Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
«Ճերմակ անուրջներ»  Վահան Թոթովենցի պատմվածքի մոտվներով
Մշակույթ

«Ճերմակ անուրջներ» Վահան Թոթովենցի պատմվածքի մոտվներով

Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով ծանոթ են հայկական սովետական կինոարտադրությանը, տեսած կլինեն 1985 թ․ նկարահանված «Ճերմակ անուրջներ» ֆիլմը, որտեղ խաղացել են այնպիսի նշանավոր դերասաններ, ինչպիսիք են Սոս Սարգսյանը, Հենրիկ Ալավերդյանն ու Գալյա Նովենցը։ Առանձնահատուկ հիշարժան է ֆիլմի երաժշտությունը, գրված հանճարեղ Տիգրան Մանսուրյանի կողմից։ Այն հրաշալի լրացնում է պատմության մթնոլորտը:

Շատերի կողմից սիրված ֆիլմի սյուժեի համար հիմք է ծառայել Վահան Թոթովենցի (1894—1937) «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպը։ Միգուցե շատերի համար դա նորություն չէ, բայց ինձ հաճելիորեն զարմացրեց այն, որ գրողի՝ իր մանկության մասին պատմող ծավալուն վեպի էջերում ես գտա այդ փոքրիկ հատվածը, որից էլ ծնունդ առավ «Հայկինոյի» լավագույն ստեղծագործություններից մեկը։

Ֆիլմի սյուժեն այսպիսին է.

«Սափրիչ Ակոբը աղավնիների սիրահար է (աղավնիկ խաղցնող)։ «Քաղքենի հասարակության» աչքին նրա զբաղմունքը ամոթալի մի բան էր։ Իր սիրելի դստեր ու հարուստ առևտրականի որդու հարսանիքից որոշ ժամանակ առաջ Ակոբին ընտրության առաջ են կանգնեցնում․ կամ վերացնում է աղավնատունը, կամ դստեր համարի ուրիշ փեսացու է փնտրում․․․»

Ահա և նշված հատվածը 1930 թ պատվածքից
(կրճատված տարբերակը).

«Մի հարևան ունեինք, անունը՝ Ակոբ-աղավնի խաղցնող։ Աղավնիներ պահելը համարվում էր անհարգալից մի գործ։ Դպրոցում մեր կրոնի վարժապետը դաս չիմացող աշակերտի երեսին թքում էր ու բղավում

— Դասդ չես սովորել, այ աղավնիկ խաղցնող։

Ոչ միայն աղավնի խաղցնողներին, այլ նրանց որդիներին էլ աղջիկ չէին տալիս, իսկ դստրերին՝ կնության չէին առնում։ Բայց մենք, մանուկներս, սիրում էինք աղավնիները, իսկ աղավնիկ խաղցնողները մեր աչքում հերոսներ էին։ Մանուկների համար այդ ամենն անհասկանալի էր ու տարօրինակ։

Ինձ այրում էր մի տենչանք․ ուզումէի, ործնողներ չունենայի, լինեի որբ,բոլորովին ազատ և դառնայի աղավնիկ խաղցնող։ Հրդեհում էր ինձ այդ ցանկությունը։ Եվ ամեն օր բարձրանում էի կտուրը, որպեսզի դիտեմ Ակոբի աղավնիները։ Կտուր էի բարձրանում գաղտնի, որ ոչ ոք չիմանա։ Ամոթ էր մեր ընտանիքի որևէ անդամի համար, թեկուզ ինձ նման աննշան անդամի, բարձրանալ կտուրը՝ դիտելու աղավնիկ խաղցնող Ակոբի աղավնիները։ Բայց ես անդիմադրելի մղումով բարձրանում էի և դիտում։

Մեր հարևան աղավնիկ խաղցնող Ակոբը արհեստով սափրիչ էր։Նա այդ արհեստին օրվա քիչ ժամանակն էր նվիրում, որովհետև գրեթե միշտ կտուրի վրա էր, աղավնիներ էր թռցնում, ետ կանչում, նորեն բաց թողնում։ Ակոբը թեև լավ ածիլող, մաքրասեր սափրիչ էր, բայց սակավաթիվ հաճախորդներ ուներ։

Թափվեց տիեզերքի ձյունը նրա գլխի վրա, դարձավ ալեխառն, նման իրմոխրագույն աղավնիներին, բայց հոգով մնաց մանուկ, ինչքան հասակն առավ, ավելիև ավելի մանկացավ։ Օրերով խանութը չէր բաց անում, որովհետև կարող էր հաճախորդին վշտացնել։ Ածիլած ժամանակ աչքը լուսամուտից դուրսն էր։ Երբ օդում աղավնիներ էր տեսնում, թողնում էր հաճախորդին, գալիս կանգնում էր դռան առաջ, ածելին ձեռքը, սպիտակ խալաթը հագին, մոռացած հաճախորդին՝ հրճվում էր ամբողջական հոգով։

Բայց երբ Լիլոն մեծացավ, մազերը հասան մինչև կրունկները, լցվեցին կրծքերը, թշերն ու շրթունքները նռան նման կարմրեցին, բոլորն էլ մոռացան կնոջն ու սկսեցին հայհոյել աղջկան։

— Աստված, երթայի Ստամբոլ,մուրայի ու ապրեի, — տառապում էր մայրը։

Իհարկե աղջկան ուզողներ կային, բայց բոլորն էլ աղավնիկ խաղցնողներ էին,իսկ Լիլոյի ծնողները երդվել էին, որ նրան աղավնիկ խաղցնողի չտան։

— Թող էդ անտեր աղավնիներին, ողջ քաղաք աղջկադ հայհոյանք կտա։

Ակոբն ի՞նչ կարող էր անել, ինչպե՞ս կարող էր փակել քաղաքի բերանը։

Լիլոն դպրոցը կիսատ էր թողել, որովհետև դպրոցի ուսուցիչներն անգամ նրանարհամարհում էին իբրև աղավնիկ խաղցնողի աղջկա։ Երբ դասը մի քիչ վատիմանար՝ անմիջապես բարկանում էին ուսուցիչները

— Հը՞, հարըդ աղվընիկ կխաղցնե՞։

Ակոբը մտածեց մտածեց ու ճարը գտավմորուքթողեց, որպեսզի հայհոյողները մոռանային աղջկան և իր մորուքին հայհոյեին։Իհարկե, դա էլ չօգնեց, որ մարդիկ մոռանային աղջկան։

Ակոբը երբ իջնում էր կտուրից և տեսնում աղջկան աղի արցունքներ թափելիս, հարցնում էր

— Լիլո՛ս, ճերմակ աղվընի՛կս, ինչո՞ւ կուլաս։

— Նորեն քֆրեցին։

Ակոբը բռնում էր մորուքը, հոգոց քաշում և հեռանում։

Ակոբը որոշեց զոհել իր սրտի կեսը Լիլոյի սիրուն և հինգ կարմիր ոսկովծախեց իր լավագույն  աղավնիներից մի զույգ։Այդ զույգ աղավնիները նրա ամբողջ սիրտն էին, բայց որովհետև նրանցից ձագեր էր ունեցել, հաշվում էր սրտի կեսը։

Գիշերը, կես֊քուն, կես արթուն, տեսնում էր՝ինչպես սարսափելի դեմքով մարդիկ բարձրացան կտուրը, բաց արին աղավնիներիդռնակը և տանում են, տանում։ «Չեմ տար, մի՛ տանիք»,— գոռում էր քնի մեջ, վեր էրցատկում այսահարի նման, ոտաբոբիկ բարձրանում կտուրը, բաց անում դռնակը,մտիկ տալիս աղավնիների մրմունջին, հանգստանում և իջնում ներքև։

Վերջապես Ակոբը որոշեց ոչ թե ծախել թռչունները, այլ մորթել, ոչնչացնել,որովհետև նա չէր կարող հաշտվել այն մտքի հետ, որ աղավնիներն ապրեին, լինեինողջ, թռչեին, մրմնջեին և իրենը չլինեին։

Մի առավոտ Ակոբը հայտնվեց կտուրի վրա։ Երկար ժամանակ էր նա կտուրչէր բարձրացել։ Բարձրանալիս Լիլոն տեսավ հորը։ Նրա դեմքը պարզապեսզարհուրելի էր, ավելի զարհուրելի, քան երբ դանակը վերցնում էր և փողոց դուրսգալիս կռվի, կարծես նա չափազանց նիհարել էր և ծերացել։ Լիլոն անմիջապես վազեցմոր մոտ, չկարողանալով ոչինչ ասել, փաթաթվեց նրան և սկսեց հեկեկալ։

— Ինչո՞ւ կուլաս։

Լիլոն հազիվ կարողացավ արտասանել.

— Հայրի՛կը...

Մայրը վազեց դեպի կտուրը։

Ակոբը բարձրացավ կտուրը, բաց արավ աղավնիների դռնակը, դուրս թռանաղավնիները, նրանց համերգը տարածվեց օդում, նրանցից շատերը թառեցին Ակոբիվրա, կարծես կարոտել էին։Ակոբը լուռ կանգնեց պահ մի, հետո դարձավ հեռավորկապույտ սարի հետևից բարձրացող արևին, հանեց ֆեսը, բռնեց աղավնիներից մեկը,քաշեց դանակը... արյունը ժայթքեց նրա կրծքի սպիտակ շապիկի վրա, բռնեց երկրորդաղավնին, բայց ձեռքերը թուլացան, դանակն ընկավ գետնին։Այդ ժամանակ էր, որ կինը բարձրացավ կտուրը, տեսավ արյունոտ դանակըգետնին, ամուսնու արյունոտ կուրծքը և սարսափահար նրա աչքերը։ Կինը չնշմարեցաղավնին, որ ընկած էր մի քանի քայլ հեռու, և կարծեց, որ ամուսինը դանակովվիրավորել է կուրծքը։ Կտուրի վրա բարձրացավ աղիողորմ ճիչ։ Լիլոն վազեց վեր, փաթաթվեց մեկ մորը, մեկ հորը։ Ներքևից դիտողները չիմացան, թե ինչ էր կատարվում, ոմանք կարծեցին, թե աղավնիկ խաղցնող Ակոբը կնոջն էր ծեծել։

Երբ Լիլոն հորը ցած իջեցրեց կտուրից, ներքևից մարդիկ աղջկան հայհոյեցին և անցան։

Իսկ աղավնիկ խաղցնողը, արցունքոտ աչքերով, սեղմեց իր մեկ հատիկ աղջկանաղավնու արյունով ներկված իր կրծքին և շշնջաց

 — Լիլո՛ս, աղվընի՛կս, իմ բյութուն աղվընիկներս ոտքերիդ ղուրբան էնիմ։

Եվ սկսեց լաց լինել այդ ալեխառն գլխով մանուկը, թափելով կոպերն այրողարցունքներ․․․»

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո