Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԸ
Հուշ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԸ

Այսօր Հայաստանը, Արցախն ու ամբողջ հայ ժողովուրդը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, երբ կապիտուլյացիան ռազմաճակատում և հայկական կողմի համար ծայրաստիճան անբարենպաստ պայմաններով եռակողմ հայտարարության ստորագրումը Հայաստանը կանգնեցրել են ներքաղաքական ճգնաժամի առջև։ Միաժամանակ, ակնհայտորեն պատերազմից շահած են դուրս եկել Թուրքիան և Ադրբեջանը՝  ի դեմս, համապատասխանաբար, Էրդողանի և Ալիևի։

Նման պայմաններում նպատակահարմար է անաչառ կերպով գնահատել հակառակորդ երկրի, մեր դեպքում՝ Թուրքիայի, պետական կարգը և հասկանալ թե ինչպես է այս երկրի պետական համակարգը վերականգնվել և վերածնվել ներքին և արտաքին քաղաքական ճգնաժամերի ժամանակահատվածում։

Համակարգի հաստատման սկիզբը պետք է համարել 1920 թվականը, երբ Առաջին Աշխարհամարտից հետո պարտված, թուլացած և մասերի բաժանվելու վտանգի առաջ կանգնած Թուրիքայի ղեկավարումը իր ձեռքը վերցրեց Մուսթաֆա Քեմալը, ով հետագայում ստացավ «Աթաթուրք»` «Թուրքերի հայր» մականունը (որն էլ հետո դարձավ իր ազգանունը)։

Մուսթաֆա Քեմալը պրոֆեսիոնալ զինվորական էր, ով գերազանց կրթություն էր ստացել Թուրքիայի ռազմական ակադեմիաներում։ Մի կողմ թողնելով սուլթանի «կիսամեռ» իշխանությունն ու, ընդհանուր առմամբ, միապետական ռեժիմը՝ նա իր առջև նպատակ դրեց Թուրքիայի կապիտուլյացիայից հետո ռուսներին, բրիտանացիներին, իտալացիներին, ֆրանսիացիներին, հույներին ու հայերին զրկել երկրից որևէ տարածք ստանալու յուրաքանչյուր հնարավորությունից։ Քեմալը միավորեց ցրված թուրքական հայրենասիրական կազմակերպությունները և գլխավորեց Ազգային շարժումը, որը երկրի ներսում ստացավ արտաքին միջամտությունների դեմ թուրք ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմ անվանումը։ 

Պատկերված է Քեմալականների գլխավորած Ազգային շարժումը

Տանելով վճռական հաղթանակ՝ Քեմալը երկրում հաստատեց հանրապետական կառավարման ձև և երկրի քաղաքական կյանքում ձևավորեց զինված ուժերի մասնակցության նոր հայեցակարգ։

Բանակին վստահված էր ապահովել հանրապետության անվտանգությունը ներքին և արտաքին թշնամիներից, ինչպես նաև երաշխավորել ռեֆորմների անցկացումը։ Այսպիսով, ստեղծվեցին նախադրյալներ քաղաքական կյանքում բանակի միջամտությունը  օրինականացնելու ուղղությամբ, որը երկրի համար ունեցավ ճակատագրական նշանակություն։ 

1945-ին թուրքական սպայանան կազմի մեջ հայտնվեցին գաղտնի խմբավորումներ, որոնք ռազմական հեղաշրջում էին ծրագրում «Հանրապետական ժողովրդական կուսակցության» (Աթաթուրքի կուսակցություն) բռնատիրությունը տապալելու նպատակներով։ Սպաները դժգոհ էին պաշտպանական ոլորտի վիճակից, կարծում էին, որ ժամանակն է հրամանատարական կազմում կատարել փոփոխություններ, «երիտասարդացնել» այն։

 Վառ օրինակ է 1960թ․-ի ռազմական հեղաշրջումը։ Այս ժամանակ սկսվել էր երկու խորհրդարանական՝ Հանրապետական ժողովրդական և Դեմոկրատական կուսակցությունների կոշտ հակամարտությունը, և զինվորականներին հաջողվեց կասեցնել հանրապետությունում սկիզբ առնող քաոսը։  Նրանք գրավեցին մայրաքաղաքի բոլոր վարչական շենքերը և գեներալ Ջեմալ Գյուրսելի գլխավորությամբ ռազմական բռնապետություն հաստատեցին։ Հեղաշրջման արդյունքը եղավ բանակի մաքրումը ծայրահեղականներից և հին կադրերից, ինչպես նաև վստահություն չվայելող ավելի քան 5 հազար սպաների հեռացումը։ 

Այսպիսով զինվորականությունը խթան հանդիսացավ քաղաքական համակարգի նորացմանը․ 1961թ․-ին ընդունվեց նոր Սահմանադրություն և անցկացվեցին նոր խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում «Հանրապետական ժողովրդական» և «Արդարադատություն» կուսակցությունների միջև ձևավորվեց նոր կուսակցական դաշինք։

Ընդհանուր առմամբ, հանրապետական Թուրքիայում իրադարձությունների նման զարգացում տեղի է ունեցել մի քանի անգամ՝ 1960, 1971 և 1980թթ․-ին, ինչպես նաև 1997թ․-ի «թավշյաց» ռազմական հեղաշրջման ժամանակ, երբ մի շարք գեներալներ ընդունեցին ռազմական հուշագիր, որը պահանջում էր վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի և նրա կառավարության հրաժարականը։ Հատկանշական է, որ զինվորականները նաև  քրեական գործ հարուցեցին այդ ժամանակ Ստամբուլի քաղաքապետ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հրապարակայնորեն  իսլամիստ-ազգայնական բանաստեղծություն կարդալու համար։  

Պետք է ասել, որ բոլոր ժամանակներում Թուրքիայի ռազմական էլիտան հավատարիմ է եղել Աթաթուրքի կողմից հաստատված գաղափարախոսությանը՝ քեմալիզմին, որը ենթադրում է իսլամացման և Թուրքիայի աշխարհիկ հիմքերը տապալելու ցանկացած փորձի կասեցում։ Քեմալիզմի քաղաքական մշակույթը զինվորականների մեջ ձևավորել է երկրի հանդեպ  պատասխանատվության խորը զգացում: Ավելին, նրանք պատմականորեն իրենց միշտ դիտարկել են որպես պետական ​​համակարգի կայունության երաշխավորներ։

Կարևոր է նաև նշել, որ Թուրքիայի Գլխավոր շտաբը երբեք չի հետապնդել իշխանությանը տիրանալու նպատակ։ Նրանք իրենց դիտարկում էին բացառապես որպես գործիք՝ անցումային օղակ, իշխանությունն այս հարցում ավելի գիտակ անձանց փոխանցելու համար: 

Իշխանության անցումը իսլամիստ Էրդողանին արմատապես փոխեց պետության կյանքում բանակի դերի ավանդական ընկալումը։ 2003թ․-ին Թուրքիայի վարչապես դառնալուց հետո Էրդողանը բացահայտորեն սկսեց ռազմական-քաղաքացիական փոխհարաբերությունների վերաձևավորման քաղաքականություն, որի ընթացքում զինվորականները  զրկվեցին երկրի քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից։ Սակայն դա չօգնեց Էրդողանին խուսափել ռազմական ապստամբությունից, երբ նա 2014-ին նախագահ ընտրվեց։

Երկու տարի անց՝ 2016թ․-ին, Էրդողանի դեմ իրականացվեց ռազմական հեղաշրջման փորձ: Թուրքիայի զինված ուժերի խմբակցությունները հանդես եկան հայտարարությամբ․

«Թուրքական զինված ուժերը ամբողջովին գրավել էին երկրի իշխանությունը՝ նպատակ ունենալով վերականգնել սահմանադրական կարգը, ժողովրդավարությունը,  մարդու իրավունքներն ու ազատությունները՝ օրենքի գերակայությունը վերատարածելու, քանդված հասարակական կարգը վերականգնելու նպատակով»։

2016-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ

Սակայն, այս անգամ ռազմական հեղաշրջումը չհաջողվեց։ Պատմության մեջ առաջին անգամ ռազմական ղեկավարությունը ենթարկվեց բռնապետի ուժեղ իշխանությանը։ 

Թուրքիայի Գլխավոր շտաբը հստակ գիտակցում էր Էրդողանի կոշտ ռեժիմի պայմաններում հեղաշրջման ռիսկի և պատասխանատվության աստիճանը։ Իսկ ռիսկերը հսկայական էին։ Հեղաշրջման ձախողմանը հետևեցին  պետական և զինվորական պաշտոնյաների և այլ ոլորտը ներկայացնող անձանց զանգվածային ձերբակալություններ և զտումներ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվեց 37․000 մարդ․ կային հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ։ 

Հաշվի առնելով այս ամենը՝ թուրք զինվորականների արարքը կարելի է հստակորեն որակել որպես հավատարմություն պետությանը, անկախ նրանից, թե ով է «նստած գահին»։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գեներալների ուղեկցությամբ

Ակամայից զուգահեռններ կարել է անցկացնել Արցախի տարածքների մեծ մասի հանձնումից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ 

Որքանո՞վ է Հայաստանի Գլխավոր շտաբը իրեն  պատասխանատու համարում պետության համար։ Երկրում տիրող դավաճանական մթնոլորտը շատերին դրդեց Երևանի փողոցներում ինքնաբուխ և քաոսային հավաքների։ Նրանցից շատերը հույսը կապում էին հենց բանակի հետ, որը, իրանց կարծիքով, պետք է իրավիճակը իր ձեռքը վերցներ։ Մարդիկ կոչ էին անում բանակի ներկայացուցիչներին գործել, քանի որ Կառավարության վստահության սահմանը հավասարվել է զրոյի։ 

Սակայն, հույսերը չարդարացան։ Այսօր մենք ականատեսն ենք լինում Գլխավոր շտաբի վախվորած արդարացումներին, որոնք ուղղված են արդարացնելու հենց այդ «գահին նստածներին»։ Հայկական պետությունն ու ժողովուրդը ուժեղ ազգ դառնալու համար դեռևս երկար ճանապարհ է անցնելու և այդ ճանապարհին հարկավոր է օրինակներ վերցնել հաջողած ազգերից։ 

Ելույթներ Հայաստանում տխրահռչակ եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո