ՕՍՄԱՆՆԵՐԻ ԴԱԺԱՆ ԴԵՎՇԻՐՄԵ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՄԵԴԱԼԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ
Մեկնաբանություն «Արմատի» խմբագրության կողմից, - «Նվաճված քրիստոնյաներից մարդկային ռեսուրսի տեսքով հարկ գանձելու դաժան սովորույթը կոչվում էր «Դևշիրմե»: Այլ կերպ ասած, Օսմանները քրիստոնյա ընտանիքներից ուժով վերցնում էին անչափահաս երեխաների ` կայսրության տարբեր բնագավառնեում ծառայելու համար: Այս տղաներից շատերը ենթարկվեցին ասիմիլացիայի՝ նրանք մոռացան իրենց արմատները, հավատը և դարձան ենիչերի՝ Օսմանյան կայսրության էլիտար ռազմիկներ, պահապաններ, ոստիկաններ: Այստեղ կարող ենք կարդալ այս ռազմիկներից մեկի պատմությունը, - «Օսմանյան մեծ հրամանատարից` քրիստոնյաների պաշտպան. Սկանդերբեգի պատմությունը»:
Ստորև հոդվածը ներկայացնում է Դևշիրմե համակարգի այլընտրանքային տեսակետը, ինչպես նաև ցույց է տալիս այդ պրակտիկայի հետևանքները ճնշված ժողովուրդների վրա: Սա կօգնի ավելի լավ հասկանալ մեծ կայսրության կառավարման մեխանիզմը և դրա հաջողության բանալիներից մեկը»:
Հոդվածի աղբյուրը՝ Яндекс Дзен
Դևշիրմե. ճնշվածությու՞ն, թե՞ փրկություն Օսմանյան կայսրությունում
Դևշիրմեն քրիստոնյա երեխաների ստիպողական ծառայության համակարգ է Օսմանյան կայսրության շահերի համար: Դա հարկ էր, որը վճարում էին Պորտայի նվաճված տարածքները: Որպես հարկման օբյեկտ հանդես էին գալիս քրիստոնեական ընտանիքների երեխաները: Ընտրված շրջանից ամեն 5-րդ երեխան պետք է ծառայություն իրականացներ Կայսրության տարբեր պաշտոններում: Դևշիրմեի համար ընտրում էին ամենատաղանադավոր, ուժեղ և ընդունակ տղաներին: Ուժեղ, քաջ և կռվելու ունակ տղաներին ուղարկում էին Ենիչերի դառնալու, իսկ այն տղաները, որոնք ունեին ադմինիստրատիվ և գիտական ունակություններ ծառայում էին Սառայում (Սուլթանի պալատում):
Ենիչերիների ջոկատները հարյուրավոր տարիներով պահպանում էին սուլթաններին և կառավարության այլ պաշտոնյաներին ՝ նվիրվածությամբ ծառայելով կայսրությանը:
Ստիպողական ստրկությու՞ն, թե՞ փրկություն
Արևմուտքում, Բալկանյան երկրներում, Հունաստանում և Ռուսաստանում բնականաբար Դևշիրմեի համակարգը համարում էին ստրկութուն, քանի որ այնտեղ հայտնվում էին երեխաներ միայն ոչ մուսուլմանական երկրներից՝ հետագայում օսմանացվելով և իսլամացվելով: Իրոք, եթե նայենք Դևշիրմեին 21-րդ դարից, ապա մարդու իրավունքների և ազատության տեսանկյունից այն կարելի է համարել ստրկություն: Բայց այս համակարգը օգտագործվել է 14-19-րդ դարերում, երբ ստրկությունը համարվում էր նորմ ամբողջ աշխարհում: Դևշիրմեն միակ հնարավորությունն էր ոչ տիտղասակիր ազգի ներկայացուցիչների համար ազատվել ստրկությունից, ունենալ սեփական հող և հաջողակ կարիերա:
Դևշիրմեի ծագումն ու զարգացումը
Իր գոյության առաջին մի քանի քասնամյակներում Օսմանյան Կայսրությունը չէր օգտագործում կանոնավոր բանակ իր ռազմական նպատակների համար: Լայնածավալ մարտերի համար կայսրության առաջին սուլթանները (խաներ) վարձում էին վարձու զինվորների հարևան գավառներից՝ հիմնականում կազմված մահմեդական ջոկատներից: Դառնալով հզոր դաշնություն՝ կայսրությանը հարկավոր էր կանոնավոր և կարգապահական բանակ: Մահմեդական արժեքների վրա հիմնված պետություն լինելով՝ Օսմանյան կայսրությունը չէր կարող ստրկացնել (որպես ծառա օգտագործել) այլ երկրների մահմեդականներին, նույնիսկ եթե այդ մահմեդականները Պորտայի հետ թշնամական հարաբերությունների մեջ էին: Այս կապակցությամբ Օսմանյան ղեկավարները պետք է լուծեին բանակում զինվորականների թվի սակավության հարցը: Դևշիրմե համակարգը ներդնելով՝ Օսմանյան կայսրությունը միանգամից մի քանի հարց կարգավորեց՝
- Բանակի կազմը կանոնավոր կերպով համալրվում էր պատրաստված զինվորականներով,
- նեյտրալիզացվում էր նվաճած ազգերի դիմադրությունը քրիոտոնյաների շրջանում,
- ազգային փոքրամասնությունները տեղավորվում էին աշխատանքի,
- համալրվում էին ղեկավար ռազմական և պետական կադրերի շարքերը:
Ենիչերիների ստորաբաժանումներում վերապատրաստման մակարդակն այնքան բարձր էր, որ ազնվական մահմեդական ընտանիքների երեխաները գաղտնի ընդունվում էին Դևշիրմեի համակարգ, որպեսզի կարողանային հաջողությամբ առաջ գնալ իրենց կարիերայում:
Դևշիրմե համակարգ ընդունվելու պայմանները
- Գրավված քրիստոնեական տարածքներից տղաների 1/5 մասը ստիպված էին ծառայել Պորտայի տարբեր բնագավառներում,
- ընդունվում էին 8-18 տարեկան տղաներ, մուգ արտաքինով(շիկահերներին չէին ընդունում համակարգ),
- համակարգ չէին ընդունում ընտանիքի միակ տղաների, հազվագյուտ մորուքով տղաների, թլպատվածների, չափազանց բարձրահասակների ու կարճահասակների, ճաղատների, որբերի:
14-րդ դարում տարբեր ռազմական և պետական հաստատություններ ավարտած ենիչերիները՝ ընդունելով Իսլամ, ծառայություն էին իրականացնում հիմնականում Բալկանների, Մակեդոնիայի, Բուլղարիային իրենց պատմական տարածքներում: Բայց 15-րդ դարից սկսած նրանց թույլատրվում էր ծառայել Էրզրումում, Դիարբեքիրում, Բուրսայում, Ստամբուլում:
Ո՞ր ազգություններից էին վարձում Դևշիրմե համակարգ
Նախապատվությունը տրվում էր ալբանական, բոսնիական, հունական, սերբ, բուլղար և խորվաթ ազգերին:
Համակարգ չէին ընդունում թուրքերին, քրդերին, ռուներին, հրեաներին, վրացիներին, գնչուներին, պարսիկներին:
Ենիչերիներն ու ազգային փոքրամասնություններից մյուս ծառայողները՝ ընդունելով Իսլամ, չէին համարվում ստրուկ: Այդ պատճառով իրենց աշխատասիրության և տաղանդի շնորհիվ կարող էին հասնել բարձր պաշտոնների, ընդհուպ մինչև Մեծ Վեզիրի պաշտոնի (կայսրությունում 2-րդ պաշտոնը Սուլթանից հետո): Մեծն Վեզիրների ճնշող մեծամասնությունը, նավատորմի հրամանատարները, տարբեր բանակների ղեկավարները Դևշիրմե համակարգից էին: Այսպիսով, Դևշիրմե համակարգը փրկություն էր քրիստոնեական ընտանիքների շնորհալի, ուժեղ, ունակ երեխաների համար:
Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետ Միմար Սինանը [ազգությամբ հայ - խմբ.], Դևշիրմե համակարգի շնորհիվ, ծառայում էր Սուլթան Սուլեյմանի բակում: Հետագայում Միմար Սինանի շենքը և կառույցը դարձան Օսմանյան կայսրության խորհրդանիշներ, որոնք պաշտպանվում են ոչ միայն Թուրքիայի Հանրապետության, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Օսմանյան կայսրության ամենահայտնի վեզիրներից մեկը ՝ Սոկոլլու Մեհմեդ փաշան, որը ծառայել է երեք սուլթանների օրոք: Սոկոլլու Մեհմեդ փաշան սերբական (բոսնիական) ընտանիքից էր, իր զինվորական ծառայությունը սկսել էր ենիչերիների հետ:
Մեկնաբանություններ