Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
ՀԱՄՇԵՆԻ ՀՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հուշ

ՀԱՄՇԵՆԻ ՀՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Համշենի շրջանի մասին շատ բան է ասվել և գրվել, բայց միևնույն ժամանակ, շատ բան վարագույրի հետևում է մնացել:

Հայտնի է պատմական դրվագ այն մասին, թե ինչպես են Վասպուրականից Համամ և Շապուհ Ամատունի իշխաններն իրենց հպատակների հետ VIII դարում հիմնադրել Համշենը, սակայն քչերը գիտեն, որ մինչ Սև ծովի հարավարևելյան ափերին նրանց հայտնվելը, այս տարածաշրջանն ունեցել է մեկ այլ, ավելի հին անուն՝ Խաղտիք: Ենթադրվում է, որ հին ժամանակներում Խաղտիքում և հարակից տարածքներում  չի եղել հայկական ներկայություն, ուստի Պոնտական ​​լեռները և Սև ծովի ափերը գիտական տեսակետից չեն ասոցացվում պատմական Հայաստանի հետ: Միևնույն ժամանակ, կան ուղղակի և անուղղակի ապացույցներ, հին և միջնադարյան հեղինակների վկայություններ այն մասին, որ մինչ VIII դարում Վասպուրականից հայերի վերաբնակեցումը ոչ միայն կարելի է հայկական հետք գտնել Պոնտոսում, այլև ամբողջ Պոնտական ​​շրջանը կարելի է հայկական քաղաքակրթության բնօրրանը համարել:

Հին հեղինակների աշխատանքներում կարող ենք գտնել հիշատակություններ խալիբ կոչվող ժողովրդի մասին, որն ապրում էր Պոնտական ​​լեռների մոտ և զբաղվում էր մետաղների, մասնավորապես պողպատի արդյունահանմամբ և վերամշակմամբ: Այստեղից էլ գալիս է այս ժողովրդի անունը՝ խալիբ, հին հունական «խալյուֆ»՝ պողպատ բառից:

Այսպիսով, հույն պատմաբան Քսենոփոնը (մ.թ.ա. V-IV դդ.) խալիբներին բնութագրում է որպես փորձառու մետաղագործներ, իսկ հունահռոմեական պատմաբան և աշխարհագրագետ Ստրաբոնը (մ.թ.ա. I դար - մ.թ. I դար) հիշատակում է երկաթով և արծաթով հարուստ մի տարածք Սպեր շրջանի հարևանությամբ, որտեղ ապրում են հիմնականում հանքարդյունաբերությամբ զբաղվող մարդիկ:

Առաջին դարի հռոմեացի գրող Պլինիոս Ավագը Սև ծովի հարավարևելյան ափերին բնակվող ժողովրդին կոչում է արմենոխալիբներ:

C:\Users\User\Desktop\kartta.jpg

Ֆրանսիայի ազգային գրադարանի հավաքածուում պահվող XVII-րդ դարում կազմված լատիներեն քարտեզի հատված «Asia circa Pontum Euxinum et Maeotim, ex Plinio» կամ «Սևծովյան Պոնտոսի և Ազովի ծովի շրջակայքի Ասիան`ըստ Պլինիոսի»:

Վերոհիշյալ Ստրաբոնը շեշտում է, որ խալիբները ենթարկվում էին Փոքր Հայքին և «բարեկամական կապեր ունեին մնացած հայերի հետ»: Իմ կարծիքով` այս հիշատակումը կարող է նշանակել, որ խալիբները հայեր էին, բայց առանձնանում էին «մյուսներից» տարբեր ձևի հատկանիշներով:

Մ.թ.ա. II դարում Փոքր Հայքի մաս կազմող արմենոխալիբներով բնակեցված Խաղտիքի շրջանն ընդգրկվել է Պոնտական ​​թագավորությունում: Վերջինիս կազմում Փոքր Հայքը մնաց մինչ հայ-պոնտական ​​միության ջախջախումը, այնուհետև դարձավ անկախ թագավորություն, որը վերացվեց մ.թ. 71 թ. և վերակազմավորվեց` դառնալով հռոմեական նահանգ: Հռոմեական կայսրության փլուզման հետ կապված  Փոքր Հայքը, ներառյալ Խաղտիքը, ենթարկվեցին վարչական փոփոխությունների արդեն իսկ Արևելյան Հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի կազմի մեջ ընդգրկվելով:

Ըստ Բյուզանդական կայսրության վարչատարածքային բաժանման` Փոքր Հայքը բաժանված էր երկու թեմերի (Բյուզանդիայում ռազմական վարչական միավոր): Իսկ արդեն 667 թ. (ըստ բյուզանդական պատմաբան Թեոփանեսի և արաբ հեղինակ Ալ-Բադուրի` 629 թ.) հարավային և հարավարևելյան ափերին ստեղծվեց Արմենիակոն թեմը: Բյուզանդական կայսր Ստեփանը, բացատրելով թեմի անվան ընտրությունը, նշում է մեկ պատճառ` այս շրջանի բնակչության հայ լինելը:

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա կարելի է հանգել այն եզրակացությանը, որ, անգամ գտնվելով Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս, ունենալով տարբեր անվանումներ այս կամ այն ​​պետության կազմում, Խաղտիքի շրջանը և դրանում բնակվող խալիբները (արմենոխալիբները) դարեր շարունակ եղել են Հայաստանի մշակութային և քաղաքական մասը:

Հոդվածի հեղինակ` Արթուր Մաղաքյան

Հիմնված է Լուսինե Սահակյանի տրամադրած նյութերի վրա

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո