հաջողվեց ջախջախել թուրքական 13 հազարանոց ուժերը, որն իրավամբ աննախադեպ հաղթանակ էր: 

«Ես երբեք այնքան երջանիկ չեմ եղել, ինչպես 1918 թվականի մայիսի 25-ին» – Խ. Արարատյան:

Այսպիսով՝ երեքշաբաթյա հայ-թուրքական պատերազմի ողջ ժամանակահատվածում Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում տարած հաղթանակի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Երևան, որը թույլ տվեց 1918 թվականի մայիսի 28-ին հռչակել հայ ժողովրդի պետականությունը և ստեղծել Առաջին հանրապետությունը: 

Ռազմական հաջողությունները շահագրգռում են  հայ հրամանատարական կազմին շարունակել պայքարը հանուն հայոց հողերի ազատագրման, սակայն այդ գործին միջամտեցին քաղաքական գործիչները:  Բաթումիում կայացած բանակցություններում հայ պատվիրակները չեն իրազեկվել ռազմական հաջողությունների վերաբերյալ:   Արդյունքում՝ գրավված տարածքները կրկին անցան թուքերի վերահսկողության տակ:  Իր քաղաքական գործիչների պատճառով հազարավոր կյանքերի գնով հայերը ստիպված էին հրաժարվել իրենց հայրենի տարածքներից, իսկ անկախությունը հռչակվեց թշնամիներով շրջապատված մի փոքրիկ հողում:   

Հետագայում՝1919 թվականին, Մովսես Սիլիկյանի խորհրդով  Քրիստափոր Արարատյանը նշանակվելու է Առաջին հանրապետության ռազմական նախարար՝ «Անհրաժեշտ է նրան շնորհել վաստակած գեներալի կոչումը և թող որ աստծո օրհնությամբ ղեկավարի պաշտպանության նախարարությունը: Նա տաքարյուն է, կտրուկ, հայհոյող, բացի հայերեն լեզվից, հիանալի տիրապետում է նաև հրամանատարական լեզվին:  Բավական է խաղաքարտերը նրա ձեռքը տալ...»:

Շուտով նոր հնարավորություն է ընձեռնվում շտկելու ձախողված դիվանագիտության ծանր հետևանքները. Անգլիայի և Ֆրանսիայի զորքերի կողմից հալածված թուրքերը թողնում են Կարսը:  1920 թվականի ապրիլին գեներալ Սիլիկյանը մտնում է առանց մարտի թողնված  քաղաքը:  Արարատյանը, իր հերթին հրաժարվելով Հայաստանի կառավարությունում ստանձնած նոր պաշտոնից, նույնպես ուղևորվում է դեպի Կարս՝ մասնակցելու քաղաքի պաշտպանությանը:  Հայկական ուժերի հաջողությունը այս անգամ հանդիպում է արտաքին քաղաքական կոնյուկտուրայի փոփոխությանը. թուրքերն անցնում են բոլշևիկների կողմը:  Հայ քաղաքական գործիչները կրկին անգամ չկարողացան հաղթահարել ստեղծված իրավիճակը:  Տեղի է ունենում Կարսի խայտառակ հանձնումը:  Արարատյանը մյուս հրամանատարների հետ միասին գերեվարվում է, որտեղ մնում է մեկ տարի:

Ստալինյան բռնաճնշման զոհերը

Նոր կառավարության ստեղծման նախօրեին Մովսես Սիլիկյանին հեռացնում են բանակից:  Շուտով նրան աքսորում են, սակայն 1921 թվականին նրա գործը վերանայվում է և նրան վերադարձնում են:  Խորհրդային տարիներին Սիլիկյանի հիմնական զբաղմունքը մանր ձեռնարկատիրությունն էր:  Իր կյանքի վերջին տարիները նա անց էր կացնում ընկերների հետ՝ շախմատ խաղալով և վերհիշում պատերազմի փառավոր տարիները:  Եվ ոչ միայն նա. երկրից արտագաղթած  Առաջին հանրապետության ղեկավարները հաճախ էին հիշատակում նրա անունը իրենց հուշագրություններում:   Երևի դա հանդիսացավ նրա երկրորդ ձերբակալման պատճառը:  Գեներալ Սիլիկյանի որդին հիշում է՝ «1937 թվականի դեկտեմբերին վերջին անգամ ուտելիք տանելիս մայրս վերադարձավ և վիրավորված ասաց, որ հայրս նամակում նշում էր, թե անհրաժեշտ է ավելի լավ լվանալ վերնաշապիկների թևնոցը:  Մեր պարզամտության, եթե ոչ հիմարության պատճառով մենք ոչինչ չհասկացանք:  Եվ միայն, երբ սպիտակեղեն լվացող կինը բերեց մանուշակագույն գնդիկը՝ այն ինչ մնացել էր մանուշակագուն քիմիական մատիտով գրված և վերնաշապիկի թևնոցի մեջ դրված գրությունից, մենք հասկացանք, որ հայրս ցանկանում էր մեզ զգուշացնել ինչ որ բանի մասին»:

Սիլիկյանի ձերբակալությունը ցնցեց Քրիստափոր Անանյանին, որը մեկ տարի գերությունից հետո հաստատվեց խորհրդայնացված հայրենիքում:  Տնեցիներին ոչինչ չասելով՝ նա թաքուն գնաց ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ՝ իր ընկերոջ ձերբակալության պատճառն իմանալու համար, ի պատասխան նրան ասացին, որ նա կարող է գնալ, նրա ետևից էլ շուտով կգան:  ԽՍՀՄ-ի ժամանակ Արարատյանը զբաղեցնում էր հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատարի, ինչպես նաև Երևանի պետական համալասարանի ռազմական ամբիոնի վարիչի պաշտոնը:  

Քրիստափոր Արարատյանի թոռան հուշերից՝ «Ես ծանոթացա արխիվում պահվող նյութերին և կարդացի նրանց հարցաքննությունները:  Ես կարդացի նրանցից յուրաքանչյուրի ասածը, բոլորն էլ հրաժարվում էին իրենց վերագրված մեղադրանքներից:  Նրանք մեղադրվում էին ֆաշիստական խմբավորումներ ստեղծելու համար, որոնք պետք է պայքարեին ԽՍՀՄ-ի դեմ:  Դա աբսուրդ է:  Եվ այնպես ստացվեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հերոսական Սարդարապատի հերոսներ էին, բոլորը գնդակահարվեցին»:

Դեկտեմբերի 10-ին՝  առավոտյան ժամը 5-ին, Նորքի կիրճ բերվեցին նախկին զինվորականների մի խումբ:  Նրանք էին՝ գեներալ Մովսես Սիլիկյանը, հրետանու գեներալ Քրիստափոր Արարատյանը, գեներալ Դմիտրի Միրիմանովը, գնդապետներ Աղասի Վարոսյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը, Հարություն Հակոբյանը:  Չեկիստները ցանկանում էին նրանց աչքերը կապել:  Բոլորը հրաժարվեցին:

— Կրակե՛ք, գրողը տանի ... Մենք մեկ անգամ չէ, որ մահվան աչքերին ենք նայել:

Հայաստանը մի ակնթարթում կորցրեց իր հիմնական փրկիչներին:  Այն, ինչ չկարողացավ անել թուրքը բաց ճակատամարտում, իրագործեց սովետական ռեժիմը խաղաղ ժամանակ:  

Պատկերը՝ Anaïs Chagankerian

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո