Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Քրիստոնյա պարսիկները` պատմությունը և ներկայիս իրավիճակը

Քրիստոնյա պարսիկները` պատմությունը և ներկայիս իրավիճակը

Քրիստոնեությունը հեթանոսական Պարսկաստանի տարածք է ներթափանցել I  դարից սկսած, որը բնավ զարմանալի չէ, քանզի աշխարհագրական առումով Պարսկաստանը մոտ է գտնվում մի այնպիսի շրջանի, որտեղ առաջացել և բարգավաճել է քրիստոնեությունը` Միջագետք (Եդեսիա):  Քրիստոնեության տարածմանը նպաստել են նաև առաքյալների` հատկապես Թովմաս առաքյալի և նրա աշակերտի կողմից իրականացվող ակտիվ միսիոներական աշխատանքները:  Առաջին պարսիկը, որը քրիստոնեություն է ընդունել, եղել է զրադաշտ (զրադաշտականություն` հնագույն պարսիկների հեթանոսական կրոնը)  հոգևորականի ստրուկը Պակիդա անունով ստրուկը, ով 4-րդ դարի վերջում ձեռնադրվել է Եդեսիայի եպիսկոպոս:

Սուրբ նահատակ Միլիյը`պարսկական եպիսկոպոսը և իր երկու աշակերտները: Սուրբը իր աշակերտների` Աբրոսիմի և Սինայի հետ տառապանքների ենթարկվեց 341 թվականին մայրենի քաղաք Սուզախում (Պարսկաստան), ուր նա վերադարձավ երկարատև դեգերումներից հետո և որտեղ նա շատերին քրիստոնյա դարձրեց:

Քրիստոնեության հանդեպ պետության վերաբերմունքը փոփոխվում էր` ելնելով արտաքին և ներքին քաղաքական իրավիճակից: Օրինակ` Արշակունիների պարթևյան դինաստիան հանգիստ էր վերաբերվում եկեղեցուն` գիտակցելով, որ փոքրաթիվ քրիստոնյա համայնքը որևէ վտանգ չի ներկայացնում պարսիկների գերիշխող կրոնի համար:  

Իրավիճակը փոխվում է, երբ իշխանության գլուխ է գալիս Սասանյան դինաստիան:  Այդ ժամանակ արտաքին քաղաքական իրավիճակը ծանրակշիռ փաստարկ էր քրիստոնյաներին հետապնդելու համար. տեղի էր ունենում երկու աշխարհների բախում` ի դեմս քրիստոնեական արևմուտքի` Հռոմեական կայսրության և հեթանոսական արևելքի` Պարսկաստանի:  Այս առճակատումը հանգեցրեց զրադաշտականությունը որպես պաշտոնական պետական կրոն հռչակելուն և քրիստոնյաների բացահայտ հալածանքի սկզբի, որոնք իշխանության կողմից դիտարկվում էին որպես պետականության հիմքերը խաթարող Հռոմի «հինգերորդ սյուն»: 

5-րդ դարի կեսերից սկսած իրավիճակը մի փոքր բարելավվում է, որի վկայումն է, օրինակ որոշ ազնվականների կողմից քրիստոնեություն ընդունելը (չնայած բախվում էին իրենց հարազատների և զրադաշտ հոգևորականների բարկությանը:  Սակայն, ըստ էության եկեղեցին կարողացավ դիմադրել Սասանյան տիրակալների հարձակումներին և այդ ամենը շնորհիվ կրոնական գործիչների կողմից գործադրված ջանքերի. նրանք լիովին տարանջատեցին Արևելքի եկեղեցին Արևմուտքից` այս կերպ չեզոքացնելով հալածանքների հիմնական պատճառը:  Եպիսկոպոսներին սկսեցին անվանել կաթողիկես, որը նշանակում է «էկումենիկ», «համընդհանուր»` ընդգծելով հոգևոր հատատության անկախ լինելը:  Իր դերակատարումն ունեցավ նաև այն, որ «Սասանյան» կառավարությունը իր «բարկության վեկտորը» ուղղել էր դեպի Արևելյան Հայաստան, որը 4-րդ դարի վերջում գտնվում էր Պարսկական կայսրության կազմում` փորձելով հայերին դարձնել զրադաշտ:

16-րդ դարի մանրանկարչություն, որում պատկերված է հայտնի Ավարայրի ճակատամարտը (451 թվական) հայերի և պարսիկների միջև` քրիստոնեություն դավանելու իրավունքի համար:

Ինչպես ներքին, արևելյան եկեղեցու, այնպես էլ հայերի համառ դիմադրությունը , և հատկապես այն գիտակցումը, որ նրանցից որևէ սպառնալիք չի սպասվում, հանդարտեցրեց Սասանյաններին  և 5-ից 7-րդ դարերի ընթացքում Պարսկական կայսրությունը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վարում էր իմաստուն և հավասարակշիռ քաղաքականություն:

Իրանի պատմության ողջ ընթացքում քրիստոնեությունը եղել է փոքրամասնություննեի կրոն` ինչպես հեթանոսության ընթացքում, այնպես էլ իսլամացումից հետո: Սական վաղ շրջանում քրիստոնեությունը ավելի լայնորեն էր ներկայացված, քան ներկայիս Իրանի իսլամական հանրապետությունում:

Իրանում իսլամական հեղափոխությունը տեղի է ունեցել 1979 թվականին և այդ պահից սկսած երկրի սահմանադրության մեջ ասվում է միասնական համաշխարհային իսլամական ումմա (կրոնական համայնք) ստեղծելու ձգտման մասին, համապատասխանաբար, բոլոր օրենքները գրվել են Ղուրանի ներքո:  Ստորև ներկայացված տեսահոլովակում  կարող ենք հստակորեն տեսնել, թե ինչպես է փոխվել իրանցի կանանց արտաքին տեսքը 1910 թ. մինչ այսօր` ըստ ժամանակագրության:

Ըստ երկրի ներկայիս օրենքների` կան պաշտոնական քրիստոնեական փոքրամասնություններ` էթնիկ (օրինակ` հայերն ու ասորիները) և ոչ էթնիկ (այսինքն` պարսիկնեը), որոնց համարում են հավատուրաց և նրանց նկատմամբ կիրառվում են տարբեր ճնշումներ` ընդհուպ մինչև մահապատիժ: Ցավոք, ներկա ռեժիմը հանգեցրեց ռեգրեսիայի և երկրի զարգացումը տասը տարով ետ գցեց:

Իրանի կառավարությունը շատ խիստ սահմանափակումներ է սահմանում, որոնք դուր չեն գալիս հասարակության առաջադեմ մասին` հատկապես երիտասարդությանն ու արևմտյան երկրներում ապրող սփյուռքի ներկայացուցիչներին:  Որոշ իրանցիների համակրանքը առավել ազատ կրոնի` քրիստոնեության նկատմամբ մեծապես կապված է ազգային զգացմունքների, հնագույն պարսկական քաղաքակրթությանը ձգտելու, այլ ոչ թե արաբականին (որում թաթախված է մահմեդականությունը), հնարավորություն ցուցադրելու իրենց մշակութային ներուժը պատարագների ընթացքում` իրանական երաժշտության, պարերի և այլնի միջոցով:

Չնայած կոշտ օրենքներին` երկրում կան բազմաթիվ ծպտյալ քրիստոնյա իրանցիներ, որնք փորձում են կապ պահպանել երկրից դուրս գտնվող իրենց հավատակիցների հետ:  Քրիստոնյա իրանցիների լրատվական գործակալություն  Mohabat News  պարբերաբար հրապարակում է այս կամ այն հավատուրացի ձերբակալման մասին նորություններ և օգնում երկիրը լքել ցանկացող իրանցիներին տեղափոխվել ավելի ազատ ու ապահով երկիր:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո