Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Չմշկածագ, Հարասար, Պարտիզակ և Թումա-Մեզրե գյուղերի ցեղասպանությունը
Հուշ

Չմշկածագ, Հարասար, Պարտիզակ և Թումա-Մեզրե գյուղերի ցեղասպանությունը

Հայերի տեղահանման քարոզարշավի ընթացքում առաջին հերթին բոլոր չափահաս տղամարդկանց կոչ արեցին զենք վերցնել: Շատ հայեր, ովքեր ցանկանում էին բարելավել իրենց ֆինանսական վիճակը, համաձայնվեցին: Թուրք տղամարդկանց մեծ մասը հրաժարվում էր զինվորական ծառայությունից: Այնուհետև 1915թ. գարնանը գյուղում ժանդարմերիա տեղակայեցին: Բոլորին բացատրեցին, որ սա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հայեին թուրք բնակիչների հետ վերաբնակեցնելուց հետո գյուղերում պահպանվի բարեկամական մթնոլորտը:  Սակայն, մի անգամ գյուղ են գալիս երկու ժանդարմ և բնիկ բնակիչնեետևից ի հետ իրար հխուզարկեցին հայերի տները: Զավթելով երեք հիաձիգ զենք և ինը որսորդական հրացան` նրանք հեռացան գյուղից:

Զգալուտ մուտալուտ վտանգը` հայերը բանակցություններ վարեցին քրդերի հետ: Նրանք օգնություն էին պահանջում, այսինքն, որպեսզի 1000 ոսկե մետաղադրամի դիմաց ողջ հայ բնակչությունը տեղափոխեն Դերսիմ նահանգ: Սակայն այդ լուրը շատ շուտով հասնում է թուրք զինվորներին, որոնք քրդերին առաջարկում են 1500 ոսկե մետաղադրամ, որպեսզի նրանք հնարավորինս հեռու մնան այդ գործն իրականացնելուց: Միևնույն ժամանակ զինվորները առանց հատուկ թույլտվության արգելեցին հայերին դուրս գալ գյուղից:

Հայերը որոշեցին փախչել սարեր և այդ պատճառով գաղտնի հավաք կազմակերպեցին, սակայն ընդհանուրի հայտարարի չկարողացան գալ: Հավաքի ժամանակ երկու տեսակետ է հնչում. առաջինը`ինքնապաշտպանություն կազմակերպել, երկրորդը հանգեցրեց երկար քննարկումների և կայանում էր նրանում, որպեսզի ապավինեն գյուղի թուրք բնակիչների խոստացած օգնությանը:

1915թ. հունիսի 14-ին ժանդարմենիայի առաջարկով մի խումբ հայեր ուղևորվում են Թումա-Մեզրե գյուղ` օգնություն խնդրելու թուրք կառավարիչ Սելիմ բեյից: Նա գլխավորում էր Օսմանյան պառլամենտը, ինչպես նաև Թումա-Մեզրե և Պարտիզակ գյուղերի կառավարիչն էր: Սակայն պարզվեց, որ դա ընդամենը թակարդ էր: Քանի որ նույն օրը հայերի մեկ այլ խումբ եկել էր Պարտիզակից նույն խնդրանքով և երկար ժամանակ պարոնին էր սպասում: Ոչ միայն անհնար էր պարոնին տեղում բռնացնել, այլ նաև շուտով հավաքված բոլոր հայերին կալանավորեցին և կապեցին: Այնուհետև նրանց տարան Թուրքիայի արևմուտքում գտնվող Կարասու գետի մոտ և գետը նետեցին: Զանգվածային սպանության ժամանակ ողջ գյուղում լսվում էին աղեկտուր ճիչեր:

Հունիսի 15-ին գյուղ եկան մի քանի թուրքեր և ժանդարմների հետ միասին այնտեղ բնակվող հայերի մարդահամար անցկացրեցին: Բացի այդ, նրանք հետևում էին հայ բնակչության յուրաքանչյուր քայլին, ինչպես նաև հետևում էին, որպեսզի ոչ ոք չլքի գյուղը: Գյուղը գտնվում էր խիստ հսկողության ներքո:

Տղամարդկանց բացակայության ընթացքում քուրդերը սկսեցին թալանել գյուղը: Իսկ թուրք բնակիչները հայերի տներից տանում էին արժեքավոր իրերը: Այս ամենը մեկ շաբաթ տևեց: Այնուհետև, երեք գյուղերից հայերին հավաքելով`Մուրատ գետի վրայով զինվորները սկսեցին նրանց ուղարկել մեկ այլ գյուղ, իսկ այնտեղ հայտարարեցին, թե կառավարությունը ներում է շնորհել բոլորին և ազատ է արձակում նրանց: Ժողովուրդը վերադարձավ և շարունակեց ջանասիրաբար աշխատել` պաշարներ մթերելով: 

Սակայն այս գործողությունները ևս պարոն Սելիմի ռազմավարության մի մասն էին կազմում: Վտարանդիների մեծ մասը իրենց հողի ստրուկը դարձան: Նրան անհրաժեշտ էր մարդկանց գյուղ վերադարձնել միայն նրա համար, որպեսզի իրագործի իր պլանները:

Այն բանից հետո, երբ յուրաքանչյուր ընտանիքից բռնագրավեցին մթերքն ու իրերը, բոլորին` հիմնականում կանանց և երեխաներին, հավաքեցին և փակեցին Ավետիս Թորոսյանի տանը: Գրանցելուց հետո կալանավորվածներին շարք կանգնեցրեցին և ժանդարմների հսկողության ներքո տարան Եփրատ գետ: Բացի դրանից, ժանդարմների հետ միասին աքսորյալներին վերահսկում էին նաև թուրք բնակիչները: Շարքի վերջում գնում էին Մուստաֆան ու Աբդուլլահը: Առջևում պարոն Սելիմի որդի Ադիլն էր, ով նշանակվել էր գլխավոր հրամանատար:  

Ճանապարհի կեսին քարավանը կողոպտում են ավազակները` տանում են կանանց, ինչպես նաև թանկարժեք զարդեր, ռազմական զինազարդեր:Ոմանք փորձեցին փրկվել ջուրը ցատկելով: Աննա Բաբիկյանը, ով պատմել է այս պատմությունը, փրկվել է հենց այս եղանակով և երջանիկ պատահականությամբ չի տուժել: Նրան հաջողվում է լողալով անցնել գետը, թաքնվել գյուղում, իսկ այնուհետև ապաստարան գտնել Դերսիմում:

Հարասար գյուղին բաժին է հասնում նույն ճակատագիրը, ինչպես և Պարտիզակին:  Խորեն Գրիգորյանը, ով ցեղասպանության ժամանակ 19-20 տարեկան էր, տարիներ անց հիշելով տեղի ունեցածը, հետևյալն է գրել` «Մի անգամ, երբ մենք խաղում էինք Եփրատի ափին, գետը ափ բերեց երեք մարդու դիակ: Մենք իսկույն հասկացանք, որ դրանք հայերի դիակներ են:  Մենք փախանք այդտեղից և պատմեցինք այդ մասին գյուղում: Ավագները փորձեցին պարզել, թե ինչ է տեղի ունեցել:  Բայց նրանք այդպես էլ ոչինչ չկարողացան պարզել: Ոմանք նման  կանխատեսում էին դեպքերի նման ընթացք դեռևս 1895-1896 թթ, մյուսները ասում էին, որ այդ հանցագործությունը գողություն չէ, երրորդ կողմն առաջարկում էր օգնության դիմել քրդերին և սարեր գնալ: Օրեցօր գետը նոր մարմններ էր բերում, բայց չնայած այդ հանգամանքին գյուղի բնակիչները չէին ցանկանում և վախենում էին մտածել, որ իրականում զանգվածային ջարդ է տեղի ունեցել»:

Մի օր վաղ առավոտյան գյուղը սկսեցին շրջափակել: Երիտաարդները անմիջապես այգիների միջով վազեցին և թաքնվեցին Եփրատ գետի ափին գտնվող քարանձավներում: Գյուղում հիմնականում մնացին ծերերը, երեխաներն ու կանայք: Ժանդարմները զենք փնտրելու պատրվակով մտնում էին բոլոր տները, ավիրում ողջ տունը`միևնույն ժամանակ թալանելով նրանց: Դրանից հետո նրանք տարան բոլոր այն տղամարդկանց, ովքեր մնացել էին տներում` թե երիտասարդներին և թե ծերերին:  Նրանք, ովքեր փախչել էին ու թաքնվել, ապաստան գտան քրդերի մոտ, իսկ շաբաթը մեկ անգամ գյուղ էին վերադառնում, հացի պաշարներ տանելու: Գյուղի մնացյալ բնակչությունը մինչև ջարդերի վերջը մնաց իր տեղում:

Բերքահավաքից հետո բոլոր կանանց ու երեխաներին հավաքեցին ու տարան: Խորեն Գրիգորյանը մանրամասներ է հիշում` «Որոշ կանայք մանուկներին գրկած գետն էին նետվում, որպեսզի խոշտանգումների չենթարկեն ոչ իրենց, ոչ էլ իրենց երեխաներին: Մայրս ինձ տարավ Էհմելի Հիդոյի տուն: Այնտեղ մեզ համար անվտանգ էր:  Մի անգամ ես նրա ընտանիքի հետ միասին գնացի առվից ջուր բերելու, քանի որ տանը ջուր չկար: Ճաշից հետո մեզ մի քուրդ մոտեցավ, և այն բանից հետո, երբ նա կանանց ինչ որ բան ասաց, նրանք սկսեցին արագ իրերը հավաքել: Հինգ րոպե անց ես տեսա, թե ինչպես են թուրք զինվորները կանանց 150 մետր բարձրությունից ջուրը հրում: Ես խելքս կորցրեցի: Ես նաև տեսա, թե ինչպես են կրակում մարդկանց վրա` և նրանց վրա, ովքեր մոտ են գտնվում, եվ նրանց վրա, ովքեր հեռու էին: Այս զարհուրելի տեսարանին ականատես լինելուց հետո ինձ հաջողվեց ետ վերադառնալ Էհմելիի մոտ: Մայրս, մորեղբորս աղջիկն ու տանտիրու տղան տանն էին:

Մութն ընկնելուն պես ևս չորս կին եկան Հիդոյի տուն: Այն բանից հետո, երբ բոլորին գետը նետեցին, որոշներից հաջողվեց դուրս լողալ ջրից և թաքնվել ժայռի ետևում: Մի աղջիկ վիրավորվել էր, սակայն փամփուշտը ոչ թե պարանոցի միջով էր անցել, այլ թեթև հպվել էր պարանոցին: Հիդոյի տանը կանանց նոր հագուստ տվեցին, իսկ վիրավոր աղջկան վիրակապ դրեցին»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պարտիզակի փախստականները իջել են սարերից և մի քանի ամիս ապրել են Եփրատ գետի ափին գտնվող քարանձավներում: Այստեղ կարելի է մեջբերել տողեր Հայկանուշ Նազիրյանի նամակից` «Նախքան թուրք ժանդարմները կտանեին կանանց, ես ազեցի իմ քրոջ մոտ, իսկ հետո մի քանի կանանց հետ միասին հասանք Դամասկոս: Ինձ համար վերջնակետը Իրաքի Բոզան քաղաքն էր:  Ողջ ճանապարհին իմ ձեռքերում էր իմ չորս ամսական աղջիկը:  Որոշ ժամանակ անց ևս մի քանի փախստականներ եկան Բոզան: Նրանցից ես իմացա, որ իմ ամուսինը սպանվել է: Սակայն հետո պարզվեց, որ դա կեղծ տեղեկություն էր: Թուրք զինվորականները սպանել են իմ ամուսնու հետ գտնվող քահանային, իսկ նրան ողջ են թողել` վերցնելով նրա զենքն ու ոսկին: Այդ մասին տեղեկաանալուց հետո ես որոշեցի վերադառնալ Պարտիզակ:

Ճանապարհին մեզ նկատեցին թուրքերը, սակայն վտանգն անցավ: Այնուհետև մենք տեսանք թուրքական ժանդարմներին ձիերին հեծնած:  Մենք ստիպված թաքնվեցինք ջրի մեջ: Վերջապես մենք հասանք Պարտիզակի դաշտերը: Այնտեղ մենք կտրում էինք ցորենի հասկերը և մեր ստամոքսները լցնում ցորենի հատիկներով: Քանի որ գյուղում անվտանգ չէր, մենք եկանք Էհմելիի տուն: Ես հարցրեցի իմ ամուսնու մասին, ինձ ասացին, որ նա հիմա թաքնվում է քարանձավում: Այդ նույն գիշեր ես գտա իմ ամուսնուն:

Որոշ ժամանակ անց, երբ իմ երեխան անընդհատ լացում էր, ամուսինս առաջարկեց երեխային ջրի մոտ մենակ թողնել, որպեզի վտանգի չենթարկենք մյուս փախստականներին: Բայց ես դեմ էի: Նա, չլսելով ինձ, երեխային ջրի մոտ իջեցրեց: Սակայն տղան սկսեց դիմադրել` կախվելով հոր ձեռքից: Հայրը հուզվեց և չկարողացավ իրագործել իր դաժան մտադրությունը:Այդտեղից մենք ուղևորվեցինք դեպի Բոզան: Ամուսնուս ոտքերը ընդարմացել էին, նա չէր կարողանում քայլել: Բայց իչ որ ձևով մենք տեղ հասանք:

Այդ ժամանակ Բոզանում շատ հայ գաղթականներ կային: Բոլորը սոված ու թշվառ էին: Ոչ ոք գոյության միջոցներ չուներ: Այդ իսկ պատճառով մենք կրկին ստիպված եղանք վերադառնալ քարանձավ: Գիշերը մենք պետք է աննկատ գյուղ մետնեինք ու հաց բերեինք, սակայն քարանձավում մնալը այլևս անվտանգ չէր: Մեկ ու կես ամիս հետո մենք ստիպված էինք գյուղ վերադառնալ, քանզի ամբողջովին հյուծվել էինք»:

Գյուղում նրանք դառնում են Սելիմ բեյի ստրուկները: 1916 թվականին Հայկանուշի ամուսնուն սպանում են դաշտում քնած ժամանակ: Այնուհետև գնում են նրա մոր մոտ և ասում` «Որդիդ դաշտում քնել է, գնա և արթնացրու նրան»: Վատ կանխազգուցումով մայրն ու կինը վազում են դաշտ և հայտնաբերում են Անդրանիկին արյան մեջ պառկած: «Ես և նրա մայրը, - շարունակում է Հայկանուշը, - մենք բարձր հեկեկում էինք, գրկում նրան, իսկ հետո սեփական ձեռքերով փոս փորեցինք, որտեղ Անդրանիկի մարմինը դրեցինք, գերեզմանը հողին հավասարեցրեցինք, քար դրեցինք որ գյուղ վերադարձանք:  Հաջորդ օրը ես երեխային գիրկս առա ու սարեր գնացի ու երբեք գյուղ չվերադարձա:  Երեխան Երզնկայից ետ գալու ճանապարհին մահացավ»:

Աննա Չոբանյանը, մեկն էր այն կանանցից, ու թուրք զինվորները գետը նետեցին: Փրկվելով` նա աներկյուղաբար գոռգոռում է իր հետ այդ ձև վարված բարբարոսների վրա:  Դրանից հետո կինը մահանում է ստացած փամփուշտներից: Նրան գետն են նետում արդեն մահացած:

Նազարյան Գոհարը, Կեհեյան Աննան ու Աթամյան Հայկանուշը, որպեսզի թուրէերի ձեռքը չընկնեն, վերջ են տալիս իրենց կյանքին` թույն խմելով:

Ղրիմից փրկված Մաթևոս Զաքարյանը ծառայում էր Գյուլ աղայի հետ Թումա Մեզրեում: 1916 նա փախչում է Դերսիմ:  Այնտեղից Կովկաս, Ռուսաստան:  Այնուհետև ամուսնանում է Վարդանուշ Ալեքսանյանի հետ: 1923 թվականին մահանում է կատաղած շան կծելուց: Կինն ու երկու դուստրերը բնակվում են Երևանում:

Եվս մեկ հայ` Հարություն Չոլակյանը ընկերների հետ միասին փախավ:  Իսկ կինն ու երեխաները մնացին Էհմելի Հիդոյի տանը: Որոշ ժամանակ անց Հարությունը վերադարձավ, որպեսզի երեխաներին տանի: Ցերեկը նա ստիպված թաքնվեց խոտի դեզի մեջ, սակայն գյուղի ժանդարմները նրան բռնեցին: Իսկ հաջորդ օրը նրանք քաղաք տարան:  Հարությունին տվեցին նոր ժանդարմներից մեկին և որոշեցին, որ վերջինս կալանավորվածին քաղաքից դուրս տանի ու այնտեղ սպանի:  Հաջորդ օրը նրանք ճանապարհ ընկան: Հարությունը ձեռքրը կապված էին մեջքին:  Ճանապարհի կեսին նրան հաջողվեց թուլացնել հանգույցը: Նշվաուր խմելու, վայր հասնելով` Հարությունին ասացին, որ նրան նույնպես մնացածի ճակատագիրն է սպասում: Սակայն, երբ ժանդարմներից մեկը իր համար ծխախոտ է լցնում, իսկ մյուսը կռանում է ջուր խմելու Հարությունը հանկարծ ազատում է ձեռքերը և քար է նետում ժանդարմներից մեկի գլխին:  Նա արգ վազում է այդտեղից, մի քանի տեղից վիրավորվում է, սակայն, այն չի խանգարում իրեն փրկվել: Վերցնելով ընտանիքը` Հարությունը մեկնում է Բոզան, իսկ այնտեղից Կովկաս: 1936 թվականին Հայաստանը դառնում է Խորհրդային Միության հանրապետություն:

Թումա Մեզրե գյուղը ոչնչացվում է այնպես, ինչպես Հարասարն ու Պարտիզակը: Սկզբում ժանդարմները բոլորից հավաքում են զենքերը: Մարիամ դեր Գարաբեդյանը պարզաբանում է, որ Սելիմ բեյը իր գյուղի բնակչության հետ վարվել է այնպես, ինչպես մնացած գյուղերի բնակչության հետ` բոլոր երեխաներին ու կանանց, բացառությամբ նրանց, ում հաջողվել է փախչել, խեղդել են ջրում:  

Այդ գյուղում բնակվող թուրքերը խոստացան հայերին պաշտպանե, սակայն շատ քչերը հավատարիմ մնացին իրենց խոսքին: Այնուամենայնիվ, նրանցից ոմանց շնորհիվ հաջողվեց փրկել 30 կին ու երեխա:  Նրանց ուղարկեցին Դերսիմ: Պարտիզակից որոշ հայեր (Միսակ Զաքարյան, Սիմոն Չոլաքյան, Թորոս Հակոբյան, Պողոս Պողոսյան, Խաչիկ Գրիգորյան, նրա որդիներ` Գրիգորը, Վահանը և Մարտիրոսը, ինչպես նաև Մեձիկ Նազարյանը, Ուշպակաը Գուլեշերյանը և Ավակ Փարշեյանը) վճռում են օգնություն խնդրել թուրք քաղաքական գործիչ և հրամանատար Դիյաբ Աղայից: Նրան տալով իրենց ունեցած ողջ գումարը` հայերը խնդրում են իրենց ուղարկել Դերսիմ: Դիաբի որդին համաձայնվում է ուղեկցել փախստականներին, բայց փոխարենը նրանց քաղաք տանելու, նա ամեն բան հաղորդում է  ժանդարմներին: Ճանապարհին փախստականներին շրջափակում են: Միայն Մեձիկ Նազարյանին է հաջողվում կենդանի մնալ, մնացած բոլորը տեղում սպանվում են:  Հասնելով Բոզան` նա բոլորին պատմում է տեղի ունեցածի վերաբերյալ: Դրանից հետո նա որոշ ժամանակ նա փախչումէ Կովկաս, այնուհետև բնակություն է հաստատում Նովոռոսսիյսկում:  Հետագայում նրա որդին մահանում է առաջին համաշխարհային պատերազմում` կռվելով կարմիր բանակի համար: 

Թարգմանված է թուրքերենից:

Աղբյուրը՝ Հովսեփ Հայրենի, «Վերին Եփրատի ավազանի հայերը, 1915 թ. և Դերսիմը»: Փաստաթղթերի հրապարակում:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո