Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ծովի դուստրը՝ Թուրքիայի քաղաքական գործիչ Դեմիրթաշի հւզիչ պատմվածքը սիրիացի աղջիկ Մինայի մասին:

Ծովի դուստրը՝ Թուրքիայի քաղաքական գործիչ Դեմիրթաշի հւզիչ պատմվածքը սիրիացի աղջիկ Մինայի մասին:

«Ծովի դուստրը» փոքր պատմվածք է՝ գրված քաղաքական գործիչ, Թուրքիայի Ժողովրդական կուսակցության անդամ, պառլամենտի պատգամավոր Սելահատտին Դեմիրթաշի կողմից:  Էթնիկական պատկանելիությունը՝ զազա (Իրանական ժողովուրդ): Դեմիրթաշը հանուն ժողովրդավարական Թուրքիայի, իրավունքների և ազատության հավասարության ակտիվ պայքարողներից մեկն է: 2016 թվականի նոյեմբեր  ամսից գտնվում է բանտում՝ իր ակտիվ ընդդիմադիր գործունեության հետևանքով: Չնայած այդ հանգամանքին՝ սույն թվականի մայիսի 13-ին հաստատվել է Դեմիրթաշի թեկնածությունը առաջիկա հունիսի 24-ին կայանալիք ընտրությունների նախագահի պաշտոնի համար:  «Ծովի դուստրը» պատմվածքը գրվել է հեղինակի կողմից նրա բանտարկության ժամանակ:

Իմ անունը Մինա է:  Երկու ամիս առաջ ես և մայրս մեկնեցինք Սիրիայի Համա   քաղաքից:  Մայրս ինձ ամուր գրկել էր: Եվ ճանապարհին նա ինձ բաց չէր թողնում իր գրկից: Երբեմն մենք քայլում էինք ոտքով, երբեմն գնում էինք ավտոբուսով, երբեմն էլ՝ փոշոտ բեռնատարներով:  Ճանապարհը լի էր փոսերով:  Տրանսպորտային միջոցով երթևեկելիս՝ մենք բոլորս անընդհատ վեր էինք թռնում:  Ճանապարհին մարդիկ անընդհատ խոսում էին:  Որոշները լացում էին:  Ես նույնպես լալիս էի:  Քանի որ հայրս սպանվել էր Համայում:  Ինչու են նրան սպանել, ես չգիտեմ, սակայն մայրս շատ էր լացում, ես էլ նրա հետ:

Մեր ճանապարհը բավականին երկար էր:  Մի օր ճանապարհին երկու տղա և մի տարեց մարդ մահացան:  Մարդիկ նրանց համար շիրիմներ սարքեցին և հուղարկավորեցին:  Տղաների համար փոքրիկ շիրիմներ սարքեցին:  Այդ տղաների մայրիկները շատ էին լացում և չէին ցանկանում բաց թողնել իրենց երեխաներին:  Բայց մարդիկ նրանց դուրս բերեցին շիրիմների կողքից և ասացին, որ մենք պետք է արդեն ճանապարհ ընկնենք:

Երբ մենք հասանք ինչ-որ վայր, բոլորը վերջապես ուրախացան:  Սակայն հետո մեզ տեղեկացրեցին, որ գիշերը գնալու ենք ծովի ափ և այնտեղ նավ նստենք:  Սակայն իմ մայրիկին ասացին, որ նա չի գնալու:  Մայրս նրանց աղերսում էր:  Ապա ձեռքից հանեց երեք ապարանջան և տվեց տղամարդկանց և նրանք ասացին. «Լավ, դուք էլ կգաք մեզ հետ»:

Մենք գյուղում ծով չունենք:  Ես երբևիցէ ծով չեմ տեսել:  Մայրս նույնպես չէր տեսել:  Սակայն գիշերը, երբ նավ էինք նստում, մենք կրկին ծովը չտեսանք:  Տղամարդիկ մեզ նավ նստեցրին: Նավում շատ մարդ կար, մայրս գրկեց ինձ և գրկից բաց չէր թողնում:  Տղամարդիկ ասացին. «Տախտակամածին ամուր բռնվեք», և մայրս ինձ ավելի ամուր գրկեց:   Մեր նավը ուժեղ օրորվում էր ալիքների վրա, սակայն ես մթության չկարողացա տեսնել ծովը:  Այնուհետև ջուրը լցվեց տախտակամած, աղի ջուրը ծածկեց իմ դեմքը: Աղի պատճառով ես փսխեցի:  Տարեց կանայք սկսեցի աղոթել, մայրս նույնպես:   Մի վախեցիր, ասաց ինձ մայրս:  Քիչ մնաց, մենք սա էլ կհաղթահարենք:  Ես ոչնչից չէի վախենում:  Աղը մտնում էր իմ աչքերի մեջ, բայց ես գրեթե չէի լացում:  Շատ ուժեղ փոթորիկ է, ասացին տղամարդիկ:  Բոլորը գոռում էին և փորձում իրենց պահել տախտակամածի վրա:  Իսկ հետո մեր նավը խորտակվեց: 

Մեր գյուղում ծով չկար, միայն մի փոքր առու կար:  Այդ առվում ձուկն էր արագ լողում:   Իրականում մեր առուն այնքան էլ փոքր չէր: Առվի ափին ծառեր էին աճում:  Մի օր հայրս այդ ծառերին ինձ համար ճոճանակ կապեց:  Մեր տունը գտնվում էր առվին մոտ:  Իսկ մայրս հին կիսագուլպաներից ինձ համար տիկնիկ պատրաստեց:  Սակայն ես նրան ճանապարհին կորցրեցի:  Մեր տունը շատ գեղեցիկ էր:

Երբ նավակը սկսեց խորտակվել, մենք բոլորս հայտնվեցինք ծովի ջրերի մեջ:  Մայրս ինձ ամուր իրեն էր սեղմել:  Քաի որ մենք գյուղում ծով չունեինք, մենք ընդհանրապես լողալ չգիտեինք, մայրս նույնպես չգիտեր:  Այդ իսկ պատճառով ես ու մայրս դեպի անդունդ գնացինք:  Մայս ամուր գրկել էր ինձ:  Իսկ ջուրն այնքան աղի էր, որ վառում էր կոկորդս:  Ես ցանկանում էի մայրիկիս ասել «մի վախեցիր», բայց չէի կարողանում:   Մայրս բնավ չէր վախենում, այլ անընդհատ ինձ էր նայում:  Մենք այդպես էլ դուրս չեկանք ծովի անդունդից:

Իմ անունն է Մինա:  Ես հինգ տարեկան եմ:  Երկու ամիս առաջ մենք մեկնեցինք Համա գյուղից: Մենք երբեք ծովը դրսից չենք տեսել: Մենք մշտապես ծովի անդունդում ենք: Ես ծովի դուստրն եմ, Միջերկրական ծովի դուստրը:  Ծովը դարձավ իմ մայրը: Այն ինձ ամուր գրկել է ու բաց չի թողնում: Քանզի բոլոր մայրերը շատ են սիրում իրենց դուստրերին: 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո