Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Պորուչիկ Կոլմակով.  Անդրանիկն ու 210 հայ մարտիկները (մաս 3)
Հուշ

Պորուչիկ Կոլմակով. Անդրանիկն ու 210 հայ մարտիկները (մաս 3)

Պորուչիկ Կոլմակովը եղել է մասնակիցը  բոլոր այն  մարտերի, որոնք Առաջին հարվածային գունդը լեգենդար Անդրանիկի հրամանատարությամբ (1865-1927) վարել է 1918ի գարնանն ու ամռանը թուրք օկուպանտների ու նրանց աջակցող մուսավաթական հրոսակախմբերի դեմ: Կոլմակովի նկարագրած իրադաձություններն ու փոխանցած տեղեկություններն անփոխարինելի են իրենց ստուգությամբ ու օբյեկտիվությամբ:

Մաս 1 կարդացեք այս հղումով

Մաս 2 կարդացեք այս հղումով

Սիսիանի հարձակումը

Թշնամին այստեղ նույնպես դիրքավորված էր .Նախիջևանի կողմից մեզ վրա էր շարժվում թուրքական դիվիզիան: Թաթարական ու թուրքական զորամասերը Շուշիի կողմից նույնպես սպառնալիք էին: Իրավիճակը շատ բարդ էր… Անդրանիկը հայտարարեց զինվորներին, որ նրանք ազատ են գնալու, ուր կամենան: Ջոկատի մի մասը Սմբատի ու Արտուշ խանի գլխավորությամբ մեկնեցին Էրիվան:

Մնացել էինք ընդամենը 1020 հոգի՝ երկու հետևակային գումարտակ, չորս հատ թնդանոթ, երեք հարյուր հոգանոց հեծելազոր: Հրետանի այլևս չունեինք: Մեր Սիբիրի վաշտից ոչ մեկը չգնաց Էրիվան: Չնայած ողջ մնացածները քիչ էին՝ 48 հոգի: Մնացածը ընկել էին մարտի դաշտում:

Հարկավոր էր ամեն ձևով հասնել Սիսիան: Սակայն ճանապարհը փակ էր մի քանի թաթարական գյուղերով՝ Տուպի, Ուրգուտ, Ագուդի, Վագուդի: Քանի որ նրանց օգնում էին  թուրքական գործակալները ու ամեն կերպ աջակցում, իրենք իրենց  իրավիճակի տեր էին զգում: Հարձակվում էին հայկական գյուղերի վրա, կոտորում մարդկանց, կրակի տալիս ու թալանում դրանք: Մեր մոտենալուն պես, կրակ բացեցին մեր ուղղությամբ: Ոչինչ չէր մնում, քան սկսել առաջխաղացումը: Երկու օրում բազմահազարանոց թաթարական բանդաների վերջը տվեցինք. դեպի Սիսիան ճանապարհը բաց էր: Տեղավորվեցինք հայկական Փերնակոթ, Ուզ, Քիլիս գյուղերում: Այդ ժամանակ մելիք Շախնազարովը Շուշի ինչ-որ  ունեցվածք էր տանում: Պահակաղմբի բացակայության պայմաններում այդ մարդուն հարկավոր էր շատ ջանքեր գործադրել, որ հասներ Շուշի: Ճանապարհը փակ էր: Մի քանի անգամ փախստականները փորձել էին անցնել Զաբուգի կիրճը, սակայն ամեն անգամ հարյուրավոր զոհեր էին տալիս, թողնում նրանց այդ արնաշաղախ կիրճում ու հետ գալիս: Թաթարները բարձրանում էին ամենաբարձր կետը՝ Մարքիզ լեռան վրա ու այդտեղից սկսում կրակել:

Շուշիի ու Հերյուսիմի միջև գտնվում էր փոքրիկ Ղարաչեշլաղ բնակավայրը: Մելիք Շահնազարովը օգնության խնդրանքով դիմեց Անդրանիկին: Ժողովի ժամանակ որոշեցին, որ պետք է մոբիլիզացնել տեղի ուժերը: Զաբուգի կիրճը ռմբակոծությունից փրկելու համար հարկավոր էր առաջին հերթին գրավել Մարքիզ լեռը: Իրար գլուխ հավաքեցին Դիքա գյուղի ուժերը Մարքիզը վերցնելու համար, որի ստորոտին մի կողմից գտնվում էր հայկական Բայանդուր գյուղը, մյուսից՝ թաթարական Մեքենդ գյուղը, որտեղ էլ տեղակայված էր թուրքական շտաբը , ռուսական բանակի նախկին ծառայող ՝ Իզզեթ բեյի ղեկավարությամբ: Թուրքական հետևակն ու հեծելազորը շտապում էին նրանց օգնության:

Գործողությունների մեր պլանը պատրաստ էր. շւշեցիները, ունեցվածքը սայլերին բեռնած գնալու էին Ղարաչեշլաղ, իսկ մենք հարձակվելու էինք:

Անդրանիկն այդ ժամանակ Սիսիանում էր, ու հրաման էր տվել, որ Սիբիրի վաշտի ու տեղացիների ուժերով անպայման վերցնեմ Մարքիզ լեռը:

Գիշերը, կիրճ հասնելուն պես, մի թաթարական գյուղ վերցրեցինք, որտեղ պարզվեց թուրք զինվորներ էին կուտակված: Գյուղը գտնվում էր կիրճում, փոքրիկ գետակի ափին:

Ձախ կողմում դիրքավորվել էին տեղի Խնձորեսկ գյուղի ուժերը, իսկ աջից՝ Խոզնավար գյուղի գյուղացիները Շուշիի գումարտակի սպաների հրամանատարությամբ թույլ չէին տալու, որ թշնամին թիկունքից հարվածի:

Գյուղը վերցնելուց հետո, մեր առաջ հայնտվեց բարձր լեռը: Ես պետք է այն գրավեի: Ղարաչեշլաղի կողմից արդեն լսում էի հրացանների ձայները: Շոգ օր էր, արևն ուղղակի վառում էր: Սկսեցինք առաջխաղացումը դեպի լեռը: Զինվորները, որոնց կրակում էին վերևից, սայթաքում էին ու ընկնում մեռած կամ վիրավոր: Շատ լավ իմանալով իմ զինվորներին, գիտեի, որ հետևիցս ուր ասես կգան: Բայց ինձ ապշեցրեց այն, որ նոր, ոչ զինվորական մարդիկ նույն քաջությամբ հետևում էին ինձ: Այդ պահին միայն ամբողջովին հասկացա հայի հոգեբանությունը. հերոս դառնալու համար նրանց բավարար էր տեսնել  ի դեմս սովորական պորուչիկի Ռուսաստանի աջակցությունը, որը նրանց չէր դավաճանի, ինչպես վերջին հինգ տարիների ընթացքում դավաճանել էին թաթարներն ու վրացիները, և ցավոք սրտի նաև մենք՝ ռուսներս: Ես եկա այն մտքին, որ այս ազգը զարմանալի քաջությամբ է օժտված, բայց ունի արժանի ղեկավարների ու առաջնորդների պակաս, որոնց կկարողանար հանգիստ վստահել: Արդյո՞ք մեզանից շատերն են նրանց ընդառաջ գնացել այնպես, որ նրանք կարողանան մեզ վստահել: Մենք չէինք գնում, իսկ եղած  հայ ղեկավարներին, ցավոք սրտի, Ռուսաստանն ուղարկել էր Արևմտյան ճակատ, որտեղ վրացիներն ու թաթարները թույլ չէին տալիս նրանց վերադառնալ հայրենիք: Ու այդ փոքր,  բայց հերոսական, Ռուսաստանին նվիրված ազգի խնդիրն այն էր, որ այն, ասես անհովիվ հոտ լիներ, որին անըդհատ ճնշում էին չարությամբ ու ատելությամբ լի ուժերը: Սակայն ինչի՞ համար: Երբեք չեմ կարողացել դա հասկանալ: Ու ստիպված էի ընդունել միակ բացատրությունը. այն, որ Ռուսաստանը Կովկաս էր ուղարկում մարդկանց, որոնք ոչ միայն անբարեխիղճ էին, այլ չունեին պետականության իմաստը հասկանալու ունակություն:

Մենք գնում էինք գնում, ու արդեն մոտ էինք լեռան գագաթին:

— Ուրաաաաա….

Բարձր ու միասձայն Ուրան տարածվեց  վայրի լեռների մեջ: Մենք լեռան գագաթին էինք: Մեզ հաջողվեց այն վերցնել: Մեր աչքերի առաջ Ղարաբաղի հրաշալի բնությունն էր. երկնքին հասնող բարձր- բարձր սարեր, հսկայական անտառներ ու այդքան մոտ գտնվող ջերմ արև:

Ներքևում տեսանք վազող թուրք զինվորների ու թաթարների:

Լուր եկավ նահանջելու մասին: Վիրարորներին ու մահացածներին վերցրեցինք ու գնացինք Հերյուսին:

Մյուս օրը սուրհանդակ եկավ ու տեղեկացրեց, որ Ղարաչեշլաղը մի կողմից շրջապատված է թուրքերի ու թաթարների, իսկ մյուս կողմից ՝ սարից իջած քոչվոր ցեղերի կողմից: Գյուղի բնակիչները ողջ իրենց ունեցվածքը, ինչպես նաև կանանց ու երեխաներին ուղարկել են Շուշի: Իսկ իրենք, շրջապատված բոլոր կողմերից, մնացել են, որ գյուղը պաշտպանեն ու ինձանից օգնություն են խնդրում:

Նույն գիշեր շարժվեցինք դեպի Բայանդուր գյուղը, որը գտնվում էր Մարքիզ լեռան ստորոտին: Ամբողջ գիշեր մեկ իջնում էինք, մեկ բարձրանում: Վաղ առավոտյան Բայանդուրի մոտ դիրքեր զբաղեցրեցինք: Ու միանգամից թաթարները կրակ բացեցին մեր ուղղությամբ: Սկսեցինք առաջխաղացումը ու ստիպեցինք զիջել դիրքերը: Ու այդպես ութ օր ընթանում էին անդադար մարտերը: Ի վերջո թուրքեին հաջողվեց վերցնել Ղարաչեշլաղն իրենց ձեռքը:

Տպավորություններ Բաքվի ու Շուշիի անկումից

Սեպտեմբերի 16-ին Անդրանիկը Սիսիանից վերադարձավ Հերյուսին:

Ոգևորված հաղթանակով, թաթարները փորձում էին մտնել Զանգեզուր երկու ուղղությամբ՝ Քարաձորից ու Հանածախից: Սակայն ամեն անգամ նահանջում էին, տալով մեծ քանակությամբ զոհեր:

Շուշիի Ազգային խորհրդից պատվիրակություն եկավ, որի հաղորդմամբ Շուշին թուրքերի ձեռքում էր, իսկ Բաքուն անկում էր ապրել:

Այդ լուրը ցնցող տպավորութոյւն գործեց զանգերզուրցիների վրա, սակայն գավառի հավաքի ժամանակ որոշվեց, որ կռվելու են մինչև վերջ:

Սակայն, գումարտակի մի մասը տատանվում էր: Անդրանիկին վրդովեցրեց վերջիններիս պահվածքը, և մենք ջոկատի հետ միասին կրկին վերադարձանք Սիսիան, որի ճանապարհին պարտության մատնեցինք մի քանի թաթարական բանդաների , որոնք որոշել էին հարձակվել մեզ վրա: Սիսիանում նույնպես որոշել էին կռվել մինչև վերջ ու չհանձնվել թուրքերին: Հայտարարվեց նոր մոբիլիզացիա ՝ 30-40 տարեկան հասակի տղամարդկանց համար: Միաժամանակ, Անդրանիկի մոտ Զանգեզուրից մի պատվիրակություն եկավ ու թուրքերի դեպ պայքարում օգնություն էր խնդրում:

Ղարաբաղում

Գավառային երկրորդ նիստի ժամանակ զանգեզուրցիները որոշեցին կռվել մինչև վերջ:

Նույնը հայտնեցին նաև Ղափանից: Կրկին մեր ջոկատը վերադարձավ Հերյուսին, ու կրկին հայտարարեցինք մոբիլիզացիաի մասին:

Թուրքական վտանգը մեր վրա կախված էր ամեն օր: Ամեն օր հարձակումներ էին իրականացնում հայկական գյուղերի վրա ու ամեն օր կորուստներ կրում: Բղավում էին, սպառնում ու մեզ սպառնացող նամակներ ուղարկում. «Հանձնվեք, թե չէ նույն վիճակում կհայտնվեք բաքվեցիների հետ; մենք այնտեղ սպանել ենք 30000 հայերի, բռնաբարել բոլոր կանանց ու աղջիկներին»: Ու նմանատիպ շատ նամակներ:

Արյունը երակներումս եռում էր: Ցավալի էր լսել նման բաները:

Ու ահա Նուրի փաշայից նամակ ստացանք, որտեղ ասվում էր. «Մենք ՝ թուրքերս, հաղթել ենք ողջ աշխարհին: Բաքուն գրավված է, դուք նույնպես հանձնվեք:  Անդրանիկին, նրա սպաներին ու զինվորներին խոստանում եմ ողջ թողնել, եթե զենքը վայր դնեն : Եթե ոչ, ցրիվ կտամ ողջ Զանգեզուրը, իսկ ձեզ ՝ թուրքական ղեկավարությանը չենթարկվողներիդ, կախաղան կհանեմ»:

Անդրանիկի պատասխանը հետևալն էր.

«Ես քսան տարի է ինչ կռվում եմ ձեր ղեկավարության դեմ ու դեռ ոչ մի անգամ զենքս վայր չեմ դրել, հիմա էլ չեմ դնի: Եկեք, ես պատրաստ եմ ձեզ դիմավորել: Եկեք տեսնենք,  ով է ավելի ուժեղ»:

Բաքվի հաղթանակից արբած, Նուրի փաշան շարժվում է դեպի Զանգեզուրը:

Անդրանիկը ձին թամբեց, վերցրեց միայն հարյուր հոգանոց հեծելազոր ու թիկունքից հարվածեց նրանց: 44 մղոն քշում էինք այդ Նուրի փաշային, առանց կանգ առնելու:

Ես առաջ էի գնում Սիբիրի վաշտի հետ: Հրաման տվեցի.

— Վաաշտ, կրակ:

Մոտ եկավ իմ Կարապետը ու սկսեց բղավել.

— Վաաշտ, կրաա…

Արյունը հոսում էր նրա դեմքով: Վազեցի նրան մոտ, գլուխը բարձրացրեցի ու աչքերին արցունքներ տեսա: Նրա սփրթնած շուրթերը շշնջում էին.

— Պարոն պորուչիկ, կգնաս Իրկուտսկ…

Չհասցրեց ավարտին հասցնել խոսքը խեղճ Կարապետը: Այլևս չկար մեր ուրախ ու քաջ Կարապետը:

Մահացավ Սիբիրի հայկական վաշտի 208րդ զինվորը…

ՎԵՐՋԱԲԱՆ

Մնացել էին երկուսը. այդ երկուսն ինձ հետ էին, վերքերս էին փաթաթում, ու զգուշությամբ խնամում ինձ:

Նրանք ինձ հետ էին Հերյուսում: Երկար տանջվելուց, սովից, ցրտից հետո նրանք ինձ հետ հասան Էրիվան: Ինձ հետ միասին նայում էին հայի կյանքի դաժանություններին, անկարող ինչ-որ բան անել:

Մենք հայ ժողովրդի ողբերգության կենտրոնում էինք: Եվ ծանր էր և վախենալու: Ուզում էինք մի տեղ փախչել այդ դիակներից՝ երեխաների, կանանց, տղամարդկանց դիակներից…

Թիֆլիսում էինք… Ու՞ր գնանք: Ի՞նչ անենք: Ողջ մնացած երկու զինվորներս ուր ասեի հետևիցս կգային, լիներ դա Սիբիր թե Դոն: Բայց ինչպե՞ս գնանք, ինչ՞ ի համար: Երբեմնի այս օտար երկրում հիմա հանգչում են ինձ ամենահարազատ մարդիկ: Մարդիկ, ում մասին վառ հիշատակն ինձ կապել է այս տառապյալ ազգի հետ, դարձրել հարազատ:

Ոչ մի տեղ էլ չեմ գմա: Իրավունք չունեմ գնալու:

Տարօրինակ բան է, իմ հայ երկու ընկերները գնացին Սիբիր, իսկ ես ՝ սիբիրեցիս, մնացի հայերի մեջ: Ու մնալու եմ ողջ կյանքս: Ասյտեղ եմ ապրելու ու այստեղ էլ մեռնելու եմ:

Անցնում եմ Կովկասի բոլոր այն գյուղերով ու բնակավայրերով, որտեղ ապրում էին հայերն, ու ամենուր տեսնում դիակներ: Հայերի դիակներ: Դիակների հեկատոմբեր: Վերջանալու է արդյո՞ք այս արյունոտ մղձավանջը: Ե՞րբ է վերջանալու: Չափազանց հզոր են ուժերը, որ միավորվել են հայ ժողովրդին ոչնչացնելու համար: Այդ ուժերին միացել էին նաև բնությունը, հիվանդությունները, սովը:

Միևնույնն է, ես հավատում եմ այս ազգի պայծառ ապագային. ազգ, որ հերոս է մարտի դաշտում, ազգ որ նվիրված ու տաղանդավոր աշխատող է : Ես հավատում եմ այս ազգի՝ Արևելքի նահատակի՝ կարևոր առաքելությանը: Ես հավատում եմ նրա նոր կյանքի արևածագին: Ու նրա հետ միասին սպասում եմ այդ լուսաբացին…

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո