Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հայերը, թուրքերը ու Հրանտ Դինքը
Հուշ

Հայերը, թուրքերը ու Հրանտ Դինքը

Շապիկի նկարը՝ iletisim.ieu.edu.tr

«Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք»` այսպես սկսվեց հին պատմության նոր գլուխը:

Այն, որ Հրանտ Դինքը վաղ թե ուշ սպանվելու է, մեծ անակնկալի չբերեց այն մարդկանց, ովքեր գիտեին այդ մարդուն և նրա համոզմունքները:  

Հին Ստամբուլի փողոցները լի էին մեծ քանակությամբ մարդկանցով:  Նրանց դեմքին դրոշմվել էր շոկի զգացողությունը ու խորը թախիծը մեծ հայրենակցի կորստից՝ մեծ իր կատարած գ ործերի ու սկզբունքների համար:  

Նրա կյանքի ավարտը դարձավ մի ամբողջ հասարակության նոր կյանքի սկիզբը:

2007թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքի կյանքի թելը կտրվեց: Այս իրադարձությանն արձագանքեց ողջ աշխարհը:  Համաշխարհային հեռուստաալիքները մանրամասն լուսաբանում էին տեղի ունեցածի ողջ ժամանակագրությունը, բազմաթիվ քննարկումներ և կարծիքներ կարելի էր լսել տարբեր լեզուներով և տարբեր մայրցամաքներում:  Սակայն մինչ բոլորը քննարկում էին սպանության փաստը, շատերի աչքից վրիպեց  մի ավելի խոշոր իրադարձություն` պայմանավորված Հրանտ Դինքի սպանությամբ:  2007թվականի հունվարի 19-ին Թուրքիայում սկսվում է ծնունդ առնել մի նոր հասարակություն:  Հասարակություն, ով իրենից թափ էր տալիս իր անցյալի փոշին:

Ո՞վ էր Հրանտ Դինքը:  Պարզապես մի լրագրո՞ղ:  Ոչ, նա համր մարդկանց ձայնն էր, և խուլերի լսողությունը:  Իր ամբողջ կյանքը պայքար էր կառուցելու նախապաշարմունքներից զուրկ առողջ հասարակություն և արդար պետություն:  Նա այն մարդն էր, ով Թուրքիան իր տունն էր համարում:

Թվում էր, թե ինչքան շատ են իշխանությունները ճնշում գործադրում նրա վրա, այնքան ավելի շատ է նա բացվում, ավելի սուր են դառնում նրա խոսքերը:  Նրա հակառակորդներին ամենից շատ զայրացնում էր այն փաստը, որ Հրանտ Դինքին ոչ միայն լսում են և կարդում:  Նրան վստահում էին և համակրում, իսկ նրա թերթը սկսվում է տարածվել երկրի բոլոր այն շրջաններում,  որտեղ, ըստ պաշտոնական վիճակագրության , տասնյակ տարիներ շարունակ հայեր ընդհանրապես չէին ապրում: Իր ներքին կրակով նա վառում էր Թուրքիայով մեկ բնակվող բազմաթիվ մարդկանց սրտեր:

Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ շատ հայրենակիցներ խուսափում էին Հրանտ Դինքից, որպեսզի իրենց համար խնդիրներ չստեղծեն:  Հերոսի փոխարեն, նրա մեջ տեսնում էին խնդիր:

Որքան շատ էր Հրանտ Դինքի և նրա թերթի շուրջ հանրաճանաչությունը մեծանում, այնքան ավելի վտանգավոր էր դառնում նրա վիճակը:  Մշտական բնույթ կրող դատավարություններ, պաշտոնյաների բազմաբնույթ ակնարկներ, սպառնալիքներով նամակներ, սադրանքներ խմբագրության մոտ:  Տարեցտարի այս դեպքերը սկսում են ավելի շատ կրկնվել:

Արտասահմանում աշխատելու հաճախակի առաջարկներին Հրանտ Դինքը պատասխանում էր կտրուկ մերժումով, ասելով, որ իրավունք ունի մահանալ այնտեղ, որտեղ իր արմատներն են, և որ Թուրքիան լքելը նշանակում է դավաճանել իր տեսակետներին, մարդկանց, որոնք պայքարում են հանուն հասարակության մեջ բարեփոխումների իրականացման:

«Դա բացառվում է», - հաճախ կրկնում էր Դինքը:  Հրանտ Դինքը երբեք չէր դավաճանում իր սկզբունքներին, երբեք չի դավաճանել ինքն իրեն՝ հանուն իր կամ իր հարազատների անվտանգության:

Սպանության կազմակերպիչները որոշեցին գործել «հին ձևով»՝ սպանել Հրանտ Դինքին և այդպիսով վերացնել այդ անձի ազդեցության վտանգը թուրքական հասարակության ներսում ձևավորվող նոր տեսակետների վրա:  Բայց նրանք մեծ սխալ գործեցին:  Նրա մահից հետո նրա ձայնը չընդհատվեց, այն հնչում էր ավելի բարձր և միաձուլվում մեծ քանակությամբ մարդկանց ձայներին:

Իր կյանքի գնով Դինքը ցույց տվեց, որ նույնիսկ մեկ անձը մեծ ցանկության և իր առաքելության նկատմամբ խոր հավատ ունենալու դեպքում կարող է անել այն, ինչը չեն կարող անել դասագրքերը, հասարակական կազմակերպությունները և նույնիսկ քաղաքական կուսակցությունները:

Հրանտ Դինքը պայքարի մի ամբողջ դարաշրջան է, տեսակետների կայացման դարաշրջան՝ զուրկ պետական քարոզչությունից:  Առանց ատելության, բայց սիրով մատնանշելով հին վերքերը, որոնք կարելի է բուժել:  Նրա հստակ ձայնն ու ազատ խոսքը ընդմիշտ կմնան Թուրքիայի նորագույն պատմության էջերում:

Եվ հայերին, և թուրքերին պարադոքսալ էր թվում Հայաստանի և Թուրքիայի, հայ և թուրք ժողովուրդների հանդեպ սիրո միակցումը մեկ մարդու մեջ այստեղ ու այս պահին:   Հրանտ Դինքն առանձնանում էր անկեղծությամբ և շիտակությամբ:  Նա բացեիբաց խոսում էր հայերի և թուրքերի մասին, և նրանցից և ոչ մեկը իրեն նեղսրտած կամ վիրավորված չէր զգում:

Իր կյանքի գնով Հրանտ Դինքը ճանապարհ հարթեց նոր սերնդի, նոր տեսակետների, նոր դարաշրջանի համար:

 Հրանտ Դինքը ծնվել է 1957թ. Մալաթիայում (պատմական Հայաստան): Արդեն մանուկ հասակից ապրել է Ստամբուլում, որտեղ սովորում էր հոգևոր ճեմարանին կից հայկական դպրոցում:  Ավարտել է Ստամբուլի համալսարանը:  Ուսանողական տարիներին հանդիսանում էր հասարակական կազմակերպությունների ակտիվիստներից, գլխավորում հայկական մանկական կրթական ճամբար, որը  1983 թվականին փակվել է իշխանությունների կողմից:  Բազմիցս իշխանությունների կողմից պատասխանատվության է ենթարկվել քաղաքական և հասարակական հայացքների համար:  Հիմնել է առաջին հայ-թուրքական  «Ակոս» խմբագրությունը,  լրագրության ոլորտում բազմաթիվ  միջազգային մրցանակների  դափնեկիր, մի շարք գրքերի հեղինակ է:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո