Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հրանտ Դինքի հիշատակի վայր՝ որ Թուրքիան այլևս չմոռանա

Հրանտ Դինքի հիշատակի վայր՝ որ Թուրքիան այլևս չմոռանա

2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի համայնքում գտնվող խմբագրատան առաջ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո այս բնակարանը դարձել է նրա հիշատակը անմահացնող լավագույն վայրը, ուստի այսուհետ այն դառնալու է Հրանտ Դինքի հիշատակի օրրանը:

Մինչև հավաքվածներն ուսումնասիրում էին այդ վայրը, կանանցից մեկը շշնջաց զոհված խմբագրի կնոջ՝ Ռաքել Դինքի ականջին. «Ներքուստ մենք արցունք ենք թափում»:

Հիշատակի այս վայրը, որը կրում է Հրանտ Դինքի 1996 թ. ապրիլի 23-ին գրված «Ապրիլի 23.5» անվանումը, հանրությանն է ներկայացվում նրա կնոջ՝ Ռաքել Դինքի, «Հրանտ Դինք» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Նայաթ Կարագյոզեի, հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սիբել Ասնայի ու արտիստ Սարգիսի կողմից:


Ռաքել Դինք: «Հուսով եմ սա կլինի մարդկանց բարիքի համար»:

«Թուրքիայի անունից» շնորհակալական խոսք ասելով բոլոր նրանց, ովքեր աջակցել էին «23.5»  հիշատակության վայրի ստեղծմանը, Ռաքել Դինքը նշեց.

«Ես ուզում եմ, որ հիշատակության այս վայրը լինի հօգուտ մարդկանց: Հույս ունեմ, որ այն կշարժի մարդկանց գութը, երբ ամեն անգամ հիշեն այդ սպանությունը: Եվ ես հույս ունեմ, որ Թուրքիան այլևս չի փորձի մոռացության մատնել նրան. նա նկարի նման միշտ նրանց աչքերի առաջ է : Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, որովհետև ես չափազանց զգացված  եմ…»

«Սա ստեղծել ենք մարդկանց մեծահոգությունն ավելացնելու նպատակով»

Սիբել Ասնան՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամը, բնութագրում է այս հիշատակության վայրը որպես «զգացմունքների արտահայտման վայր» ու ասում է.

«Մեր երազանքը սկիզբ է առնում այն պահից, երբ Այշեգյուլ Ալթընայը մեզ պատմեց աշխարհի երեսին եղած հիշատակության վայրերի մասին: Մենք շատ լուրջ գիտական հետազոտություն ենք անցկացրել: Նայաթն անձամբ այցելել է վերոնշյալ հիշատակության վայրերը ողջ աշխարհով մեկ: Ռաքելը  նշում է. «Սա մի վայր է, որը ստեղծելիս նպատալ ենք ունեցել ավելացնել մարդկանց  մեծահոգությունն ու գթասրտությունը, ինչպես նաև կանխել նման դեպքերի կրկնությունն ապագայում: Այստեղ ամեն սենյակն ունի իր առանձին նշանակությունն ու գործառույթը… »

«Սա ստեղծել ենք մարդկանց մեծահոգությունն ավելացնելու նպատակով»

Սիբել Ասնան՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամը, բնութագրում է այս հիշատակության վայրը որպես «զգացմունքների արտահայտման վայր» ու ասում է.

«Մեր երազանքը սկիզբ է առնում այն պահից, երբ Այշեգյուլ Ալթընայը մեզ պատմեց աշխարհի երեսին եղած հիշատակության վայրերի մասին: Մենք շատ լուրջ գիտական հետազոտություն ենք անցկացրել: Նայաթն անձամբ այցելել է վերոնշյալ հիշատակության վայրերը ողջ աշխարհով մեկ»:

Ռաքելը  նշում է. «Սա մի վայր է, որը ստեղծելիս նպատալ ենք ունեցել ավելացնել մարդկանց  մեծահոգությունն ու գթասրտությունը, ինչպես նաև կանխել նման դեպքերի կրկնությունն ապագայում: Այստեղ ամեն սենյակն ունի իր առանձին նշանակությունն ու գործառույթը… »

«Փորձել ենք միավորել հիշատակն ու հույսը»

Նայաթ Կարագյոզեն նույնպես նշում է.

«Մենք ուսումնասիրել ենք, թե ինչպես են մարդիկ այլ վայրերում համդրում հիշատակն ու հույսը: Տարբեր  վայրերում ենք եղել, այնպիսի տեղեր, որոնք պատմում են են Հոլոքոստի ճամբարների ահասարսուռ դեպքերի մասին, Արգենտինայի ու Չիլիի հեղաշրջումների մասին:

Դրանք տեսնելը չափազանց կարևոր էր մեզ համար: Մենք ականատես եղանք, թե ինչպես են այդ բարդ անցյալը, ցավն ու տառապանքը փոխակերպվել հույսի ու գործի, ու թե ինչպես են անցյալում տուժածները  դարձել այդ տրանսֆորմացիայի մասնակիցները: Փորձել ենք մի բան ստեղծել, որը պարունակի և՛ հույսի, և՛ ապագայի հանդեպ հավատի զգացողություն: Շատ երկար քննարկումներ ու հանդիպումներ ենք ունեցել: Ավելի քան քսան երկրներից մոտ քսանհինգ մասնագետների ենք հյուրընկալել: Նրանք կիսվում էին մեզ հետ իրենց փորձով, ու կարելի է ասել, որ այն ինչ ունենք այսօր, միասնական աշխատանքի արդյունք է:

Սկզբում այսպես էինք մտածում. այո, այստեղ ողբերգություն է տեղի ունեցել, բայց այս վայրը կենդանի է, այն շունչ ունի, շունչ, որով կյանք է ստացել ամսագիրն ու ենթարկվել հետագա փոփոխություններին: Այս վայրին շունչ հաղորդելը մեզ համար համար մեկ խնդիր էր:  Փորձել ենք մի տեղ ստեղծել, որտեղ հույսն ու ապագան ուս ուսի տված շրջեն:

Այստեղ գլխավոր պատմիչը հենց ինքը Հրանտ Դինքն է. երբ գաք այստեղ, ամեն ինչ նրա հոդվածներից ու պատվածքներից եք լսելու: Հիշատակության վայր ստեղծելիս ամենաբարդը պատմողին գտնելն է: Ունեինք հրաշալի պատմող, իսկ նրա ձայնի առկայությունն ավելի է կարևորում այս վայրը»:

Հիշատակության վայրի սենյակներն ու դրանց կարևորությունը

«23.5 Հրանտ Դինք»-ի հիշատակության վայրն ունի հետևյալ սենյակները.


Բազմանպատակային գործողությունների սենյակ. Սա մի վայր է, որտեղ անցկացվելու են տարբեր տեսակի միջոցառումներ, կլոր սեղաններ ու քննարկումներ, որոնք դարձնելու են «23.5 Հրանտ Դինք» հիշատակության վայրը հետազոտությունների ու նոր մտահղացումների վայր: Այս սենյակում մարդիկ կկարողանան տեսնել Հրանտ Դինքի կյանքի տարբեր շրջանները: «Ակոսի» տաս տարվա հնության արխիվը ՝ 1996-2007թթ, նույնպես հասանելի կլինի սենյակի այցելուների համար: 

Միջանցք. Միջանցքում փակցվելու են «Ակոս» թերթի 1996-2007 թթ. տպագրված հորդվածները, որոնք այլ լույսի ներքո կներկայացնեն Թուրքիայի պատմության մեջ բացահայտված իրադարձությունները, որոնք հատկապես կարևոր կլինեն փոքրամասնությունների համար:


Թըրթթավա. Հաշվի առնելով խտրականության երևույթը, որի հետ Հրանտ Դինքն առերեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամանակ, այս սենյակում այցելուները հնարավորություն կունենան կիսվել իրենց նմանատիպ պատմություններով ու կարդալ ուրիշների պատմությունները:


Ակոս. Անունից արդեն կարելի է հասկանալ, որ այս սենյակում ամեն ինչ վերաբերելու է հենց «Ակոս» թերթին:  Այն պատմելու է այցելուներին, թե ինչպես է ստեղծվել թերթը, ինչ հաջողությունների է հասել, ինչ թեմաների շուրջ են գրվել դրանում տպագրված հոդվածները, ու այս ամենն արվելու է հենվելով վկաների արձանագրությունների, նկարների ու տեսահոլովակների վրա:


Ատլանտյան քաղաքակրության սենյակ. Այստեղ մարդիկ կծանոթանան Հրանտ Դինքի մանկությանը, նրա պայքարին, նրա ու կնոջ սիրո մեծ պատմությանը, ինչպես նաև այն խնդիրների հետ, որոնց բախվել են Թուրքիայում բնակվող փոքրամասնությունները: 


«Պատերազմի Աղավնի». Սենյակը կրում է այն հոդվածի անվանումը, որը Դինքը գրել է 2007 թ: Այն պատմելու է, թե ինչպես է նա 2004 թ. դարձել թուրքական իշխանոթյունների թիրախը, ինչ դատական գործեր են հարուցվել նրա դեմ ու ինչ բողոքի ակցիաներ են անցկացվել նրա ու «Ակոս» թերթի դեմ այդ շրջանում:

Երգչախումբ. Այստեղ ծանոթանալու են այն հոգեբանական ու ֆիզիկական տառապանքներին, որոնց միջով Հրանտ Դինքն անցել է 1980 թ. զինվորական հեղաշրջման ընթացքում ձերբակալության ժամանակ: Դրանով նաև մարդկանց հիշեցնելու են , թե ինչպիսի հակաժողովրդավարական ժամանակներ են եղել:


Արդարության հետապնդում. Այս սենյակում մանրամասն ներկայացվելու է, թե ինչ է պատահել հունվարի 19-ին, ինչպես է նրա սպանության գործն ընթացել 2007 թվականից, ինչպես նաև հունվարի 19-ի հիշատակի արարողություններն ու արդարության պահանջները: 


Աղ ու Լույս. Սարգիսի «Ցավից ադամանդ ստեղծել» մետաֆորի հիման վրա, այս սենյակը տան հետնամասում գտնվող պատշգամբի մոտ է:  Նախատեսված է, որ «Աղն ու Լույսը» հնարավություն է տալու այցելուներին զգալու, խորհելու ու հիշելու:


Դեսպանատուն ստեղծելու պրոյեկտ. Եվ վերջապես, գերմանացի Հորսթ Հոյեսել ու Անդրես Կնիցի հեղինակային պրոյեկտը շեշտադրում է անելու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա:

Հրատակչության կողմից՝ Հրանտ Դինքի հիշատակի վայրն կբացվի 2019 թ. հունիսի 17-ին:

Աղբյուրը՝ bianet.org

Թարգմանել է Մանան Աջամյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո