Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Մոնթե Մելքոնյան՝  Թուրքիայի փոքրամասնություններիը: Տերմինների սահմանումները: Մաս 3

Մոնթե Մելքոնյան՝ Թուրքիայի փոքրամասնություններիը: Տերմինների սահմանումները: Մաս 3

Լուսանկարը՝ RURO photography

Սույն հոդվածը Մոնթե Մելքոնյանի և այլոց ղեկավարած ծրագրի մի մաս է, որը հիմք դարձավ ապագա քաղաքական կազմակերպության՝ Հայ –Ազատագրական շարժման գաղափարախոսության համար: Տեքստը գրվել է 1984 թ. և վերանայվել 1988 ին:

Նախորդ հոդվածները՝

Մաս 1 Մոնթե Մելքոնյան՝ ով է հայը և որտեղ է նրա հայրենիքը: Տերմինների սահմանումները

Մաս 2 Մոնթե Մելքոնյան՝ ով է թուրքը և որտեղ է նրա հայրենիքը: Տերմինների սահմանումները

Թուրքիայի ազգային փոքրամասնությունները. Թուրքիայում ազգային փոքրամասնություն են համարվում այն բոլոր փոքրամասնությունները, որոնք ձևավորվել են որպես առանձին ազգամշակութային միավոր, ունեն իրենց բնորոշ պատմական, լեզվական, կրոնական, մշակութային և այլ առանձնահատկություններ: Նրանց թվում են չերկեսները, հայերը, հույները և արաբները: 

Բոլոր այս ազգությունները Թուրքիայում պետք է ունենան փոքրամասնություններին հատուկ իրավունքներ: Չնայած հայերը Թուրքիայում համարվում են ազգային փոքրամասնություն, կան հանգամանքներ, որոնք այս դեպքում հատուկ ուշադրության են արժանի: Թե՛ սփյուռքի հայերը, թե՛ այն հայերը, որոնք Ցեղասպանության ժամանակ և դրանից հետո ներգաղթել են Սովետական Հայաստան այն մարդկանց հետնորդներն են, ում ուժով արտաքսել են իրենց հայրենիքից: Միլիոնավոր հայեր այսօր սերտ կապ են զգում ներկայիս Թուրքիայի մասը կազմող հայկական հողերի հանդեպ: Այս հայերից շատերի հայրենիք վերադառնալու ձգտումն է խթանել հայկական ազգային ազատագրական պայքարի ծավալմանը: Եթե այդ պայքարը լիովին հաջողվի, այն կարող է հանգեցնել Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերի միավորմանը Սովետական Հայաստանի հետ: Եթե այն քիչ թե շատ հաջողվի, հնարավոր է որոշ տարածքներ Թուրքիայում կամ Քրդստանում միավորվեն մեկ ինքնավարության մեջ, որտեղ հայերը կկազմեն տեղի բնակչության մեծամասնությունը: Ամեն դեպքում, Թուրքիայի հայկական տարածքներում և այլ տարածքներում մշտական բնակություն հաստատած հայերը պետք է ունենան այն բոլոր իրավունքները, որոնցով օժտված են ազգային փոքրամասնությունները: Սա նշանակում է, որ հայերի դեպքում սա միայն որպես ազգային փոքրամասնություն ինքնորոշվելու խնդիրը չէ:


Չերկեսների դեպքը նույնպես առանձնահատուկ է: Նրանք հիմնականում բնակվում են Սև ծովի հարավ-արևելյան ափին, որտեղ, լազերի հետ մեկտեղ, կազմում են բնակչության զգալի հատվածը: Քանի որ շրջաններից շատերում նրանք մեծամասնություն են կազմում, նրանց ՝ Սովետական Վրաստանում ապրող չերկեսների հետ միանալու իրավունքը պետք է հարգել: 

Նույն կերպ, Իսկենդերունում (Հաթայ) ապրող արաբները կազմում են տեղի բնակչության մեծամասնությունը: Քանի որ շրջանը պատմականորեն կապված է եղել արաբների ու Սիրիայի հետ, դրա բնակիչները պետք է իրավունք ունենան ընտրելու ՝ ցանկանում են միանալ Սիրիային, թե ունենալ ազգային փոքրամասնություններին բնորոշ իրավունքներ Թուրքիայում:  

Հարկավոր է նշել, որ քրդերն այսօր գաղութացված ազգ են իրենց սեփական հայրենիքում: Քրդերը համարվում են ազգային փոքրամասնություն միայն քրդական հողերից դուրս: Այնտեղ նրանք պետք է ունենան բոլոր իրավունքները որպես ազգային փոքրամասնություն: 

Թուրքիայի այլ փոքրամասնություններ. բացի ազգային փոքրամասնություններից, Թուրքիայում ապրում են նաև այլ փոքրամասնություններ: Նրանց թվում են  ալավիտները, հրեաները, եզդիները: Նրանք նույնպես ունեն իրենց հատուկ մշակութային, կրոնական առանձնահատկություններ, որոնցով տարբերվում են տեղացիներից:

1988

Աղբյուրը: The Right to Struggle (Selected Writings of Monte Melkonian on the Armenian National Question).

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո