Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Բեքիր Ջոշկուն՝ թե ինչ կապ ունեմ ես հայերի հետ

Բեքիր Ջոշկուն՝ թե ինչ կապ ունեմ ես հայերի հետ

Հայտնի թուրք լրագրող, գրող ու Cumhuriyet («Հանրապետություն») առաջատար ամսագրի խմբագիր Բեքիր Ջոշքունը թուրքական հասարակությունում մեծ իրարանցում ու դժգոհություն է առաջացնում, երբ հանդես է գալիս անսպասելի հայտարարությամբ, հոդված գրելով իր ազգությամբ հայ տատիկի մասին։

Հոդվածը գրելուն նրան ոգեշնչել է հայ-թուրքական գլխավոր ամսագրի՝ «Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքի ելույթը 2005 թվականին, երբ վերջինս համաժողովի ժամանակ ասել է հետևյալը․

«Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը կսէ, որ «հայերուն մեկ կտոր քար իսկ չեմ տար»: Իր քարը թող իրեն մնա: Այո', մենք՝ հայերս, այս հողերուն վրա աչք ունինք: Աչք ունինք, բայց չի կարծեք, որ պիտի գանք և այս հողերը շալկենք, տեղ մը պիտի տանինք: Մենք պիտի գանք այս հողերուն տակը պիտի մտնենք: Ահա, այդքան աչք ունինք այս հողերուն վրա»: 

Ավելի ուշ Դինքը նշում է, թե որքան բարձր է գնահատում լրագրողի արարքը․ «Նա համարձակություն է ունեցել պատմել այդ մասին։ Դա չափազանց կարևոր է ինձ համար»։

Ահա և Բեքիր Ջոշքունի հոդվածը.

«Անձամբ ես ոչ մի բան չգիտեմ այդ մեկ միլիոն հայերի պատմության մասին: Գեթ մեկ հայուհու գիտեմ: Երբ մայրս մահանում է, հայրս, որն ընդ որում պետական համակարգի ծառայող էր, ինձ ու քրոջս բերում է տատիկիս մոտ: Տատիկս ապրում էր Ուռհայից դուրս՝ Թուլմենում ու շատ էր սիրում մեզ: Չնայած մանկությունիցս շատ քիչ բան եմ հիշում, հիշողությանս մեջ վառ տպավորվել է այն, թե ինչպես էր նա մեր մասին հոգ տանում: Տատիկս նման չէր այդ տանն ապրող հորաքույրերիս ու մնացած կանանց: Նա երկարավիզ, նիհար ու կրակոտ աչքերի տեր կին էր: Անունը Ումուհան էր: 

Ընտանիքում բոլորը նրան հարգում ու սիրում էին: Նրա կարծիքն ու խորհուրդները հաշվի էին առնում գրեթե բոլոր հարցերում: Ինձ հատկապես զարմացնում էր այն փաստը, որ նույնիսկ հայրս ՝ ավտորիտար հայացքների տեր այդ մարդը, վստահում ու հարգում էր նրան: 

Մենք մեծանում ենք: Մեծանում ու իմանում, որ նա մեր իսկական տատիկը չէ. նա եկել է այդ տուն իսկական տատիկիս մահվանից հետո միայն:

Իմանում ենք նաև, որ նա հայ է:

Տատիկիս մահվանից հետո, պապս փախցրել է նրան Սիրիայից, ուր նրան ու նրա ընտանիքին բռնի կերպով տեղափոխել էին,  ու ամուսնացել հետը: Թե՛ պապս, թե՛ հորաքույրերս՝ բոլորը խելագարվում էին նրա համար:

Երբ արդեն մեծ էինք ու ճշմարտությունը գիտեինք, միայն այդ ժամանակ հասկացանք, թե այդ ինչ թախիծ էր պատում նրա աչքերն ամեն անգամ երբ մեզ գրկում էր…

Սա էլ իմ հայկական պատմությունը:

Չգիտեմ, թե ինչ են արել հայերի հետ ու թե հանուն ինչի է այդ ազգը մինչ օրս պայքարում, բայց շատ կուզենայի իմանալ, թե այդ ինչ ուժեր են եղել, որ բաժանել են տատիկիս (երբ նա դեռ երիտասարդ աղջնակ էր) նրա տուն ու տեղից, նրա հայրենիքից: Կուզենայի իմանալ, թե ով է պատասխանատու այն ցավի համար, որը նա միշտ փորձել է մեզանից քողարկել ու այն աքսորի համար, որի մեջ նա ապրել է իր ողջ կյանքը: 

Ես ոչ մի բան չգիտեմ այդ մեկ միլիոն հայերի պատմության մասին: Միայն այս մեկինը գիտեմ: Թախծոտ կինը, ում ես այդքան սիրել ու պաշտել եմ:

Իմ հայուհին»: 

Պատմության աղբյուրը՝ hurriyet.com.tr

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո