Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Կարո Փայլան` մեր ժամանակի հերոսը

Կարո Փայլան` մեր ժամանակի հերոսը

«Հիմա Թուրքիայում քաղաքական ձմեռ է տիրում, բայց մենք կհաղթահարենք այդ ձմեռը և կտեսնենք գարունը» (Կարո Փայլան)

2016 թ. ապրիլին Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ աննախադեպ ելույթից հետո այս անձի անունը բոլորի շուրթերին է, ԶԼՄ-ներում հայտնվեցին որոտընդոստ վերնագրեր, իսկ աշխարհասփյուռ հայությունը իմացավ Կարո Փայլանի մասին:  Նրան անվանում են մեր ժամանակի հերոս և համեմատում հայրենակից Հրանտ Դինքի հետ:  Հայերը հիացմունքով են դիմավորում Կարոյին աշխարհի տարբեր մասերում, որտեղ էլ որ նա գնա` հայտնվում է ընդհանուր ուշադրության կենտրոնում:   Դիցուք դիտարկենք Կարո Փայլան արտասովոր ու հեղինակավոր անձի էվոլյուցիան և ծագումը:

Կարո Փայլանը մեկն է այն երեք հայ պատգամավորներից, ով ընտրվել է Դեմոկրատական Ժողովրդավարական կուսակցության (ԴԺԿ) կողմից Թուրքիայի խորհրդարանում, եւ նրա գործունեությունը չի կարելի առանձին դիտարկել այն կուսակցության ծրագրից, որը նա ներկայացնում է:  Նա ակտիվ կերպով մասնակցում է Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքին` քարոզելով կուսակցության կողմից սահմանված գաղափարախոսությունը. Թուրքիայում բնակվող ազգային, կրոնական և այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, գենդերային, էթնիկ և կրոնական պատկանելության խտրականության դեմ պայքար:  Արդյունավետ աշխատանքի համար այս տարվա փետրվար ամսին Կարոն ներառվեց կուսակցության ղեկավար կազմում:

ԴԺԿ-ն  ժողովրդավարության` որպես պետության քաղաքական կազմակերպման ձևի ուղղակի կողմնակիցն է:  Այն ենթադրում է քաղաքացիների ներգրավվածություն որոշումների ընդունման և իրականացման մեխանիզմներում:  Կուսակցության անդամները կարծում են, որ դեպի ճիշտ գործող ժողովրդավարության ուղին տանող առաջին քայլը պետք է լինի ուժեղ ինքնավար, ապակենտրոնացված տեղական իշխանությունների ստեղծում, որոնք պետք է ընտրվեն, այլ ոչ թե նշանակվեն վերևից, և կմատուցեն կրթության, առողջապահության և անվտանգության վերաբերյալ ծառայություններ:  

Կարևոր է նշել, որ կուսակցության խնդիրներից է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը:  Կարոն մեկ անգամ չէ, որ հանդես է եկել հայտարարություններով, որ Թուրքիան պետք է պաշտոնապես ճանաչի այդ փաստը և ներողություն խնդրի հայ ժողովրդից:

Կարո Փայլանը ազգությամբ հայ է արևելյան Թուրքիայի Մալաթիա քաղաքից, այստեղից է նաև հայտնի հայ իրավապաշտպան Հրանտ Դինքը, ով սպանվել է 2007 թվականի հունվարին:  Մալաթիա քաղաքում հայկական կրթական և մշակութային հաստատությունների բացակայության պատճառով Փայլանի ընտանիքը որոշում է տեղափոխվել Պոլիս (Ստամբուլ), որտեղ կենտրոնացած է Թուրքիայի հայ համայնքը:

Այստեղ` Պոլսում, Կարոն կատարում է իր առաջին քայլերը հասարակական ոլորտում` ավարտելով հայկական դպրոցը նա դառնում է Պոլսի հայ համայնքի գործերով զբաղվող կառավարիչ:   Զբաղեցնելով այս պաշտոնը` նա աշխատանքի է հրավիրում հայ ուսուցիչների և փորձում ազդել թուրքական դպրոցական դասագրքերում ուղղումներ մտցնելու վրա:

Հայ համայնքի հարցերը անհանգստացնում էին Կարոյին ոչ միայն առօրյա աշխատանքի համատեքստում:  Նա փորձում էր լուծումներ գտնել նաև ավելի լուրջ խնդիրների շուրջ, այնպիսին, իչպիսիք են` քաղաքական-իրավական խտրականությունը, որին բախվում էին հայերը Թուրքիայում:  Կարոյի համար օրիենտիր էր հանդիսանում Հրանտ Դինքի գործունեությունը, ով քաղաքացիական տոկունություն և հաստատակամություն էր ցուցաբերում թուրքական իշխանությունների համար կարևոր հանդիսացող քաղաքական և հասարակական հարցերի շուրջ:   Քաջության դրսևորումը կենսական նշանակություն ունեցավ Ստամբուլի ճնշված և լուռ հայ համայնքի համար:  Դինքն իր օրինակով ոգեշնչեց մարդկանց և քանդեց լռության պատը… Այն ժամանակ կողքի կողքի ապրող հարևանները, գործընկերները, ընկերները, ոչ ոք չգիտեր հայ համայնքի մասին, որ նրանք նույնպես կան այս երկրիս վրա և որ նրանք մի մասն են այս երկրի:  Տարիներ շարունակ հայերին վերաբերում էին որպես եկվորների, ովքեր ապրում էին Թուրքիայում:  Հրանտ Դինքը շատ հարցեր վեր հանեց` որտեղից են հայերը, որտեղից են նրանք հայտնվել:  Նա բացեիբաց պատասխանում էր բոլորի հարցերին, և մնացածները ևս հետևեցին նրա օրինակին:  Թուքիայի հայերը աստիճանաբար սկսեցին կարծիք արտահայտել նրբանկատ հարցերի շուրջ, որոնց մասին նախկինում նույնիսկ մտածելն էր սարսափելի. այո  այդ երկրում եղել են հայեր, պատմություն են կերտել, սակայն նրանց նկատմամբ հանցագործություն է կատարվել, Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի և պատմության հետ:    

Հրանտ Դինքի նկատմամբ մահափորձը և 2007 թվականին նրա սպանությունը մեծ ցնցում էր ինչպես Կարոյի, այնպես էլ  առանց այն էլ վախեցած հայ համայնքի համար:  Այն կրկին անգամ հիշեցրեց այն իրականության ու իրողությունների մասին, որոնցում ստիպված գոյատևում են հայերը:

Կարո Փայլանը հասկանում էր, որ միակ միջոցը որևէ բան փոխելու դա քաղաքականություն մուտք գործելն է, և այսպես սկսվեց նրա պատմությունը որպես քաղաքական գործիչ և պառլամենտի պատգամավոր:  Նա համակրում էր այդ ժամանակ գործող քրդական խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությանը և սկսեց սերտորեն համագործակցել նրանց հետ:  Նա կարեկցում էր քուրդ ժողովրդին, ով ևս ստիպված է մինչև հիմա պայքարել Թուրքիայում իր տեղի համար:  Այնուհետև կազմավորվեց, այն կուսակցությունը, որը գործում է հիմա` Ժողովրդի դեմոկրատական կուսակցություն, ով ավտորիտար պետությունում պայքարում է հանուն ժողովրդավարական արժեքների:  ԺԴԿ մարտիկների կուսակցություն է, ով չնայած ժամանակակից Թուրքիայում գոյություն ունեցող ռեժիմին, կարողանում է հաղթահարել 10% արգելքը և ստանալ իր տեղը մեջլիսում (Թուրքիայի պառլամենտը),  իսկ Կարո Փայլանը այդ պայքարում մեծագույն ավանդ ունի:  

Անկասկած Կարոն Հրանտ Դինքի արժանի իրավահաջորդն է:  Համարձակ ելույթներ, բաց կոչեր Թուրքիայում ճանաչել ցեղասպանությունը, պայքար հայերի և այլ ազգային փոքրամասնությունների իրավունքների համար, Թուրքիայի տարածքում հայոց պատմության և հայկական հետքը ապացուցող հուշարձանների պահպանում, մասնակցություն տարբեր հայկական ֆորումներում և ընդհանուր առմամբ հայոց հարցի նկատմամբ ցուցաբերած ակտիվություն, այս ամենը չի կարող չառաջացնել խորը հարգանք նրա անձի նկատմամբ: Կարոյի առաջնորդական հատկանիշները շանս չեն թողնում նրա հանդեպ չտածել վստահություն և համակրանք:  Այս հատկանիշները դրսևորվում են ոչ միայն կոնկրետ գործողություններով, այլ իրեն ներկայացնելու, կեցվածքի և հռետորական կարողություններով:   Կարոյի կրթվածությունն ու մարդկային հրապուրանքը հայ բարձրաշխարհիկ հասարակության իսկական ժառանգի, օսմանյան պառլամենտի հայտնի հայ պատգամավորների, այնպիսիք, ինչպիսիք են Գրիգոր Զոհրաբը, Վահան Փափազյանը, Գրիգոր Օտյանը, Պետրոս Ալաչյանը և այլն բնորոշ հատկություններ են:  Կարոն նրանց նկարները բարձրացրեց իր հայտնի ելույթի ժամանակ:  Նմանատիպ քաղաքական գործիչներ, ցավոք սրտի, ժամանակակից հայ իրականության մեջ շատ քիչ են:

Կարո Փայլանի համոզմամբ հայկական հարցի լուծումը հնարավոր է միայն Թուրքիայում: Նա կոչ է անում կամուրջներ ստեղծել Թուրքիայի հայերի, մնացած փոքրամասնությունների և թուրքական հասարակայնության միջև, ովքեր ձգտում են ժողովրդական արժեքների` փոխանակվել տեղեկություններով, ծանոթացնել և ծանոթանալ առկա խնդիրների և իրողությունների հետ:  Նրա խոսքերով Թուրքիայի ժողովուրդը պետք է հստակ տեսնի, թե ինչ առավելություններ և նոր դռներ կարող են բացվել հայոց ցեղասպանության ճանաչումից` Թուրքիայում մեծամասնությունը տեղյակ չէ, թե ինչ է իրականում տեղի ունեցել, չգիտեն իրենց անցյալի իրական պատմությունը: 

Կարոն հստակ գիտակցում է, որ Թուրքիային դեպի ժողովրդավարություն տանելու ուղին դժվարին է և խորթուբորդ, սակայն միայն այդ Թուրքիան կարող է բաց լինել Հայաստանի հետ միջպետական համագործակցությանը, այդ իսկ պատճառով նա կոչ է անում աշխատել և քայլ առ քայլ հասնել հաջողության...

Ներկայումս Փայլանը և իր կուսակցությունը գտնվում են բարդ քաղաքական իրավիճակում, նրանց սպառնում են, կուսակցության ղեկավարներին բանտարկել են, բայց դա նրանց չի հուսահատում:   «Հիմա Թուրքիայում քաղաքական ձմեռ է տիրում, բայց մենք կհաղթահարենք այդ ձմեռը և կտեսնենք գարունը» – ասում է Կարո Փայլանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո