Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Մոնթե Մելքոնյան՝ ով է թուրքը և որտեղ է նրա հայրենիքը: Տերմինների սահմանումները: Մաս 2
Հուշ

Մոնթե Մելքոնյան՝ ով է թուրքը և որտեղ է նրա հայրենիքը: Տերմինների սահմանումները: Մաս 2

Նկարը՝  George Dawe, Portrait of a dignitary in Turkish Costume, ca. 1825

Սույն հոդվածը Մոնթե Մելքոնյանի և այլոց ղեկավարած ծրագրի մի մաս է, որը հիմք դարձավ ապագա քաղաքական կազմակերպության՝ Հայ –Ազատագրական շարժման գաղափարախոսության համար: Տեքստը գրվել է 1984 թ. և վերանայվել 1988 ին:

Նախորդ հոդվածը՝

Մաս 1 Մոնթե Մելքոնյան՝ ով է հայը և որտեղ է նրա հայրենիքը: Տերմինների սահմանումները

Թուրք. Ինչպես հայ տերմինը, այնպես էլ թուրքը  տարբեր ժամանակներում այլ կիրառումներ է ունեցել: Առաջին թուրքական խմբավորումների առաջացման ժամանակ, այն օգտագործվել է ցեղային պատկանելությունն ընդգծելու համար: Հետագայում, այն սկսեց կիրառվել բոլոր նրանց հանդեպ,  ովքեր խոսում էին թյուրքական բարբառներով կամ նրանց , ովքեր գտնվում էին թուրքախոս ցեղերի գերիշխանության տակ (ինչպես օրինակ սելջուկները կամ կարակոյունլու ցեղերը): Ավելի ուշ տերմինը սկսկեց ասոցացվել օսմանցիների հետ: Օսմանյան կայսրության ուշ շրջանում միայն թուրքերը ձևավորվում են որպես առանձին ազգամշակութային միավոր, ինչպիսիք են նրանք այսօր: Այսօր, թուրք է համարվում նա, ում նախնիները թուրք են, ով իրեն համարում է թուրք և ով պատկանում է թուրքական մշակույթին և ոչ այլ մշակույթի:

Թուրքական մշակույթին պատկանելը կարող է լինել նույնը, թե պատկանել թուրքական հողին: Սակայն, այսօր կան շատ թուրքական համայնքներ Թուրքիայի սահմաններից դուրս , որոնց անդամները նվիրված են թուրքական մշակույթին և հետևաբար ստանում են թուրք բնորոշումը, բայց նրանք կապված չեն թուրքական հայրենիքին: Թուրքական հայրենիքից երկարատև մեկուսացված լինելու պատճառով, Եվրոպայում, Կիպրոսում և այլ երկրներում ապրող թուրքերը հավատարիմ են թուրքական մշակույթին, սակայն իրենց հայրենիք են համարում այն երկրները, որտեղ ապրում են:

Այն ազգերը, որոնք քիչ թե շատ պատմականորեն կապված են ժամանակակից թուրքերի հետ, որոնք ունեն նման մշակութային կամ լեզվական գծեր, սակայն որոնք այսօր կազմում են ամբողջովին առանձին ազգամշակութային կազմավորումներ ՝ ուզբեկներն են, ույգուրները, թուրքմենները, ղրղզները, ադրբեջանցիները, ղազախները, թաթարները և այլն: Այս ազգերին պետք չէ շփոթել թուրքական հայրենիքի բնիկ թուրքերի հետ:

Բնիկ թուրքեր. Բնիկ են համարվում այն բոլոր թուրքերը, ովքեր ապրում են թուրքական հայրենիքում (ինչպես նաև այն թուրքերը, ովքեր մշտական բնակություն են հաստատել թուրքական հայրենիքում, սակայն ժամանակավորապես գտնվում են արտերկրում): Թուրքերի մեծ մասը պատկանում է հենց այս կատեգորիային:

Թուրքական սփյուռք. Չնայած նրան, որ թուրքերի մեծամասնությունն ապրում է թուրքական հայրենիքում, 1960 ականներից սկսած հազարավոր թուրքեր մեկնել են հարավային Եվրոպա, հիմնականում աշխատանք փնտրելու: Այս թուրքերը ապրում են սփյուռքում, որը, չնայած դրա զգալի թվերին, ի տարբերություն հայկական սփյուռքի, համեմատաբար փոքր է ընդհանուր թուրքերի քանակից:

Սփյուռքի թուրքերն այն թուրքերն են, ում անմիջական նախնիները ծնունդով թուրքական հայրենիքից են, սակայն նրանք մշտական բնակություն են հաստատել հայրենիքից դուրս: Չնայած նրան, որ տեղի մշակույթն իր ազդեցությունն է ունենում նրանց վրա, սփյուռքում բնակվող թուրքերի մեծամասնությունը հավատարիմ է մնում իր հարազատ թուրքական մշակույթին:

Սփյուռքի թուրքերը տարբերվում են սփյուռքի հայերից ու քրդերից մեկ կարևոր հատկանիշով: Թուրքերի  կյանքը իրենց հայրենիքում չի ենթարկվում արտաքին ճնշումների, զավթումների ու չկա գաղութի վերածվելու սպառնալիքը: Այս պատճառով սփյուռքի թուրքերը կարիք չունեն շեշտելու իրենց նվիրվածությունը թուրքական մշակույթին  զուտ թուրքական պետականութունը պահպանելու համար:

Մշակութայնորեն ձուլված թուրքեր. Այս շարքին են պատկանում այն թուրքերը, ոքվեր ընդունում են իրենց թուրքական ժառանգությունը, սակայն ավելի կապված են ոչ թե թուրքական մշակույթին, այլ մեկ ուրիշ մշակույթի: Մշակութայնորեն ձուլված թուրքերի թվում են թուրք նախնիներ ունեցող ԱՄՆ, եվրոպական ու արաբական երկրների քաղաքացիները և այլն: Նրանց քանակը համեմատաբար փոքր է:

Թուրք նախնիներ ունեցողներ, սակայն ոչ թուրքեր. Այս կատեգորիային են պատկանում այն մարդիկ, ովքեր ունեն թուրք նախնիներ, սակայն ոչ մի կերպ կապված չեն թուրքական մշակույթին ու ժառանգությանը: Այս թուրքերի համար հարազատ են այլ երկրների մշակույթները:  

Պատմական թուրքական համայնքներ, թուրքական հայրենիցից դուրս. Օսմանյան կայսրության գոյության ժամանակ և դեռ դրանից առաջ թուրքական զանգվածներ են տեղափոխվել հարավ-արևելյան Եվրոպա, Կիպրոս, Սիրիա, հայկական և քրդական բնօրրաններ և այլն: Այս զանգվածների թիվը հետագայում աճում է, ինչի արդյունքում նրանք դառնում են ոչ թուրքական շրջանների բնիկներ: Օսմանյան կայսրության փլուզումից հետո, այս թուրքական խմբավորումներից շատերը կտրված են մնում թուրքական մշակույթի զարգացումներից: Սակայն, չնայած հայրենիքից աշխարհաքաղաքական այս անջատմանը, նրանք շարունակում են ապրել իրենց կենցաղով, մնալով նվիրված թուրքական նիստ ու կացին:  

Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող պատմական թուրքական համայնքների մաս են կազմում այն բոլոր մարդիկ, ովքեր ունեն թուրքական ծագում, սակայն ներկայումս ապրում են եկրկի սահմաններից դուրս: Հիմնականում այս կուտակումները հզորանում են Օսմանյան կայսրության տարիներին և մնում են հավատարիմ թուրքական մշակույթին նույնիսկ կայսրության մասնատումից հետո: Սակայն, նրանց մեծամասնությունն իր հայրենիքը համարում է այն երկիրը, որտեղ բնակվում է:

Մեծ հաշվով, թուրքական հողից դուրս գտնվող թուրքական համայնքները դիմադրել են և պայքարել են ամեն տեսակի ձուլման դեմ և դրա արդյունքում պահպանել են թուրքական մշակույթի մասնիկներ, որոնք բնորոշ են իրենց հայրենիքին: Չնայած դրան, այս համայնքներից շատերի մշակույթը, հայրենիքից կտրված լինելու պատճառով, գնալով առանձնանում է: Այս երևույթը տարբեր վայրերում այլ կերպ է դրսևորվում. հարավ-արևելյան Եվրոպայում և Սիրիայում, համայնքները գրեթե ամբողջությամբ տեղի մշակույթի ազդեցության ներքո են; Կիպրոսում՝ այս զարգացումների հետևանքով ձևավորվել է այսպես կոչված թուրք- կիպրական մշակույթ, իսկ Հունաստանում ՝ չնայած չնչին մշակութային ձուլմանը, թուրքական համայնքը մշակութայնորեն կապված է թուրքական բնօրրանի հետ: Հայկական և քրդական   տարածքների պատմական թուրքական համայնքները ՝ այն տարածքների, որոնք այսօր Անկարայի վերահսկողության տակ են՝ ուղղակիորեն կապված են Թուրքիայի հետ ելնելով իրենց ունեցած նույն աշխարհաքաղաքական սահմաններից, տնտեսական և վարչական ոլորտներից: Այդպիսով, այս թուրքերը մշակութայնորեն միատարր են հայրենիքի թուրքերի հետ:

Թուրքական մշակույթ. Այս տերմինը վերաբերում է այն սովորույթներին ու ավանդույթներին, որոնք հիմնականում զարգացել են թուրքական բնօրրանում հատկապես Օսմանյան կայսրության և 20րդ դարաշրջաններում: Այն վերաբերում է ոչ միայն նախաթուրքական ցեղերին, այլ նաև նրանց, ում պատկանելությունը թուրք ազգին անքակտելի է:

Թուրք ժողովուրդ. այս կատեգորիայում ներառված են ՝ բնիկ թուրքերը; սփյուռքի թուրքերր; հայկական ու քրդական հողերին բնակվող թուրքական համայնքները; Հունաստանի, Սիրիայի և այլ երկրների ոչ ասիմիլիցված համայնքերը  և նրանք, ովքեր քիչ թե շատ այսօր ընդունում են թուրքական մշակույթը որպես իրենց հարազատ մշակույթ:

Հարկ է նշել, որ թուրք ժողովրդի մեծամասնությունն ապրում է թուրքական հայրենիքում: Ինչ վերաբերում է հարավ-արևելյան Եվրոպայում և Կիպրոսում ապրող համայնքներին, ապա նրանք սերտորեն կապված են այն երկրների մշակույթին, որտեղ ապրում են և կազմում են այդ երկրկների բնակչության զգալի մասը:

Թուրքական հայրենիք. Թուրքական հայրենիքը ներառում է ժամանակակից Թուրքիայի աշխարհաքաղաքական սահմանները, որտեղ թուրքական ազգը բնակվել  և զարգացել է որպես առանձին ազգամշակութային միավոր (միավոր, որը վերջին 400 տարիների ընթացքում եղել է գերիշխող քաղաքական ու ռազմական ուժը շրջանում): Այդպիսով, թուրքական հայրենիքը ներառում է ժամանակակից Թուրքիայի այն շրջանները, որոնք գտնվում են հայկական ու քրդական հայրենիքներից , ինչպես նաև արաբական Հատայից, լազերի ու չերքեզների հայրենիքներից դուրս: Թուրք ժողովուրդը կազմում է թուրքական հայրենիքում ճնշող մեծամասնություն: Քանի որ Թուրքայի գերիշխանության տակ գտնվող այլ հայրենիքների սահմանները հնարավոր չէ ստույգ որոշել, այս պահին թուրքական հայրենիքի սահմանները նույնպես ստույգ չեն:

Թուրքական հայրենիքի բնիկ ժողովուրդներ. այս դասին են պատկանում այն բոլոր ժողովուրդները, որոնց ծագումը տեղի է ունեցել այդ տարածքում կամ ովքեր պատմության բերումով տեղափոխվել են այստեղ և ընդունել են այս վայրը որպես իրենց հայրենիք: Այստեղ ներառված են ՝ թուրք ժողովուրդը; հայերը, ովքեր մշատպես բնակվել են թուրքական հայրենիքում; քրդերը, որոնք մշտապես բնակվել են թուրքական հայրենիքում; արաբները; չերքեզները; հույները; ուզբեկները; լազերը; սլավոննները; ասորիները և այլ փոքրամասնություններ, այդ թվում նաև կրոնական փոքրամասնություններ:

Բոլոր այս ազգերը պետք է կիսեն նույն հավասար իրավունքները, որոնցով օժտված են շրջանի բնիկները:  

Հարկ է նշել, որ հարավ-արևելյան Եվրոպայի, Սիրայի և Կիպրոսի թուրքական համայնքերը, ինչպես նաև քրդաբնակ Իրաքում ապրող թուրքական տարրերը համարվում այն երկրների բնիկները, որտեղ ապրում են: Ոչ բնիկ են համարվում Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ ի և ԱՄՆ զորքերը, օտարեկրյա աշխատակիցները և այլն:

Ժամանակակից Թուրքիա. Այս տերմինը վերաբերում է այն տարածքներին, որոնք ներկայումս ենթարկվում են թուրքական ռեժիմին, մայրաքաղաքն ՝ Անկարա: Որպես այդպիսին, տերմինը վերաբերում է աշխարհաքաղաքական միավորին, որը ոչ թե արտացոլում է միատարր ազգամշակութային հասկացություն, այլ՝  տարբեր ժողովուրդների ու տարբեր հողերի կենտրոնացում Անկարայի գերակայությամբ: Ներկայիս թուրքական ռեժիմը ունի շովինիստական բնույթ, սակայն վերջին ժամանակներս այն տատանվում է ռեակցիայի տարբեր աստիճանների, ռազմական ռեժիմի ու ֆաշիզմի միջև: Ռեժիմի վերահսկողության տակ են գտնվում այսօր հայկական ու քրդական հայրենիքների մի մասը: Ավելին, այն վերահսկում է նաև էթնիկապես ոչ թուրքական շրջաններն,  ինչպիսիք են Ալեքսանդրիան և Սև ծովի արևելյան ափը; Բացի դրանից թուրքական ռեժիմին հաջողվել է զավթել, տնտեսապես շահագործել ու քաղաքական առումով վերահսկել Կիպրոսի հյուսային շրջանը՝ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Անկախ Թուրքական Հանրապետությունը:

Թուրքիայի սահմանների փոփոխությունը կախված է հայկական ու քրդական ազատագրական պայքարների հաջողությունից կամ ձախողումից: (Ինչ վերաբերում է հայական պայքարին, կան հարցեր, որոնք դեռ չեն ստացել իրենց պատասխանները. օրինակ, արդյոք հայկական հայրենիքի որոշ շրջանները հարկավոր է միացնել Սովետական Հայաստանին; արդյոք հայերը ՝ որպես ազգային փոքրամասնություն, կունենան լիարժեք իրավունքներ ապագա քրդական կամ թուրքական երկրներում: Անհայտ է մնում նաև հյուսիսային Քրդտստանի ՝ Թուրքիայից անկախանալու հարցը):

Թուրքական ազգ. Թուրքական ազգ ասելով հասկանում են թուրք ժողովուրդն ու թուրքական հայրենիքը միասին: Հետևաբար, թուրքական ազգը ներառում է այն բոլոր թուրքերին, ովքեր ապրում են թուրքական հայրենիքում կամ նրանց, ովքեր նվիրված են հայրենիքում ապրող թուրք ժողովրդին:



Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո