Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Օսմանյան կայսրության ծպտյալ քրիստոնյաները` պատճառները, խնդիրները և հետևանքները

Օսմանյան կայսրության ծպտյալ քրիստոնյաները` պատճառները, խնդիրները և հետևանքները

Օսմանյան կայսրությունում ծպտյալ քրիստոնեություն ֆենոմենի ծագումը պատմագրության մեջ բավականին քիչ ուսումնասիրված թեմա է: Ի՞նչպես են հայտնվել «ծպտյալ քրիստոնյաները», ի՞նչը նրանց մահմեդականացման պատճառ հանդիսացավ, և ի՞նչ ճակատագիր ունեցան: Այս փոքր հոդվածում մենք կփորձենք տալ այդ հարցերի պատասխանները:

Ակնհայտ է, որ բռնի կերպով մահմեդականություն ընդունած քրիստոնյա ժողովուրդների ներկայացուցիչները չէին կարող այդքան հեշտ հրաժարվել ավանդական քրիստոնեական ծեսերից ու տոներից: Քրիստոնյա ինքնությունից չհրաժարվելը հանգեցրեց նրան, որ առաջացան այսպես կոչված ծպտյալ քրիստոնյաներ. համայնք, որը հրապարակայնորեն դավանում է մահմեդականություն, սակայն գաղտնի շարունակում էր մնալ քրիստոնյա: 

Հարկ է նշել, որ շատ հաճախ եկեղեցին ոչ միայն ինքն էր հրաժարվում ծպտյալ քրիստոնյաներից, այլև ենթարկում էր նրանց բանադրանքի` նրանց լավագույն դեպքում համարելով հերետիկոսներ: Սակայն մի կողմ թողնենք պաշտոնական Եկեղեցու դիրքորոշումը և փորձենք հասկանալ, թե ինչպես է ի հայտ եկել սույն ֆենոմենը և ինչ հետևանքների է այն հանգեցրել:

Տեղեկատվական աղբյուրների քիչ քանակը թույլ չի տալիս մեզ հստակ գնահատական տալ Օսմանյան կայսրությունում բնակվող ծպտյալ քրիստոնյաների քանակի վերաբերյալ: Սակայն ստույգ հայտնի է բռնի մահմեդականացման վերաբերյալ, որը ազդեցություն է ունեցել քրիստոնյա բնակչության լայն զանգվածների վրա: Նշենք, որ քրիստոնյա հպատակների կողմից մահմեդականություն ընդունելը տնտեսապես շահավետ չէր պետության համար, քանի որ քրիստոնյաներից հարկվում էին մեծ քանակությամբ հարկեր, հետևաբար նրանց կողմից «հավատացյալների» շարքին միանալը հանգեցնում էր գանձարան մուտք գործող միջոցների նվազեցմանը: Հետևաբար, մինչև այն պահը, երբ քրիստոնյաները պետության համար որևէ լուրջ վտանգ չէին ներկայացնում, նրանց մահմեդականացումը անիմաստ էր: Անհանդուրժողականության և ապստամբության դեպքում ճնշում գործադրելու համար բռնի մահմեդականացումը միանգամից մի քանի խնդիր էր լուծում, որոնցից ամենակարևորը այն էր, որ թրքացված բնակչությունը կորցնում էր իր էթնոսի աջակցությունը: 

Մահմեդականացումը տեղի էր ունենում Օսմանյան կայսրության ողջ տարածքում, և ինչպես նշվեց վերևում, հաճախ հանդիսանում էր պատժիչ գործողությունների արդյունք ի պատասխան քրիստոնյաների անհնազանդության: Կան մի շարք աղբյուրներ, որոնք լույս են սփռում ծպտյալ քրիստոնյաների ի հայտ գալու վերաբերյալ, որոնցից առավել զանգվածային ու հուսալի կարելի է համարել Տրապիզոնի ծպտյալ քրիստոնյաների վերաբերյալ տվյալները:

Այսպես, օրինակ, Տրապիզոնի վիլայեթի Ռիզե նահանգին մոտ գտնվող մի շարք գյուղերում ապրում էին մահմեդականներ, ովքեր պահպանել էին մկրտության ծեսի վերաբերյալ հիշողությունները և խոսում էին ոչ թե թուրքերեն, այլ հայերեն լեզվով: Հաշվի առնելով Ռիզե քաղաքի աշխարհագրական դիրքը, մենք կրող ենք ենթադրել, որ խոսքը գնում է հայերի սուբէթնիկ խումբ հանդիսացող համշեն(հեմշիլ)-մահմեդականների մասին: Հայ և արաբ միջնադարյան պատմագիրների աղբյուրները (Թովմա Արծրունու, Վարդան Բարձրաբերցի, ալ-Բալաձուրու, ալ-Յակուբի աշխատությունները) թույլ են տալիս եզրահանգել, որ տարածաշրջանում կային զգալի թվով արաբական գաղութներ: Թերևս նրանց ազդեցության տակ է տեղի ունեցել հայ բնակչության աստիճանական մահմեդականացումը, իսկ թուրքերի տարածաշրջան մուտք գործելը ավելի վատթարացրեց իրավիճակը:

Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ նախքան թուրքերի գալը, Համշենում արդեն իսկ բնակվում էր երկու հայկական համայնք` քրիստոնյաներ և մահմեդականներ: Հետագայում` Օսմանյան կայսրության կողմից իրականացվող կրոնական քաղաքականության արդյունքում, քրիստոնյա համշենները ստիպված էին տեղափոխվել Ռուսաստանի կայսրության սևծովյան տարածաշրջան` պահպանելով իրենց դավանանքը: Իսկ մի մասը, որոնք կոչվում էին հեմշիլներ, մնացին այնտեղ կամ այն պատճառով, որ մինչ թուրքերի գալը արդեն իսկ հարում էին մահմեդական կրոնին, կամ էլ հետո բռնի կերպով մահմեդականացվել են: Այս հարցի ուսումնասիրման բարդությունը պայմանավորված է նաև նրանով, որ թյուրքերի գալուց հետո հայոց պատմագրությունը մտել է անկման ժամանակաշրջան և, հետևաբար, հնարավոր չէ հետևել սույն իրադարձությանը ըստ ժամանակակիցների վկայությունների: Հարկ է նծել, որ համաձայն աղբյուրների` Տրապիզոնի ծպտյալ քրիստոնյաները նման Բափումի նահանգի հայերին, որոնք «երկու հարյուր տարի առաջ մահմեդականացվել են»:

Օսմանյան կայսրությունում նրա գոյության առաջին դարերից սկսած կիրառվում էր մահվան սպառնալիքով մահմեդականություն ընդունելու մեթոդը: Ավելին, ոչ միայն քրիստոնյաներին էին ստիպում մահմեդականություն ընդունել, այլ նաև այլադավան հետևորդներին: Պատմությանը մեծապես հայտնի է «դյոնմե» կամ Շաբթայ-Ցվի հետևորդ հրեա հավատուրացների օրինակը, ովքեր մահմեդականություն են ընդունել 1666թ. Մեհմեդ IV սուլթանի կառավարման օրոք: Երեք դար անց նախկին հրեաները գրեթե կորցրել են իրենց ինքնությունը, հրեա ժողովրդին պատկանելու այն քիչ ապացույցներից մեկը մնում է լեզուն, որը կիրառվում էր մզկիթներում աղոթքների ժամանակ (եբրայերեն կամ լադինո):

Մահմեդականություն ընդունած հույների օրինակը ամբողջովին հակառակ բնույթ քր կրում: Այսպես, օրինակ, «ստավրիոտի» (իստավրի) ծպտյալ քրիստոնյաները իրենց անվանումը ստացել են Ստավրա գյուղի անունից, որը մահմեդականացվեց XVII դարում: Սակայն Տրապիզոնի հույն բնակչությունը մահմեդական է դարձել էլ ավելի վաղ: Այսպես, ըստ Օսմանյան կայսրության հարկային գրանցամատյանների, որոնք ուսումնասիրվել են Գ. Լովրիի կողմից և այնտեղից նշումներ են կատարվել Ա. Բրայերի աշխատության մեջ,1529 թ., Տրապիզոնի անկումից 59 տարի անց, թուրք օսմանների սաստիկ ճնշումների ներքո քրիստոնյաները կազմում էին տարածաշրջանի ողջ բնակչության 86%: 1583թ. լրիվ այլ պատկեր էր տիրում: բնակչության 54% դավանում էր մահմեդականություն, չնայած այն հանգամանքին, որ բնակչության 77% կիրառում էր հունարեն լեզուն: XIX դարում ստավրիոտի տղամարդիկ կրում էին ոչ միայն մահմեդական անուններ, այլև ծառայում էին օսմանյան բանակում: Սակայն դա չէր խանգարում նրանց սերտ կապեր պահպանել ուղղափառ հույների հետ և թաքուն քրիստոնեություն դավանել:

Օսմանյան կայսրության բնակչության շրջանում կրոնների փոխներթափանցման բազմաթիվ օրինակներ կան: Այսպես, կայսրության եվրոպական մասում գոյություն ունեին համայնքներ, որտեղ մարդիկ ունեին մահմեդական անուններ, որոնք նրանք կիրառում էին հրապարակայնորեն և քրիստոնեական անուններ, որոնք օգտագործվում էին համայնքի ներսում: Մարդկանց գիտակցության մեջ կային կրոնների համադրման էլ ավելի հետաքրքիր տարբերակներ. Արական սեռի կնքված երեխաներին թլպատում էին, կարող էին աղոթել ինչպես եկեղեցիներում, այնպես էլ մզկիթներում` հետևում էին քրիստոնեական պահքին, սակայն Ռամադանի ժամանակ այցելում էին մզկիթներ, պսակադրության ժամանակ հետևում էին ինչպես քրիստոնեական, այնպես էլ մահմեդական արարողակարգին, ավելին` մահվան շեմին գտնվող համայնքի ներկայացուցիչների հուղարկավորման ծեսը կատարվում էր քրիստոնեական արարողակարգով, սակայն թաղում էին մահմեդական գերեզմանոցներում:

Օսմանյան կայսրությունում ծպտյալ քրիստոնյաների ծանր ճակատագրի վառ օրինակներից է ռուս ճանապարհորդ Պ.Ա. Լիխաչյովի վկայությունները: Պատմելով Տրապիզոն քաղաքի մոտակայքում գտնվող Կերասունթ քաղաք կատարած իր այցի մասին` ճանապարհորդը հիշում է մահմեդական Սուլեյմանի հետ իր հանդիպումը, որը համառորեն փորձում էր հանդիպել աշխարհագրագետին: Հեղինակը պնդում է, որ նա ոչ ժամանակ, և ոչ էլ ցանկություն ուներ զրուցել անծանոթ մահմեդականի հետ` հատկապես Ղուրանին առնչվող հարցերով, սակայն, ի վերջո նա համաձայնվեց հանդիպել:

Ինչպես պարզվեց մուֆտի Սուլեյմանը միաժամանակ հանդիսանում էր Պարթևոս անունով քրիստոնյա քահանա: Այս փաստը անչափ զարմացրեց Պ.Ա. Լիխաչյովին: Պարզվեց, որ ծերունին իր համախոհների օգնության կարիքն ունի, քանզի խնդրում էր ճանապարհորդին օգնել իրեն «ինչպես քրիստոնյան քրիստոնյային»: «Ինձ օգնություն է հարկավոր», — ասաց ինձ ծերունին և մի մեծ արցունք գլորվեց իր սպիտակ մետաքսե մորուքն ի վար: — Ինձ ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել, և ես կարող եմ թաքուն շարունակել ծառայել իմ Տիրոջը, ինչը ես անում եմ գրեթե 70 տարի: Սակայն ես դուստր ունեմ, ում մարդկանց մեջ Ֆատիմ եմ անվանում, սակայն, երբ մենք երկուսով ենք, ես նրան սեղմում եմ կրծքիս և քնքշորեն տալիս իր անունը` Սոֆիա: Ես պետք է փրկեմ այդ մաքուր էակին: Նրա ամուսնանալու ժամանակը եկել է, և ես չեմ կարող մերժել նրա գեղեցկության մասին լսած մահմեդականներին, ամուսնացնել նրանց հետ: Նրանց թվում շատ զորեղ մահմեդականներ ևս կան: Ես զգում եմ, օր այն օրը, երբ թուրքը նրան կնության առնի և փակի իր հարեմում, ես կմահանամ: Խնդրում եմ օգնեք իմ խեղճ Սոֆիային և նրան ուղեկցող հարազատներից մեկին` ևս քրիստոնյայի, ուղևորվել դեպի Ղրիմ, Թիֆլիս կամ որևէ այլ քրիստոնեական երկիր: Ես նրան գումար կտամ, որպեսզի նա ապահովի իմ դստեր կյանքը և իմ ողջ կյանքը կնվիրեմ Աստծուն աղոթելով` խնդրելով նրան վարձահատույց լինել ձեզ` ձեր բարության համար»: Հեղինակն ասում է, որ շատ զգացված է ծերունու խոսքերից և արեց ամեն հնարավոր բան` ծպտյալ քրիստոնյա Պարթևոսի աղջկան օգնելու համար:

Պ.Ա. Չիխաչյովի այս պատմվածքը, որը մեջբերված է «Թուրքիայի մասին գրառումներ» աշխատությունից թույլ է տալիս հանգել մի քանի կարևոր եզրակացությունների:

Այսպիսով, ևս մեկ անգամ հաստատվում է այն թեզը, որ ծպտյալ քրիստոնյաները փաստացի վարում էին «երկու կյանք»` մեկը մահմեդական, որտեղ ծպտյալ քրիստոնյաները լայն հասարակության առջև ներկայանում էին որպես հավատացյալ մահմեդականներ, իսկ երկրորդը` քրիստոնյա` որը ցուցադրում էին մոտիկ հարազատների և համախոսհների շրջանում: Չիխաչյովը ի ցույց է դնում նաև ասիմիլյացիայի խնդիրը, որին երնթարկվում էին կայսրության որ մահմեդական բոլոր ժողովուրդների ներկայացուցիչները, սակայն ծպտյալ քրիստոնյաները ամենաշատն էին տառապում: Այդ ամենի պատճառը կրոնական արգելքի բացակայությունն էր` եթե մահմեդականների համար «անհավատներին» կնության առնելը մեղսագործություն էր համարվում, ապա ծպտյալ քրիստոնյաների հետ ամուսնության դեպքում կրոնական գործոնը իսպառ վերանում էր: 

Ինչպես նշեցինք վերևում Օսմանյան կայսրությունում ծպտյալ քրիստոնյաների թիվը հստակ հնարավոր չէ սահմանել` ուսումնասիրվող ֆենոմենի առանձնահատկությունից ելնելով, սակայն Վիտալ Կվինետը բերում է տվյալներ, որոնց համաձայն Տրապիզոնի մերձակայքում գտնվող ինը գյուղերում ծպտյալ քրիստոնյաների թիվը հասնում է ընդհուպ մինչև 15 հազար մարդու: Նշենք, որ ինչպես քրիստոնյա հայերի դեպքում, շատ ուղղափառ հույներ ստիպված էին տեղափոխվել Ղրիմ և շրջակա տարածքներ` փրկվելով մահմեդական բնակչության ագրեսիվ վարքից: Ինչպես նշում է բրիտանացի պատմաբան Ֆ.Վ. Հասլակը` Տրապիզոնը լքած հույների թիվը կազմում էր մոտավորապես ութ հազար ընտանիք, մնացածները ստիպված էին հրապարակայնորեն մահմեդականություն ընդունել, չնայած նրանցից շատերը շարունակեցին թաքուն հետևել քրիստոնեական կրոնին:

Հույն պատմաբան Գ. Անդրիադիսը, ով սերում էր ծպտյալ քրիստոնեական տոհմից, իր «Անտեսանելի հավատը: Պոնտոսի ծպտյալ քրիստոնյաները» հոդվածում հաճախ դիմում է իր Աֆրոդիտա տատիկի հիշողություններին, ով, ինչպես պնդում է հեղինակը, բավականին ստույգ էր իր վկայություններում: Պատմաբանի հայրենի գյուղի` Կրոմնիի վերաբերյալ հուշագրություններում ասվում է, որ «աշխարհում չկա մեկ այլ վայր, որտեղ կլինեն այդքան գաղտնի եկեղեցիներ, ինչպես Կրոմնիում: Յուրաքանչյուր տուն ուներ իր փոքրիկ ստորգետնյա մատուռը, որտեղ ծպտյալ քրիստոնյաները գաղտնի նշում էին իրենց քրիստոնեական ծեսերը` մահմեդականների և օսմանների, պետական գործիչների և վարչական ներկայացուցիչների աչքից հեռու»: Կային նաև քրիստոնեական ծեսերը իրականացնելու այլ վայրեր, օրինակ Սարանդոն գյուղի մոտակայքում կար թփերով պատված մի բլուր, որտեղ գտնվում էր «Թաքնված Կույս» քարանձավ եկեղեցին: Մի քանի հարյուրամյակ շարունակ եկեղեցին գաղտնի գործել է: Ստորգետնյա եկեղեցու մուտքը խնամքով թաքցված էր օտար աչքերից,ինչպես և տնային աղոթատեղերի դեպքում, որոնց դիտանցքները պատված էր կահույքով և խոտով: Փոքր տնային եկեղեցիներում սրբապատկերներով պատերը լուսավորվում էին փոքր լապտերներով և ակնամոմի մոմերով, ահա այսպիսի միջավայրում ծպտյալ քրիստոնյաները գիշերները հավաքվում էին` պատարագի կամ աղոթելու: Նշենք, որ ըստ պատմաբանի տատիկի` ծպտյալ քրիստոնյաները հաճախ ավելի ջերմեռանդ քրիստոնյաներ էին և շատ խստորեն հետևում էին եկեղեցական բոլոր ծեսերին ու պահքերին:

Ծպտյալ քրիստոնյաների կյանքում կարևորագույն իրադարձություն է համարվում Թանզիմաթի ժամանակների սուլթանական հրամանագրերի հրապարակումը, որը կայսրության հպատակներին փաստացի կրոնական ազատություն էր տալիս: Նշենք, որ եթե ավելի վաղ ծպտյալ քրիստոնյաների իրական հավատը բացահայտվեր, նրանք կսպանվեին, օսմանյան հասարակության մեջ ծպտյալ քրիստոնյաների անցումը դեպի քրիստոնեություն դիտարկվում էր որպես մահմեդականությունից հրաժարում և պատժվում էր միմիայն մահվամբ: 

Ըստ Պարսկաստանում ռուս դիվանագետ և իսլամագետ Ն.Ե. Տորնաուի, ով ծանոթ էր մահմեդական կրոնի և տեսական և գործնական կիրառման հետ, «այն մահմեդականը, ով ծնվել է այդպիսին, եթե թողնի իր կրոնը, կենթարկվի մահապատժի, և նրան սպանել կարող է յուրաքանչյուր ոք»; իսկ այլ կրոնների ներկայացուցչին «ով դարձել է մահմեդական, սակայն լքել է այն, տրվում է երեք օր ապաշխարելու համար, որի ընթացքում նրան հորդորում են ընդունել մահմեդականություն, սակայն եթե նա չի համաձայնվում, ապա ենթարկվում է մահապատժի»:

Այս մասին գրված է նաև Սախիխ ալ-բուխարիի №3017 հադիսում` «իմանալով այն մասին, որ Ալին, վառել է ինչ որ մարդկանց, Իբն Աբբասը ասաց «(Նրա փոխարեն) ես նրանց չէի վառի, քանզի մարգարեն, թող Ալլահը նրան օրհնի, ասել է ― (Ոչ ոքի)Ալլահի պատժին մի դիմեք: Ես (պարզապես) կսպանեի նրանց, որի մասին մարգարեն ասել է: — (Եթե մահմեդականը) փոխի իր կրոնը, սպանեք նրան»:

Հատկապես XIX դարը կոչված էր փրկելու ծպտյալ քրիստոնյաներին իրենց իսկական հավատը բացահայտելու վախից. մի քանի սոցիալական բնույթի ուժեղ ցնցումներ, որոնք խթանեցին ծպտյալ քրիստոնյաների էթնիկ և կրոնական ինքնագիտակցության հանրային զարթոնքին:

Առաջին իրադարձությունը հունական ապստամբությունն էր ընդդեմ օսմանյան կայսրության, երկրորդը` 1839թ. սուլթան Աբդուլ Մեջիդի կողմից հրապարակված Գյուլխանական հատտ-ի և շերիֆը, որում խոստանում էր իրականացնել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսիք են` հողահարկության վերացում, զինվորական ծառայության բարեփոխում, Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների իրավունքների երաշխավորում` անկախ կրոնական կամ թփնիկ պատկանելիությունից: Երրորդ իրադարձությունը հատտ-ի հիմայունի հրապարակումն էր 1856 թվականին, կամ այսպես ասած բարեփոխումների վերաբերյալ Սուլթանի հրահանգը, որոնք ամրապնդվեցին և լրացվեցին 1839 թվականի հրամանագրում` տալով նրանց իրավական կարգավիճակ:

Հատտ-ի հիմայունի հրապարակումից անմիջապես հետո «մահմեդականները» սկսեցին հրապարակայնորեն հայտարարաել իրենց քրիստոնյա հավատքի մասին: Այսպես, 1857 թվականի մարտին` Պետրոս Սիդիրոպուլոսի բացումից մեկ տարի անց, 150 ծպտյալ քրիստոնյաներ, գյուղապետեր եկան Տրապիզոնում գտնվող Թեոդոկեպաստոս վանք և եկեղեցում երդվեցին բացահայտել իրենց հավատը և հավատարիմ մնալ իրենց հավատին անգամ աքսորի կամ մահվան դեպքում: Այստեղ հետաքրքրական է Օսմանյան կայսրությունում բրիտանացի հյուպատոսի կողմից ծպտյալ քրիստոնյաների քանակի վերաբերյալ կատարած հաշվարկը, միակ մարդը, ով չէր հավատում վերջիններիս գոյությանը և համարում էր, որ այսպես կոչված ծպտյալ քրիստոնյաներրը ոչ այլ ինչ են, քան մահմեդականներ, ովքեր ցանկացել են հրաժարվել զինվորական ծառայությունից: Մեծ Բրիտանիայի դեսպանը, խնդրի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալուց հետո, մեջբերում է հետեւյալ թվերը. Քրոմնիի շրջանի 55 գյուղ: 9535 մահմեդական, 17260 վերջերս հրապարակայնորեն իրենց գոյության մասին հայտնած ծպտյալ քրիստոնյա եւ 26960 քրիստոնյա: Հաշվարկը իր մեջ կարող էր ներառել նաև ծպտյալ քրիստոնյաների գյուղեր ու ընտանիքներ, ովքեր դեռևս հրապարակայնորեն չէին բացահայտել իերնց կրոնը: Մեկ տարի անց Սեբաստիայի եպիսկոպոս Գերվասիսոսը ներկայացնում է վիճակագրություն, որում նշված է 25000 բացահայտ ծպտյալ քրիստոնյա ողջ Փոքր Ասիայով մեկ: 

Ամփոփելով արդյունքները` նշենք, որ հետագայում ծպտյալ քրսիտոնյաների թիվը, ովքեր բացահայտում էին իրենց իսկական կորնը, շարունակում է աճել, սակայն XX դարի սկզբի հայտնի իրադարձությունները պատճառ հանդիսացան կրոնական պատկանելիության վերաբերյալ հայտարարություններից հրաժարվելու, որի հետևանքով ժամանակակից Թուրքիայում ծպտյալ քրիստոնյաների խնդիրը ևս արդիական բնույթ է կրում: 

Թարգմանել է Աննա Մովսիսյանը

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո