Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Կոտորած Հալեպը՝ Սելահաթթին Դեմիրթաշի պատմվածքը

Կոտորած Հալեպը՝ Սելահաթթին Դեմիրթաշի պատմվածքը

Ես սխալ էի, կյանքը բավականին երկար է: 

Ինչ որ տարօրինակ բան է եղել: Չեմ կարծում: Սովորական Մերձավոր Արևելքն է: Պայթող ռումբեր, տասնյակ մասնատված մարմիններ, ամենուրեք դիակներ են: 

Զոհվածների թիվը` 68, վաթսուն ութ:  Մահն այստեղ սովորական, նորմալ երևույթ էր, իսկ միգուցե մենք ենք գերագնահատում այն:  Մահանում են մարդիկ, շատ մարդիկ, անընդհատ: Հալեպի պայթյունները չեն ազդում Սիդնեյի ռեստորաններից մեկում հավաքված մարդկանց վրա:  Իսկ Տորոնտոյում աշխատանքի շտապող կանադացիները անգամ տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունեցել: Շուտով նրանք այդ ամենի մասին կտեղեկանան նորություններից, սակայն կմոռանան դրա մասին: 

Հաթայը Հալեպին ամենամոտ գտնվող քաղաքն է:  Այն այնքան մոտ է, որ եթե այդ քաղաքի բնակիչները ականջալուր լինեն, կլսեն պայթյունները:  

Հաթայի հայտնի նախուտեստները, գեղեցիկ սպասք... Հաթայը չունի սեփական խոյանոց, նրա խոհանոցն իր մեջ ընդգրկել է տարբեր ազգերի ավանդույթները: Արաբները, հայերը, սիրիացիները, թուրքմենները, քրդերը, թուրքերը, պարսիկները, հույները` պատմության ողջ ընթացքում նշված ազգերը ինչ որ բան են կերել, ինչ որ բան խմել, և Հաթայի բնակիչները մինչև այսօր պահպանել են նրանց բաղադրատոմսերը:  Եթե մի օր հայտնվեք Հաթայ քաղաքում և չհամտեսեք նրա լեգենդար ուտեստները, ապա շատ բան կկորցնեք: 

Հաթայի արաբների մոտ ամենից լավ ստացվում է քյաբաբ պատրաստելը: Այդ ուտեստն այստեղ արվեստի իսկական գլուխգործոց է: Դուք պետք է փորձեք նրանց քյաբաբը Հին շուկայում գտնվող ռեստորանում:  Ռեստորանի տերն ու խոհարարը` Համդուլլահը, հավանաբար քոչվոր առևտրականների կենդանի տարբերակն է, որոնց վերաբերյալ նկարագրությունը կարելի է գտնել հին վեպերում: Զբոսաշրջիկները, իմանալով նրա մասին, սկսեցին հաճախել նրա ռեստորանը: Այդ փաստը ուրախացրեց խոհարարին և նա որոշում է մի փոքր զարդարել ռեստորանը: Այդ միտքը նրան նաև հուշեց վարսահարդար Սադրետինը, որի սրահը հակառակ կողմում է գտնվում: «Եղբայր, քեզ անհրաժեշտ է մի փոքր փոփոխել ներսի հարդարանքը, քանի որ փողոցներում զբոսաշրջիկների քանակը ավելացել է:  Թող որ յուրաքանչյուր հաստատության տեր մի փոքր զարդարի իրեն պատկանող տարածքը և մենք կվերածվենք զբոսաշրջային փողոցի»:

Նրանք սրճարանը զարդարեցին պլաստմասսե ծառերով: Ուտելիքը մնաց նույնը, սակայն հիմա կարելի է ճաշել ավելի կանաչ անտառային միջավայրում: Ճիշտ է, պլաստմասսը բաղկացած է էժանագին նեյլոնից, որը, ինչպես գիտեք, փոշի է հավաքում, հետևաբար անհրաժեշտ է մանրակրկիտ սրբել բոլոր ծառերը: Բայց ոչինչ, չէ որ ռեստորանում ուտելիքը գերազանց է: 

68 սպանված կյանքեր

Ռեստորանում աշխատում է միայն մեկ մատուցող: Ընդհանուր առմամբ նա հասցնում է միայնակ սպասարկել յոթ սեղան: Նա Համդուլլահի զարմիկն է, այստեղ աշխատում է մանուկ հասակից, ընդհանուր առմամբ 19 տարի:  Նրա անունը Բերեքեթ է: Անցյալ տարի նրա կինը մահացավ ավտովթարի հետևանքով, նա ինքն է դաստիարակում երկու երեխաներին: Նա մահացել է ոչ թե իր մեքենայի մեջ` արագությունը գերազանցելիս: Կնոջը հարվածել է ավտոբուսը:  Բերեքեթը շատ կապված է իր աշխատանքի և շեֆ-խոհարարի հետ, ուստի հաճույքով է կատարում իր աշխատանքը: Այս ռեստորանում ամեն ինչ գերազանց է, հատկապես մսային ուտեստները: 

68 մասնատված մարմիններ

Գներն այնքան ցածր են, որ կարող են զարմացնել ձեզ: Մենք կերանք, խմեցինք երեք հոգով, նույնիսկ աղանդեր պատվիրեցինք, իսկ երբ մեզ բերեցին  հաշիվը, զարմացանք, որ այդքան քիչ էր: Ինձ ամենաշատը զարմացրեց շեֆ-խոհարար Համդուլլահի հանգստությունը: Անկախ նրանից, թե որքան մարդ կա ռեստորանում, անգամ եթե այն լեփ լեցուն է մարդկանցով, նրա երեսին մի մկանն անգամ չի շարժվում: Նա ընդունում է պատվերները Բերեքեթից, լցնում ափսեները և փոխանցում դրանք մատուցողին: Ես մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ հաճախել եմ նրա ռեստորանը, և բոլոր երեք այցերի դեպքում իրավիճակը նույնն էր: 

Ընդհանրապես Համդուլլահը Հալեպից է:  Սակայն նրա պապը որոշեց տեղափոխվել Հաթայ, և, այդ օրվաինց ի վեր, ավելի քան 60 տարի նրանք ապրում են Հաթայում: Նրանք ի ծնե ռեստորատորների ընտանիք են:  Հալեպի պատմական մասում կան նաև գործվածքների խանութներ, որոնք պատկանում են Հալդուլլահի հորեղբորը: Մինչ պատերազմը սկսվելը նրանց ընտանիքները հաճախ էին հյուրընկալվում միմյանց:  Իսկ երբ պատերազմը սկսեց, նրա բարեկամներն ու ծանոթները Հալեպից փախան Հաթայ: Իր երկհարկանի տան բակում Համդուլլահը վրանային ճամբար տեղադրեց, որտեղ ընդհանուր առմամբ ապաստանեց 48 մարդու:  Այնուհետև ստեղծված իրավիճակը ստիպեց նրան խոսել ներքևի հարկի վարձակալի հետ, որպեսզի վերջինս թույլատրի փախստականներին տեղավորվել այնտեղ:   

Վարպետ Համդուլլահը երբեք ամուսնացած չի եղել:  Պատանեկության տարիներին նա սիրահարվել էր Ռուկիե անունով մի աղջկա, և բարկացավ ճակատագրի վրա, երբ Ռուկիեին 16 տարեկանում ամուսնացրին:  Դրանից հետո նա այլևս ոչ ոքի չկարողացավ սիրել: Արդյունքում Ռուկիեն իր ամուսնու և երկու երեխաների հետ մնում էր տան առաջին հարկի սենյակում, որը Համդուլլահը ստեղծել էր փախստականների համար  Որպեսզի չհանդիպի նրա հետ, Համդուլլահը ամեն առավոտ պատճառ էր գտնում տանից շուտ դուրս գալու համար: Իսկ Ռուկիեն չէր մոռացել այն, ինչ անհնար էր մոռանալ: Նա ով դեռ գեղեցիկ է, չէր կարող իրեն թույլ տալ նայել, չէր կարող թույլ տալ նայել նրան:  Երբեմն նրանց հայացնքները գեթ մի ակնթարթ խաչվում էին: Եվ կարծես ասում էին` «Արի! Արի ամեն ինչ թողնենք ու փախչենք միասին»:

68 սպանված, գրողը տանի

Համդուլլահը վախենում էր, որ ինչ որ մեկը կարող էր իմանալ նրանց միջև եղած նախկին հարաբերությունների մասին, ուստի փորձում էր չհանդիպել Ռուկիեին:  Տուն գալուց հետո անմիջապես պառկում էր քնելու: Իսկ տարիներ անց Ռուկիեն նույնպես վախենալով, որ իր սիրո կրակը կնկատեն անծանոթ մարդիկ, նույնիսկ հազվադեպ խոսակցությունները դադարեց Բերեքեթինի հետ:  

Գուցե աննշան կթվա, սակայն ամեն օր քնելուց առաջ նրանք մտածում էին միմյանց մասին:  Երջանկություն չէ արդյոք գիտակցել, որ այս տան մեջ քնած մարդկանց մեջ կա նաև նա: Այդ հարցին պատասխան չկա:  Նրանք գուցե միասին չեն, բայց միևնույն է, տարիներ անց նրանք քնում են նույն հարկի տակ: Ինչ էլ անես, չես կարող լռեցնել այդ խորամանկ թռչունին:  Այդ անհագուրդ թռչունին հեշտ է քշել օրվա ընթացքում: Սակայն դժվար է դա անել գիշերը, երբ արդեն պառկել ես անկողնում և փակել աչքերը: Իսկ երազներում այս թռչունն ավելի խիզախ ու անամոթ է:  Իսկ ամենադժվարը արթնանալուց հետո նոր օր սկսելն է: Միգուցե մի քիչ էլ մնա: ևս մի քանի վայրկյան…Ոչ, չհամարձակվես:

Հալեպի շուկան, որի վաճառասեղաններին միայն տխրություն է վաճառվում, հիշեցնում է ֆիլմից կադրեր: Պատերազմն սկսելուց ի վեր Հալեպի շուկաներից իսպառ բացակայել է ուրախությունը, հոտերն ու գույները: Այն նման է անհոգի հիվանդանոցային պալատի, որտեղ մարդիկ գալիս են պարզապես ուտելիք գնելու ու ստամոքսները լցնելու համար:  68 մասնատված մարմիններ: Որոնց մեջ է նաև Ռուկիեն: 

Պայթյունից երկու օր առաջ նա իր ամուսնու հետ գնացել էին Հալեպի շուկա, տան համար իրեր գնելու համար: Երեկոյան նա շուկա էր գնացել ճաշի համար կյունեֆե գնելու համար (թուրքական աղանդեր):

«Ալլահ Ակբար!» - գոռացին իրենց պայթեցրած ահաբեկիչները:  Երբ Ռուկիեի մարմինը մասնատվեց, Համդուլլահը նամազ էր անում, նա կրծքավանդակում ցավ զգաց: «Ծերանում ենք», -մտածեց նա:

Կյունեֆեի առանձնահատկությունը պանրի մեջ է, որն ավելացնում են այդ աղանդերի մեջ:  Ինչպես նաև պատրաստման եղանակի մեջ, որը Հաթայում յուրահատուկ է: Եփե ցանկանում եք Հաթայում համտեսել լավագույն կյունեֆեն, գնացեք շուկա «Հայտնի կյունեֆե» և փորձեք այնտեղ:  

Ռուկիեի ամուսինը կարողացավ ճանաչել Ռուկիեի մարմնի մնացորդները միայն հագուստի մնացորդներով: Համդուլլահը չկարողացավ դիմանալ Ռուկիեի հուղարկավորությանը:  Հաջորդ օրը նա փակեց իր հաստատությունը և խմեց իր դեղարկղի բոլոր հաբերը: Ռեստորանը մի քանի օր չէր գործում: Բերեքեթը դեռ աշխատում է ռեստորանում: Ռուկիեի ամուսինը նույնպես աշխատում է որպես մատուցով:  Նրա երկու երեխաները մաքրում են հաստատությունը, իսկ ազատ ժամանակ խաղում: Եթե լինեք Հալեպում, այցելեք խոհարար Համդուլլահին, նրա քյաբաբը նախկինի պես ամենահամեղն է: 

Հեղինակ՝ քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր Սելահետտին Դեմիրթաշ: Էթնիկական ծագումով զազա է (Իրանական ժողովուրդ): Դեմիրթաշը հանուն ժողովրդավարական Թուրքիայի, իրավունքների և ազատության հավասարության ակտիվ պայքարողներից մեկն է: 

Հեղինակի այլ պատմվածքները՝ ՍեհերըԾովի դուստրը

Թարգմանել է Աննա Մովսիսյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո