Համշենական «Քուզիմ» երգը Հայաստանի «Կաթիլ» խմբի կատարմամբ
Պատկերազարդումը՝ Nina Pijoyan
Ավանգարդ-ֆոլկ ժանրում հանդես եկող հայկական «Կաթիլ» խումբը ներշնչվում է հայ ժողովրդական երգերով և մեղեդիներով, այդ թվում՝ Թուրքիայի սևծովյան շրջանի երգերով: Վերջերս «Կաթիլը» թողարկել է համշենական «Կուզիմ» երգի կատարման իր աուդիո տարբերակը, որն ուղեկցվում է գեղեցիկ պատկերազարդմամբ: Հեղինակ՝ Սև ծովի ափին բնակվող համշեն Յուսուֆ Վայիչ:
Երգի բառերը / արևելահայերեն թարգմանությամբ՝
«Քուզիմ» / «Ուզում եմ»
Աաքագէ էրթա չի, / Արեգակը չի գնում,
Թաքիդում փէրէվաձ ա, / Կարծում եմ խավարել է,
Իսա ինչբէս աշխար ա, / Այս ինչպիսի աշխարհ է,
Էմմէն դաղ խարէվաձ ա: / Ամեն տեղ խառնված է:
Էրգիքէ էլլուշ քուզիմ, / Երկինք բարձրանալ եմ ուզում,
Աստաղէ փէրնուշ քուզիմ, / Աստղ բռնել եմ ուզում,
Լուսնիկային մէշնան հէդ / Լուսնի միջից
Քէզի փութ էնուշ քուզիմ: / Քեզ նայել եմ ուզում:
Էրթուշ քուզիմ իսթի հէդ, / Ուզում եմ գնալ այստեղից,
Այէ հէդրա էրթաք մէք, / Արի միասին գնանք մենք,
Մէդօղում աշխարսիվա, / Մութ աշխարհիս վրա
Լուսնիկա էլլօղ ուք մէք: / Լուսին ենք լինելու մենք։
Մեկնաբանություններ