Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ասորիներ`արևելքի  կորուսյալ  թագավորները
Հուշ

Ասորիներ`արևելքի կորուսյալ թագավորները

Շապիկի նկարը՝ Orientalizing

Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից են` Միջագետքի հնագույն բնակչության անմիջական ժառանգները: Այսօր ասորիները տարածաշրջանում աննշան փոքրամասնություն են կազմում, չնայած մի ժամանակ նրանք այն ազգն էին, որ ստեղծեց մեծ կայսրություն, կամ ինչպես հռոմեացիներն էին ասում «մարդկության առաջին համաշխարհային կայսրությունը»:

Պատմական ակնարկ

Ասորիները սերում են Միջագետքի սեմախոս բնակչությունից, որտեղ մ.թ.ա. 2600—2500թթ. նրանք հիմնեցին իրենց առաջին քաղաք Աշուրը, որը կրում էր այդ անունը ի պատիվ իրենց գերագույն աստծո:  Լինելով սրբատեղի` Աշուրը հետագայում դարձավ ապագա հզոր կայսրության հիմքը:

Ասորական կայսրությունում մեծ ուշադրություն էր դարձվում բոլոր ոլորտների զարգացմանը` գիտություն, արվեստ, արհեստ, բայց ամենակարևորը, որի շնորհիվ Ասորեստանը հայտնի դարձավ և իր անունը զետեղեց պատմության էջերում, դա ռազմական գործն է: Դա հզոր ռազմական ուժ ունեցող ժողովուրդ էր, ով վախի մեջ էր պահում ողջ մերևավոր-արևելյան տարածաշրջանը:

Ասորեստանի բուռն ծաղկման սկիզբը կապում են Թիգլաթպալասար (745—727 թթ. մ.թ.ա.), թագավորի անվան հետ, ով երկրում արմատական բարեփոխումներ իրականացրեց:   Իր իշխանությունը ամրապնդելու համար թագավորը իր մոտիկ մարդկանց խումբը ձևավորում է ներքինիներից (ամորձատվածներից), որոնց ֆիզիկական խեղանդամությունը ուղղված էր թագավորին հավատարմություն և նրա դինաստիայի անվտանգությունը ապահովելու համար: Ի դեպ ներքինիներին օգտագործելու պրակտիկան Մերձավոր Արևելքում առաջին անգամ կիրառել են ասորիները:

Թիգլաթպալասար III թագավորը

Կիրառելով վերաբնակեցման մեթոդը` Թիգլաթպալասարը հաջողությամբ միաձուլեց գրավյալ տարածքների ժողովուրդներին` գտնվելով ասորիների շրջապատում ` այլ ժողովուրդները արագ կերպով տիրապետում էին արամեական լեզվին և մշակույթին:

Ընտանիքի տեղափոխումը գրավված Բաբելոնից: Թիգլաթպալասար III պալատի պատի ձևավորված հատված / Karen Radner

Թիգլաթպալասարը իրականացրել է հիմնարար ռազմական բարեփոխումներ` նա վերակազմավորեց բանակը և ստեղծեց մշտական արհեստավարժ զորք` հետախուզական և կապի հիանալի ծառայությամբ, որը ամբողջովին ենթարկվում էր նրան:  Ասորեստանում էր, որ առաջին անգամ սկսեցին ակտիվորեն կիրառել պողպատե զենքեր, իսկ բանակի նոր անդամների` սակրավորների շնորհիվ հնարավոր էր դարձել հաջողությամբ իրականացնել ամրոոցների պաշարումը, ինչպես նաև հեծելազորի համար ճանապարհ հարթել դժվարանցանելի վայրերով: 

Մարտնչող ասորիները / Simon Leach

Ասորական հեծելազորը առյուծի հետ մարտնչելիս / Simon Leach

Թիգլաթպալասարը մահացավ` իր ժառանգորդներին թողնելով Պարսկական ծոցից մինչև Միջերկրական ծով ձգվող կայսրություն:  Այդ ահռելի տարածքը մշտապես հարձակման էր ենթարկվում տարբեր ցեղերի և ժողովուրդների կողմից, սակայն ասորիները համառորեն ետ էին մղում հարձակումները` պաշտպանելով իրենց սահմանները:  Հարկ է նշել, որ ոչ մի բանակ չի պատերազմել այնպիսի մեծ տարածությունում, ինչպես ասորականը, նրանք նվաճեցին մեծն քաղաք Բաբելոնը և գերեվարեցին Իսրայելի բնակիչներին, անգամ եգիպտական փարավոնն էր տուրք վճարում ասորի թագավորին:


Ասորական տերությունը անկում ապրեց մ.թ.ա. 612 թվականին. վերջին հզոր թագավոր Աշշուրբանապալի մահից հետո կայսրությունում երկպառակություն սկսվեց, և, հետևաբար, չկարողացավ պահպանել կայսրությանը կցված տարածքները և դիմակայել Մարաստանի և Բաբելոնի միացյալ զորքերի կողմից իրականացրած հարձակումներին: Մ.թ.ա. 609—605 թվականներին ասորական խոշոր քաղաքներ Աշշուրը, Նինվեն, Խորասանը և Քարքեմիշը ջնջվեցին երկրի երեսից, ասորական ազնվական վերնախավը ոչնչացվեց, բնակչության մի մասը սպանվեց, իսկ մյուս մասը սփռվեց հարևան հողերում: 

Լեզուն, մշակույթը, կրոնը

Հին ասորիները խոսում էին սեմական լեզուներով` ասորա-բաբելոներեն(աքքադերեն) լեզվով, որին այնուհետև դուրս մղեց արամերեն լեզուն, որը ողջ Մերձավոր Արևելքում դարձավ միջազգային հաղորդակցման լեզուն:

Եթե խոսենք հին ասորական մշակույթի մասին, ապա դրա ամենաուշագրավ մասն են կազմում ասորի քանդակագործների արվեստը, որը ազդեցություն է ունեցել պարսկական և անգամ հունական մշակույթի վրա` դեկորատիվ կոմպոզիցիաներ պալատներում, որոնցում պատկերված թագավորն ու նրա գործողությունները հանդիսանում են համաշխարհային մշակույթի վառ էջերից մեկը: 

Պաշտպանական սեպագիր թալիսման  

Համաշխարհային մշակույթի պատմության էջերում ասորիների ունեցած ներդրումներից մեկն է «աննալ /տարեգրություն/» գրական-պատմական ժանրի մշակումը:  «Աննալներում» յուրահատուկ ուշադրություն էր դարձվում նյութի գեղարվեստական մատուցմանը, իսկ պատմական փաստերի ստույգ լինելը մղվում էր երկրորդ պլան, ուստի նրանք լի էին վառ փոխաբերություններով, չափազանցություններով (օրինակ թագավորների արժանիքները) և ընդհակառակը` նվազեցումներով (օրինակ` ինչ-որ պարտություններ):

Հին Ասորեստանի ամենակարևոր գրական հուշարձաններից մեկը, «Խիկար Իմաստունի խրատները», ով ապրել է մ.թ.ա. VIII-VII դ.

Հին ասորիների կրոնը նմանություններ ուներ հին եգիպտացիների կրոնական ուսմունքի հետ: Եվ’ ասորիները, և’ եգիպտացիները դավանում էին բազմաստվածություն, ունեին հանդերձյալ կյանքի նկատմամբ հավատամք և առաջնորդներ, ովքեր ղեկավարում էին աստծո անունից:  Ինչպես նշվեց վերևում ասորիների բարձրյալ աստվածը Աշշուրն էր, իսկ Ասորեստանի թագավորը դիտարկվում էր որպես միջնորդ աստծո և մարդկանց միջև: Հին Ասորեստանում տիրակալի համար ավելի կարևոր էր լինել ուժեղ քան «լավը», և երբեմն իշխանությունը բռնություն էր պահանջում: Պատահական չէ, որ ասորական պանթեոնի ամենակարևոր աստվածներից մեկն էր համարվում պատերազմի աստվածուհի Իշտարը, որին զինվորները աղոթում էին նախքան մարտը սկսելը:

պատերազմի աստվածուհի Իշտարը / slavyanskaya-kultura.ru

Հին Ասորեստանի հնագույն կրոնական շինությունները զիքուրատներն էին (բաբելոներեն sigguratu — «գագաթ»), բառացի «վեր խոյացող վայրեր»:  Չնայած դրանք նման են եգիպտական պիրամիդներին, դրանք կառուցվել են ոչ թե որպես դամբարաններ, այլ որպես տաճարներ աստվածների համար: Զիքքուրատն ուներ քառակուսի հիմք և հարկեր դեպի գագաթ վեր խոյացող աստիճաններով, որտեղ գտնվում էր տեղական աստվածների տաճարը:

Զիքքուրատի պատկերը

Տարածաշրջանում քրիստոնեության ի հայտ գալուց հետո` ասորիները հայերի, հույների և այլն հետ միասին առաջիններից էին, որ ընդունեցին այդ կրոնը. Քրիստոնեությունը հնարավորություն էր տալիս նրանց պահպանել ինքնակայությունը արևմուտքում հույն-հռոմեական հեթանոսության և արևելքում պարսկական զրահադաշտության մեջ:

Այժմեություն

Ասորեստանի անկումից հետո ասորի ժողովուրդը 2500 տարի չունի պետականություն:   Նրանք ստիպված են գորյատևել Մերձավորարևելյան տարածաշրջանում, որտեղ  VI դարից հետո գեիրշխող կրոն է հանդիսանում իսլամը :  Նախկին Ասորական կայսրության տարածքներում հայտնվեցին Թուրքիան, Սիրիան, Իրաքը, Իրանը, որտեղ ղեկավարում էին (կամ դեռևս ղեկավարում են) արմատական ռեժիմներ, որոնց պատճառով ասորիները որպես քրիստոնեական փոքրամասնություն , ստիպված էին բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել:

Ասորիների իրենց ազգային պարը կատարելիս 

Ասորիների պատմության ամենատխուր էջերից մեկը դարձավ XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը, երբ իրենց պատմական հողերում ոչնչացվեց ասորական ժողովրդի գրեթե մեկ երրորդ մասը (համարյա 250 հազար մարդ), իսկ նրանց գյուղերը բնակեցվեցին քրդերով:  Վերջին տարիներին շատերը փախել են հարևան պետություններ Իրաքում պատերազմի ժամանակ սունի և շիա զինյալների կողմից, և բոլորովին վերջերս  իսլամական պետության կողմից հետապնդումներից խուսափելու համար. Ցեղասպանությունից գրեթե հարյուր տարի անց` 2014 թվականին,  ԻՊ զինյալները սպանեցին հյուսիսային Իրաքում բնակվող տասնյակ ասորիների, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված էին փախչել:  Դրա հետ մեկտեղ զինյալները ոչնչացրեցին Մոսուլի թանգարանում գտնվող հնագույն ասորական գտածոներ, ինչպես նաև հնագույն ասորական քաղաքների մնացորդներ: 

Հալածանքներն ու հետապնդումները շարունակվում են մինչ այսօր, ուստի շատ քիչ ասորիներ են այսօր բնակվում իրենց պատմական հողերում. շատերը արտագաղթել են դեպի արևմուտք` Եվրոպա և ԱՄՆ, համյանքներ կան Անդրկովկասում` Հայաստանում և Վրաստանում:   Ասորական ավանդույթներն ու սովորույթները ինչ որ չափով  ապահովում են անջատ ժողովրդի միջև մշակութային կապը, սակայն ասորիներին կապող գլխավոր ուժը այսօր համարվում է համացանցը:  Ինչպես նշված է վերնագրերից մեկում` «3000 տարվա պատմություն ունենք, սակայն համացանցը մեր միակ տունն է»:

Ասորական հարսանիք․ ամուսինները մի պահ կանգնած են մնում դափնեպսակի խորհրդանիշը հանդիսացող հյուսված մետաղյա պսակների ներքո, որոնք իրենց հետ տուն են տանում։ Նախքան մատանիները դնելը, քահանան օրհնում է դրանք գինով ու ջրով լի բաժակում։

Ժամանակակից ասորիները խոսում են արամերեն լեզվին մոտ լեզվով, այն նաև անվանում են նոր արամերեն, սակայն աքքադերենի` այսինքն հին ասորերենի որոշակի ազդեցությամբ: Գրելու համար կիրառվում է սիրիական այբուբենը (սիրիականը արամերեն լեզվախմբի մեռյալ լեզու է), գրում են աջից ձախ:


Այսօր երբեմնի հզոր ժողովրդից մնացել են բեկորներ` ցրված աշխարհով մեկ:  Ասորիներին բաժին հասած ճակատագրի ողբերգությունը ակնառու կերպով ներկայացված է Ուիլյամ Սարոյանի «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքում, որում ըստ սյուժեի ասորի վարսավիրը պատմում է գրողին`

«Մի ժամանակ մենք մեծ ժողովուրդ ենք եղել, (...) Բայց դա երեկ էր, երեկ չէ անցյալ օրը։ Հիմա մենք պարզապես հին պատմություն ենք։ Մեծ քաղաքակրթություն ենք ունեցել։ Դրանով մինչև օրս էլ հիանում են։ (...) Իբրև ցեղ մենք արդեն չկանք, մեզնից ոչինչ չի մնացել, մեր հաշիվը փակված է, ի՞նչ միտք ունի մեր լեզվով գրել-կարդալը»։

Այնուհետև Ու. Սարոյանը գրում է` 

«Նրա խոսքերը ցավ պատճառեցին ինձ` հայիս։ Սիրտս կսկծաց, ինչպես այն ժամանակ, երբ իմ ժողովուրդն էր կոտորվում։ (...) — Ինչ արած,— ասացի,— մեր վիճակն էլ մի բան չի։ Մենք էլ հին ազգ ենք։ Ճիշտ է, դեռ ունենք մեր եկեղեցին, դեռ ունենք մի քանի գրողներ` Ահարոնյան, Իսահակյան, էլի մի քանիսը, բայց շատ հարցերում ձեր վիճակում ենք։ — Այո,— ասաց վարսավիրը,— գիտեմ։ Սխալ ընտրություն կատարեցինք, միամիտ բաների ետևից ընկանք` համերաշխություն, խաղաղ կյանք, սեր, ընտանիք։ Չեղանք մարտատենչ ու զավթող։ Չբռնեցինք դիվանագիտության ու խաբեության ճամփան, մեքենաների հետ գլուխ չդրեցինք, չստեղծեցինք գնդացիրներ ու թունավոր գազեր։ (...) Իսկ հիմա արդեն ուշ է։ Նույնիսկ հիասթափվելու համար։ Մեր օրն արդեն մթնել է։ Դու գիտե՞ս, թե քանի ասորի է մնացել երկրի երեսին։ — Երկու-երեք միլիոն, — ենթադրեցի ես։ — Յոթանասուն հազար,— ասաց Բադալը։— Ընդամենը յոթանասուն հազար ասորի է մնացել աշխարհում, իսկ արաբները էլի շարունակում են կոտորել մեզ։ Անցյալ ամիս մի փոքրիկ խռովության ժամանակ սպանեցին մերոնցից յոթանասուն հոգու։ Մի երկու տող գրվեց թերթում։ Ոչնչացվեց ևս յոթանասուն ասորի։ Շուտով մեր հետքն էլ չի մնա։ Եղբայրս ամերիկուհու հետ է ամուսնացել, տղա ունի նրանից։ Չէ, էլ ոչ մի հույս, դրա համար էլ աշխատում ենք մոռանալ Ասորեստանը։ Հայրս դեռ կարդում է Նյու Յորքից եկող մեր թերթը, բայց նա ծեր մարդ է, երկար չի ապրի»։

Էջ Վ. Սարոյանի «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքից

1937 թվականին գրված պատմվածքից այս հատվածը արդիական է նաև այսօր: XXI դարում ասորիները, ովքեր ըստ տարբեր գնահատումների ողջ աշխարհում մնացել են միլիոնից ոչ ավել մարդ, ապրում են` հիշողության մեջ պահելով երբեմնի հզոր կայսրությունն ու հերոսական էպոսներից պատմություններով: Սա բնորոշ է բոլոր այն հին ժողովուրդներին, ովքեր տարածաշրջանում կենտրոնական դերից հայտնվել են ծայրամասում:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո