Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Թուրքի աչքերով՝ Բուրսայի հայերի պատմությունը և հայ-թուրքական հարաբերությունները

Թուրքի աչքերով՝ Բուրսայի հայերի պատմությունը և հայ-թուրքական հարաբերությունները

Հայերը չեն մոռացել Բուրսան

Հայերը Բուրսա են եկել 10 ընտանիքով:  Նրանք կառուցել են Կանաչ մզկիթը (1413-1424) և օգնում էին աղոթքի եկածներին:  Այնուհետև այս ընտանիքները ընկերանում են, ոմանք  անգամ բարեկամական կապեր են հաստատում:

Ապրիլին, երբ անձրև չկար, մահմեդական կանայք հրկիզեցին քրիստոնեական եկեղեցին:  Ժամանակի ընթացքում այդ դեպքը մոռացության տրվեց, սակայն պետությունը նրանց չներեց` մեղավորները պատժվեցին, եկեղեցին վերականգնվեց երկրի գանձարանի հաշվին:

Լավ, իսկ այսօ՜ր: Ինչպես են հայերը վերաբերում Բուրսային, երբ նրանց երկրի մայրաքաղաքը ավելի քան հարյուր տարի Երևանն է: Պատասխանը մեր հոդվածում:

Հինգ օր Հայաստանում

Բուրսան ամենատոլերանտ քաղաքներից մեկն է, որտեղ հարյուրավոր տարիներ հայերը, հույներն ու հրեաները կողք կողքի ապրել են մահմեդականների հետ Օսմանյան կայսրության ժամանակ:  Քաղաքը գրավելուց և այն Օսմանյան կայսրության մի մաս հայտարարելուց հետո` Բուրսայում ստեղծվում է արդարադատության և անվտանգության համակարգ` հատկապես ոչ մահմեդականների համար:  Որպես համակարգը գործելու օրինակ են ծառայում առաջին հայերը, ովքեր 1400 թվականին առաջին անգամ ոտք են դրել այդ հողի վրա, իսկ այնուհետև մնացել այնտեղ ապրելու:

Ի՜նչ է պատահել այդ հայերի հետ:

500 տարի ապրելով խաղաղ պայմաններում, մոտավորապես 100 տարի առաջ նրանք ստիպված էին հեռանալ Բուրսայից:  Ի՜նչպես են նրանք այսօր հիշում Բուրսան Երևանից:

2014թ. Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում` ԵՄ-ում Վրաստանի պատվիրակությունը Բուրսայից երեք լրագրողների հինգ օրով տեղակայեց Երևանում: Այս հոդվածում կարող եք ծանոթանալ լրագրող Քադիր Գյուզելի նոթերին այդ այցի վերաբերյալ և Բուսայի հնագույն լուսանկարներին:  Բայց նախ մի փոքր ակնարկ Բուրսայում հայերի գտնվելու վերաբերյալ:

Տասը հայ ընտանիքներ եկան Բուրսա..

Քամիլ Քարաջիօղլուն, ով քաղաքի պատմությամբ զբաղվող պատմաբաններից մեկն է, գրում է, որ Կանաչ մզկիթի (1413-1424) շինարարության ժամանակ Չելեբի սուլթանը քաղաք է ուղարկում տասը հայ ընտանիքների, որպեսզի նրանք օգնեն ձմռանը նամազի եկած մահմեդականներին: Մզկիթի մոտակայքում բնակություն հաստատած այս հայերը հայտնի են որպես Բուրսա ժամանած առաջին հայկական խումբը: Այնուհետև Բուսայի հայերը սկսեցին բնակություն հաստատել տարբեր թաղամասերում, որոնցից Սեթբախին դարձավ հայոց կյանքի կենտրոնը:  

Հայկական Սեբաշի թաղամասը Բուրսայում, 1894 թ.

Մահմեդականների հետ նրանք հարևաններ էին, առևտրային կապեր էին հաստատում, նրանցից տներ էին գնում ու վարձում: Այս հարաբերությունները հանգեցրին նրան, որ հայերը սկսեցին իրենց երեխաներին անվանել թուրքերի շրջանում հայտնի անուններով` Մուրադ, Յակուբ, Խըզըր, Սեֆեր, Իսկանդեր, Բալը:

Բորսայի կանայք հրկիզեցին քրիստոնեական եկեղեցին, քանի որ քաղաքում այլևս անձրևներ չկային

17-րդ դարում Բուրսայի հայերը դիմեցին Դիվանին (Օսմանյան կայսրություն-նշում) եկեղեցին վերանորոգելու խնդրանքով, որը այնքան էր փլուզվել, որ այնտեղ հնարավոր չէր պատարագ մատուցել: Որոշակի հանգամանքներում նման խնդրանքները թույլատրելի էին:

Արդյունքում հայերը, ստանալով անհրաժեշտ թույլտվությունը, սկսեցին եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Սակայն երբ վերանորոգման աշխատանքները մոտենում էին ավարտին, հարյուրավոր մահմեդական կանայք և տղամարդիկ հրկիզեցին եկեղեցին և եկեղեցու մոտակայքում գտնվող հայերի տները:  Այն հայերը, ովքեր փորձեցին խանգարել, վիրավորվեցին:

Հայկական եկեղեցին ոչնչացումից առաջ

Վերանորոգման ընթացքում եկեղեցին վերակառուցվել է, տանիքին վեց գմբեթ է կառուցվել: Մահմեդականնեին եկեղեցին սկսեց մզկիթ հիշեցնել, և դա նրանց շրջանում հանգեցրեց անհանգստությունների և դարձավ եկեղեցու ոչնչացման պատճառը:  

Մեկ այլ տարբերակի համաձայն այդ տարի ապրիլին անձրև չկար, և մահմեդականները որոշեցին, որ այդ կերպ Ալլահը նրանց պատժում է: Արդյունքում մահմեդական կանայք որոշեցին հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի աստված նրանց ների և հրկիզեցին եկեղեցին:  

Կոռուպցիա և մեղադրանք կաշառակերության մեջ

Այս պատմության առումով գոյություն ուներ ևս մեկ տարբերակ:  Տեղի ունեցածից հետո պարզվեց, որ կանայք ինքնուրույն չեն որոշել հրկիզել եկեղեցին, նրանց դրդել են դա անել: Եկեղեցու վերանորոգման ընթացքում մեդրեսը և նրա օգնականները ցանկանում էին կաշառք ստանալ, սակայն չկարողացան: Արդյունքում նրանք կանանց դրդեցին հրկիզել եկեղեցին:

Այս ակտի համար մեղավորները պատժվեցին

Ի վերջո որոշում է կայացվում վերականգնել եկեղեցին, իսկ քաղաքապետի օգնականին ազատել աշխատանքից, քանի որ նրա կամ անփութությունը, կամ դիտավորյալ գործողությունները հանգեցրել են սույն պատահարին:   Մեդրեսն ու իմամը, որոնց գործողությունները ևս հանգեցրին հրկիզմանը, մինչև նոր ամսվա սկիզբ իրավունք չունեին դուրս գալ իրենց թաղամասերից, իսկ այնուհետև մի քանի հայերի ուղեկցությամբ վտարվեցին քաղաքից:

Հին Բուրսա

Հայկական, հունական և հրեական մասնագիտություններ

Ոչ մահմեդականների շրջանում տարբեր մասնագիտություններ կային: Հստակ սահմանել, թե ինչով էին հատկապես զբաղվում Բուրսայի հայերը Օսմանյան կայսրության ժամանակ, անհնար է, սակայն մենք ունենք որոշակի փաստաթղթեր, որոնց շնորհիվ կարող ենք կազմել որոշակի պատկերացում: Օրինակ` մինչև հիմա պահպանվել է 1797թ. մի փաստաթուղթ, որում ոչ մահմեդականները բաժանված են երեք խմբի` հայեր, հույներ և հրեաներ, և նշված է նաև ինչքան հարկ պետք է նրանք վճարեն խաղողի այգիներ մշակելու համար:  Ընդհանուր առմամբ նշված է 479 մարդ:  Նրանցից 233-ը հայ, 215-ը հույն, 34-ը հրեա:  Նրանցից մասնագիտությունների մեջ ներգրավված էին 90 հայ, 107 հույն, 10 հրեա:  Աղյուսակում ներկայացված է ոչ մահմեդականների շրջանում ամենատարածված մասնագիտությունները (վարսահարդար, ոսկերիչ, ժամագործ, հացթուխ, բաղնիքի աշխատող և այլն):

Ոչ մահմեդական բնակչություն

17-րդ դարում նշվում էր, որ դարեսկզբին Բուրսայում բնակվում էր մոտավորապես 300 հայ ընտանիք: 18-րդ դարում քաղաքում ապրում էր 10-12 հազար մահմեդական, 500 հայ, 400 հրեա և մոտավորապես 300 հույն: Նիեբուրգը նշում էր, որ 1767 թվականին Բուսայում մահմեդականների թիվը կազմում էր 19 հազար մարդ, հայերը` 1200 հոգի, հույները` 700 հոգի, իսկ հրեաները`400:

Բուրսայի հայուհիներ

1793  թվականին Բուրսա եկած Բրենների հաշվարկներով քաղաքում բնակվում էր 6500 հայ, 3000 հույն, 1200 հրեա և մոտավորապես 100 հազար մահմեդական:  Սակայն այդ թվերը փոքր ինչ չափազանցված են: 1838 թվականին Բուրսայի մասին գրած Ռոբերտ Ուոլշը նշեց, որ մահմեդական բնակչության թիվը կազմում է 78 հազար մարդ, իսկ ոչ մահմեդականներինը` 11 հազար:  Ըստ 1831 թվականին իրականացրած մարդահամարի` Բուրսայում բնակվում էր 10532 մահմեդական, 5586 ոչ մահմեդական, նրանցից 2800-ը հայեր էին:

1881-1892 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի էր ունենում բնակչության ընդհանուր մարդահամար, որը ցույց տվեց, որ մահմեդականների ընդհանուր թիվը կազմում է 89633 մարդ, ոչ մահմեդականներինը` 31907 մարդ: Ընդամենը` 121590 մարդ:

Մենք չգիտենք, թե արդյոք Թուրքիան ու Հայաստանը կկարողանան կարգավորել հարաբերությունները, սակայն լրագրողները կարողացան

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ծրագրին Հայաստանից  մասնացում էր 10 լրագրող, իսկ Թուրքիայից 9 լրագրող: Այն իրենից ներկայացնում էր երկշաբաթյա ծրագիր` Թուրքիայում տուրիստական վայրերի այցելությամբ, որոնցից  5 օր նվիրված էին հայոց ցեղասպանության մասին դասախոսություններին Երևանում:


Թուրք լրագրողների Երևան կատարած այցի առաջին օրը նրանք այցելեցին ցեղասպանության թանգարան:  Թանգարան մտնելուց առաջ նրանք միմյանց ասացին` «Լրագրող ընկերներ ներս ենք մտնում, նշումներ կատարում և դուրս գալիս»:  Թանգարան ներս մտնելուց հետո իմացանք, որ ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ թանգարանում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:   Այսինքն` մենք կարող էինք տեսնել այնտեղ եղած նյութերի միայն 10 տոկոսը:  Թանգարանում մենք հետաքրքրվեցինք` «Այստեղ թուրքեր գալի՞ս են» «Շատ-շատ» – մենք ստացանք կարճ ու հստակ պատասխան:

Ողբերգությանը առնչվող անունների փնտրման միասնական աշխատանքներ

Թանգարանում ցուցափեղկերին ժամանակագրական կարգով տեղադրված են հայոց ցեղասպանության փաստագրական վկայությունները (լուսանկարներ, նամակներ, թերթեր, բացիկներ): Այն, ինչը նրանք վերապրել են, իրապես մեծ ողբերգություն է:  Այնպես, ինչպես անհնար է թանգարանի տարածքում ընդգծել այդ աննկարագրելի ցավը, որը ստիպում է հազարավոր մարդկանց լացել, այդպես էլ դժվար է հերքել, որ հայերին տեղափոխության ժամանակ դիտավորյալ սպանել են:

Ցւցարկղ ցեղասպանության թանգարանում

Ցուցափեղկերից մեկի վրա Անատոլիայում բնակվող հայերի լուսանկարներն էին:  Լուսանկարներից մեկը վերաբերում էր Բուրսային:  Դա տեսողական միակ ապացույցն էր, որ հայերը հաստատվել են այդտեղ և ապրել են Սեթբաշի թաղամասում:  Երբ մենք թանգարանի աշխատակցին հարցրեցինք, արդյոք կարող ենք տեսնել Բուրսայում հայերի կյանքը ցուցադրող այլ լուսանկարներ, մեզ խոստացան օգնել, սակայն մեծ հույսեր չտվեցին:

Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը թուրք լրագրողների նկատմամբ բավականին անբարեհամբույր գտնվեց:  Նա պատասխանում էր հարցերին, առանց նրանց նայելու: Իսկ պատասխանները այսպիսինն էին. մեջբերում եմ` «Նայելով այս պատերին` կարող եք ծանոթանալ պատմությանը:  Իրավիճակը բարդ է:  Հետևաբար անխուսափելի իրականությունը հետևյալն է` դուք կամ լռում եք, կամ համաձայնվում այն փաստի հետ, որ ձեր ժողովուրդը ցեղասպանություն է գործել»:

Մենք և' զարմացել էինք, և' միևնույն ժամանակ սկսեցինք անգիտակցաբար պաշտպանվել: «Մի՞թե ճիշտ է Ձեր մտքերը մեզ թելադրելը – հարցրեցինք մենք և մենք կրկին անգամ ստացանք տարօրինակ պատասխան: «Մեր երկրում գործում է 301-րդ օրենքը;  Յուրաքանչյուր ոք ազատ է անել այն, ինչ ցանկանում է, արտահայտել իր մտքերը և վայելել այդ ազատությունը», - ասաց նա:

Բուրսա

Մենք կարծում ենք, որ թանգարանի տնօրենը անհյուրընկալ վարք է դրսևորել թուրք լրագրողների նկատմամբ:  Ես կարծում եմ որ նա իրեն այդ կերպ պահեց, քանի որ մեզ հետ կային հայ լրագրողներ, որոնք հետո այդ այցի վերաբերյալ գրելու են հայկական ԶԼՄ-ներում:  Սակայն, չնայած այդ հանգամանքին, մենք կցանկանայինք Հայկ Դեմոյանից բաժանվել լավ նոտայի վրա և չհիշել վատ պահերը: 




Այցին հաջորդող օրերին մենք վայելում էինք Երևանը

Ծրագրի շրջանակներում հինգ օրվա ընթացքում մենք այցելեցինք թանգարաններ, գիտական և մշակութային կազմակերպություններ:  Թանգարան կատարած այցի ժամանակ ես արդեն սկսեցի մտածել, որ դժվար թե նման վերաբերմունքը փոխկապակցվախ լինի ծրագրում նխված հարաբերությունների կարգավորման հետ:  Սակայն մնացած բոլոր այցերն ու հանդիպումները հարմարավետ ու բարեկամական միջավայրում անցան:

Նշումներ Երևանի փողոցներից` մենք շատ նման ենք

Քայլելով Երևանի փողոցներում մենք նկատեցինք արտաքին նմանություն հայերի ու թուրքերի միջև: Առանց երկխոսության դժվար է հասկանալ ով է նրանցից թուրք, ով հայ:


Ուտելիքի մշակույթը ևս շատ նման է:  Օրինակ մեր այցելած վերիջն ռեստորաններից մեկը կոչվում էր «Անթեփ»:  Այդ ռեստորանում կարելի էր համտեսել նույն քաղցրավենիքը, ինչ Թուրքիայում` բացառությամբ քյունեֆեի:

Ինչպես Երևանում, այնպես էլ Թուրքիայում վարորդները շատ նյարդային են և խցանումների ժամանակ միմյանց անզդանշաններ են տալիս:  Սակայն ի տարբերություն Թուրքիայի, այնտեղ նախապատվությունը տրվում է հետիոտներին:

Ուսուցչի միջին աշխատավարձը 100 եվրո է! Քանի որ երկիրը չունի սեփական տեքստիլ արտադրությունը, հագուստն այստեղ ավելի թանկ է քան Թուրքիայում:

Հրեաները, ովքեր դարձան Գերմանիայի կողմից իրականացրած ցեղասպանության զոհեր, չեն մոռանում, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան կռվում էր գերմանացիների հետ միասին:  Հետևաբար աչքից չի վրիպում այն փաստը, որ հրեական հարցը կանգնած է հայկական հարցի կողքին:  Օրինակ` Գերմանիայի արտգործ նախարարը Երևան կատարած այցի ժամանակ ծաղկեպսակ է դրել հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողին:

Հայաստանի տնտեսությունը սպասում է սահմանների բացմանը, քանի որ երկրում տնտեսական վիճակը դա իր ներքին ցավն է: Հայաստանի համար պետք է առաջնահերթություն դառնա ոչ թե ցեղասպանության ճանաչումը, այլ սահմանների բացումը:

Աղբյուրը՝  kadirguzel.com

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո

Հայերը, թուրքերը ու Հրանտ Դինքը

Ուղղափառ հույները թուրքական Մերսինում

Նշումներ 19-րդ դարի Երևանի մասին