Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Նազարեթ Տաղավարյան «Բողոքականության ծնունդն ու ղզլբաշների հավատքը»՝ գրքի բովանդակությունը
Հուշ

Նազարեթ Տաղավարյան «Բողոքականության ծնունդն ու ղզլբաշների հավատքը»՝ գրքի բովանդակությունը

Նազարեթ Տաղավարյանը ծնվել է 1862 թ. դեկտեմբերի 25-ին Սիվաս քաղաքում: Նա եղել է բժիշկ, գյուղատնտես, պատմաբան, դասախոս, Օսմանյան Մեջլիսի անդամ, ԱՄՆ-ում տեղակայված բարերարների Հայկական ասոցիացիայի հիմնադիրներից մեկը (AGBU): Ողջ կյանքի ընթացքում ծառայել է հայ ժողովրդին և արժանացել է պարգևների բժշկական և գյուղատնտեսական ոլորտներում կատարած ներդրումների համար: Նազարեթ Տաղավարյանը եղել է Ստամբուլում ձերբակալված առաջին հայ մտավորականների շարքերում: Նա սպանվեց 1915 թվականի ապրիլի 24-ին:

Նազարեթ Տաղավարյանի «Բողոքականության ծնունդն ու ղզլբաշների հավատքը» գիրքը կազմված է երեք մասերից: Առաջին գլուխը ՝ «Հայերի հիմնական քրիստոնեական հավատքները» պատմում է հայ ժողովրդի կյանքում եղած հինգ հիմնական քրիստոնեական ուղղությունների մասին: Այդ գլխում նշված են հետևյալ պաշտամունքները.

1. Մարկիոնիզմ

Այս ուղղղությունն իր անվանումը ստացել է հիմնադրի՝ Մարկիոնի անունից և  ձևավորվել է երկրորդ դարում: Հինգերորդ դարում ասորիներն ու հայերը դառնում են այդ ուղղության հետևորդները: Այն ունի գնոստիկական ծագում և իր մեջ համադրում է քրիստոնեական ու հեթանոսական փիլիսոփայություններ: Մարկիոնիզմի հետևորդները հերքում են Հին Կտակարանը, սակայն ընդունում են Ավետարանն ըստ Ղուկասի, Պողոս առաքյալի առաքելությունները: Քրիստոսին նրանք պատկերել են մարդու կերպարանքով:

2. Մանիքեություն

Մանիքեությունը դուալիստական կրոնական ուսմունք է, որը հիմնել է ազգությամբ պարսիկ Մանին 3-րդ դարում: Նա ուսումնասիրել է զրադաշտականությունն ու քրիստոնեությունը: Համադրելով քրիստոնեությունն ու զրադաշտականությունը, նա ստեղծել է նոր կրոնական ուղղություն և հայտարարել է իրեն վերջին մարգարե: Դա է պատճառը, որ քրիստոնյաները նրան վռնդում են, և նա ապաստան է գտնում Արաբիոնական ամրոցում՝ Իրանի ու Միջագետքի սահմանին: Այնտեղ նա շարունակում է տարածել իր կրոնական ուսմունքը: Մոգերի պահանջով և Վռամ արքայի հրամանով, 274 թ. նրան ձերբակալում են ու մորթազերծում: Մանիքեությունն իր մեջ պարունակել է տարբեր կրոնական ուղղություններից գաղափարներ, սակայն ավելի շատ ունեցել է մասնիկներ, վերցված զրադաշտականությունից: Այդ կրոնը տարածվել է Հայաստանում, Ասորեստանում (Սիրիա), Եգիպտոսում ու հասել մինչև Հարավային Եվրոպա (Ֆրանսիա): Կրոնից ծնունդ են առել նաև բազմաթիվ երկրորդական ուղղություններ ու հոսանքներ: 

3. Միհրի պաշտամունք կամ միտրաիզմ

Այս պաշտամունքը բնորոշ է եղել սիրիացիներին և ծագել է չորրորդ հարյուրամյակում: Այն ունեցել է սակավաթիվ հետևորդներ, որոնց շարքերում եղել են նաև հայեր: Այս ուսմունքն ունի ընդհանուր գծեր մանիքեության ուսմունքի հետ:

4. Պավլիկյան շարժում

Այս ուսմունքը ծագել է 7-րդ դարի կեսին Հայաստանում: Այն հիմնված էր մարկիոնիստական դուալիզմի վրա:

5. Թոնդրակյան շարժում

Քրիստոնեկան աղանդ է, որն առաջացել է 9-րդ դարում Թոնդրակ ավանում (Արևմտյան Հայաստան): Այս պաշտամունքը պավլիկյան ուսմունքի շարունակությունն է:

Այս բաժնում ներկայացված են ընդհանուր տեղեկություններ ուսմունքների ու դրանց հիմնադիրների մասին, այն մասին, թե որտեղ են նրանք տարածված եղել, ինչպես են մեկը մյուսի վրա ազդել, ինչպես են այդ պաշտամունքները ներկայացրել Հիսուսին և թե ինչպես են դրանք փոխվել ժամանակի ընթացքում: Երկրորդ գլուխը կոչվում է «Բողոքականության ծնունդը քրիստոնեության մեջ»: Դրանում պատմվում է Եվրոպայով մեկ տարածված եկեղեցու յոթ հիմնական սկզբունքների մասին: Երկրորդ գլխում խոսվում է բողոքականության մասին, ինչպես նաև բերվում է պրոֆեսոր Քոնիբերի «Ճշմարտության բանալին» գրքի կրճատ շարադրությունը: 

Երրորդ գլուխը վերնագրված է «Ղզլբաշներ», և հենց սա է գրքի ամենաուշագրավ գլուխը: Հեղինակն ուսումնասիրել է Փոքր Ասիայում ծագած քրիստոնեական պաշտամունքները, որոնք հետագայում վերափոխվել են արևելյան և արևմտյան բողոքականության:

«Որոշ պավլիկյաններ ճնշման արդյունքում դիմել են Հաքանի պատվիրանների օգնությանն ու այդ օրվանից եղել են դրանց պաշտպանության ներքո: Նրանք փոխառել են նրանց անուններն ու կրոնը, սկսել են իրենց երեխաներին ուսանել նրանց սուրբ գիրքը (Ղուրանը): Այդ պահից ի վեր, ելնելով ուսմունքից, նրանք համաձայնում են թլպատել երեխաներին»:

Այս հատվածից հասկանում ենք, որ ալեվիտները (իսլամական կրոնական համայնք) ծագել են հնագույն հայկական ուսմունքներից: Տաղավարյանը գրում է, որ ալեվիտները պահպանում են հիմնական քրիստոնեական օրենքները: «Նրանք ունեն միևնույն ծեսերը՝ մկրտություն, խոստովանություն, ապաշխարհություն: Նրանք կարդում են իրենց աղոթքները, ինչպես քրիստոնյաները»: 

Հեղինակը նշում է, որ Օսմանյան պետությունը ղզլբաշներին ընկալել է որպես անհնազանդ մուսուլմաններ: Այդ է պատճառը, որ նրանցից շատերը, որոնք գործ չունեին քաղաքականության կամ հասարակական կյանքի հետ, ենթարկվել են արտաքսումների ու կոտորածների: Այս բաժնում հեղինակը գրում է. «Թլպատումը, հոգևոր խոստովանությունը, աղոթքները, ուխտագնացության վայրերը, սուրբ հացով փոխանակվելու ծեսը, հիմնական ավանդույթները, ինչպիսիք են ամուսնությունը, թաղման ծեսը, սուգը ՝ շատ նման են քրիստոնեական արարողություններին»:

Գրքի վերջում կա «Ովքեր են ղլբաշները» անունով գլուխ, որում ասվում է, որ ճնշումների ու հալածանքների պատճառով նրանք ստիպված են եղել իսլամ ընդունել: Հեղինակը գրում է, որ նրանք սկսել են կրել մուսուլմանական անուններ, մուսուլմանների տեսք են ունեցել և կատարել են ծեսեր, որոնք իրենց հարազատ չեն եղել: 

Տաղավարյանի կարծիքով, ղզլբաշները որոշ ավանդույթներ փոխառել են Սոֆիայի հայերից: Նա նաև նշում է, որ զլբաշներն ու պավլիկյաններն ունեն որոշ ընդհանուր պաշտամունքներ: Նա ասում է, որ ղլբաշները խոսել են կամ թուրքերեն կամ քրդերեն, բայց իրենց վերագրել են հայ համայնքներին: 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո