Թուրքիայի հայեր՝ պայքարը պետք է շարունակվի
Ապրիլի 24-ին Ստամբուլի Շիշխան հրապարակում տեղի ունեցավ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Միջոցառմանը մասնակցել են 2007թ. հունվարի 19-ին սպանված լրագրող Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը, 2011 թվականին ապրիլի 24 զինվորական ծառայության ընթացքում սպանված Սևակ Բալըքչի ընտանիքը, քրդական դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը, եվրոպական հակառասիստական շարժման ներկայացուցիչներ, եվրոպացի խորհրդարանականներ և այլոք: Մելտեմ Ուրալը հիշատակի հարթակից հանդես եկավ ճառով`
«Այսօր մենք ևս մեկ անգամ եկել ենք հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց հիշատակին, ովքեր 104 տարի առաջ ենթարկվեցին անմարդկային ցեղասպանության: 104 տարի առաջ խոշոր հանցագործություն է կատարվել: Ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե որքան խոշոր է կատարված հանցագործության մասշտաբը: Մեր ժողովրդի կյանքի նորմալ ընթացքը հանկարծ ընդհատվեց: Ինչպես միշտ այդ օրը ևս Ստամբուլի հայերը տուն վերադարձան աշխատանքից: Սակայն շատ ընտանիքների անդորրը խաթարվեց. բնակարանների դռները մեկը մյուսի ետևից սկսեցին կոտրելով բացել:
Ցեղասպանությունը սկսվեց 250 հայերի ձերբակաությամբ: 174 հոգի գնդակահարվել են առանց դատական որոշման: Նման սկիզբը այնուհետև հանգեցրեց էլ ավելի սարսափելի հետևանքների: 1914 թվականին Անատոլիայի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում էր 14 միլլիոն մարդ, որի երեսուն տոկոսը ոչ մահմեդական էր: Երեք տարվա ընթացքում այդ թիվը նվազեցվեց երեք տոկոսով: Այսօր հազար հոգու հաշվարկով ոչ մահմեդականների քանակը մեկ ու կես մարդ է: Վիճակագրական այս հարաբերակցությունը ցույց է տալիս, թե որքան լուրջ էին կորուստները:
1914 թվականի ապրիլից սկսած մինչև 1915 թվական տևած իրադարձությունները ցույց են տալիս, որ այս ցեղասպանությունը պլանավորված էր և համակարգված:
Եվ մենք պետք է դիմակայենք նրան, ինչ տեղի է ունեցել մեկ դար առաջ: Մենք պարտավոր ենք շարունակել պայքարել հանուն ճշմարտության, որովհետև շատ երկրների ժողովրդավարությունը ստիպում է մեր աչքերը փակել հարյուր տարվա վաղեմություն ունեցող արյունալի իրադարձությունների վրա: Մեր ժողովրդին փորձում են համոզել, որ 104 տարի առաջ ոչ մի ցեղասպանություն տեղի չի ունեցել: Եվ այդ պայքարը պետք է շարունակվի նաև քանի որ անկախ ամեն ինչից, անկախ 104 տարի առաջ տեղի ունեցած վայրագություններից, մեր ժողովուրդը կարողացավ գոյատևել:
Ապրիլի 24-ին սկսված կոտորածը անդառնալի հարված է հասցրել մեր ժողովրդի մշակութային ժառանգությանը: Մենք այլևս չէինք կարող մահմեդական ժողովուրդների հետ միասին կողք կողքի ապրել: Եվ մեզ կրկին անգամ կարող են հարված հասցնել, եթե հանկարծ հայտնեն համատեղ ապրելու հնարավորության մասին:
Որպեսզի վերածնվենք, մենք չպետք է մոռանանք, որ 1915 թվականին սկսած հայերի կեղեքման գործընթացը կործանեց մեր մշակույթը, դարձավ մի շարք ստերի, բազմաթիվ գաղտնիքների, երեսպաշտության և փաստերի աղավաղման սկիզբ: Կեղեքումների նորմալավորում, զանգվածային սպանությունների նորմալավորում` ահա հարյուրամյա ողբերգության հետևանքներն ու մշակույթի լիարժեք վերածնունդը խոչընդոտող տարրերը:
Գիտակցում ենք դա թե ոչ, սակայն սկսած 1915 թվականի ապրիլի 24-ից Թուրքիայում մեզ համար կյանքը այլևս անիմաստ է: Մեր ժողովրդի արժեքները, մեր մշակույթի յուրահատկությունները խարխլվեցին: Իսկ շատ տարիներ առաջ հայերի կողմից թողած մշակութային ժառանգության հետքերը ոչնչացվեցին: Հազարավոր պատմական շենքեր` եկեղեցիներ, դպրոցներ դիտավորյալ վերածվել են ավերակների: Հայերին վերաբերում էին այնպես, ասես, նրանք երբևէ չեն ապրել այդ հողի վրա: Այս ողբերգությունը Անատոլիայում ապրող բոլոր ժողովուրդների մի քանի սերունդներին տարանջատեց միմյանցից: Մի քանի սերունդների վրա ազդեցություն ունեցած այդ դատարկությունը կարելի է արմատախիլ անել միայն պայքարը շարունակելու միջոցով:
Եվ մենք ցանկանում ենք կրկին անգամ հայտարարել այն, ինչ հայտարարել ենք անցած տարի`զարգացման ընթացքը ամրապնդելու և խաղաղ գոյակցությունը վերականգնելու համար, և ագրեսիան ու հակամարտությունը չխորացնելու համար, պետք է ստեղծվեն պայմաններ յուրաքանչյուր սոցիալական խմբի հարմարավետ գոյության համար, պետք է ունենանք այնպիսի հասարակություն, որը տեղ չի տա ռասիզմին ու ատելությանը: Մենք պետք է դիմակայենք դարավոր ատելությանը: Պետք է արմատախիլ անել երեխաներին ատելություն ուսուցանելու ավանդույթը: Առանց այդ ամենը արմատախիլ անելու ինչպես նախկինում, ներկայում ևս հնարավոր են ճնշումներ և սպանություններ, ինչպես Հրանտ Դինքի կամ Սևակ Բալըքչի սպանությունը:
Հրանտ Դինքի և Սևակ Բալըքչի լուսանկարները
Դա մեր պարտքն է. Մեր խղճի առջև ունեցած պարտքը, սպանված Հրանտ Դինքի և Սևակ Բալըքչի առջև ունեցած պարտքը, մեր եղբայրների առջև ունեցած պարտքը , ովքեր ստիպված են ապրել հայրենի հողից հեռու: Այդ պարտքը դարավոր ատելության հակակշիռն է: Մենք խոսք ենք տալիս պահպանել խոստումը և գլուխ ենք խոնարհում ի նշան հարգանքի և հիշատակման բոլոր նրանց, ովքեր 1915 ցեղասպանության զոհ դարձան»:
Այսպես Շիշխան հրապարակում անցավ «Մենք հիշում ենք, որ մենք կորցրել ենք» խորագրով միջոցառումը: Ինչպես նաև Սուլթանհամետ շրջանի մահմեդական արվեստի թանգարանի մոտ պետք է տեղի ունենար Հրանտ Դինքի հիշատակման արարողություն, սակայն իշխանությունները կանխեցին միջոցառման անցկացումը: Բացի այդ, հայկական Շիշլի գերեզմանատանը անցկացվեց Սևակ Բալըքչի հիշատակության արարողություն:
Սևակ Բալըքչի
Թարգմանված է թուրքերենից:
Մեկնաբանություններ