Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Թուրքական դատարանի վերջնական որոշումը Հրանտ Դինքի սպանության գործով

Թուրքական դատարանի վերջնական որոշումը Հրանտ Դինքի սպանության գործով

Թուրքական դատարանը Դինքի սպանության գործով 7 մեղադրյալի վերաբերյալ դատական որոշում է կայացրել։ Նրանց թվում են Օգյուն Սամասթը, Էրհան Թունջելին և Յասին Հայալը։ Դատական որոշման համաձայն, Էրհան Թունջելին դատապարտվել է 99 տարի 6 ամիս ազատազրկման։ 

Էրհան Թունջել/ Sözcü Gazetesi

Թունջելին կալանավորել են դատարանի իսկ դահլիճում։ Նրան դատապարտել են ցմահ ազատազրկման միանգամից մի քանի հանցագործությունների համար․ 13 տարի ազատազրկում՝ Մակդոնալդսում պայթյուն կազմակերպելու համար, ինչի արդյունքում 6 հոգի ծանր վիրավորվել են, լրագրող Հրանտ Դինքի սպանության կազմակերպման ու մեքենայի պայթեցման համար։

Յասան Հայալը՝ ևս մեկ կասկածյալ, որը նախկինում ցմահ դատապարտված է եղել սպանության մասնակից լինելու համար, դատապարվել է 7․5 տարի ժամանակով, Մակդոնալդսի պայթյունի համար պատասխանատու զինված հանցավոր խմբավորում հիմնելու և ղեկավարելու մեղադրանքով։

Յասին Հայալ / hurriyet.com

Օգյուն Սամասթը՝ ծնված Տրապիզոնում, ով հանցագործության պահին տասնվեց տարեկան էր, դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման ՝զինված խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով։ Դինքի սպանության համար Սամասթը դատապարտվել է 22 տարի 10 ամիս ազատազրկման։

Օգյուն Սամասթ / tr.sputniknews.com

Զեյնել Աբիդին Յավուզը նույնպես դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 1 տարի, 6 ամիս, 22 օր ազատազրկման։ Ընդհանուր առմամբ 14 տարի 22 օր ազատազրկման դատապարտված Յավուզի վեարբերյալ նաև կալանավորման որոշում է կայացվել։ Յավուզը դեռ շարունակում է բանտարկության մեջ գտնվել մեկ այլ հանցագործության համար:

Զեյնել Աբիդին Յավուզ / radikal.com

Մեղադրյալներ Ահմեթ Իսկենդերն ու Էրսին Յոլջուն զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով դատապարտվել են 1 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման։ Մեղադրյալ Թունջայ Ուզունդալը Դինքի դիտավորյալ սպանությանն աջակցելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 1 տարի, 10 ամիս, 15 օր ազատազրկման։  Ընդհանուր առմամբ ազատազրկման ժամկետը կազմել է 16 տարի 10 ամիս 15 օր։

Էրսին Յոլջու / Yeni Şafak

(...)

Դատական նիստին ներկա են եղել Հրանտ Դինքի դատապաշտպաններ Հաքան Բաքիրջիօղլուն և Հուլիա Դեվեջին։ Մեղադրյալները հետևում էին նիստին տեսակապի միջոցով, իսկ մեղադրյալներից Էրհան Թունջելին գտնվում էր դատարանի դահլիճում։ Մեղադրյալներն ու իրենց դատապաշտպանները դեմ հանդես եկան դատական որոշմանը։ Յասին Հայալի դատապաշտպանը նշեց, որ մեղադրյալների մասնակցությամբ ոչ մի այլ դեպք չի գրանցվել, իսկ պատահարը չի եղել նախապես մշակված հանցագործության արդյունք։

Սամասթ․«Մենք խմբավորում չենք» 

Մեղադրյալներից Օգյուն Սամասթը նույնպես չի ընդունել, որ եղել է հանցավոր խմբավորման անդամ։

«Մենք հանցավոր խմբավորում  չենք ու դա կհաստատի Ստամբուլի ոստիկանության ղեկավարը։ Մենք ուղղակի ապրում էինք նույն թաղամասում։ Յասին Հայալի նախկինում արած զանցանքներն ուղղակի կցել են մեր գործին։ Դատապարտյալների թիվը պետք է գերազանցի երեքը, ուստի մեզ հանցավոր խմբավորում անվանելն ուղղակի անհիմն է։ Մակդոնալդսի պայթյունն ընդհանրապես մեզ հետ կապ չունի․մենք ուղղակի ընկերներ ենք եղել, քանի որ ողջ կյանքում ապրել ենք մի թաղամասում։ Հանցավոր խմբավորումներում սովորաբար լինում են առաջնորդներ, որոնց մնացած անդամները ենթարկվում են նրան, ու վերջիններս սովորաբար բազմաթիվ հանցագործություններ են գործած լինում։ Մինչդեռ, մի թաղամասից ընկերներ լինելը դեռ չի նշանակում լինել հանցավոր խմբավորում»։

Նա խոստովանել է

Նիստի ժամանակ Սամասթը հաստատեց, որ իրեն մեղադրական դատավճիռ ներկայացնելիս հաշվի են առել այն հանգամանքը, որ նա խոստովանություն է արել։ Նա ավելացրեց, որ հետաքննության առաջին իսկ օրից սերտ համագործակցել է ոստիկանության հետ։ 

«Տասներեք տարիների ընթացքում ես աշխատել եմ ինձ վրա, զբաղվել եմ ինքնզարգացմամբ։ Դատական վճիռը կայացնելիս, խնդրում եմ հաշվի առնել այն, որ հանցանքի օրվանից անցել է 13 տարի, ու ես վաղուց զղջացել եմ դրա համար ու խնդրում եմ նաև հաշվի առնել իմ տարիքը»։ 

Սամասթից հետո իրեն փորձում էր պաշտպանել մեղադրյալ Էրհան Թունջելին։ Նա նշեց, որ սպանությունից մի տարի առաջ ողջ ունեցած ինֆորմացիան փոխանցել է ոստիկանությանը։ Իր խոսքերով, սպանությունը կարելի էր կանխարգելել, եթե իրավապաշտպան մարմինները անկողմնակալ լինեին։ Նա նաև նշեց, որ իր տրամադրած ինֆորմացիայի հիման վրա հետաքննություն են անցկացնում պետական գործիչների դեմ։ 

(...)

Նրանք ասես ֆաշիստական հասարակությունում ապրեին 

Այնուհետև խոսքը տրամադրվեց Հրանտ Դինքի ընտանիքի դատապաշտպան Հաքան Բաքիրջիօղլուին։ Նա հիշեցրեց այն հակասությունների մասին, որոնք հնչել են Էրհան Թունջելիի ելույթի ժամանակ։ 

«Նախապես մշակված ու սառնասիրտ սպանություն իրականացրած կազմակերպությունը փաստացի ձեռնոց է նետել թուրքական պետության Սահմանադրությանը։ Խմբավորման անդամները Դինքի ինքնադատաստանի գործընթացը սկսել էին նրա սպանությունից դեռ շատ շուտ։ Նրանք կատարել են սիստեմատիկ հարձակումներ, դարձնելով Դինքին իրենց թիրախը։ Նրան սպանել են առաջին իսկ հարմար պահը ստեղծվելուն պես»։ 

«Մինչև Հրանտ Դինքի սպանութունը՝ 2002 թ․ամռանը, մեղադրյալները հարձակում են գործել Տրապիզոնի Սանտա Մարիա եկեղեցու կաթոլիկ հոգևորականի վրա։ Տրապիզոնի Մակդոնալդսում նրանք նաև վրավորել են վեց մարդու, փորձելով սպանել Օրհան Փամուկին։ Հստակեցվում է նաև խմբավորման ՝ ռուսական դեսպանի սպանությանը մասնակից լինելու հավանականությունը»։ 

«Իրենց քայլերով մեղադրյալները ձգտել են պետությունը դարձնել ռեպրեսիվ ու տոտալիտար, իսկ հասարակությանը՝ ֆաշիստական, որում տեղ չկա ժողովրդավարության ու իրավունքների համար։ Հրանտ Դինքի սպանությունը՝ հայի, որը բազմիցս խոսել է հայկական հարցի շուրջ, ռասիստական գաղափարախոսության արդյունք է»։ 

«Մեղադրյալները գործողությունների պլանը մշակել են պետական մարմինների հետ համատեղ, իսկ հանցագործությունից հետո մեղադրյալներին արդարացրել են»։

«Իրենց գործողություններվ մեղադրյալները ցանկացել են քայքայել հանրապետության գոյության հիմնարար սյուները, դրանք են՝ քաղաքական, իրավական, սոցիալական համակարգերը, ինչպես նաև վերացնել հիմնարար իրավունքներն ու ազատությունները»։

Թուրք-հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում, խմբագրության շենքի դիմաց կազմակերպված խմբակային հարձակման արդյունքում։ Դինքի սպանությունը ունեցել է լայն  հանրային հնչեղություն։

Աղբյուր ՝ agos.com

Թարգմանել է Մանան Աջամյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո