Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Աղբյուր Սերոբ. Հեղափոխության հերոս ու առաջնորդ
Հուշ

Աղբյուր Սերոբ. Հեղափոխության հերոս ու առաջնորդ

Պատկերը՝ Anaïs Chagankerian

1893 թ. նշանավոր հայ հեղափոխական գործիչ Դժոխք Հրայրը (Արմենակ Ղազարյան) Բաթումով մեկնում է Կոստանդնուպոլիս և հետո դեպի Ռումինիա ՝ հայ կամավորականներին հավաքագրելու համար: Կամավորականների շարքին էր միանալու Ադրանիկ Օզանյանի վարդապետը, հայտնի Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան):

Սակայն ի՞նչ գիտենք մենք խիզախ ֆիդայի Աղբյուր Սերոբի մասին:

Սերոբն ընտանիքում երրորդ երեխան էր: Ծնվել ու մեծացել է Տարոն գավառի Ախլաթ նահանգի Սոխորթ գյուղում 1864 թ: Հաճախ Սերոբը թամբում էր ձին ու գնում որսի Նեմրութ լեռան վրա: Մի անգամ, երբ նա գնում է եղնիկ որսալու Նեմրութի թավուտներում, նրա հետ  դեպք է պատահում, որն ամբողջովին փոխում է նրա կյանքը: Երկու քրդեր տեսնում են Սերոբին  որսի պահին, որոշում են սպանել նրան, գողանալ հագուստն ու ձին: Սերոբը հանում է հրացանն ու սպանում քրդերից մեկին, իսկ մյուսը փախուստի է դիմում:

Մեխոն՝ Սերոբի ավագ եղբայրը, Սոխորթի գյուղապետն էր: Փորձելով խուսափել խնդիրներից, 1891 թ.  նա քեռուն խնդրում է Սերոբին կանչել րի մոտ Կոստանդնուպոլիս: 1892 թ. Սերոբը գնում է Ռումինիա ու բնակություն հաստատում Սուլինայ քաղաքում: Այնտեղ նա աշխատում է որպես մատուցող սկզբում ռեստորանում, իսկ հետո ՝ սրճարանում: Սա է այն պատմությունը, թե ինչպես Սոխորթի Սերոբը հայտնվում է Ռումինիայում, երբ Դժողք Հրայրը գնացել էր այնտեղ հավաքագրման:

1893թ. Սերոբը Ռումինիայից ուղևորվում է Բաթում: Անդրկովկասում երկու տարի դեգերումներից հետո, 1895 թ. աշնանը նա կազմում է քսանյոթ ֆիդայիներից կազմված խումբ ու վերադառնում իր հայրենի Սոխորթ: Մնացած ֆիդայի խմբերին չի հաջողվում անցնել ռուսական սահմանն ու հասնել Թուրքիա:

Սերոբի Սասունում հայտնվելն Աստծու պարգև էր, որը ժամանակին կանխարգելեց արյունահեղությունը: Թուրքական բռնակալ Սուլթան Աբդուլ Համիդը հրաման էր տվել մուսուլման հպատակներին վերցնել իրենց կացինններն ու թրերը, ներխուժել հայերի տներն ու սպանել բոլոր հայերին: Թուրքիայով մեկ Համիդյան ջարդերի զոհ դարձան մոտ 300.000 անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաներ:

Հենց որ Սերոբը գալիս է գյուղ, ձեռնամուխ է լինում Տարոն գավառի պաշտպանությունը իրականացնելուն: Նա ուղարկում է իր ֆիդայիներին հայկական տարբեր գյուղեր ՝ բնակիչներին սովորեցնելու, թե ինչպես դիմադրել թուրքերի ու քրդերի հարձակումներին: Հենց որ Սերոբը կազմակերպում է գյուղերի զինված դիմադրությունը, թուրքական ու քրդական զինված խմբավորումները հասկանում են, որ իրենց խմբակային բռնություններն այսուհետ ստանալու են կոշտ դիմադրություն: Որոշ զոհեր տալուց հետո, նրանք նահանջում են: Իր քաջությամբ ու մարտունակությամբ, Աղբյուր Սերոբը ահ ու սարսափ էր ներշնչում քրդական ցեղերին, որոնք գերակշռող  փոքրամասնությունն էին Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան նահագներում:

Աղբյուր Սերոբի հերոսություններն ու նրա նահատակությունը

Իրավիճակը Տարոնում և Թուրքիայում սրվեց 1895թթ., երբ մի խումբ երիտասարդ հայեր զենքի դիմեցին ՝ պաշտպանելու Տարոնի գյուղացիների կյանքը, պատիվը,  նրանց  իրավունքներն ու ընտանեկան ավանդույթները: 1895թ. աշնանը, Աղբյուր Սերոբի գլխավորությամբ, քսանյոթ լավ պատրաստված ու նվիրված հեղափոխականներ Կովկասից ժամանեցին Ախլաթ: Քանի որ Համիդյան ջարդերն իրականացման բուռն ընթացքում էին, Սերոբն անմիջապես սկսեց Տարոնի պաշտպանության կազմակերպումը: Նա ուղարկեց իր մարդկանց տարբեր հայկական գյուղեր, տեղում դիմադրություն ցույց տալու համար: Ռուբեն և Կարո Սասունների գիրքը  մանրամասն նկարագրում է Աբյուր Սերոբի հերոսությունները:

Թուրքական կառավարությունը քաջատեղյակ էր, որ Աղբյուր Սերոբն իր ծննդավայր Սոխորթում է: Շատ արագ զինվորները, ոստիկաններն ու քրդական խմբերը գալիս են գյուղ ու պաշարում այն: Որոշ ժամանակ դիմադրելուց հետո, գյուղացիները ապաստան են գտնում իրենց խրճիթներում: Ընդամենը իր տաս մարդկանց օգնությամբ, Սերոբին հաջոցվում է հակահարված հասցնել: Թշնամու մի քանի զինվորներ զոհվում են: Այդ շրջադարձը տեսնելուց հետո, գյուղացիները ոգեշնչվում են ու հասնում օգնության: Շատ արագ թշնամու ուժերին հաջողվում է պարտության մատնել:  

Հաջորդ ամիսների ընթացքում, Աղբյուր Սերոբն ու իր մարդիկ թշնամուն ծանր կորուստներ են պատճառում և պարտության մատնում թուրքերին ու քրդերին Ուրթաբում, Խնձորեսկում, Շամիրամում, Դերզորում, Գզվանում և այլ գյուղերում:

Ողջ այդ ընթացքում, թուրքական իշխանությունները վարձում էին գործակալների ու լրտեսների վարձել, որոնք բռնելու էին Սերոբին, ինչի արդյունքում   կարողանալու էին հաշվեհարդար տեսնել Տարոնի հայերի հետ: 1897 թ. Տարոն գավառում ուժեղ ձյուն տեղաց: Ոստիկանությունը խուզարկում էր մի հայկական գյուղը մյուսի հետևից. Սերոբն անվտանգ էր Սոխորթում մինչև որ նրա գտնվելու վայրի մասին ինչ-որ մեկը տեղեկացրեց  թուրքական իշխանութոյուններին: Շուտով, գյուղը շրջապատում են թշնամու ուժերը:

Սերոբը կարգադրեց գյուղացիներին չխառնվել: Հագավ ձմեռային կոշիկները, վերցրեց հրացանն ու որոշ ուտելիք, աշխատանքի գնացող գյուղացու կերպարանք ընդունեց ու ցերեկը հեռացավ տնից: Անցակետերից մեկում, ոստիկանության մոտ կասկածներ առաջացան: Նրանք ուզում էին կանգնեցնել Սերոբին ու հարցաքննել, սակայն վերջինս շարունակում էր արագ քայլել: Ոստիկանությունը սկսեց հետապնդել նրան: Իր ձմեռային  կոշիկների շնորհիվ Սերոբն ավելի արագ  էր վազում, քան ոստիկանները: Ի վերջո նա հայտնեց ոստիաններին, որ ինքը Աղբյուր Սերոբն է, ու եթե նրանք ոզում են կռվել, թող հասնեն իր հետևից:

Ձնաբուքը գնալով սաստկանում էր, երբ Սերոբը բարձրանում էր Նեմրութ լեռը: Ոստիկանները դադարեցրեցին նրան հետապնդել, վստահ լինելով, թե վերջինս կմահանա ձնաբքի ու փոթորկի պատճառով: Սակայն Նեմրութ Ասլանը հասավ գագաթին՝ հրաբխի տաք ջրերի մոտ, որտեղ մի քանի օր հանգրվան գտավ: Երբ արդեն ուտելու ոչ մի բան չէր մնացել, նա իջավ դեպի Շամիրամ գյուղը: Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում նա հաշվեհարդար է տեսնում  մի քանի թուրք մարդասպանների, ինչպես նաև մի քանի հայ տեղեկատուների ու դավաճանների հետ:

Թշնամու աչքին Սերոբը Տարոնի հայերի էթնարխն էր, ում կոչում էին Սերոբ փաշա, իսկ հայ գյուղացիներն իրենց հարգանքն ու սերը արտահայտում էին նրա պատվին գրված երգերի միջոցով. 

«Նեմրութայ սարը հազար ակն ունի՝

Հազարն էլ Մշու դաշտն Ի վայր կ՚երթայ.

Մենակ Սերոբի աղբիւրը սրտի

Խեղճ ժողովուրդի սրտի մէջ կ՚երթայ.

Ազատ օրերի, դալար օրերի

Ծարաւ ժողովուրդի սրտի մէջ կ՚երթայ…»

Ժամանակն անցնում էր, իսկ թուրքական իշխանությունների մոտ չէր ստացվում ձերբակալել Աղբյուր Սերոբին: Մինչև 1899 թ. ամառը, նա ֆիդայիների փոքրաքանակ խմբի հետ աչքները չէին կտրում թուրքական կառավարությունից: Նրանց խիղճը հանգիստ էր նրանով, որ Ախլաթում ու Սասունում գրեթե տեղի չէին ունենում բռնության կամ սպանության դեպքեր:

Հայ հեղափոխական շարժման ջաթագովներն ուզում էին դարձնել Սերոբի խումբը թուրքական Հայաստանի ազատագրական բանակի միջուկը: Սերոբի օգնականների թվում էին Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Դժոխք Հրայրը, Սուբղանքի Մակարը և նրանց մարդիկ: 

Թուրքական կառավարությանը հաջողվել էր գտնել մի սասունցու, որը պատրաստ էր նրանց հայտնել հեղափոխականների քայլերի մասին: Այդ դավաճանը՝ Ավեն, Գեղաշեն գյուղից, դարձավ գործիք քուրդ ավազակապետ  Բիշարա Խալիլի ձեռքին: Բիշարա Խալիլը դաժան ու անգութ մարդասպան էր, որը ահ ու սարսափ էր տարածում Սասունից մինչև Մուշ: Հայերն ուղղակի սարսափահար էին լինում վերջինիս դաժան վերաբերմունքից:

Մինչև Աղբյուր Սերոբն ու նրա զինվորները հանգրվան էին գտել Գելիեգուզանում, Սերոբը զոհ է դառնում Ավեին, ում երկկերեսանիությունն այդպես էլ չբացահայտվեց: Շատ հանկարծակի Սերոբը վատ է զգում իրեն ու մազերը սկսում են թափվել: Նրա ընկերները կասկածում էին, որ նրան թունավորել են: Նրա կինը՝ Սոսեն, փոքր տղան՝ Հակոբն ու երկու եղբայրները՝ Մեխոն ու Զաքարը, հոգ էին տանում նրա մասին, իսկ ութ թիկնապահներ հսկում էին տունը:

Իր հրամանատարության տակ ունենալով հինգ հարյուր զինվորներ, թուրք սպա Ալայի բեյն ու Բիշարա Խալիլը լուրեր են տարածում, թե այդ գիշեր գնալու են Բիթլիս՝ ճնշելու քրդական ընդվզումները: Իրականում նրանց նպատակն այլ էր՝ նրանք շարժվում էին դեպի Սասուն: Վաղ առավոտյան նրանք հասնում են Գիլիեգուզան ու շրջափակում գյուղը: Ալայի բեյն ու Բիշարա Խալիլն ուղղություն են վերցնում դեպի այն տունը,  որտեղ կիսամեռ վիճակում պառկած էր Աղբյուր Սերոբը: Մինչ նրանց ժամանելը, Աղբյուր Սերոբի թիկնապահներից չորսը նույնպես վատ էին զգացել: Մնացած չորսը փորձում են արթնացնել առաջնորդին ու փամփուշտների տարափի տակ  օգնել նրան փախչել սարերը: Մեխոն ու Զաքարը իրենց եղբոր՝ Սերոբի գլխավորությամբ դուրս են գալիս տնից, երբ դարանակալած թշնամին սպանում է երեքին միանգամից:

Բիշարա Խալիլն ու նրա մարդիկ մոտենում են Սերոբին ու կտրում նրա գլուխը: Խալիլը Սոսեի գրկում նկատում է Սերոբի որդուն՝ Հակոբին: Երբ սպանում է տասներկու-տասներեք տարեկան տղային, Սոսեն՝ նրան պաշտպանելիս, վիրավորվում է: Սերոբի երկու տարեկան որդուն փրկում է Սերոբի եղբոր կինը՝ Տաթոն: Նա խլում է երեխային ու փախուստի դիմում:

Սոսե Մայրիկ (Սոսե Վարդանյան)՝ Աղբյուր Սերոբի կինն ու զինակիցը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ

Խալիլին ու իր մարդիկ վերցնում են Սերոբի գլուխը որպես հաղթանշան, իսկ Սոսեին՝ որպես պատանդ, ու շտապում են հեռանալ Գելիեգուզանից, ուր եկել էին մեկ ու կես ժամ առաջ: Մինչև գյուղացիները կարթնանային, թշնամին արդեն Մուշի ճանապարհին էր: Կառավարությունը հարյուր հեծյալաներից բաղկացած խումբ է ուղարկում Մուշ ՝ ուղեկցելու Սերոբի գլուխը՝ երկար սպասված հաղթանակի այդ թանկարժեք խորհրդանիշը: Սերոբի գլուխը փայտի ծայրին անցրած, նրանք երթով անցնում են Մուշի փողոցներով: Նույն հանդիսավոր երթն իրականացվում է նաև ավելի ուշ Բիթլիսում:

Բիթլիսի հայ բարձրաստիճան հոգևոր առաջնորդ Եղիշե Չիլինկիրյանն այցելում է քաղաքի կենտրոնում անցնող Աղբյուր Սերոբի թաղման արարողությունը: Արարողությունից հետո Սերոբի գլուխը դնում են հատուկ արկղի մեջ ու ուղարկում առաջնորդարան: Գիշերն ուղիղ ժամը երեքին հոգևոր առաջնորդը  վերցնում է բահն ու գլուխն ու գնում դեպի եկեղեցու այգու արևելյան հատվածը: Փղոսկրի խաչ դնելով Սերոբի ճակատին, առաջնորդը  մեն մենակ  թաղում է հերոսի գլուխը թթենու ծառի տակ:

Իր հուշագրություններում նա գրում է թաղման մասին.

«Խաղաղ ու առանց լուսին գիշեր էր: Երկնքում հազարավոր աստղեր փայլում էին ասես վկաներ այդ սարսափելի ու ողբերգական թաղման արարողությանը, որի նմանը հազվադեպ է պատահում մարդկային ցեղի պատմության մեջ: Այդ օրը ես չկարողացա ոչ ուտել, ոչ էլ քնել: Մի քանի ամիս անց Ալի փաշան՝ թուրքական ուժերի հրամանատարը այդ տարածքում, ինձ մոտ է ուղարկում Սոսեին՝ Սերոբի կնոջը, ում ուղեկցում էր  կապիտաններից մեկը: Մի օր ես տարա Սոսեին Սերոբի գերեզմանը: Նա ծնկի եկավ, համբուրեց շիրմաքարը արցունքն աչքերին ու լռության մեջ երկար ժամանակ աղոթում էր»:

1904 թ. Սասունի երկրորդ հեղափոխությունից հետո Սոսե Մայրիկը մի քանի ֆիդայիների հետ գնում է Կովկաս: 1918 թ., երբ Առաջին Համաշխարհային պատերազմն ավարտվում է, Սոսեն ուղևորվում է Կոստանդնուպոլիս, իսկ հետո Ալեքսանդրիա ՝ Եգիպտոս:  1935 թ. նա գնում է Սիրիա՝ Հալեպ, որտեղից տեղափոխվում Քեսաբ ու որոշ ժամանակ բնակվում է այնտեղ: Քեսաբից նա վերադառնում է Ալեքսանդրիա , որտեղ ապրում է մինչ  մահ՝ 1953 թ. Փետրվարի 3:

Նկատառում հրատարակության կողմից. Անդրանիկ Օզանյանը՝ ժողովրդի կողմից ամենահարգված ֆիդայիններից մեկը, վրեժխնդիր է լինում իր ավագ խորհդրատու ու աջակից Աղբյուր Սերոբի մահվան համար, կտրելով նրան սպանողի՝ Բիշարա Խալիլի գլուխը:

Աղբյուրը՝ Andranig Chalabian, "General Andranik and the Armenian Revolutionary Movement"

Թարգմանել է Մանան Աջամյանը

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո