Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Պուատյեի ճակատամարտ՝ մարտ, որը որոշեց քրիստոնեական Եվրոպայի ճակատագիրը
Հուշ

Պուատյեի ճակատամարտ՝ մարտ, որը որոշեց քրիստոնեական Եվրոպայի ճակատագիրը

Շապիկին՝ Կառլ Շթեյբենի «732 թ. Պուատյեի ճակատամարտը»նկարը պատկերում է Ֆրանկյան իշխան Կարլ Մարտելի (ձիով) հաղթանակը `Վալի ալ-Անդալուս Աբդեր-Ռահման Ռա Աբդալլայի հետ (աջում) ճակատամարտում:

Այսօր աշխարհում տարածում ունի արմատական իսլամը իր իսկ կողմնակիցների կողմից արդարացնելու միտումը, և ահաբեկչական հարձակումների ու բռնությունների օգտին բերված առաջին փաստարկներից մեկը այն փաստն է, որ ժամանակին քրիստոնյաները ևս կազմակերպել են դաժան Խաչակրաց արշավանքներ և ոչնչացրել խաղաղ մահմեդական բնակչությունը: 

Հիրավի, Խաչակրաց արշավանքների պատմությունը լի է արյունով, սակայն եկենք հիշենք, թե որտեղից է սկիզբ առնում խաչակիրների արշավանքը: Քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունների դիմակայությանը վերաբերող հարցերին պատասխանելու համար, եկեք դիմենք պատմության էջերին:

Ինչպես հայտնի է իսլամի առաջանալուց և մահմեդականների կողմից Մեքքան նվաճելուց հետո այս կրոնը սկսում է արագ կերպով տարածվել ողջ Արաբական թերակղզով մեկ և, ի վերջո, դառնում է համաարաբական կրոն:    632 թվականին մահմեդականների գլխավոր մարգարե Մուհամմեդի մահից հետո նրա հետևորդները սկսում են ավելի ու ավելի շատ հողեր նվաճել` սրով ու հրով տարածելով իսլամը, արաբական մշակույթը և լեզուն ողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս` իր հզորության գագաթնակետին Արաբական խալիֆայությունը հսկայական տարածքներ է զբաղեցնում Ատլանտյան օվկիանոսից մինչև Չինաստան:  

Արաբական խալիֆայության քարտեզը՝ տարբեր ժամանակահատվածներում

Քրիստոնեական աշխարհի ողբերգական էջերից մեկը դարձավ մահմեդականների կողմից Երուսաղեմ քաղաքի և քրիստոնյաների գլխավոր սրբավայր սուրբ Հարության տաճարի նվաճումը  638 թվականին , որտեղ ըստ ավանդության Հիսուս Քրիստոսը խաչվեց, թաղվեց և հարություն առավ: 

Սուրբ Հարության տաճար / mignews.com

668 թվականին արաբական հորդաները հարձակվեցին բյուզանդական քրիստոնեական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի վրա և հինգ տարի պաշարեցին այն:  

Նվաճելով Սասանյան Իրանը իր զրահադաշտ և քրիստոնյա բնակչությամբ, գրավելով քրիստոնեական Սիրիան, Եգիպտոսն ու Հյուսիսային Աֆրիկան և մի կողմ նետելով թուլացող Բյուզանդիային, արաբները իրենց հայացքը հառում են դեպի Եվրոպա:

711 թվականին գրեթե ողջ Պիրենեյան թերակղզին  (ներկայիս Իսպանիան) անցնում է նրանց վերահսկողության ներքո, իսկ  8 տարի անց արաբներին հաջողվում է անցնել Պիրենեյան թերակղզին և զավթել ներկայիս հարավային Ֆրանսիայում գտնվող տարածքներ:  

Թվում էր, թե Եվրոպան կրկնելու  է ողջ քրիստոնեական Մերձավոր Արևելքի ճակատագիրը:

Իսլամի ընդլայնումը դեպի արևմուտք տանող ուղու մեկնարկի ավարտը

8-րդ դարի սկզբին ներկայիս Ֆրանսիայի տարածքում, նախկին հռոմեական Գալիայի հողերում ձգվում էր ֆրանկների պետությունը` Ֆրանկների թագավորությունը, որտեղ  15-ամյա թագավոր Դագոբերտ III-ի ժամանակ երկիրը ղեկավարում էր մայոր Կարլ Մարտելը:

Ֆրանկների թագավորության ծավալումը

Դատարկելով հարավային Գալիան, զավթելով հարուստ ավար ու գերիների` 732 թվականին արաբները շարժվում են դեպի հյուսիս`  Տուր քաղաք, որտեղ գտնվում էր սուրբ Մարտին բազիլիկան, որն այդ ժամանակ համարվում էր Արևմտյան Եվրոպայի ամենահեղինակավոր սրբավայրը:

Սուրբ Մարտին բազիլիկան

Տեղեկանալով հակառակորդի մոտենալու մասին` Կարլ Մարտելը երկարատև երթերով, լայնորեն օգտագործելով բարեկարգված հռոմեական ճանապարհները շարժվում է հակառակորդի ուղղությամբ և արաբական բանակին հասնում Պուատյե դաշտերում: 

Կարլը առաջինը չհարձակվեց, նա 6 օր սպասեց հարձակման. մի ամբողջ շաբաթ հակառակորդները կանգնել էին դեմ դիմաց` սահմանափակվելով սպառնալիքներով, հետախուզական գործողություններով և մանր բախումներով:

Յոթերորդ օրը` 732 թվականի  հոկտեմբերի 10-ի առավոտյան, արաբական կողմից հարձակման համար ազդանշան տալու  թմբուկների զարկ լսվեց:  Ֆրանկները, շարվելով մեծ քառանկյունու ձևով,  կարգապահ կերպով շարք են կանգնում:  Մահմեդականների հարձակվող հեծելազորը ջախջախվեց ֆրանկների միասնական ու ուժեղ զինված ուժերի դեմ պայքարում:  Այս ու այն կողմ վազող արաբները մեծ կորուստներ են կրում:  Դա ֆրանկների վճռական հաղթանակն էր:

Կարլ Մարտելի արձանը Վերսալի պալատում

Այս ջախջախիչ ճակատամարտից հետո Կարլի մասին հրաշքներ էին պատմում:  Նա պատմության մեջ մնաց որպես արաբներից Եվրոպայի փրկիչ:  Կարլ Մարտելը ճանաչվել է որպես քրիստոնեության պաշտպան և Գալիայի միակ ղեկավար, իսկ այն հարցը, թե ով կվայելի հաղթանակը Եվրոպայում` իսլամը թե քրիստոնեությունը, լուծվեց քրիստոնեության օգտին:

Շատ պատմաբանների կարծիքով Արևմուտքի պատմությունը լրիվ ուրիշ ընթացք կստանար, եթե ֆրանկները հաղթանակ չտանեին: Օրինակ բելգիացի պատմաբան Գ. Կուրտը գրում է, որ այդ ճակատամարտը «պետք է ընդմիշտ մնա համաշխարհային պատմության կարևորագույն ճակատամարտերի ցանկում», քանի որ նրա հետևանքից էր կախված արդյոք կպահպանվեր քրիստոնեական քաղաքակրթությունը, թե ամբողջ Եվրոպայում կտարածվեր իսլամը», իսկ արաբ պատմաբանները այդ ճակատամարտը համարում են մակրոպատմական պարտություններից մեկը, որը հանգեցրեց 750 թվականին Արաբական խալիֆայության վերջնական կործանմանը: 

Արաբական խալլիֆայության թուլացման ժամանակաշրջանը, որին պառակտում էին ներքին ընդհարումները, հակադրվում էր Ֆրանկյան թագավորության հզորացման հետ, որը Կարլ Մարտելի կառավարման օրոք բռնել էր Արևմտյան Եվրոպայում գլխավոր կայսերական տերություն տանող ուղինՀռոմեական կայսրության անկումից հետո: 

Այս վճռական ճակատարտը քրիստոնեական-մահմեդական հարաբերությունների տեսանկյունից փոքր դրվագներից մեկն է, սակայն այդ ճակատամարտը փաստացի փոխել է պատմության ընթացքը: Չնայած քրիստոնեական Եվրոպան փրկվեց, իսլամական էքսպանսիան շարունակվեց և Պուատյեի մոտ տեղի ունեցած ճակատամարտից դարեր անց` 1096 թվականին, Արևմտյան Եվրոպայից սկսեցին առաջ գալ խաչակրաց արշավանքները, որոնց նպատակն էր վերադարձնել սուրբ Հարության տաճարը և Երուսաղեմը: 

Այսպիսով` Պուատյեի մոտ ճակատամարտը քրիստոնեական Եվրոպայի փրկության խորհրդանիշն է և մեկև, այն վկայություններից, որ քրիստոնեական աշխարհը հիմնավոր պատճառներ ուներ 11-րդ դարում մահմեդականների դեմ նվաճողական արշավներ սկսել:  

Աղբյուրները՝  R. Payne, The History of Islam, А. Попов, «Полная история ислама и арабских завоеваний в одной книге», О. Фаллачи «Сила Разума».

Թարգմանել է Աննա Մովսիսյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո