Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Լևոն Մեծ, Կիլիկյան Հայաստանի առաջին թագավորը
Հուշ

Լևոն Մեծ, Կիլիկյան Հայաստանի առաջին թագավորը

Շապիկին՝ արծաթե մետաղդրամ Լևոն Առաջինի պատկերով

Առանց Լևոն Ռուբինյանի՝ հայոց առաջին թագավորի, հնարավոր չէ պատկերացնել խաչակրաց արշավանքների շրջանի քրիստոնյա Արևելքի պատմությունը։ Մարդ, ում ջանքերով հայկական տերությունը եղել է արևմտյան տերությունների ընտանիքի մի մասը; հանդուրժողական թագավոր, որը ստեղծել ու ամրացրել էր բազմազգ մի պետություն, որի տարածքում հավասար պայմաններում ապրում էին հայերը, ֆրանկները, հռոմեացիները, սիրիացիները; մշակույթների ու եկեղեցիների առատաձեռն հովանավորը․․․ Այս մարդը բազմաթիվ փորձությունների միջով է անցել, որոնք, սակայն, չեն կոտրել նրա կշռադատված ու հանդուրժողական վերաբերմունքը Արևելքի տարբեր ժողովուրդների հանդեպ, նրա՝ Լեվանտում հզոր քրիստոնեական թագավորություն ստեղծելու անկոտրում ձգտումը։

Լևոն Առաջին

Լևոն Բ-ն պատմության մեջ բացառիկ դեր ունեցող անձնավորություն է։ Թագավոր, որը կողքի դնելով հայ-բյուզանդական թշնամական հարաբերությունների դարավոր ցավը , դառնում է կրոնական աշխարհի ճարտարապետն ու Արևելքի բոլոր քրիստոնյաների հովանավորը։

Հայոց թագավորությունը ստեղծվելու է Կիլիկիա շրջանում՝ դեպի Միջերկրական ծովը։  

Տեսարան Կիլիկիայից, ելքով դեպի Միջերկրական ծովը․ Տավրոսի լեռները, ծածկված բերրի հովիտներով։

Լևոն Բ-ն ՝ թագավոր

Լևոնը ծնվել է 1150 թ․։ Նա «լեռների տիրակալ»  Ռուբեն Երրորդի կրտսեր եղբայրն էր։ Նրանց վերահսկողության տակ էին գտնվում Սիրիայից դեպի հյուսիս և Վակխ ամրոցից  այն կողմ ընկած տարածքները ՝ մինչև Տավրոս ու Կիլիկիայի արևելք՝ Սիս, Անազարվ, Ադանա, Մամիստրա քաղաքները։

Ռուբինյանների տոհմական ամրոցը ՝ Վակհան  

1180 թթ մահանում է Արևելքի մեծագույն պահապանը՝ Մանուիլ Կոմնին կայսրը, իսկ երկու տարի անց Բյուզանդիայում սկսվում է տոհմական կոնֆլիկտների դաժան երթը։ Այդպիսով, Բյուզանդիան լքում է Արևելքի հեռավոր ծայրերն ու կրկին պայքար է սկսվում Կիլիկյան հարթավայրի համար, այս անգամ Ռուբինյանների ու Անտիոքի իշխանության դեմ։

Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազը՝ Բյուզանդիայի հանգուցյալ կայսեր փեսան, իրեն համարում էր այդ տարածքների տեր ու տիրակալ ու հայերի համար սուվերեն տիրակալ, սակայն շատ լավ հասկանում էր, որ մահմեդական տիրակալ Սալահ ադ-Դինը եկել հասել է սահմաններին, ու նա չէր կարողանալու տարածքները պահել։ Ուստի, 1183 թ նա որոշում է վաճառել Տավրոսը Լևոնի ավագ եղբորը՝ Ռուբեն Երրորդին։ Դրանից հետո Բոհեմունդ III Կակազը կենտրոնացնում է իր ուժերը Արևելքի վրա, հաշտություն կքնում Սալահ ադ-Դինի հետ ու կրկին ուշադրությունը սևեռում դեպի Կիլիկիան։

Անտիոքի դուքս Բոհեմունդ Երրորդ Կակազի պատկերով մետաղադրամ 

1185 թ.էր։ Հայերի մեջ պառակտում է տեղի ունենում.Ռուբինյանները սկսում են պատերազմել արևմտյան Տավրոսի մեկ այլ հայկական արքայատոհմի՝ Հեթումյանների հետ։ Հակամարտող կողմերը՝ Ռուբեն Երրորդն ու Հեթում Երրորդը օգնության են խնդրում Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ից, որը հրավիրում է Ռուբեն Երրորդին Անտիոք՝ բանակցություններ վարելու

Բոհեմունդ III դուքսը գերի է վերցնում Ռուբեն Երրորդին, նրան տանջանքների է ենթարկում ու պահանջում է, որ Ռուբենն իրեն հանձնի արևելյան քաղաքներն ու հարթավայրային տարածքները՝ Ադանան, Մամիստրան։ Լևոնը հայտնվում է դժվարին իրադրության մեջ։ Եղբորը ողջ-առողջ տուն վերադարձնելու համար նա հանձնում է այդ քաղաքները Բոհեմունդ III-ին։

Չնայած դրան, մի տարի շարունակ եղբայրները հետ են գրավում ամեն մի ամրոց, ամեն մի քաղաք ու վերականգնում են կորցրածը։

Այս իրադարձություններից հուսալքված Ռուբեն Երրորդը հանձնում է իշխանությունը, դառնում կրոնական ու «լեռների տիրակալ» տիտղոսն անցնում է Լևոնին։

Լևոնի իշխանությունը որպես «լեռների տիրակալ»

Լևոնը հասկանում էր, որ Անտիոքի դքսության հետ հարկավոր էր պայմանագիր կնքել, քանի որ Արևելքի բոլոր քրիստոնյաների կյանքը վտանգված էր.  1186-1187 թթ Փոքր Ասիայի անթիվ-անհամար քոչվոր թուրքմենական ցեղերը շարժվում էին դեպի արևելք։ Տարերային աղետի նման քոչվորները սկսում են ավիրել քաղաքներն ու ջի տակ թողնել հովիտները։

Ռուբինյանների պետությանը, ի դեմս Լևոնի, և Անտիոքի դքսությանը, ի դեմս Բոհեմունդ Երրորդի, հաջողվում է ջախջախիչ պարտության մատնել քոչվորներին։

Ընդհանուր սպառնալիքը հաշվի առնելով, 1187 թ Լևոնն ու Բոհեմունդը պայմանագիր են կնքում։ Լևոնը նույնիսկ ամուսնանում է Բոհեմունդ Երրորդի կնոջ զարմուհու՝ Զաբելի հետ, ինչպես նաև որոշ գումար է հատկացնում նրան ծախսերի համար։

Այդ տարի ևս մեկ կարևոր իրադարձություն է տեղի ունենում. մահմեդական կառավարիչ Սալահ ադ-Դինը գրավում է Երուսաղեմի թագավորությունը, իսկ մի տարի հետո՝ Անտիոքը։ Մի շաք տարածքներ գրավելուց հետո, Անտիոքի ֆրանկների ձեռքին գրեթե ոչ մի բան չի մնում։

Բաղրաս ամրոցը

Երբ երրորդ խաչակրաց արշավանքից հետո հաշտություն է կքնվում, ու մահմեդականները լքում են այդ տարածքները, Բոհեմունդ Երրորդը ցանկանում է դրանք հետ վերադարձնել, սակայն ապարդյուն.սարերից իջնում է Լևոնի ջոկատն ու գրավում Բագրաս ամրոցը, ինչից հետո հայերը, որոնք այդ ժամանակ արդեն ծաղկուն երկրի տեր էին, ուղիղ ճանապարհ են ունենում դեպի Անտիոք, որը կորցրել էր գրեթե ամեն ինչ։  

Անտիոքը լինելու է Լևոն Ռուբինյանի երազանքը, որի համար նա դեռ երկար տարիներ պատերազմելու է։ Մինչ այդ, սակայն, նրանք իրա հետ կապված են բարեկամական կապերով։

1193թ Լևոնը հրավիրում է Բոհեմունդ Երրորդին՝տեսնելու Բագրասի վերակառուցված ամրոցն ու բանակցություններ վարելու։ Ամրոցի ներսում հայտնված Բոհեմունդին Լևոնը ասում է, որ հիմ նա է որոշելու, թե վերջինս երբ պետք է լքի ամրոցը։ Հայտնի են նաև Բոհեմունդի խոսքերը այդ մասին. «Ի՞նչ ես անում Լևոն։ Ես ի՞նչ է, գերի՞ եմ»։ Լևոնը ասում է, որ վերջինս պատասխան է տալու իր եղբոր հետ վատ վարվելու համար։ Տանջանքների ենթարկվելուց հետո, Բոհեմունդը համաձայնում է զիջել Անտիոքը Լևոնին։ .

Իրադրությունը Անտիոքում՝ Սիրիայի այդ փառավոր քրիստոնեական քաղաքում, այսպիսին էր. հասարակ ժողովուրդը չէր ուզում լինել հայկական իշխանության հպատակը, քանի որ Բյուզանդական իշխանության օրոք՝ X և XI դդ հայերը որկու անգամ փորձել էին այդ քաղաքում իշխանությունն իրենց ձեռքն առնել ու կոտորածներ էին իրականացրել։

Հին Անտիոքի ավերակները  

Սակայն, Անտիոքի բարձրաստիճան պաշտոնյաները մեծ հաճույքով իշխանությունը փոխանցում են Լևոնին. վերջինս նրանց պաշտոններ ու տարածքներ է շնորհում, նրա օրոք իրենք իրենց բարոններ էին զգում։ Լատինական քաղքենիներն ու ուղղափառ արհեստավորները՝ չնայած կրոնական ու լեզվական տարբերությունների, միախմբվում են հայերի դեմ ու ստեղծում Անտիոքի համայնքը։

Այդ պայմաններում Լևոնին համոզում են բաց թողնել Բոհեմունդին, որի հետ 1194 թ Լևոնը հետաքրքիր պայմանագիր է կնքում. որոշում են ամուսնացնել Բոհեմունդի ավագ որդուն՝ Ռայմոնդին, ու Ռուբեն Երրորդի ավագ դստերը՝ գահաժառանգին։ Ամուսնությունից ծնված երեխան ժառանգելու էր և՛ Անտիոքը, և՛ Կիլիկիան, ու այդ ֆրանկ-հայկական ամուսնության հիման վրա տեղի էր ունենալու Կիլիկիայի ու Հյուսիսային Սիրիայի բոլոր քրիստոնյաների միավորումը։

Ամուսնությունից հետո Անտիոքի Ռայմոնդը մեկնում է Կիլիկիա ու սկսում ապրել Լևոնի հետ, սական որոշ ժամանակ անց այնտեղ մահանում է։ Մահվան պահին կինը հղի էր։ Ծնվում է նրանց տղան՝ Ռայմոնդ-Ռուբենը, որին Լևոնը դաստիարակում է իր հարազատ որդու նման։

Լևոն Մեծ.Հայոց թագավորության տիրակալ

Լևոնը հետագայում հրաշալի հաղթանակների է հասնում. սկսում է կառավարել Կիլիկիայի տարածքը՝ սկսած Կիլիկիայի արևմուտքից մինչև Եփրատ ու Հյուսիսային Սիրիա։

Լևոնին հաջողվում է պայմանավորվել սրբազան Հռոմեական կասրության հետ ու այնպես անել, որ թագավորությունը կոչվի հենց «Հայոց թագավորություն»։

Լևոն Առաջինի պատկերով Կիլիկյան մետաղադրամ  

1198 թ․ հունվարի 6-ին՝ բոլոր հայ, ֆրանկ բարոնների ու իշխանների, սիրիական պատրիարքի ու հայոց կաթողիկոսի ներկայությամբ, Տարսոնի Սբ․ Սոֆյա և Սբ․ Պետրոսի տաճարում տեղի է ունենում թագադրության արարողությունը․ այսպես ծնվում է առաջին հայոց թագավորը, ու «լեռների տիրակալների» պետությունը դառնում է թագավորություն։

Այս թագավորույունը եզակի էր իր տեսակի մեջ. յուրահատուկ մի պետություն հայ թագավորների իշխանության ներքո՝ «Regnum Armenia» և յուրահատուկ մի դարաշրջան, քանի որ հայոց թագավորի հովանավորությամբ սկսվում է ճարտարապետության, մշակույթի, լեզվի զարգացումը։

Կիլիկիայի հայկական թագավորության քարտեզը 1199-1375թթ.  

Լևոնի թագավորությունում երեք մշակութներ էին գերակա՝ հայկական, բյուզանդական, լատինական, քանի որ նրա իշխանությունը տարածվում էր ոչ միայն հայկական ամրոցների, քաղաքների ու թաղամասերի վրա, այլ նաև լատինական, բյուզանդական, ֆրանկների, հրեա համայնքների, սիրիացիների վրա․․․ Ու այս ամենը միացել, դարձել էր մեկ ընդհանուր պետություն։

Հատկանշական է, որ Լևոնին թագադրման օրը երդում տված 32 բարոններից ու իշխաններից ավելի քան 20-ը հայեր էին, մոտ ութը՝ ֆրանկներ, մնացածը քաղկեդոնական հայեր։ Լևոնի արքունիքը կազմակերպված էր արևմտյան մշակույթին բնորոշ։  

Լևոնի կողքին կային հրաշալի գաղափարակիցներ, հատկապես խոսքը վերաբերում է արքեպիսկոպոս Ներսես Լամբրոնացուն։ Նա Հեթումյան ծագում ուներ, իսկ Հեթումյանները, ինչպես գիտեք, հպատակվել էին Ռուբինյաններին։ Ներսես Լամբրոնացին հրաշալի կրթված էր ու գրադարաններից դուրս չէր գալիս։ Նա բազմաթիվ աշխատանքներ թարգմանել է հայերեն։

Ներսես Լամբրոնացի (մանրանկար) 

Երբ Անդրկովկասի հայերը նախատում էին Ներսեսին դավաճանության մեջ, նա ասում էր․ «Մենք վերցնում ենք ֆրանկներից ու բյուզանդացիներից այն ամենը, ինչը մեզ համար օգտակար է»։ Ու դա շատ կարևոր էր․ հայկական արքունիքում սկսում են տարբեր կրոնի ներկայացուցիչներ ծառայություն մատուցել․ նման բան քրիստոնեական աշխարհում փաստացի չկար։ Հայ առաքելական եկեղեղեցիներում պատարագների որոշ աղոթքներ կարդում էին երկու լեզուներով՝ հայերեն ու հունարեն։

Լևոնի մղած պատերազմները

1194 թ. կնքված պայմանագրի խոստմանը համաձայն, հայոց թագավոր Լևոն Մեծը ուզում է իշխանությունը փոխանցել տղային, որին նա դաստիարակել է ՝ Ռայմոնդ Ռուբենին, ու դրանոց միացնել Անտիոքն ու Հայոց թագավորությունը մեկ պետության մեջ: Սակայն, Անտիոքի համայնքը չի համակերպվում հայերի՝ իշխանության գլուխ լինելու մտքի հետ ու, միանալով Բոհեմունդի երկրորդ որդու՝ Բոհեմունդ Չորրորդի հետ, հարց է բարձրացնում. ավագ եղբոր մահից հետո ո՞վ ավելի շատ իրավունք ունի գահի հանդեպ՝ նա, թե՞ եղբորորդին:

1201թ. մահանում է Բոհեմունդ Երրորդ Կակազն ու սկսվում է Անտիոքի ժառանգության համար մղվող հսկայական մի պատերազմ, որը որոշ դադարներով տևում է մոտ քսան տարի: Չնայած լեզվական ու կրոնական հատկանիշների, այս պատերազմում կողմերը բաժանվել էին երկու մասի: Մի կողմում լատինական պատրիարքներն ու ֆրանկ ասպետներն էին, իսկ մյուսում՝ լատինական բնակչությունը: Ուղղափառ Անտիոքը կտրականապես դեմ էր Լևոնի իշխանությանը, իսկ ուղղափառ Կիլիկիան ոչ միայն նրա կողքին էր, այլ պատերազմում նրա աջ ձեռքն էր:

Լևոնին հայերը և՛ գովաբանում էին, և՛ նախատում նրա՝ ֆրանկների ու հռոմեացիների հանդեպ ջերմ վերաբերմունքի համար: Հայ պատմաբաններից մեկը, օրինակ, գրում է. «Նա առատաձեռն էր ոչ մ իայն հայկական վանքերի նկատմամբ, այլ նաև ուղղափառ սիրիացիների, հույների, վրացիների վանքերի հանդեպ, ու դա չնայած այն վնասին, որն այդ ազգերը հասցրել էին հայ ժողովրդին ու անձամբ իրեն»: Չնայած նրան, որ հայրը զոհ էր գնացել բյուզանդական պատերազմներում, Լևոն Մեծը մնում էր բյուզանդական պատրիարքարանի առատաձեռն հովանավորը: Այդ ավանդույթը շարունակելու են նաև Կիլիկայի մնացած թագավորները:

Լևոնի՝ Ադանայից ոչ հեռու կառուցած Ակներ վանքի ավերակները

Իրադարձություններ, որոնք դժբախտացնում են ծեր թագավորին

1216 թ. Ռայմոնդ Ռուբենը՝ հայոց թագավորության ու Անտիոքի դքսության ժառանգը, դառնում է չափահաս, ու Լևոնի հետ միասին որոշում են վերջին անգամ փորձել գրավել Անտիոքը: Շնորհիվ ծեր թագավորի ջանքերի, այդ փորձը հաջողվում է: Քաղաքի դարպասները բացում են առանց ինչ-որ նկատելի կոտորածի ու բախումների: Մեծ դեր ունեցավ այն, որ ուղղափառ պատրիարքը հայոց թագավորի կողմնակիցն էր:

Ռայմոնդ Ռուբենը՝ երկու գահերի ժառանգը, տաքարյուն էր, բայց այդքան էլ խելացի չէր: Նա փորձում է գերի վերցնել ծեր թագավորին: Այդ քայլը Լևոնը հիշում է մինչև կյանքի վերջը, քանի որ դա ծանրագույն մի դավաճանություն էր իր հանդեպ: Նա զրկում է Ռայմոնդ Ռուբենին ամեն տեսակի աջակցությունից, իսկ վերջինս Անտիոքում անցկացնում է երեք տարի, ինչից հետո նրա դեմ ապստամբում են, ու նա ստիպված է լինում փախուստի դիմել: Անտիոքի համայնքը վերադարձնում է իշխանությունը նրա հորեղբորը՝ Բոհեմունդ Չորրորդին:

Ռայմոնդ Ռուբենը փախչում է Հայոց թագավորություն ու աղերսում է թագավորին, որ վերջինս նրան օգնի: Սակայն Լևոնը հրաժարվում է դա անել ու չի ընդունում նրան մինչև մահվան օրը: Նա զրկում է Ռայմոնդ Ռուբենին թագավորի ու գահաժառանգի տիտղոսներից: Ռայմոնդ Ռուբենը մեկնում է Եգիպտոս, որտեղ այդ ժամանակ ընթանում էր թվով հինգերորդ խաչակրաց արշավանքը: Միանում է նրանց, իսկ Անտիոքում շարունակում էր գահին մնալ Բոհեմունդ Չորրորդը:

Երբ Լևոնը մահվան շեմին էր, նրա դուստրը՝ Զաբել Ռուբինյանը երկու տարեկան էր: 1119 թ.՝ նրա մահվանից անմիջապես հետո, թագավորությունում սկսվում է քաղաքացիական պատերազմ: Այդ ժամանակ Ռայմոնդ Ռուբենը գալիս է Կիլիկիա, գրավում է Տարսոնը, բանակ հավաքում ու շարժվում է դեպի մայրաքաղաք:

Հայերն ընտրում են նոր իշխանի՝ Հեթումյանների տոհմից, որը Ռուբինյանների մրցակիցն էր: Երկու մրցակից արքայատոհմեր՝ Ռուբինյանները, որոնք 12-րդ դարում եղել են Բյուզանդիայի գլխավոր թշնամին, և արևմտամետ Հեթումյանները, որոնք հակառակը՝ ողջ 12-րդ դարի ընթացքում եղել են Բյուզանդիայի կողքին: Ու դրա հետ մեկտեղ, Հեթումյանները քննադատում էին Ռուբինյաններին չափազանց արևմտական լինելու մեջ ու հանդես էին գալիս հայ իշխանների, հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի իրավունքների համար:

Կոստանդին Հեթումյանը վճռական պարտության է պատնում Ռայմոնդ Ռուբենի բանակին, ու այդ երիտասարդ թագավորը՝ Անտիոքի գահի թեկնածուն, իր վախճանը կգտնի Տարսոնի բանտերից մեկում, ուր նրան կուղարկեն մի փոքր ուշ:

Թվում էր, թե իշխանությունն անցնելու է Կոստանդին Հեթումյանին ու նրա որդիներին, սակայն հայ իշխանները այնքան էին վախենում նրա չափազանց փառահեղ լինելուց, որ որոշում են նման քայլի գնալ. հրավիրում են Հայոց թագավորության գահին նստելու Բոհեմունդ Չորրորդի որդուն՝ Ֆիլիպին, առաջարկելով նրան Լևոնի դստեր՝ Զաբելի ձեռքը:

Պայմանավորվածությունն այսպիսին էր. Անտիոքի Ֆիլիպը դառնալու է հայոց թագավոր, դրա համար նա պետք է հարգեր հայ հպատակների իրավունքները: Սակայն այդ պատանին՝ Լևոնի դստեր ամուսինը, իրեն շատ վատ էր դրսևորում, հեգնում էր հայերին: Ասում էր, որ հայ ժողովուրդը հողագործ է, ոչ թե կռվող; մորուք էր պահում ու արևմտամետ պահվածք դրսևորում, ինչը հայերին դուր չէր գալիս:

1225 թ. Ֆիլիպի զինվորները նրան գերի են վերցնում ու փոխանցում Կոստանդին Հեթումյանին: Ֆիլիպի հայրը՝ Բոհեմունդ Երրորդը ահավոր բարկացած էր, սակայն չէր կարող հարձակում գործել, որովհետև վախենում էր որդու կյանքի համար: Կոստանդին Հեթումյանը կանչում է նրան բանակցությունների, ու փոխանցում է նրան իր որդուն՝ գահընկեց թագավորին: Բոհեմունդը նշում է, որ իր տղան վատառողջ տեսք ունի, իսկ հայերը դրան պատասխանում են. «Նա միևնույնն է երկար չի ապրելու, մենք նրան թույն ենք տվել»: Ֆիլիպը մահանում է հոր իսկ ձեռքերի մեջ:

Այս արարքից կատաղած, Բոհեմունդը պատերազմ է սկսում Հայոց թագավորության դեմ, բայց թագավորությանը հաջողվում է դիմակայել: Բարոնների խորհուրդը որոշում է, որ Զաբելին պետք է ամուսնացնել Կոստանդինի փոքր որդու՝ Հեթում Առաջինի հետ, ու այդպես իշխանության են գալիս Հեթումյանները:

Զաբելի թագադրությունը (նկարը՝ Վարդգես Սուրենյանցի) 

Զաբելի ու Հեթում Առաջինի որդուն անվանում են հոր պատվին, ուստի Լևոնի իշխանությունը Ռուբինյան տոհմի համար մեծագույն հաղթանակ էր, ու միաժամանակ նա Ռուբինյան տոհմի գահակալող վերջին արու զավակն էր, իսկ այդ գիծը նրանից հետո չի շարունակվում:

Աղբյուր՝ лекция Сергея Брюна «Хранители Христианского Востока. Люди диалога. Левон I Великий — первый король Армении»

Թարգմանել է Մանան Աջամյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո