Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Եվրոպան վերացման եզրի՞ն  Ժողովրդագրական հետազոտություն

Եվրոպան վերացման եզրի՞ն Ժողովրդագրական հետազոտություն

Շապիկի նկարը՝ Apadrin Hamento

Nakanune.ru կայքն անցկացրել է Եվրոմիության անդամ երկրների նախադեպը չունեցող ժողովրդագրական հետազոտություն։ Հոդվածում հստակ ներկայացվում է դեպքերի զարգացումը մինչև 2050 թվականը, ընդորում բնիկների ու օտարերկրացիների տվյալները հաշվի են առնվում առանձին։ Հետազոտությունը յուրահատուկ է նրանով, որ հստակ առանձնացվում են բնակչության երկու անհավասար քանակի հատվածներն ու պատասխան է տրվում ամենակարևոր հարցին․ ինչպես է փոխվելու բնիկների ու միգրանտների քանակական հարաբերությունը։ 

***

2015 թ․ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամ է սկվում, ինչը պատճառ է հանդիսանում միգրանտների և ոստիկանության, ինչպես նաև միգրանտների ու տեղացիների միջև բազմաթիվ բախումների։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր, սա երկրորդ ամենամեծ ճգնաժամն է համարվում։ 2015թ․դեկտեմբերին Էներգետիկայի եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը հայտնում է, որ միայն Գերմանիա ժամանած չգրանցված փախստականների թիվը կազմում է 1,1 միլիոն մարդ։ 

 Իսկ ինչպիսի՞ն է եվրոպական քաղաքական գործիչների արձագանքը։ Մի կողմից նրանք անհանգստություն են հայտնում, որ միգրանտների թիվը չափազանց մեծ է, ու նրանք բեռ են դառնում եվրոպական երկրների բյուջեների համար, իսկ մյուս կողմից՝ եվրոպացիներն ընդունում են, որ միգրանտների կարիքն իրոք ունեն։ ԵՄ ղեկավարությունը բազմիցս կոչեր է արել միգրանտների հոսքը դիտարկել ոչ թե որպես խնդիր, այլ «նոր հնարավորություն»։

Ինչը՞ խթանեց միգրացիոն ճգնաժամին։ Ինչպես գիտենք, ճգնաժամերը ունենում են և՛ ներքին, և՛ արտաքին պատճառներ։ Սակայն Մերձավոր Արևելքում դեռ մինչ ճգնաժամը պատերազմ էր գնում։ Ինչու՞ Եվրոպան հանկարծ սկսեց զգալ միգրանտների կարիքը։

Բանն այն է, որ Եվրոպայի մասին պատկերացումներն  ու դրա կենսական մակարդակը անըդհատ փոփոխվում են խորը ժողովրդագրական գործընթացների արդյունքում, որոնք կատարվում են արդեն տասնամյակներ շարունակ։ Կյանքի միջին տևողության բարձ լինելու հետ մեկտեղ, ծնելիության մակարդակը եվրոպական երկրներում ցածր է, մանավանդ եթե դա վերաբերում է բարձր եկամուտի տեր մարդկանց։ Դա է պատճառը, որ ԵՄ բնակչության գրեթե զրոյական կամ չափազանց դանդաղ աճը մինչ օրս ոչ մի հարցեր չէր առաջացնում։ Ընդամենը մի քանի մասնագետներ կային, որոնք ահազանգում էին Եվրոպայում օրեցօր վատթարացող ժողովրդագրական իրավիճակի մասին։ 

ԵՄ բնակչության ժողովրդագրական կառուցվածքը 

2010 թ․ կեսերից Եվրոպայի բնիկ բնակչության մահացության տեմպը գնալով արագանում է, ինչի ապացույցը կտեսնեք ներքևում արված հաշվարկներում։ ԵՄ-ն գնալով ավելի շատ է զգալու միգրանտների կարիքը։ Չէ որ ինչ-ոչ մեկը պետք է հոգա ծերացող եվրոպացիների մասին, ապահովի իրենց եվրոպական թոշակով։ Մի որոշ ժամանակ այդպես էլ լինելու է, մինչև եվրոպացիներն իրենք չդառնան փոքրամասնություն Եվրոպայում։ Իհարկե, քանակապես նրանք դեռ մի քանի տասնամյակ բնակչության մեծամասնությունն են կազմելու, սական որակական առումով եվրոպացիները հետզհետե դառնում են փոքրամասնություն։ 

Ի՞նչ է լինում, երբ հիվանդը գալիս է բժիշկի մոտ։ Առաջին հերթին, բժիշկը նրան արտաքինից է հետազոտում։ Եթե առաջին այցի ժամանակ ոչ մի տեսանելի խնդիր չի հայտնաբերվում, բժիշկը հիվանդին ուղարկում է հետազոտության, անալիզներ հանձնելու և այլն։ Սակայն եթե անզեն աչքով նույնիսկ նկատելի են առողջական խնդիրներ, ամեն ինչ առանց անալիզների էլ պարզ է։ Չնայած դրանք հարկավոր է հանձնել հստակության համար, բայց նույնիսկ առանց դրանց ամեն ինչ պարզ է՝ բանը բուրդ է։ Եվրոպայի դեպքում պատկերը նույնն է։ Եկեք տեսական հետազոտություն անենք ու հասկանանք , թե ինչպիսին է ԵՄ բնակչության կառուցվածքը (պատկեր 1)։ Այլ կերպ այն կոչվում է տարիքային բուրգ, որը ցույց է տալիս տղաների խմբին (ձախից) և աղջիկների խմբին (աջից) հինգ տարվա կտրվածքով։ 

Պատկեր 1․ ԵՄ բնակչության տարիքային կառուցվածքը 1994 թ․ (դատարկ սյունակները) և 2014 թ․ (ներկված սյունակները) ողջ բնակչության հանդեպ տոկոսային հարաբերակցությամբ  

Ի՞նչն է միանգամից աչքի ընկնում այստեղ։ Երևում է, որ ներքևի հատվածում բուրգը նեղանում է, ինչը նշանակում է, որ որքան երիտասարդ, այնքան՝ քանակությամբ քիչ։ Ուշադրություն դարձրեք․50-ից սկսած ու ավելի երիտասարդ անձանց խմբերը գնալով պակասում են։ 

Ի՞նչ է կատարվել հիսուն տարի առաջ։ 1960-ական թ․կեսերին ավարտվում է հետպատերազմական ժոցովրդագրական շրջանն, ու կանայք սկսում են ավելի քիչ երեխաներ ունենալ։ Օրինակ, եթե 1965 թ․-ին Ֆրանսիայում վիճակագրության համաձայն մի կինն ունենում էր միջինը 2,8 երեխա,1975 թ․-ին այդ նիշը դարձավ 1,9։ Սա այն դեպքում, երբ բնակչության վերարտադրության համար անհրաժեշտ էր ամենաքիչը 2,1-2,2։ Տաս տարում թիվը կրճատվել էր 1,5 անգամ։ Շվեյցարիայում նույն այդ ցուցանիշը 2,6 ից դարձել էր 1,6, Ֆինլանդիայում՝ 2,5-ից 1,7։ Ու սա վերաբերում է ԵՄ բոլոր երկրկներին։ Ուղղակի մի տեղ շուտ, մյուսում՝ ուշ։ 

Ծնելիության համեմատաբար բարձր մակարդակը պահպանվել է սոցիալիստական ճամբարի երկրներում (Ռումինիա, Սլովակիա, Լեհաստան, մերձբալթյան երկրներ, Բուլղարիա, Չեխիա)։ Ամենայն հստակությամբ կարելի է ասել, որ նշված երկրներում ծնելիության միջին մակարդակն ավելի բարձր է եղել, քան Արևմտյան Եվրոպայում։ Եթե համեմատենք ԵՄ ժողովրդագրական կառուցվածքը 1994 ․ և 2014թ․, ապա քսան տարի առաջ ԵՄ բնակչության մեծամասնությունը կազմում էին երիտասարդները՝ 25-29 տարեկան խմբերը։ Այսօր վաղուց էլ այդպես չէ․ամենամեծ խումբը կազմում են 45-49 տարեկան անձինք։ Կանցնի ևս 35 տարի, ու ԵՄ-ում ամենամեծ խումը լինելու են ծերերը (պատկեր 9)։

ԵՄ ժողովրդագրական տենդենցները 

Տարիքային բուրգի հիման վրա հնարավոր է կանխատեսել մոտակա մի քանի տասնամյակների ժողովրդագրական տենդենցները։ Առաջին հերթին դա հնարավոր է, եթե հետևել ժողովրդագրական պրոցեսին, երբ ինչ-որ մի տարիքային խումբ փոխադրվում է մեկ այլ տարիքային խումբ, իսկ երկրորդը՝ հաշվի առնելով երեխաների ու անչափահասների քանակը, որոնք մոտակա տասնամյակներում դառնալու են ծնողներ ու ժառանգներ են թողնելու, որոնց հետո կարելի է հաշվել: Նրանց հաշվելու համար պետք է ընդամենը իմանալ ծնելիության տարիքային ցուցիչները: Հարց է ծագում, թե ինչպես է դա հնարավոր: Բանն այն է, որ զանգվածային բնույթի գործընթացները ենթարկվում են վիճակագրական օրենքների, ինչի պատճառով այդքան էլ դժվար չէ հասկանալ, թե երկրում կամ ինչ-որ միությունում ինչպիսին է լինելու ծնելիության մակարդակը 10-20 տարի հետո:

Մինչ օրս, նույնիսկ  ծնելիության գրանցված ցածր մակարդակի դեպքում կուտակված ժողովրդագրական պոտենցիալը թույլ էր տալիս Եվրոպայում գրանցել մահացության նիշից բարձր ծնելիության նիշ, այնպես որ բնակչության թիվը դանդաղ, բայց աճում էր, իսկ մահացությունների քանակը համեմատաբար ցածր էր:

Դա կարելի է հետևյալ կերպ բացատրել: Ենթադրենք, յուրաքանչյուր կին միջինն ունենում է 1,5 երեխա, ինչը բավականին պակաս է անհրաժեշտ 2,1-ից: Դա չի նշանակում, որ բնակչության թիվը միանգամից սկսում է նվազել։

Օրինակ, դուք պետք է անցնեք 80 կմ հեռավորություն, բայց ունեք ընդամենը մեկ ժամ: Ի՞նչ հետևություն կանեք: Կմտածեք, որ հարկավոր է շարժվել ոչ դանդաղ, քան 80 կմ/ժ: Սա միջին ցուցանիշ է: Եթե ճանապարհի ինչ-որ մի հատվածում դուք դանդաղեցրել եք արագությունը ու շարժվել 20 կմ/ժ արագությամբ, դա չի նշանակում, որ ուշանալու եք: Հաստատ մեկ այլ հատվածում առաջ եք անցնելու ու վերականգնեք կորցրած ժամանակը: Եթե մի քանի րոպե շարունակ շարժվում եք 20 կմ/ժ արագությամբ, դա արդեն տեղիք է տալիս մտածելու, որովհետև որքան երկար այդպես գնաք, այնքան շատ եք ստիպված լինելու առաջ ընկնել ու վերականգնել ծախսած ժամանակը: Եվ ի վերջո, եթե բավականին երկար ժամանակ է, ինչ դանդաղ եք շարժվում, ոչինչ չի օգնելու՝ ուշանալու եք:

Քանի որ ծնելիության մակարդակը հիմնականում պայմանավորված է 20-40 տարեկան կանանցով, հաջորդ սերունդի վերաբերյալ հաշվարկները հնարավոր է անել, հաշվի առնելով, թե որքան մեծ է 20-40 տարեկան կանանց խումբը: Աղյուսակում (Պատկեր 1) այդ բացը պայմանավորված է երիտասարդների թվի հետզհետե նվազմամբ: Այսինքն, գնալով ավելի քիչ կանայք են կարողանում իրենցից հետո սերունդ թողնել, էլ չասած այն մասին, թե ովքեր են ուզում երեխա ունենալ: Դա նշանակում է, որ եթե ծնելիության մակարդակը ԵՄ-ում կտրուկ չավելանա (իսկ դրա համար չկան նախապայմաններ),տեղացի  երեխաների ու երիտասարդների քանակը գնալով նվազելու է:

Նույն բուրգին նայելիս, կարելի է նկատել, որ 50-70 տարեկան մարդկանց քանակը մոտավորապես նույնն է կամ մի փոքր ավել, քան 0-20 տարեկան մարդկանց քանակն է: Իսկ ովքե՞ր են 50-70 տարեկան մարդիկ: Նրանք թոշակառու կամ մոտակա ժամանակում թոշակառու դարձող մարդիկ են: 

Դա պատերազմից հետո ծնված սերունդն է: Եվ ահա նրանք դառնում են թոշակառու: Ո՞վ է նրանց պահելու: ԵՄ իշխանությունների՝ թոշակառուների տարիքային շեմը բարձրացնելուն ուղղված ջղաձգումների պատճառը հենց դա է՝ նրանց պահող չկա:

Զարմանալի է, բայց փաստ, որ վերջին քսան տարիների ընթացքում ԵՄ երկրներում պակասել է 40-ից ցածր անձանց թիվը, իսկ ավելի շատ՝ 20-30 տարիքային խմբինը: Դրա հետ մեկտեղ շատացել է 40-ից բարձր տարիքային խմբի քանակը: 

2001-2014 թ․ ԵՄ 28 երկրներում միջին տարիքային շեմը 38-ից դառնում է 42,5։ Այսինքն, 2014 թվականին բնակչության կեսը 42,5-ից մեծ էր, իսկ մյուս կեսը՝ դրանից փոքր։ Ու այս նիշը գնալով բարձրանում է։ Առաջին երեխա ունեցող մայրերի միջին տարիքը կտրուկ աճել է։ 1980-ական թթ․ այն կազմում էր 25-26, իսկ 2010 թ․ սկզբին ԵՄ երկրների մեծ մասում այդ նիշը դառնում է 29-30։ Որոշ երկրներում՝ Իտալիա, Իսպանիա, առաջին երեխայի ծնվելուց մոր տարիքը կազմում է 30-ից բարձր, ընդհուպ հասնելով 32-ի։

Միգրանտները՝ Եվրոպայի նոր դեմք

Եթե ուշադիր լինեք, ապա ԵՄ տարիքային բուրգում կարելի է նկատել, որ 20-ից երիտասարդ բնակչությունը քանակական առումով ստաբիլ է։ Այդ փաստը, հավելված մահացության դեռ ցածր մակարդակով և բնակչության թեթև աճով, պատրանք են ստեղծում, որ Եվրոպայում ամեն ինչ լավ է, ինչպես նախկինում էր։ Սակայն, հետազոտությունը ցույց է տալիս, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։ Եկեք ուսումնասիրենք ԵՄ բնակչության աճը, բաժանելով այն երկու բաղադրիչների՝ բնական և միգրացիոն աճ (Պատկեր 2)։ Բնական աճ ասելիս նկատի ունենք ծնվածների ու մահացածների միջև տարբերությունը, իսկ միգրացիոնի դեպքում՝ երկիր ժամանածների և երկրից գնացածների միջև տարբերությունը։

Պատկեր 2․ ԵՄ բնակչության բնական ու միգրացիոն աճը 1960-2013թթ․

Աղյուսակից երևում է, որ վերջին 50 տարիների ընթացքում բնական աճը գնալով պակասում է, մինչդեռ միգրացիոնն աճում է։ Սակայն ամենակարևորն այն է, որ 1992 թ․ միգրացիոն աճն առաջին անգամ գերազանցել է բնականը, ու այդ պահից ի վեր ԵՄ բնակչության աճն իրականում է հիմնականում միգրանտների հաշվին։ 1992 թ․-ից ԵՄ բնակչությունն աճել է 30,7 միլիոնով, որից 23,4-ը միգրանտների հաշվին, և միայն 7,3 միլիոնը՝ բնական ճանապարհով։

Եվրոպայում բնակչության վերարտադրողականությունը միգրանտների հաշվին

Եկեք մի հետաքրքիր վիճակագրական աղյուսակ ուսումնասիրենք (Պատկեր 3), որը ցույց է տալիս ԵՄ երկրներում այլազգի կանանց թիվն ու նրանց ծնելիության մակարդակը։

Պատկեր 3․ ԵՄ երկրներում այլազգի կանանց թիվն ու ծնելիության մակարդակը 2012 թ

Ինչպես տեսնում եք, բացի Լատվիայից ու Էստոնիայից, ԵՄ բոլոր երկրներում այլազգի կանանցից ծնված երեխաների քանակը տոկոսային առումով գերազանցում է հենց այլազգի կանանց քանակին։ Օրինակ, Ավստրիայում այլազգիների 11%-ը ունեցել է երեխաների 25%-ին։ Մինչ տեղացիների համար ծնելիության միջին նիշը մեկ կնոջ համար կազմում էր 1,5, այլազգիների մոտ այն 2,1 էր։ Քանի որ բնակչության վերարատադրությունը հաշվելիս 2,1 նիշը համարվում  է նվազագույն ցուցանիշ, ստացվում է, որ ԵՄ-ում բնակչության վերարտադրությունն իրականանում է միգրանտների հաշվին։

Կարելի է եզրակացնել, որ ԵՄ-ում վերջին 15-20 տարիների ընթացքում բնակչության թիվը կայունացել է միգրանտների շրջանում ծնելիության բարձր մակարդակի շնորհիվ, որոնց թիվը գնալով ավելանում է (Պատկեր 2)։ Հտևաբար, հաշվի առնելով այն, որ ԵՄ-ում ընդհանուր ծնելիության մակարդակը համեմատաբար ստաբիլ է, ու դրանից հանելով միգրանտների՝ օրեցօր աճող ծնելիության ցուցանիշը, ստանում ենք նվազող ծնելիության ցուցանիշ եվրոպացիների շրջանում։ Այս ապշեցուցիչ արդյունքը խոսում է այն մասին, որ Եվրոպայում եվրոպական բնակչության քանակը գնալով նվազում է, իսկ մինչ օրս պահպանված բնական աճը ապահովվվում է միգրանտների կողմից։ Հենց նրանք են ունենում ավելի շատ երեխաներ, քան տեղացիները ու դրանով ապահովում են ԵՄ բնակչության աճը։ 

Երիտասարդ միգրանտներն ընդդեմ հին եվրոպացիների

Ինչպե՞ս է ստացվում, որ միգրանտներն ավելի շատ երեխաներ են ունենում։ Դա հասկանալու համար եկեք նայենք Եվրոստատի տվյալներին՝ 2013 թվականին ԵՄ ժամանած միգրանտների տարիքային բուրգին (Պատկեր 4)։ Հաշվի են առնված մարդիկ, որոնք ժամանել են ԵՄ երկրներից մեկը, որի քաղաքացին նրանք չեն հանդիսանում։ Այս աղյուսակը զգալի տարբերվում է Պատկեր 1-ի աղյուսակից, որտեղ նշված է ԵՄ ողջ բնակչության վիճակագրությունը։ Առաջին հերթին դա վերաբերում է աչք զարնող «երիտասարդներին»․ ԵՄ հիմնականում գալիս են երիտասարդ ու աշխատունակ մարդիկ։ 2013 թ․ միգրանտների 60 %-ը 18-35 տարիքային խումբն է եղել։ 2013 թ․ ԵՄ բնակչույան միջին տարիքը կազմում է 42, իսկ միգրանտներինը՝ 28 (2018 թ․ հունվարի 1-ի տվյալներով՝ 43,1 և 28,3)։

Հատուկ ուշադրության է արժանի բուրգի ներքևի հատվածը, որտեղ արվում է մանուկների բաշխումը։ 1 տարեկան հասակում նկատելի է քանակի կտրուկ գերազանցություն, ինչը խոսում է այն մասին, որ շատ հաճախ միգրանտները գալիս են երեխաների հետ, որոնք ծնվել են մեկ տարի առաջ կամ ավելի ուշ։

Պատկեր 4․ 2013 թ․ ԵՄ ժամանած միգրանտների տարիքային բուրգը տոկոսային հարաբերությամբ ընդհանուր թվից

Իսկ հիմա իրար միացնենք երկու տարիքային բուրգերը՝ ԵՄ բնակչության և այլազգիների, ու տեսնենք, թե ինչ է ստացվում (Պատկեր 5)։ Կարծես աղյուսակն արդեն ամեն բան ասում է։ «Ծեր եվրոպացիներ և երիտասարդ այլազգիներ»՝ մոտավորապես այսպես կարելի է կարճ բնութագրել ԵՄ ներկայիս ժողովրդագրական կառուցվածքը։ 

Պատկեր 5․ ԵՄ տեղացիների ու այլազգիների տարիքային բուրգերը տոկոսային հարաբերակցույամբ 2013 թ․ դրությամբ

Եվրոստատի տվյալներով, 2014 թ․ ԵՄ-ում ծնվել է 5,12 միլիոն մարդ (2017-ին ՝ 5․08 միլիոն մարդ), իսկ մահացել է 4,93 միլիոնը (2017-ին՝ 5,3 միլիոն մարդ), այսինքն, բնական աճը կազմել է 0․19 միլիոն (2017-ին ՝ 0․22 միլիոն)։ Ընդ որում, տեղացիների շրջանում ծնվել է 4,40 միլիոն, մահացել է 4,81 միլիոնը, իսկ այլազգիների շրջանում ՝ 0,72մլն և 0,12 մլն համապատասխանաբար։ Ստացվում է, որ բնական աճն արձանագրվել է բացառապես այլազգիների շնորհիվ, որը կազմում է 0,60 միլիոն, մինչդեռ Եվրոպայի տեղացիների թիվը կրճատվել է 0,41 միլիոնով։ 2013 թ․ տեղացիների կրճատումը կազմել է մոտ 0,5 միլիոն։ Եվրոպայի բնիկ բնակչության ու այլազգիների բնական աճի միջև տարբերությունը կազմում է 1 միլիոն, հօգուտ այլազգիների։ Հետևաբար, միայն ծնելիության ու մահացության հաշվին տեղացիների ու այլազգիների հարաբերակցությունը ամեն տարի փոխվում է 1 միլիոնով՝ հօգուտ այլազգիների։ Եթե հաշվի առնենք, որ ԵՄ-ում այլազգիների քանակը մշտապես աճում է, պարզ է դառնում, թե ում հաշվին է արձանագրվում ծնելիության ստաբիլ ցուցանիշը, ինչն էլ ապահովում է ԵՄ բնակչության բնականոն աճը։

Որքա՞ն է միգրանտների թիվը ԵՄ-ում 

2015 թ․ հունվարի 1-ի տվյալներով այլազգիների ամենամեծ թիվը գրանցվել է Գերմանիայում (7,5 միլիոն); 2018 թ․ հունվարի 1-ին՝ 9,7 մլն; Մեծ Բրիտանիայում 2017-ին կազմել է 5,4 մլն, իսկ 2018-ին՝ 6,3 մլն; Իտալիայում 2017-ին  ՝ 5,0 մլն, 2018-ին՝ 5,1 մլն; Իսպանիայում 2017-ին՝ 4,5 մլն, 2018-ին ՝4,6 մլն; Ֆրանսիայում 2017-ին 4,4 մլն, իսկ 2018-ին՝ 4,7 մլն։ Սակայն, կան նաև մարդիկ, որոնք եվրոպացի են միայն անձնագրով։ 2015 թ․ հունվարի 1-ի տվյալներով, ԵՄ-ում ապրող, բայց դրա սահմաններից դուրս ծնված մարդկանց թիվը կազմել է 34,3 մլն, իսկ 2018թ․ հունվարի մեկի տվյալներով՝ 39,9 միլիոն։ 

Դժվար չէ գուշակել, թե ինչ մշակույթի է պատկանում ԵՄ-ում բնակվող այլազգիների մեծամասնությունը։ Նրանք մահմեդականներ են։ Ընդ որում, նրանցից շատերն արդեն ունեն եվրոպական քաղաքացիություն, չնայած փաստացի դժվար թե եվրոպացի են։ The Future of the Global Muslim Population-ի կազմած հաշվետվության համաձայն, ԵՄ 18 երկրներում ապրում է ավելի քան 18 մլն մահմեդական, իսկ 2030 թ․ նրանց թիվը հասնելու է 30 մլն (Աղյուսակ 1)։

Աղյուսակ 1․ Մահմեդականների քանակը Եվրոպայի մի քանի երկրներում     

Մինչև 2030 թ․ մահմեդականների թիվը Իռլանդիայում աճելու է 3 անգամ, Ֆինլանդիայում ու Նորվեգիայում՝ 2,5 անգամ, Շվեդիայում՝ 2,2, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում՝ 2։ Մոտակա մի քանի տասնամյակում Եվրոպայում պատկերն անդառնալի փոխվելու է։

Ինչպե՞ս կատարել ժողովրդագրական մոդելավորում

Ժողովրդագրական մոդելավորումը կատարվում է հասարակ մի մեթոդի հիման վրա․ ողջ բնակչությանը բաժանում են ըստ սեռի ու մի տարիքային խմբի․ 

Ամեն մի տարիքային խմբի համար հաստատվում է մահացության համապատասխան տարիքային ցուցիչ, այսինքն մարդկանց միջին քանակը, որոնք մահանում են այդ տարիքում։ Դրանից ելնելով, հաջորդ տարվա տարիքային խմբի քանակը հաշվելը հեշտանում է։ Իսկ ծնվածների թիվը հաշվելու համար հարկավոր է 15-50 տարեկան հատվածում կանանց քանակը բազմապատկել ծնելիության համապատասխան ցուցիչով ու ստացված արդյունքներն իրար գումարել։ Այդպես ստանում են բնակչության սեռի և տարիքի ընդհանուր պատկերը ապագա եկող տարվա համար։

2015 թ․ հունվարի 1-ի տվյալներով ԵՄ բնակչությունը կազմում էր 508 մլն։ Դրանից 473 միլիոնը բնիկներն էին, իսկ 35-ը՝ օտարերկրացիները։ Օտարերկրացիների շրջանում երկու խումբ են առանձնացնում․ 15 միլիոնն ունեին ԵՄ այլ երկրի քաղաքացիություն  (ոչ այն երկրի, որտեղ ապրում էին), իսկ 20 միլիոնը ԵՄ ոչ մի երկրի քաղաքացի չէին հանդիսանում։ Թվում էր թե 35-ից միայն 25 միլիոնն են պատկանում այլ մշակույթի, ուստի նրանց թվի վրա հենվելով է անհրաժեշտ առանձին հաշվարկ անցկացնել։ Սակայն, գոյություն ունեն անվիճարկելի փաստեր, որ հենց 35 միլիոնն է Եվրոպայում բնակվող այլազգիների մոտավոր քանակությունը։

Օտարերկրացիներ = միգրանտներ-ոչ եվրոպացիներ

Առաջին հերթին, 2015 թ․ հունվարի 1-ի տվյալներով ԵՄ-ում  օտարերկրացիների թիվը կազմել է 35 մլն, իսկ այն մարդկանց թիվը, ովքեր ապրել են ԵՄ-ում, բայց ծնվել են դրա սահմաններից դուրս՝ 34․3 մլն։ Այս գրեթե հստակ համընկումը մտածելու տեղիք է տալիս։ Այո, ԵՄ-ից դուրս ծնվածների մի մասն արդեն ձեռք է բերել ԵՄ քաղաքացիություն ու իրոք դարձել է եվրոպացի։ Սակայն կա նաև մի խումբ, որը արդեն ծնվել է ԵՄ-ի այն միգրանտներից, որոնք ընդունել են ԵՄ քաղաքացիություն, բայց այդպես էլ չեն ընդօրինակել եվրոպական մշակույթը։ Վիճակագրության մեջ նրանք հանդես են գալիս որպես ԵՄ քաղաքացիներ, ծնված ԵՄ-ում, բայց փաստացի՝ ոչ եվրոպացիներ։

Երկրորդը, օտարերկրացիների երկու խմբերի ծնելիության ցուցանիշնեը համընկնում են, ու երկուսի դեպքում էլ առավելագույն տարիքը 25ն է։ Այս ցուցանիշը զգալի տարբերվում է տեղացիների ցուցանիշից, որը մոտ է 30-35-ին։ Բանն այն է, որ դեռ երեկ ժամանած միգրանտները, որոնք արդեն հասցրել են քաղաքացիություն ստանալ, չեն դառնում եվրոպացիներ, այլ շարունակում են Եվրոպայում այս ու այն կողմ գնալ, փնտրելով ավելի բարեկեցիկ կյանք։ Քաղաքացիություն են ստանում, բայց ոչ հայրենիք ու այդպես դառնում են ԵՄ երկրներից մեկի քաղաքացի, սակայն հեշտությամբ տեղափոխվում են ԵՄ մի երկրից մյուսը ու չեն էլ հասցնում փոխել իրենց վերարտադրողական պահվածքը։  ԵՄ 15 միլիոն քաղաքացիները, որոնք ունեն ԵՄ այլ երկրի քաղաքացիություն, դեռ երեկ ժամանած միգրանտներն են, որոնք այդպես էլ եվրոպացի չեն դարձել։

Այսպիսով, վերոնշյալ 35 միլիոնը ոչ եվրոպական բնակչության իրական քանակն է, քանի որ նրանք իրենց երկրներում համարվում են օտարերկրացիներ, կտրուկ տարբերվում են ծնելիության բարձր ցուցանիշով (1 կնոջը վիճակվում է 2,1 երեխա)  և վառ արտահայտված «երիտասարդ կառուցվածքով»։ (Պատկեր 5)

Ձեռքի տակ ունեցած տվյալներ

Այս ամենը հաշվի առնելով, անց է կացվել հաշվարկ մինչև 2050 թ․ առանձին բնիկների համար ու օտարերկրացիների համար։ Բնակչության տարիքային կառուցվածքը կազմելու համար հաշվարկը սկսվել է 2015 թ․ հունվարի 1-ով, իսկ ծնելիության ու մահացության տարիքային ցուցանիշները հաշվարկվել են, հենվելով 2014 թ․ արդյունքների վրա։ Հաշվի են առնվել տարեկան միգրացիոն աճի տարբեր տարբերակներ։

Հաշվարկների արդյունքը կամ Եվրոպայի տխուր ճակատագիրը

Հաշվարկների արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը (Պատկեր 6)։ Մինչև 2050թ․ Եվրոպայի բնիկ ազգաբնակչության քանակը 473 միլիոնից նվազելու է մինչև 396 միլիոն, այսինքն պակասելու է 77 միլիոնով։ Սա բնակչության մեկ վեցերորդ մասն է, ու ընդամենը 35 տարում։ Նվազման արագությունը նույնպես աճելու է․ 5 տարկ հետո ՝ տարեկան 1 միլիոնով, 15 տարի հետո՝ 2 միլիոնով, իսկ դարի կեսին՝ 3 միլիոնով։ Ունի արդյո՞ք Եվրոպան այլընտրանք, քան միգրանտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելն ու նրանց հոսքը շատացնելը։ Սա Եվրոպայի ճակատագիրն է, ու դա արդեն ի զորու չէ փոխել Եվրահանձնաժողովի ոչ մի որոշում։

Պատկեր 6․ ԵՄ բնակչության թիվը․ 1-բնիկներ; 2а – օտարերկրացիներ, տարեկան 2 մլն միգրացիոն հոսքից; 2б - օտարերկրացիներ, տարեկան 1 մլն միգրացիոն հոսքից

ԵՄ բնակչությա թիվը գնալով աճելու է։ Ներկայիս 35 միլիոնից այն դառնալու է 88 միլիոն և դա տարեկան 1 միլիոն միգրացիոն հոսքի դեպքում։ Սա թույլ է տալիս որպես միջին ցուցանիշ վերցնել 1,5 միլիոնը, ու այդ դեպքում ԵՄ բնակչությունը դարի կեսին դառնալու է 112 միլիոն (Պատկերներ 8 և 9)։ Այդպիսով բնիկների ու եկածների միջև հարաբերակցությունը դարի 1/3 ընթացքում 14։1-ց դառնալու է 3,5։1։ Սա կտրուկ փոխելու է Եվրոպայի պատկերն ու դրա ռասայական ու էթնիկական կառուցվածքը ընդամենը մեկ սերունդ հետո։

Աղյուսակներից ելնելով կարելի է եզրակացնել, որ Եվրոպայի համար միգրացիան կենսական նշանակություն ունի․ առանց դրա մոտակա տարիներին բնակչության թիվը գնալով կրճատվելու է, նույնիսկ հաշվի առնելով այն 35 միլիոն օտարերկրացիներին, որոնք արդեն ապրում են ԵՄ-ում ու ապահովում են ծնելիության բարձր ցուցանիշ։ Ներկայիս միգրացիոն հոսքի դեպքում ԵՄ բնակչության թիվը միևնույնն է զգալի չի աճելու։ Միգրանտների հոսքի ավելացումն ընդամենը որոշ ժամանակով երկարաձգելու է բնակչության անխուսափելի կրճատումը, որը դժվար թե գերազանցի 520-530 միլիոնը։ Այսպիսով, ԵՄ բնակչությունը գրեթե հասել է գագաթնակետին, ու հարցն այն է, թե երբ է այն սկսելու կրճատվել։ Նույնիսկ միգրանտների մեծ քանակն ու ծնելիության բարձր ցուցանիշները չեն կարողանալու կանխել բնիկ եվրոպացիների մահացության աճող տեմպերը։

Պատկեր 7․ ԵՄ բնակչության քանակի փոփոխությունը կախված միգրացիոն հոսքի տարեկան աճից

Եվրոպան անվերադարձ ծերանում է․․․ 

Մենք հաշվարկել ենք, թե ինչպիսին է լինելու երեխաների (15 տարեկան) և ծերերի (65 և մեծ) հարաբերակցությունը ԵՄ բնակչության կառուցվածքում (Պատկեր 8)։ Չէ որ երեխաներն ապագայում դառնալու են այն աշխատող ուժը, որը կերակրելու է ծերերին։ Իսկ նրանք գնալով պակասելու են։ Ավելի ճիշտ, նրանց քանակը չի լինելու այնքան շատ, որ կարողանան պահել այդքան մեծ թվով ծերերի։

Պատկեր 8․ Մինչև 15 տարեկան երեխաների ու 65 տարեկանից բարձր ծերերի բաժինը ԵՄ ողջ բնակչության մեջ

Ներքևի աղյուսակին երևում է, որ դարի կեսին օտարերկրացիները կազմելու են ԵՄ բնակչության արդեն զգալի մասը, ու որքան երիտասարդ են, այնքան շատ են։ 48 եվրոպացի նորածնի համեմատ լինելու է 100 նորածին օտերարերկրացի։ Մինչև 15 տարեկան ոչ եվրոպացի երեխաների տոկոսային թիվը ներկայիս 6-ից դառնալու է 30։ Ընդամենը 35 տարի հետո Եվրոպայում ծնված յուրաքանչյուր երրորդ երեխան լինելու է ոչ եվրոպական ծագման։ 

Պատկեր 9․ ԵՄ տեղացի բնակչության տարիքային կառուցվածքն (բաց երանգի սանդղակները) ու օտարազգի բնակչության տարիքային կառուցվածքը (մուգ երանգի սանդղակներ)

 ․․․ ու վերանում է

Եթե ներկայիս տենդենցները շարունակվեն, իսկ դրանց փոխվելուն միտված ոչ մի նախադրյալներ չկան, ապա եվրոպական բնակչությունը Եվրոպայում դառնալու է փոքրամասնություն, կրճատվելով մինչև 200-220 միլիոն մարդ։ Նման ժողովրդագրական վիճակագրությունից ելնելով կարելի է ասել, որ 21-րդ դարի վերջին եվրոպական քաղաքակրթությունը ֆիզիկապես ուղղակի վերանալու է, նույնսիկ այն պարագայում, երբ այլազգիներից շատերը դառնում են ԵՄ նոր քաղաքացիներ։

Թարգմանել է Մանան Աջամյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո