Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Անկախության օրը. ինչումն է մեր խնդիրը

Անկախության օրը. ինչումն է մեր խնդիրը

Անկախության օրն, անկասկած, յուրաքանչյուր հայի համար պետք է լինի ամենակարևոր տոնը: Ի՞նչը կարող է լինել ավելի թանկ, քան հարազատ երկրի անկախությունը: Հայերի տասնյակ սերունդներ կարող էին միայն երազել այդ մասին: Եղել են պատմական շրջաններ, երբ անկախանալու հնարավորություն իսկ չի եղել: Սակայն, չնայած այդ ամենին, մենք այսօր ունենք պետություն, դրոշ, օրհներգ, մայրաքաղաք, իսկ վերածննդի պատմությունը Հայաստանը սկսել է մարտի դաշտում հաղթանակով:

Սակայն ի՞նչ է մեզ սպասվում ապագայում: Ինչու արդեն երեսուն տարի է, ինչ մեր երկիրը չի կարողանում լիարժեք զարգանալ ու առաջընթաց ապրել:

Գյումրին ՝ երկրի երկրորդ քաղաքը, երկար ժամանակ է չի կարողանում ուշքի գալ երկրաշարժի հետևանքներից; արդյունաբերությունը երկրում գրեթե չի գործում; երկրից գնացողներն ավելի շատ են, քանի իրենց երազած Հայաստանը վերադարձի ճամփա բռնողները: 

Եկեք քննարկենք և փորձենք հասկանալ, թե որոնք են պատճառները: Ո՞րն է ձեր կարծիքով Հայաստանի հիմնական խնդիրը: Եկեք հասկանանք, թե որն է այն խարիսխը, որը երկիրը ներքև է քաշում:

Բոլոր խնդիրները պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝

1. Արտաքին հանգամանքներ ՝ անավարտ պատերազմ, մասնակի շրջափակված վիճակ, տրանզիտային կախվածություն, անհարմար լոգիստիկա, նավթի ու գազի բացակայություն

2. Ներքին հանգամանքներ ՝ վատ մենեջմենթ, կոռուպցիայի բարձր ցուցանիշ, զարգացման ստրատեգիական պլանի բացակայություն:

Թողեք մեկնաբանություններ և մասնակցեք քվեարկությանը:

Արտաքին հանգամանքներ՝ ԿԱՆԱՉ կոճակ

Ներքին հանգամանքներ ՝ ԿԱՐՄԻՐ կոճակ

Քննարկման ավարտը ՝ Հոկտեմբերի 8:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո