ԻՏԱԼԱՑԻ ՓԱՅԼՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՄԱՏԵՈ ՍԱԼՎԻՆԻ. ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՖՈՐՊՈՍՏԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ
Այն ժամանակ, երբ եվրոպական արժեքները, որի տակ հասկանում ենք հանդուրժողականություն և բազմամշակութայնություն, կործանում են հենց Եվրոպան՝ որպես հակահարված այս դանդաղեցված ռումբի հանդես են գալիս պահպանողական ուժերը՝ պրոպագանդելով եվրոպական քաղաքակրթության պահպանումը և դրա մշակութակրոնական հիմքերը:
Նման նշանավոր քաղաքական գործիչներից մեկը Մատեո Սալվինին է՝ Իտալիայի նախկին վարչապետը և ներքին գործերի նախարարը, որը մեծ ժողովրդականություն է վայելում ընտրողների շրջանում:
Մատեո Սալվինիի լուսանկարը իտալուհիների կրծքին
Հայ հասարակության շրջանում Սալվինին հայտնի է դարձել հայերի ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման, Արցախի հարցի դիրքորոշման և Թուրքիայի հետ հարաբերությունների շնորհիվ:
Մասնավորապես, Իտալիայի Սենատում Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտման քննարկման ժամանակ Սալվինին չմոռացավ հիշեցնել, որ «այդ վարչակազմը (Էրդողանի) ժխտում է ոչ միայն կանանց իրավունքները, այլև ցանկացած ազատություն և նույնիսկ հերքում է պատմական ճշմարտությունը»: Հետո Սալվինին որպես օրինակ որոշեց նշել Թուրքիայի ոճրագործությունը հայերի դեմ, -«Չմոռանանք, որ հայերի նկատմամբ արդարությունը դեռ չի հաղթել, Հայոց ցեղասպանությունը դեռ չի ճանաչվել: Եվ քանի դեռ դա այդպես է, ես չեմ կարծում, որ մենք կարող ենք նույն սեղանի շուրջ նստել մեկի հետ, ով բանտարկում է նրանց, ովքեր համարձակվում են նշել պատմական ճշմարտությունը»:
Արցախյան պատերազմի կիզակետին Մատեոն հայ ժողովրդի կողքին էր, մասնակցում էր Հռոմի հայ համայնքի ցույցերին: Իր ֆեյսբուքյան էջում նա կատարել է հետևյալ գրառումը,-«Մենք չպետք է մոռանանք այն տանջանքներն ու ավերածությունները, որոնք այսօր բաժին են հասել մեր մտերին ազգին, և որոնց մասին շատ քիչ է խոսվում: Այսօր Հռոմում ես իմ և իմ ամբողջ կուսակցության անունից աջակցություն եմ հայտնում հայերի գոյության և խաղաղության իրավունքին: Հայերն առաջինը զգացին ցեղասպանության սարսափը, և այժմ նրանք հետապնդվում են Լեռնային Ղարաբաղում»: Չի կարող հարգանք չառաջացնել նաև այն, թե ինչպիսի սթափությամբ է Սալվինին գնահատում 21-րդ դարում եվրոպական քաղաքակրթությանը սպառնացող սպառնալիքները. Եվրոպացի քաղաքական գործիչներից քչերն են հասկանում տարածաշրջանում Հայաստանի կարևորությունը քաղաքակրթական և կրոնական տեսանկյունից: Խոսելով Արցախի հայության դեմ մղվող պատերազմից, նա ավելացնում է,- «Եթե Եվրոմիությունն ունի իմաստ, ուրեմն պաշտպենենք մեր եղբայրներին և Մերձավոր Արևելքի ու Կովկասի եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»:
Միևնույն ժամանակ Սալվինին հայտնի դարձավ միգրանտների նկատմամբ իր սկզբունքային դիրքորոշմամբ: Այս հարցում նա հիշեցնում է իր հայրենակցուհի Օրիանա Ֆալաչչիին,-«Մենք ագրեսիայի զոհ ենք: Մեր մշակույթը, մեր հասարակությունը, մեր ավանդույթները և մեր ապրելակերպը վտանգի տակ են: Մաշկի գույնը սրա հետ ոչ մի կապ չունի, բայց ռիսկը իրական է: Բազմաթիվ դարերի պատմությունը ոչնչացման վտանգի տակ է, եթե գերակշռի իսլամացումը, որը խիստ թերագնահատված է»:
Տրամաբանական է, որ Թուրքիայի՝ աջ պահպանողական քաղաքական գործչի հանդեպ, որը «մատակարարում» է ԵՄ-ն միգրանտներով և վարում է իսլամիզացիայի քաղաքականություն, չի լինի ուրիշ վերաբերմունք, բացի բացասականից: Իր դիրքորոշումը հնչեցնելիս՝ Սալվինին չի ընտրում արտահայտություններ և չի ձգտում քաղաքական կոռեկտության, որը տարածված է Եվրոպայում: Որպես փոխվարչապետ ՝ նա հստակ հայտարարել է, որ չի ցանկանում Թուրքիան տեսնել Եվրոպայում, որ այն Եվրոպա չէ և չի լինի: Անդամակցության գործընթացը պետք է դադարեցվի:
«Թուրքական ռեժիմը չի փոխել իր մոտեցումները՝ շարունակելով ոչնչացնել ազգային փոքրամասնությունները, որոնք ապրում են իր տարածքում, սկզբից քրիստոնյաները, հետո հայերը, իսկ հետո քրդերը: Եվ դեռ մեզ են համարում վտանգավոր և դաժան:»
Մատեո Սալվիինի:
Եվրոպական այնպիսի սկզբունքային դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչների առկայությունը, ինչպիսին Մատեո Սալվինին է, շատ արժեքավոր է հայ ժողովրդի համար: Հայկական պետությունը և սփյուռքի կառույցները պետք է պատշաճ կերպով գնահատեն այդպիսի քաղաքական գործիչների դերը և փնտրեն փոխշահավետ համագործակցության և աջակցության ուղիներ:
Մեկնաբանություններ