Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
ՕՍՄԱՆՅԱՆ ՄԵԾ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՑ` ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ. ՍԿԱՆԴԵՐԲԵԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հուշ

ՕՍՄԱՆՅԱՆ ՄԵԾ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՑ` ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ. ՍԿԱՆԴԵՐԲԵԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Օսմանյան կայսրության հզորությունը ճակատագրական դեր խաղաց  ինչպես Փոքր Ասիայի թերակղզում, այնպես էլ հարևանությամբ ապրող շատ ժողովուրդների ճակատագրում: Բացի հույներից, հայերից, ասորիներից, արաբներից, Բալկանյան թերակղզու ժողովուրդները նույնպես մեծամասամբ ստիպված էին դիմանալ սելջուկ-թուրքերին: Այսօր մենք կխոսենք այդ ժողովուրդներից մեկի ՝ ալբանացիների և նրանց հերոս հրամանատար Գեորգ Կաստրիոտիի մասին, ով իր հայրենիքում հավասարվել է այնպիսի մեծերի, ինչպիսին Ալեքսանդր Մակեդոնացին է: Իրականում, օսմանցիները նրան այդպես էլ էին անվանում` Իսքենդեր բեյ (Ալեքսանդր անվան արտասանություն թուրքերեն), որը ալբաներեն տառադարձությամբ հնչում է Սկանդերբեգ:

Կարող ենք ասել, որ Սկանդերբեգի անհատականությունը թերագնահատված է, քանի որ նրա համբավը առավել տարածաշրջանային է, քան համաշխարհային: Բայց նա լեգենդար հրամանատար էր, ում համբավը սփռվեց ողջ Բալկաններում, նրա արձանները հանդիպում են նաև եվրոպական երկրներում: Նա տաղանդավոր զինվորական էր, ով չի պարտվել ոչ մի մարտում, նույնիսկ հակառակորդի թվային գերազանցության և դաշնակիցների բացակայության պայմաններում:

Ինչպես գիտեք, հանճարները ծնվում են պատմական դժվար ժամանակաշրջաններում: Այդպես, մեր հերոս  Գեորգ Կաստրիոտին ծնվել է այն պահին, երբ Ալբանիան, իր ֆեոդալական մասնատվածության պատճառով, հեշտությամբ դարձել էր մեկ այլ «որս» օսմանցիների համար, որոնք 14-15-րդ դարերում իրենց իշխանությունը հաստատեցին այնտեղ, իսկ ալբանացի իշխանները դարձան օսմանյան սուլթան Մուրադ II վասալներն ու գերիները:

Ալբանիայի տարածքը և հարևան պետությունները և իշխանությունները 15-րդ դարում

Պարզվեց, որ այդ իշխաններից մեկը մեր ապագա հերոսի հայրն էր ՝ Գյոն Կաստրիոտին, այն ալբանացի ֆեոդալներից մեկը, ովքեր չէին ընդունում ստեղծված իրավիճակը, բայց չէին կարողանում արդյունավետ դիմադրություն ցույց տալ: Գյոն Կաստրիոտին ապստամբեց թուրքերի դեմ, բայց պարտվեց և կորցրեց իր ունեցվածքի մի մասը: Նա ստիպված ճանաչեց իրեն որպես սուլթանի վասալ և պարտավորվեց տուրք վճարել: Նրա որդիները, այդ թվում ՝ ապագա Սկանդերբեգը, ուղարկվեցին Սուլթանի արքունիք ՝ որպես պատանդ:

Օսմանյան կայսրությունում կիրառվում էր դևշիրմե կոչվող «արյան հարկ»: Ըստ դրա ՝ երեխաներին բռնի կերպով խլում էին ոչ մահմեդական բնակչությունից և դաստիարակում որպես Օսմանյան կայսրության համար ապագա պաշտոնյաներ և զինվորականներ: Օրինակ` Սուլթանի արքունիքի այդ «բանտարկյալներից» մեկը գրել է. «Պալատում ընդամենը մի քանի մարդ կա, ովքեր ծննդյան օրվանից թուրքերեն են խոսում, քանի որ Սուլթանը կարծում է, որ մահմեդականություն ընդունած քրիստոնյաները, որոնք չունեն ապաստան, տուն, ընկերներ կամ ծնողներ, շատ ավելի  հավատարիմ են իրեն»:

Իրոք, տանից, իրենց իսկ արմատներից բաժանվելը հաճախ հանգեցնում էին նրան, որ երիտասարդները դառնում էին սուլթանի` որպես իրենց միակ հոր և նրանց համար նոր իսլամական հավատի մոլի պաշտպաններ:

Այնուամենայնիվ, ոչ բոլորն էին մոռանում իրենց արմատների մասին:

Գեորգ Կաստրիոտին Սուլթանի արքունիք եկավ դեռ մանուկ հասակում, դաստիարակվեց որպես մուսուլման, իսկ Էդիրնեի ռազմական դպրոցում տարիներ մարզվելուց հետո դարձավ Օսմանյան կայսրության ամենահարգված զինվորական առաջնորդներից մեկը: Նա մասնակցել է Օսմանյան կայսրության բազմաթիվ ռազմական արշավների, այդ թվում ՝ սուլթանի ՝ հույների, սերբերի և հունգարացիների դեմ արշավանքներին:

Փաստորեն, այնքան մեծ էր Սուլթանի` նրա հանդեպ վստահությունը, որ երբ Գեորգի հայրը մահացավ, սուլթան Մուրադ II, իր հանդեպ ունեցած հավատարմության համար, թույլ տվեց  Սկանդերբեգին տնօրինել իր հոր ունեցվածքը և նրան տվեց «վալի» տիտղոսը (այդպես է կոչվել նահանգի ` վիլայեթի  պետը, նահանգապետը):

Սուլթան Մուրադ II- ը (1404-1451), որը զգալիորեն ընդլայնեց օսմանցիների ազդեցությունը Բալկանյան թերակղզում

Այս պահից սկսվում է ամենահետաքրքիրը: Չնայած օսմանյան ազնվականության կողմից հորինված` բնակչության ուծացման հնարամիտ և շատ արդյունավետ ծրագրին, պետք է խոստովանել, որ նրանք թերագնահատում էին գերեվարվածների հայրենի երկրի հզորությունը, որը կարող է դառնալ ավելի արժեքավոր, քան բոլոր ռազմական նվաճումներն ու պատիվները:

Իր ընտանիքին պատկանող ունեցվածքի միայն չնչին մասի ձեռքբերումը վերականգնեց Սկանդերբեգի հավատարմությունը Ալբանիայի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ նա քսան տարի շարունակ դաստիարակվել էր որպես Օսմանյան կայսրության ռազմիկ: Իր բնույթով ստրատեգ՝ նա սկսեց սպասել հարմար պահի ՝ հանուն Ալբանիայի անկախության լայնածավալ ապստամբություն կազմակերպելու համար:

Այս ժամանակահատվածում (15-րդ դար) ակտիվացավ խաչակրաց արշավանքների հիմնական ալիքներից մեկը դեպի Վառնա, որը նախաձեռնել էր Հռոմի պապը, ով փորձում էր կասեցնել օսմանյան թուրքերի հարձակումները Կենտրոնական Եվրոպայի ուղղությամբ: Ռազմական գործողությունների թատերաբեմերից մեկը Նիս քաղաքն էր, որտեղ 1443 թ. նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ հայտնի ճակատամարտը, որն ավարտվեց խաչակիրների համոզիչ հաղթանակով: Վարկածներից մեկի համաձայն` դրան նպաստեց հենց ինքը ՝ Սկանդերբեգը, ում օսմանյան սուլթան Մուրադ II ուղարկեց մարտի, բայց նա գաղտնի կապվեց խաչակիրների հետ և նրանց տվեց անհրաժեշտ տեղեկատվություն:

Ստանիսլավ Խլեբովսկի, «Վառնայի ճակատամարտ»

Նիսի ճակատամարտը Սկանդերբեգի համար իր սպասած հարմար պահն էր: Իր  ալանյան ջոկատի հետ միասին, որը բաղկացած էր 300 հոգուց, նա լքեց օսմանյան բանակը և փախավ իր նախնիների ծննդավայրը՝ իր տարածքների կենտրոն ՝ ռազմավարական կարևոր քաղաք Կրույա ամրոց: Կրույայի նահանգապետին սուլթան Մուրադից կեղծ նամակ ներկայացնելով ՝ Սկանդերբեգը գրավեց քաղաքը և իրեն հռչակեց Կաստրիոտի իշխանության ղեկավար: 

Կրույա քաղաքը և տեսարան դեպի համանուն ամրոցը

Այդ պահից սկսած, Կրույան դարձավ ալբանական ապստամբության կենտրոնը, որը տևեց ոչ ավել, ոչ պակաս 20 տարի, ինչպես նաև կարևոր դեր խաղաց ալբանական ազգային ինքնության ձևավորման գործում: Կարևոր է նշել, որ ալբանացի հրամանատարը, ով երկար տարիներ դաստիարակվել էր իսլամում, դրժեց այս կրոնը և վերստին ընդունեց քրիստոնեություն ՝ դրդելով Բալկանների այլ իսլամացված քրիստոնյաներին հետևել իր օրինակին:

1444-1451 թթ. Սկանդերբեգը սկսեց պառակտված ալբանական իշխանությունները համախմբելու կարևոր գործընթացը: Նրա նախաձեռնությամբ ստեղծվեց ալբանացի իշխանների ռազմաքաղաքական միություն թուրք-օսմանյան նվաճողների դեմ պայքարելու համար:

описание к изображению

Սկանդերբեգի նախաձեռնությամբ կազմակերպվեց ռազմական հավաք, որի ընթացքում տղամարդիկ զորակոչվեցին ալբանական յուրաքանչյուր ծխից: Այսպիսով, նա կազմեց հզոր բանակ՝ բաղկացած 18 հազար մարտիկներից, որոնց մեջ կային հմուտ ձիավորներ, ում կարիքը զգացվելու էր լեռնային վայրերում ռազմական գործողություններ իրականացնելու համար:

Սկանդերբեգի պատկերը նրա պապենական Կրույա բերդի ֆոնին, նկարիչ Գուրի Մադհի

Քսանհինգ տարի շարունակ ՝ 1443-1468  թթ. Սկանդերբեգը, ալբանական բազմահազարանոց բանակի գլխավորությամբ, մի շարք խոշոր հաղթանակներ տարավ օսմանյան թուրքերի նկատմամբ: Նա ֆինանսական օգնություն էր ստանում Հունգարիայի, Նեապոլի և Վենետիկի կառավարիչներից, որոնք պատերազմում էին Օսմանյան կայսրության դեմ:

Քսանհի´նգ տարի շարունակ թուրքերը փորձեցին նվաճել Կաստրիոտի իշխանությունը և վերջինիս սիրտը ՝ Կրուե ամրոցը: Չնայած քաղաքական դասավորություններին, դաշնակիցների անհետացմանն ու հայտնվելուն, թշնամու թվային գերազանցությանը և այլն, թուրքերի ոչ մի գրոհ չէր հաջողվում, և ռազմական ստրատեգի տաղանդը ալբանացի հրամանատարին չէր դավաճանում:

Դավաճանություն կամ վերջի սկիզբը

Դժբախտաբար, ինչպես սովորաբար պատահում է, Սկանդերբեգ առաջնորդի փառքն ու վերելքը Ալբանիայի այլ իշխանների մոտ առաջացրեց մրցակցության զգացում և  իրենց տոհմերը կորցնելու  վախ: Բացի այդ, 1456 թ. Սկանդերբեգն որդի ունեցավ, ինչը մեծ ուրախություն չպատճառեց նրա զարմիկ Համզային, ով հույսեր էր փայփայում ժառանգ դառնալու: Համզան կարծում էր, որ իր միակ ելքը օսմանցիների կողմն անցնելն ու իր հորեղբորը գահընկեց անելն էր: Բնականաբար, սա պատվի խնդիր էր օսմանյան սուլթանի համար, ուստի 1457 թ. նա Համզային տրամադրեց նոր հզոր բանակ՝ բաղկացած 80,000 մարդուց և ուղարկեց նրանց Սկանդերբեգի դեմ: Բայց եթե հիշում եք, մենք արդեն նշել ենք, որ Սկանդերբեգը ոչ մի պարտություն չի կրել: Հետևաբար, օսմանյան բանակը, նրա եղբորորդու գլխավորությամբ, ոչնչացվեց հատուկ պատրաստված դարանակալից: Բացառությամբ հենց ինքը Համզայի, ով գերի ընկավ, ապա ուղարկվեց Նեապոլ, որտեղ էլ դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Օսմանյան հրոսակախմբերի դեմ ալբանացիների հաջող պայքարին խոչընդոտեց ալբանացի որոշ ֆեոդալների դավաճանությունը, արտաքին տերությունների ` Վենետիկի, պապականության և Նեապոլի թագավորության եսասեր քաղաքականությունը: Անպարտելի Սկանդերբեգին կարող էր  միայն հաղթել անբուժելի հիվանդությունը: 1468 թ. Գեորգ Կաստրիոտին  մահացավ մալարիայից: Նրա մահից հետո ալբանացիների վիճակն էլ ավելի վատթարացավ: Տաս տարի անց ՝ 1478  թ., նրա մայրաքաղաքի ՝ Կրուե քաղաքի պաշտպանները հանձնվեցին երկամյա պաշարումից հետո: Այդ ժամանակվանից ամբողջ Ալբանիան աստիճանաբար անցավ օսմանյան տիրապետության տակ: Այսպիսով,Սկանդերբեգի մահին հաջորդեց ալբանական ինքնիշխանության վախճանը:

Գեորգի Կաստրիոտի Սկանդերբեգը դարձել է ազգային գաղափարի հավերժ խորհրդանիշ: Կաստրիոտի տոհմի դրոշի հիման վրա ստեղծվեց Ալբանիայի դրոշը, իսկ Կրուե ամրոցը, որի պատերը դեռ հիշում են արյունալի հին  իրադարձությունները, դարձել է երկրի գլխավոր հուշարձանը:

Սկանդերբեգը Ալբանիայի թղթադրամի վրա 1000 լեկ

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո