Հայոց պետականության առաջացումը Կիլիկիայում
Դարեր ի վեր հայկական լեռնաշխարհի տարածքում գոյություն ուներ հայոց թագավորությունը` սկզբում միասնական, այնուհետև բաժանված մի քանի պետությունների (օր.` Արշակունիներ, Բագրատունիներ): X—XI դարերում Արևելքի քրիստոնյաների պատմության մեջ սկսվում է շատ կարևոր ու ողբերգական էջ, որը արմատապես փոխում է ինչպես հայ ժողովրդի ճակատագիրը, այնպես էլ հայերի ներկայությունը Արևելքում:
960-ական թվականներին բյուզանդական կայսրերը, մասնավորապես Նիկիֆորուս II, անհավանական հաջող պատերազմ են սկսում Արևելքում, որի հետևանքվ բյուզանդական տարածք են վերադարձվում երեք դար առաջ կորցրած Կիլիկիայի, Հյուսիսային Սիրիայի և Անտիոքի հողերը: Սկսված դաժան արշավների ընթացքում այս շրջանները ենթարկվում են կրկնակի ուժեղացված քրիստոնեացման. այդ հողերում ապրող արաբա-մահմեդական բնակչությանը ստիպում են կամ հեռանալ այդտեղից, կամ ստրկության են տանում, կամ էլ դարձնում են քրիստոնյա:
Դատարկ հողերը կրկին բնակեցվում էին քրիստոնյաներով` Սիրիայց, Եգիպտոսից, Փոքր Ասիայի խորքերից, Բալակններից ներգաղթածներով: Իհարկե, սա վերաբերում էր նաև հայերին` երբեմն հրավիրում էին, երբեմն բռնի կերպով վերաբնակեցնում նրանց սահմանամերջ շրջաններից:
Ակս գործընթացը նոր թափ է առնում X դարի վերջին, երբ բյուզանդական կայսրը, պատերազմելով Արևելքում, իր կայսրությանն է միացնում Արծրունիների թագավորությունը` Վասպուրականը, հայկական ամենամեծ թագավորություններից մեկին: Նվաճված թագավորությունում հայերի ներկայությունը նվազեցնելու համար նա սկսում է վերաբնակեցնել հայերին Կիլիկիայում և Հյուսիսային Սիրիայում:
1040-ական թվականներին անհավանական ողբերգական իրադարձություններ են տեղին ունենում Արևելքում. Կոնստանտին IX Մոնոմախ կայսրը իր կայսրությանն է միացնում Անդրկովկասի վերջին հզոր հայկական թագավորությունը` Բագրատունիների թագավորությունը` նստավայրը Անի:
Այդ ժամանակահատվածում հայերն ու բյուզանդացիները բուռն դիմակայություն են միմյանց ցույց տալիս և դա այն դեպքում, երբ բյուզանդական կայսրությունում ազնվականների մեծ մասը հայկական ծագում ուներ, կային հայկական ծագում ունեցող դինաստիաներ, իսկ կայսրությունը մեծապես հենվում էր հայկական զորքերի վրա: (զորքի և զինված ուժերի ազնվականների 18—20 կազմում էին հայերը):
Հիանալով իր տարած հաղթանակով` Կոնստանտին Մոնոմախը սկսում է խնայել իր զորքի պահպանման համար նախատեսված ծախսերը` մեծ մասին բաց թողնելով: Եվ ահա այդ ժամանակ թուրք սելջուկները շարժվում են դեպի Բյուզանդիայի կողմից արյունաքամված Արևելք: Բյուզանդիայի կողմից հայոց թագավորության գրավելու հետևանքով թուրք սելջուկները հնարավորություն են ստանում մուտք գործել Փոքր Ասիա, որտեղ նրանք ընդմիշտ հիմնավորվում են և դա ծանր հանգամանքներ կունենա Արևելքի ողջ քրիստոնյա ժողովրդի համար:
Հարկ է նշել, որ թուրքերը ոչ թե սարեր էին գրավում, այլ հարուստ հարթավայրային բյուզանդական քաղաքներ: Սարերում հայ իշխաններն էին, ովքեր կազմավորեցին մի շարք փոքր իշխանություններ: Թուրքերը, վախենալով, այդ նույն իշխաններից, սարեր չէին գնում:
Այդ իշխաններից ամենակարևորը Ռուբենն էր, Անիի հայոց վերջին թագավոր Գագիկ II-ի շքախմբից էր. մարդ, ով զայրույթով էր լցված Բյուզանդիայի հանդեպ` իր թագավորության ոչնչացման համար:
Գագիկը ապրել է մինչև 1078 թվականը և մահացել` ցուցաբերելով համարձակություն և պաշտպանելով պատիվը կյանքի գնով` նա արևելյան Փորք Ասիայում բնուզանդական նահանգապետ էր և շատ վատ էր հանդուրժում այն վիրավորանքները, որոնք հասցվում էին հայ ժողովրդին բյուզանդացիների կողմից` նվաստացնելով թագավորին. մի անգամ նա լսում է, որ ուղղափառ արքեպիսկոպոսը մի շուն ունի, որին «հայ» մականունն է տվել: Այս նորությունը լցրեց թագավորի համբերության բաժակը: Գագիկը որոշում է դաս տալ այդ արքեպիսկոպոսին` հրամայում է առևանգել նրան ու շանը և նրանց միասին կապել պարկի մեջ: Այս արարքի համար Գագիկը սպանվեց բյուզանդական կայսեր հրամանով:
Գագիկի մահից հետո Ռուբենը իր հետևորդների հետ միասին փախավ Տավրոսի լեռներ: Վերջիվերջո նրա թոռները կգտնեն ու կսպանեն այն մարդկանց, ովքեր մեղավոր էին հայոց վերջին թագավորի մահվան համար: Ստացվում է, որ Ռուբինյանները հանդես են գալիս որպես պատմական ճշմարտության և հայ ժողովրդի ոտնահարված իրավունքի մարտիկներ:
Ռուբինյանները հաստատվում են Տավրոսի լեռներում, Վահկա բերդում և այնտեղ հիմնում փոքրիկ հայկական իշխանություն, որը հանդես է գալիս որպես Անտիոքի իշխանների վասսալ: Այդ իշխանության տիրակալների կոչումը մի կողմից «լեռների տիրակալ», մյուս կողմից բարոններ (պարոններ) էր:
XII դարում Կիլիկիայի հարթավայրում գտնվող այս բերրի տարածքը դառնում է երեք պետությունների դիմակայության կենտրոն` մի կողմից այդ հողերը պարբերաբար վերահսկվում են ֆրանկների ու նորմանների Անտիոքր իշխանությունը, մյուս կողմից այդ քաղաքները (Տարս, Մամիստրա, Ադանա, Անազավր) փորձում է ետ վերադարձնել Բյուզանդիան, իսկ երրորդ կողմում Ռուբինյանների դինաստիան է, ով ավելի ու ավելի շատ հայեր է միավորում իր իշխանության ներքո, ևս նկրտումներ ունի այդ հողերի նկատմամբ: Այս քաղաքներում բնակչության կազմը խառն ` մի մասը բյուզանդացիներ են (հունախոս), մի մասը հայեր, իսկ մի մասն էլ սիրիացիներ:
Լեռների տիրակալ Լևոն I Ռուբինյանը իր իշխանության ներքո միավորում է Արևմտյան Կիլիկիայի հարթավայրային և լեռնային հողերը և այնտեղ ստեղծում հզոր պետություն: 1137 թվականին բյուզանդական կայսրը նվաճում է այս հողերը, հայերից ու Անտիոքի ժողովրդից գրավում կիլիկյան այս քաղաքները` հասնելով ընդհուպ մինչև Անտիոքի պատերի մոտ: Լևոն I Ռուբենյանը հերոսաբար պաշտպանվում է, սակայն ի վերջո հանձնվում է բյուզանդական կայսրի ողորմությանը, և նրան որդիների հետ միասին ուղարկում են Կոստանդնուպոլիս: Այնտեղ նա մահանում է գերության մեջ: Թվում էր, թե Ռուբինյանների պետության վերջը եկել էր, և նրա նկատմամբ հաշվեհարդարն ավելի արագ տեղի ունեցավ քան Անիի թագավորության դեպքում:
Լևոն I Ռուբինյանի որդիներից մեկին` Ռուբենին սպանում են Կոստանդնուպոլսից փախչելու փորձ անելու ժամանակ, սակայն մյուս երկու եղբայրներին հաջողվում է փախչել գերությունից, և անցնելով Փոքր Ասիան, նրանք կրկին վերադառնում են Տավրոսի լեռներ: Դա Թորոսն ու Ստեփանն էին:
1140-ական թվականներից երեք եղբայր` Թորոս II, Ստեփանը և Մլեխը դաշինք կնքելով ֆրանկների հետ` ետ են գրավում իրենց հորը պատկանող Վախկա ամրոցը և կրկին սկսում են հայերին համախմբել դրա շուրջը` բյուզանդական կայսրության դեմ պայքարելու համար:
Այսպիսով 1150-ական թվականներին Թորոս II դառնում է «լեռների տիրակալ» և նախ գրավում Կիլիկիայի հարթավայրի արևելյան մասը, իսկ այնուհետև ողջ Կիլիկիայից ամբողջությամբ դուրս հանում բյուզանդացիներին` վերադարձնելով այն Ռուբինյան դինաստիայի տիրապետության ներքո: Եվ ահա հայերը կրկին գերիշխում են Կիլիկիայի հարթավայրում :
Շուտով հայերը Անտիոքի ֆրանկների հետ միասին բյուզանական Կիպրոսում կոտորած կիրականացնեն: Թորոսը չներեց Կոստանդուպոլսում գերության մեջ գտնվող իր հոր մահը, չներեց իր եղբոր մահը, և այն ուղղափառ քահանաներին, որոնց նրանք գերեվարել էին Կիպրոսում, Թորոսը հրամայեց ուղարկել Կոստանդուպոլիս` կտրելով նրանց քթերը:
1158 թվականին բյուզանդական կայսր Մանուիլ Կոմնինը որոշում է վրեժ լուծել հայերից և ֆրանկներից Կիպրոս կղզում կազմակերպված կոտորածի համար: Բյուզանդական բանակը անմիջապես գրավում է Կիլիկիայի հարթավայրը: Այստեղ Թորոս II վախկոտություն է ցուցաբերում` եթե նրա հայրը կռվում էր բյուզանդական կայսրի դեմ, ապա Թորոսը պարզապես փախչում է լեռները` թաքցնելով կնոջն ու գանձերը:
Բայց Անտիոքի իշխանի և հատկապես Երուսաղեմի արքայի միջնորդության շնորհիվ կայսր Էմանուէլը ներեց «լեռների տիրակալին», նրան ճանաչեց որպես բյուզանդական վասալ, իսկ Ռուբինյանների պետությունը շարունակում էր գոյություն ունենալ սարերում ՝ որպես Բյուզանդական կայսրության վասալ: Դա բյուզանդական կայսրի կողմից իմաստուն քայլ էր, որը պահպանեց քրիստոնեական ներկայությունը Կիլիկիայում` որպես հակազդեցություն այնտեղ ապրող մահմեդականների:
1169 թվականի փետրվարի 9-ին Թորոս II Ռուբինյանը մահացավ: Հայ տիրակալը կարողացավ շեղել Կիլիկիայի վրա բյուզանդական բոլոր գրոհները ՝ դրանով իսկ գծանշելով տարածաշրջանում հայկական իշխանության վերջնական հաստատման ուղին:
Թորոս II-ի մահից հետո դինաստիայի ճգնաժամի մի ժամանակաշրջան է սկսվում, որից հետո իշխանությունն իր ձեռքն է առնում Մլեխը: Նա դաշին ք է կնքում մահմեդականների հետ և այս հակաբյուզանդական և հակաֆրանկյան դաշինքի շնորհիվ էլ ավելի է ընդլայնում հայկական պետության սահմանները: 1175 թվականին` մեկ տարի անց, հայոց իշխանների կողմից կազմակերպած դավադրության արդյունքում Մլեխը սպանվում է:
Մլեխի սպանությունից հետո իշխանությունն անցնում է նրա եղբոր` Ստեփանի երեխաների ձեռքը: Ստեփանը խենթ էր ու ոչնչից չէր վախենում, ավերիչ արշավանքներ էր գործում հարթավայրում գտնվող բյուզանդական բնակավայրերի վրա: Հայ տարեգիրները դատապարտում են նրան դաժանության և տաքարյունության համար և նշում, որ անգամ ավագ եղբայրն էր հանդիմանում նրան դրա համար:
Արդյունքում Ստեփանը սպանվում է հրեշավոր ձևով. Բյուզանդական նահանգապետը (ապագա կայսր Անդրոնիկ Կոմնին) նրան Տարս է հրավիրում, նրան այնտեղ բռնում և կենդանի խաշում են կաթսայի մեջ, իսկ նրա այլանդակված մարմինը նետում են Տարսի պարիսպներից դուրս:
1185 թվականին «լեռների տիրակալ» է դառնում Ստեփանի կրտսեր որդի Լևոն II. մարդ, ով չնայած իր հոր` Ստեփանի դաժան սպանության համար ունեցած ցավին`, կդառնա իմաստուն ու հավասարակշիռ տիրակալ և Կիլիկյան Հայաստանի առաջին թագավորը, որի կառավարման օրոք պետությունը կհասնի իր բարգավաճման գագաթնակետին:
Նշում. Չնայած այն հանգամանքին, որ Կիլիկիայում հայկական պետությունը հայտնվել է XI դարում, հայերի ներկայությունն այդ տարածքներում ունի հին պատմություն. Մ.թ.ա. 84 թ. Տիգրան II Մեծի օրոք Կիլիկիայի հողերը Հայաստանի կազմում էին գտնվում:
Կարդագեք նաև՝ Լևոն Մեծ, Կիլիկյան Հայաստանի առաջին թագավորը
Աղբյուրը՝ цикл лекций Сергея Брюна «Хранители Христианского Востока».
Թարգմանել է Աննա Մովսիսյանը:
Մեկնաբանություններ