Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Մոնթե Մելքոնյան՝ ով է քուրդը և որտեղ է նրա հայրենիքը: Տերմինների սահմանումները: Մաս 4

Մոնթե Մելքոնյան՝ ով է քուրդը և որտեղ է նրա հայրենիքը: Տերմինների սահմանումները: Մաս 4

Շապիկի նկարը՝ takku.net

Սույն հոդվածը Մոնթե Մելքոնյանի և այլոց ղեկավարած ծրագրի մի մաս է, որը հիմք դարձավ ապագա քաղաքական կազմակերպության՝ Հայ –Ազատագրական շարժման գաղափարախոսության համար: Տեքստը գրվել է 1984 թ. և վերանայվել 1988 ին:

Նախորդ հոդվածները՝

Մաս 1 Մոնթե Մելքոնյան՝ ով է հայը և որտեղ է նրա հայրենիքը: Տերմինների սահմանումները

Մաս 2 Մոնթե Մելքոնյան՝ ով է թուրքը և որտեղ է նրա հայրենիքը: Տերմինների սահմանումները

Մաս 3 Մոնթե Մելքոնյան՝ Թուրքիայի փոքրամասնություններիը: Տերմինների սահմանումները

Քուրդ. Ինչպես «հայ» տերմինը, այնպես էլ «քուրդը» տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր նշանակություններ: Ավելի վաղ, քրդերի նախնիներն իրենցից ներկայացնում էին զուտ կլանային խմբավորումներ, սակայն որոշ ժամանակահատված հետո նրանք սկսում են ապրել ցեղերով և ի վերջո ձևավորվում որպես առանձին ազգամշակութային միավոր: Դրան խոչընդոտ չի հանդիսացել նույնիսկ այն, որ նրանք բաժանված են եղել ժամանակակից Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի և ընդհուպ մինչև ԽՍՀՄ սահմանների միջև (հիմնականում ապրել են Սովետական Հայաստանում): Քրդերի մեծամասնությունն ապրում է իրենց պատմական հայրենիքում, որը տարածվում է վերոնշյալ շրջաններում (բացառությամբ նախկին ԽՍՀՄ պետությունների):

Քրդերի զգալի մասը խոսում է քրդական այս կամ այն բարբառով և հավատարիմ է մնում քրդական մշակույթին: Կան քրդեր, որոնք բռնի տեղահանման արդյունքում (երկար տարիների ընթացքում Անկարան արտաքսել է քրդերին Անատոլիայի տարբեր շրջաններ) այսօր ապրում են իրենց հայրենիքից դուրս: Հայրենիքի սահմաններից դուրս լինելու մեկ այլ պատճառ է նաև այն, որ նրանք արտերկրում փորձում են գումար վաստակել: Թուրքիայի տասնյակ հազարարավոր քրդեր ապրում են Եվրոպայում, այդքանն էլ աշխատում են Ստամբուլում, Անկարայում, Բաղդադում, Թեհրանում և այլ քաղաքներում: Քրդերի մեծ մասը, սակայն, չի հեռանում իր արմատներից և նրանցից շատերը ընտանեկան կապերով սերտաճած են իրենց հայրենիքին։ 

Շատ դեպքերում, քրդերը, և հատկապես նրանք, ովքեր ապրում են հայրենիքի սահմաններից դուրս, ենթարկվում են ձուլման: Նույնիսկ քրդական հայրենիքում, ռեակցիոն ռեժիմները կիրառում են քրդերի դեմ ձուլման քաղաքականություն, որի զենքը հիմնականում բռնությունն է ու բազմաթիվ զինված գործողությունները ուղղված քրդական բնակչության դեմ, էլ չասած մասսայական տեղահանումների, սպանությունների ու քրդերից ազատվելու փորձերի մասին:

Այսօր քուրդ է համարվում նա, ում նախնիները քուրդ են, ով իրեն քուրդ է համարում և ով առաջին հերթին իրեն կապում է քրդական մշակույթի և ոչ այլ մշակույթի հետ: Ինչպես հայերի դեպքում, այնպես էլ քրդերի, քուրդ լինելը ենթադրում է նաև պատկանելություն քրդական հայրենիքին։ 

Քրդական հայրենիքի բնիկ քրդեր. Այս շարքին են պատկանում բոլոր այն քրդերը, որոնք ապրում են քրդական հայրենիքում  կամ նրանք, ովքեր մշտապես բնակվում են հայրենի շրջաններում, բայց ժամանակավորապես գտնվում են հայրենիքի սահմաններից դուրս։

Քրդական համայնք. Չնայած քրդերի ճնշող մեծամասնությունը դեռ ապրում է քրդական հայրենիքում, քրդական համայնք ասվածը գոյություն ունի: Քրդական համայնքի քրդեր են համարվում բոլոր նրանք, ովքեր մշտապես բնակվում են հայրենիքից դուրս: Նրանց ճնշող մեծամասնությունն ապրում է Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի ոչ քրդական շրջաններում: Չնայած որ նրանք անխուսափելիորեն ընկնում են տեղի մշակույթի ազդեցության տակ, առաջնային կապված են քրդական մշակույթին:

Մշակութային առումով ձուլված քրդեր. Մշակութային առումով ձուլված քրդեր են համարվում նրանք, ովքեր ավելի կապված են ոչ թե քրդական մշակույթին, այլ մեկ ուրիշ մշակույթի: Ձուլված քրդերի մեծ մասն ապրում է քրդական հայրենիքի սահմաններից դուրս և կազմում է այն երկրների բուրժուազիայի անբաժան մասը, որոնց միջև բաժանված է քրդական հայրենիքը (այս շարքին են պատկանում քուրդ գործարարները Թեհրանում, Բաղդադում, Ստամբուլում և այլն): Հարկ է նշել, որ մշակութայնորեն ձուլված քրդերը քրդական ժողովրդի համեմատաբար փոքր մասն են կազմում:

Քրդական ծագում ունեցողներ, բայց ոչ քրդեր. Այս շարքին են պատկանում բոլոր այն քրդերի սերունդները, որոնք իրենց չեն համարում քրդական մշակույթի կրողներ և չեն կապում իրենց քրդական մշակույթի հետ (նույնիսկ երբ տեղյակ են, որ իրենց նախնիները եղել են քրդեր): Այս մարդիկ իրենց հարազատ են համարում մեկ այլ օտար մշակույթ։ Որպես օրինակ կարելի է բերել Թուրքմենստանի քրդական ցեղերին, որոնք արդեն վաղուց կապված չեն քրդական մշակույթին և իրենց հայրենիքն են համարում Թուրքմենստանը:

Քրդական մշակույթ. Քրդական մշակույթը ներառում է իր մեջ տարբեր նյութական բնույթի ու գաղափարային ավանդույթներ, որոնք հիմնականում մշակվել են քրդերի կողմից հենց իրենց իսկ հայրենիքում։ Քրդական մշակույթը ձևավորվել է նաև այլ մշակույթների ազդեցության ներքո, որոնց քրդերն ադապտացվել են ժամանակի ընթացքում ու ընդունել են ինչպես իրենցը։

Քուրդ ժողովուրդ. Քուրդ ժողովուրդ ասելիս նկատի ունենք քրդական հայրենիքում ծնունդ առած բոլոր քրդերին, քրդական համայնքի քրդերին, ինչպես նաև բոլոր մշակութայնորեն ձուլված քրդերին. այլ կերպ ասած, նրանց, ովքեր ինչ-որ չափով հարազատ են ընդունում քրդական մշակույթը։Հարկ է նշել, որ քրդերի մեծամասնությունը ապրում է քրդական հայրենիքի սահմաններում։

Քրդական հայրենիք. Քրդերի հայրենիքը դա այն տարածքներն են, որտեղից սկիզբ են առնում քրդերը, որտեղ տեղի է ունեցել նրանց ձևավորումն ու կայացումը որպես առանձին ազգամշակութային միավոր, որպես առանձին ազգ, որը ժամանակ առ ժամանակ ունեցել է ինքնավար կարգավիճակ։ Քրդերի հայրենի տարածքների ճնշող մեծամասնությունը դեռ բնակեցված է քրդերով։ Այդ տարածքների շարքին են պատկանում իրանական Քերմանշահը, Սանանդայը, Մեհաբաթը, Պավչը, Սարդաշտը, Նաղդակը, Սաքքուզը, ինչպես նաև թուրք-իրանական սահմանակից Զախոն, Մոսուլի մերձակայքը, Քիրքուքը, Սուլեյմանիյան, Էրբիլը և այլն, Սիրիայի հյուսիս-արևելյան Կամիշլի և Դերիկ շրջանները, Թուրքիայի հարավ-արևելյան շրջանների մեծ մասը՝ Մարդինը, Ուրֆան, Դիյարբեքիրը, Սիրտը, Հակկարին, Էլազիգը և այլն։

Ծանոթագրություն. Ներկայումս, Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող հայկական հողերի մեծ մասը բնակեցված է քրդերով։ Պատճառն այն է, որ հայ բնակչության թիվը (այս կամ այն շրջաններում մեծամասնություն հանդիսացող) պակասել է 19-դ դարի վերջին տեղի ունեցած ջարդերի ու 1915 թ. Ցեղասպանության արդյունքում։

Եթե հայ ժողովրդին չհաջողվի կենտրոնացնել ուժերը, ինչպես հարկն է ու ստեղծել մեկ ընդհանուր ժողովրդավարական միավոր ողջ հայրենիքով մեկ, հնարավոր է, որ որոշ հայկական շրջաններ հայտնվեն ապագա Քրդստանի կազմում։ Ինչպես էլ զարգանան դեպքերը, հայկական հայրենիքի այս հատվածի բոլոր բնիկ ժողովուրդներին (այդ թվում հայերին) պետք է երաշխավորվեն իրենց ազգային, մշակութային, ժողովրդավարական իրավունքները որպես հավասար քաղաքացիների։

Հարկ է հիշեցնել, որ միայն ժողովրդագրական գործոնը բավարար չէ շրջանի իրավիճակն ու վարչական կարգավիճակը որոշելու համար։ Բոլոր այն ազգերի կամքը, որոնց մասին նշվել է, պետք է հաշվի առնել։ Բոլոր ներգրավված ազգերի տնտեսական ու նյութական շահերը հաշվի առնելը նույնպես կարևոր է։

Ինչ վերաբերում է հայկական հողերին, որոնք հիմա Թուրքիայի կազմում են, դրանց բոլոր ապագա բնակիչները, լինեն դրանք հայեր թե այլ ազգի ներկայացուցիչներ, տնտեսապես և սոցիալապես ավելի արագ աճ կարձանագրեն, եթե լինեն ԽՍՀՄ կազմում՝ Սովետական Հայաստանի մեջ։ Այսպիսի դեպք արդեն գրանցվել է Սովետական Հայաստանի քրդերի հետ։

Այս պարզաբանումները կարևոր են հասկանալու համար, որ չնայած ժողովրդագրական գործոնների մեծ կարևորությանը, Թուրքիայի կազմում գտնվող հայկական հողերի ճակատագիրը կախված է մի քանի գործոնների համադրությունից։ Եթե Սովետական Հայաստանը ինչ-որ կերպ չցուցաբերի իր նախաձեռնողականությունը, հնարավոր է, որ այս շրջանները դառնան ապագա Քրդստանի կամ Թուրքիայի մի մասը։

Նույնիսկ եթե այդ շրջանները ներառվեն ապագա Քրդստանի կամ Թուրքիայի կազմի մեջ, տեղին կլինի համարել դրանք հայերի հայրենիքի անբաժան մասը։ Հայերի հայրենիք, քրդերի հայրենիք, թուրքերի հայրենիք տերմինների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս տերմիններն առաջին հերթին ունեն պատմական և մշակութային կարևորություն, մինչդեռ Հայաստան, Քրդստան ու Թուրքիա տերմինները ՝ քաղաքական ու վարչական։

Քրդերի հայրենիքում ապրող ազգեր. Այս կատեգորիան վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ծնունդով քրդերի հայրենիքից են, ովքեր ընդունում են քրդական հայրենիքը որպես իրենց մշտական բնակության վայր։ Այդ ազգերի շարքին են դասվում հայերը (ապրում են Զախոյում ու Կամիշլիում), թուրքերը, արաբները, ադրբեջանցիները, ասորիները, ինչպես նաև կրոնական փոքրամասնությունները, օրինակ, հրեաները։ Որպես քրդական հողին ծագած, մեկ շրջանում բնակվող ազգեր, նրանք բոլորը պետք է ունենան հավասար իրավունքներ։

Քրդստան. Քրդստանը քրդական հայրենիքի այն հատվածն է, որտեղ այսօր քրդական բնակչությունը կազմում է մեծամասնություն և որտեղ ողջ բնակչության ցանկությամբ ստեղծվելու է քրդական ազգային, քաղաքական և վարչական միավոր։ (Կախված հետագա զարգացումներից, Քրդստանը կարող է ներառել քրդական հայրենիքի մասը համարվող շրջաններ, ներկայումս Իրաքի մի հատվածը, որտեղ բռնի տեղահանման ու արաբների վերաբնակեցման հետևանքով, քրդերը կազմում են փոքրամասնություն)։

Արդյունքում, եթե հայկական կողմը քայլեր չձեռնարկի և Քրդստանի քաղաքական և վարչական սահմանները վերջնական չգծվեն, հայկական հողերում քրդական բնակչությունը կազմելու է մեծամասնություն։ Ներկա պահին, հնարավոր չէ անցկացնել Քրդստանի հստակ սահմանները։

Հստակ աշխարհագրական բաժանումը հնարավոր կլինի միայն քրդերի, հայերի, թուրքերի, ադրբեջանցիների և արաբական ժողովուրդների սոցիալական զարգացման ու ինքնորոշման համար մղվող պայքարին զուգընթաց։ Միայն այն ժամանակ, երբ այդ պայքարը հասունանա, հնարավոր կլինի անցկացնել Քրդստանի (ինչպես նաև Հայաստանի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Ադրբեջանի, Սիրիայի և այլն) սահմանները, կամ նախնական փուլում ամեն երկրում առանձնացնել քրդական այն շրջանները, որոնք հետագայում կարող են միավորվել Քրդստանի մեջ։ Ինչպես որ հայկական հայրենիքի որոշ տարածքներ ներկայումս Հայաստանի մասը չեն կազմում, այնպես էլ քրդական հայրենիքի որոշ շրջաններ կարող են ապագայում չներառվել միավորված Քրդստանի մեջ։

Քրդստանի բնիկ ազգերը. Քրդստանի բնիկ ազգեր են համարվում քրդերը և բոլոր այն ազգերը, որոնք ապրելու են Քրդստանում մինչև այն պահը, երբ այն կդառնա առանձին ձևավորված աշխարհագրական միավոր։ Բոլոր այդ ազգերը պետք է ունենան հավասար իրավունքներ որպես Քրդստանի բնակիչներ։

Քրդական հայրենիքից դուրս պատմական քրդական համայնքներ. Որոշակի պատճառներով, քրդերի զգալի մասն ապրել է հայրենիքից դուրս, բայց դրան շատ մոտ։ Այդ շրջաններում նրանք ապրել են որպես փոքրամասնություն դարեր շարունակ։ Շատ դեպքերում, նրանց հաջողվել է կապ պահել այն քրդերի հետ, որոնք ապրում են հայրենիքում։ Շնորհիվ ձուլման ցածր տեմպերի, այդ համայնքները շարունակել են իրենց քրդական ազգամշակութային զարգացումը, միաժամանակ դառնալով այդ երկրների բնիկներ, հայրենիքի սահմաններից դուրս։ Քրդական պատմական համայնքներ գոյություն ունեն Կիլիկիայում, հայկական տարածքներում, Սովետական Ադրբեջանում, ինչպես նաև Իրանում, Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում։ Այդ համայնքների անդամները միաժամանակ և ոչ քրդական տարածքների բնիկներ են և քուրդ ժողովրդի անբաժան մասն են։

Ժողովրդավարության հիմունքներից ելնելով, այդ համայնքների անդամները պետք է օգտվեն բոլոր ժողովրդավարական, մշակութային, ազգային իրավունքներից և որ ամենակարևորն է մարդու իրավունքներից։

1988

Աղբյուրը: The Right to Struggle (Selected Writings of Monte Melkonian on the Armenian National Question).

Թարգմանել է Մանան Աջամյնը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո