Vova խմբի համշենի բարբառով նոր ալբոմը
Նշանակալից իրադարձություն հայկական մշակույթային կյանքում: Այսօր, հուլիսի 19-ին, լույս է տեսել Vova խմբի նոր ալբոմը, որում ներառված են համշենի բարբառով 16 երգեր:
Խմբի անվանումը թարգմանաբար նշանակում է «Ո՞վ ա», ինչը խորհրդանշական է. Vova խմբի անդամները իսլամացված հայեր են, ովքեր դարեր շարունակ ապրել են Թուրքիայի սևծովյան ափին գտնվող պատմական Համշենի շրջանում: Vova խումբը առաջինն էր, ով սկսեց զբաղվել Թուրքիայում հայրենի մշակույթի և երաժշտական ավանդույթների տարածմամբ: Երաժիշտների ներդրումը թերագնահատելը հանցանք կլիներ, քանի որ նրանք ձեռնամուխ են եղել թուրքական իրականությունում հայրենի բանահյուսության և ինքնության պահպանման գործին, մի իրականությունում, որտեղ փոքր ազգերը գնալուվ անհետանում են, իսկ նրանց մշակույթն ու լեզուն՝ մոռացվում, տեղիք տալով թուրքական լեզվին ու մշակույթին:
Ձեր ուշադրության ենք ներկայացնում նոր ալբոմում տեղ գտած մի քանի երգ.
Մեկնաբանություններ