Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Միգրացիոն հոսքերը Հնդկաստանից Հայաստան` խնդիրներ և ռիսկեր

Միգրացիոն հոսքերը Հնդկաստանից Հայաստան` խնդիրներ և ռիսկեր

Հայաստանում վերջերս անհանգստություն են առաջացնում միգրացիոն հոսքերը, որոնք հատկապես ավելացել են 2017թ. վերջից սկսած: Այդ հոսքերը հիմնականում Հայաստան են ներթափանցում հարավ և հարավարևելյան Ասիայի երկրներից, հատկապես` Հնդկաստանից: Ինչպես հայտնի է այդ պետություններն ունեն բնակչության մեծ թվաքանակ, ինչպես նաև աղքատության բարձր ցուցանիշ: 

Տնտեսական խնդիր

Այսպես` օրվա կտրվածքով մեկ դոլարից քիչ գումարով ապրող մարդկանց համար Հայաստանը բավականին գայթակղիչ երկիր է: Հետևաբար այս երկրներից Հայաստան է մուտք գործում էժան աշխատուժ, որը մրցակցում է նույն մակարդակի տեղական հայկական աշխատուժի հետ, բայց քանի որ նրանք էլ ավելի էժան աշխատուժ են, կա հավանականություն, որ մրցակցության արդյունքում հայկական աշխատուժը դուրս կմնա շուկայից: Իր հերթին դա կհանգեցնի Հայաստանից հայերի արտագաղթի խթանմանը: Հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսության զարգացման վեկտորը կենտրոնացած է գիտելիքների վրա, բարձր տեխնոլոգիաների զարգացման նպատակով խրախուսվում են համագործակությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը այլ երկրների հետ, սակայն նույն Հնդկաստանից եկող ներգաղթյալների մեջ հիմնականում առանց համապատասխան որակավորում և գիտելիքներ ունեցող մարդիկ են:  

Ժողովրդագրական խնդիր

Հայաստանում ծնելիության մակարդակը բավականին ցածր է: Իսկ հարավային և հարավարևելյան Ասիայի երկրներում` հատկապես բնակչության չունևոր խավի մոտ, որոնց քանակը հարյուր միլիոն է, ընդհակառակը, ծնելիության մակարդակը բարձր է: Հետևաբար, անվերահսկելի ներգաղթը կարող է հանգեցնել ժողովրդագրական անհամաչափության ռիսկի, որը հղի է վտանգավոր հետևանքներով:

Անվտանգության խնդիր

Հարկ է հաշվի առնել, որ Հնդկաստանում և հարավային ու հարավարևելյան ասիական տարածաշրջանում ընդհանրապես առկա է հանցագործության բարձր աստիճան, ինչպես նաև կրոնական ծայրահեղականություն: Անհրաժեշտ է կշեռքի նժարին դնել այս ռիսկերը`հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ինքը գտնվում է պատերազմական իրավիճակում: 

Ի՞նչ եք կարծում, Հայաստանը պետք է բացի իր սահմանները տնտեսական ներգաղթյալների առաջ, քանզի հայերը նույնպես հանդիսանում են տնտեսական ներգաղթյալներ բազմաթիվ երկրներում, կամ անհրաժեշտ է դադարեցնել այդ հոսքը, քանի որ դա կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը:

Հայաստանը պետք է բացի իր սահմանները տնտեսական ներգաղթյալների առաջ՝ ԿԱՆԱՉ կոճակ

Անհրաժեշտ է դադարեցնել հոսքը՝ ԿԱՐՄԻՐ կոճակ

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո