Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Կարո Քահքեջյան. Սպիտակ Արջը և Խաչակիրները
Հուշ

Կարո Քահքեջյան. Սպիտակ Արջը և Խաչակիրները

Նրա հայրենասիրությունը բխում էր Հայաստանի տոկոնության և տարած հաղթանակների հանդեպ ունեցած հպարտության զգացումից, և նա եկել էր տալու Հայաստանին ամեն ինչ` փոխարենը առանց ակնկալելու ստանալու որևէ բան:

Կարո Քահքեջյանը ծնվել է 1962թ. մարտի 24-ին Սիրիայի Հալեպ քաղաքում, Հայկ և Անահիտ Քահքեջյանների ընտանիքում: Նա զորավար Դրոյի թիկնապահի Սահակ Ասլանի թոռն է: Սահակ Ասլանը Կիլիկիայից էր, որտեղ նա պաշտպանել է իր տները թուրքերից մինչև վերջին հնարավոր պահը: Ութ տասնամյակ անց որպես Արցախի հռչակավոր հրամանատար` նրա թոռը շարունակելու էր մասնակցել ճակատամարտերին` կրելով իր պապիկի թաշկինակն ու խաչը: 

Երիտասարդ տարիքից Գարոյի մեջ սերմանվել է Սահակից Հայկին փոխանցված դասերը: Նրան ուսուցանել են, որ հայը միշտ պետք է պատրաստ լինի պաշտպանելու իր տունը: Ուստի, երբ իր ընտանիքը տեղափոխվեց Լիբանան, չնայած դեռահաս տարիքին, երբ սկսվում է Լիբանանի քաղաքացիական պատերազմը,Կարոն որոշում է զենք վերցնել ու պաշտպանել հայկական թաղամասը: Կարոն ՀՅԴ պաշտպանական ջոկատի անդամ էր, ինչպես նաև հայոց ցեղասպանության արդարության մարտիկ:

Ի վերջո նա տեղափոխվում է Նիգերիա, իսկ այնուհետև Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ Կարոն Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալասրանում ստանում է իր երկրորդ կրթությունը մեքենաշինության ոլորտում: Այնուհետև նա հաստատվում է Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում: Ֆրեզնոյում խելացի և աշխատասեր Կարոն, ով տիրապետում էր ութ լեզվի, մեծ հաջողությունների է հասնում: Նա ուներ մեծ սեփականություն, ձիեր և մեքենաներ: Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ երբևէ ոտք չէր դրել մայրենի հողում, միակ բանը, որ կարևոր արժեք էր ներկայացնում նրա համար իր հայրենիքն էր: 

Կարո Քահքեջյան

Ֆրեզնոյում ոչ մի հայկական միջոցառում տեղի չէր ունենում առանց Կարոյի իմացության և մասնակցության: Կալիֆորնիայում նրա շնորհիվ էր, որ իր լավ բարեկամ Առնոլդ Շվարցնեգերը տեղեկացավ հայ ժողովրդի և հայ ազգային պայքարի մասին: Հետագայում Շվարցնեգերը նամակներ էր գրում Կարոյին Արցախ և հանդիպում էր նրան, երբ վերջինս վերադառնում էր Կալիֆորնիա հրադադարների ժամանակ: Շվարցնեգերը մեծ ցանկություն էր հայտնում այցելել Արցախ:

Երբ Խորհրդային Միությունը սկսվեց քանդվել, Հայաստանի հետ ուղղակիորեն համագործակցության դռներ բացվեցին: Երբ տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, Կարոն առանցքային դեր խաղաց տուժածներին պարենամթերք հավաքելու և ուղարկելու համար: Երբ 1991թ. նրան վերջապես վիզա տրվեց Հայաստան այցելելու համար, նա ուղևորվեց իր կնոջ Մարոյի հետ և իր հետ տարավ այն ամբողջ պարենամթերքը, որը մտադիր էր տանել երկրաշարժի գոտի:

Սակայն, Հայաստան ժամանելուց անց նրա պլանները արագ փոխվում են: Երբ նրանք քայլում էին Սայաթ-Նովա փողոցով, ապա նկատում են ՈՒԱԶ մակնիշի մեքենա, որի ներսում կամուֆլյաժով երիտասարդներ էին: Նա կանգնեցրեց մեքենան և հարցրեց, թե որտեղ են ուղևորվում, որին ի պատասխան նրանք ասացին, որ մեկնում են պաշտպանելու Նոյեմբերյանը: Նա անմիջապես միացավ նրանց:

Այնտեղ նա վերջապես ականատես է լինում, թե ինչ է կատարվում Հայաստանում և ինչ պետք է արվի: Նրա կինը` Մարոն, դեմ է արտահայտվում և դատապարտում ակտիվ պայքարին միանալու նրա որոշմանը: Նա ասաց, որ նրանք եկել են Սպիտակի երկրաշարժի գոտի գնալու համար, այլ ոչ թե ռազմաճակատ: Այդ պահին Կարոն հանում է իր մատանին, տալիս կնոջը և ասում, որ այսուհետ ես ամուսնացած եմ իմ երկրի հետ միայն:

Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը դեռևս գտնվում էր Խորհրդային Միության կազմում: Եվ քանզի իր ամերիկյան անձնագրում խորհրդային միության կողմից տրված վիզայի ժամկետը սպառվում էր, Կարո Քահքեջյանը վերադառնում է Ամերիկա` նախապատրաստվելու գալիք պատերազմին: Այնտեղ նա զուր ժամանակ չի վատնում: Նա իսկույն ևեթ հանդիպում է իր լավագույն ընկեր և գաղափարակից եղբայր Շահե Աճեմյանին և նրանք սկսում են նախապատրաստական աշխատանքներ տանել` Արցախ վերադառնալու ռազմական ջոկատով:

Կարո Քահքեջյանը (աջում) Շահե Աճեմյանի հետ Ֆրեզնոյում (Կալիֆոռնիա)

Նա հավաքում է մի խումբ հայրենասեր ընկերների, ցույց է տալիս Նոյեմբերյանում նկարած իր տեսանյութերը և ասում, որ իրենց պարտքն է միանալ իրենց եղբայրներին` հանուն մայր հայրենիքի պաշտպանության: Կարոն և Շահեն որոշում են, որ իրենց հետ կտանեն այնքան նյութական օգնություն, ինչքան որ կարող են և, այնուհետև, Հայաստան մեկնելուն պես կորոշեն, թե որը կլինի նրանց հաջորդ քայլը: 1992թ. նրանք վերջապես մեկնեցին: Խորհրդային Միությունը փլուզվել էր, ձմեռային հրադադարը ավարտվել էր, իսկ Արցախում տեղի ունեցող հրաձգությունները վերածվել էին լայնամասշտաբ պատերազմի:

Երևան տանող օդանավում Կարոն հանդիպում է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, որտեղ նա բացատրում է իր պլաններն ու ծրագրերը: Կարոն և Շահեն արքեպիսկոպոս Մարտիրոսյանին են ցույց տալիս Ֆրեզնոյի հայկական եկեղեցու փաստաթղթերը, որը պնդում էր, որ նրանք եկեղեցու աշխատողներ են և մեկնում են Արցախ` մարդասիրական օգնություն ցուցաբերելու: Հասկանալով, որ դա ընդամենը քողարկվելու միջոց էր, արքեպիսկոպոսը խնդրում է նրանց բացահայտել իրենց իրական մտադրությունները` առաջարկելով իր օգնությունը:

Վայրէջք կատարելուն պես արքեպիսկոպոսը նրանց տանում է Էրեբունի ռազմական օդանավակայան, նստեցնում նրանց դեպի Ստեփանակերտ թռչող օդանավ, և նրանց տալիս է մի նամակ, որը նրանք պետք է փոխանցեին գեներալ Արկադի «Կոմանդոս» Տեր-Թադևոսյանին: Այդ օրվանից ի վեր արքեպիսկոպոսը դարձավ Կարոյի հոգևոր ուղեկալը, խորհրդատուն և մտերիմ ընկերը:

Արցախում Կարոն ուսումնաիրում է իրավիճակը և ծանոթանում մարտահրավերներին և ռազմական իրողություններին: Այնուհետև նա վերադառնում է Ամերիկա` վաճառելու իր ամբողջ ունեցվածքը, որպեսզի կարողանա կազմավորել և զինել իր ռազմական ջոկատը:

Կարոն բարեպաշտ քրիստոնյա էր, և նրա համար Հայաստանն ու քրիստոնեությունը անբաժանելի էին: Նա կարծում էր, որ միայն բարեպաշտ հոգևոր հասկացողությամբ կարող էր հայ ժողովուրդը տոնել այն հաղթանակները, որին ձգտում էր: Այդ պատճառով նա որոշեց իր ջոկատը անվանել Խաչակիրներ: 

Կարոն անձամբ ընտրում և հավանություն էր տալիս Խաչակիրներ ջոկատի անդամներին: Նրա համար ամենակարևոր հատկանիշը ազգային գաղափարախոսության մտավոր և հոգևոր հասկացողությունն էր: Ջոկատը կազմված էր ընդամենը քսան մարդուց, սակայն ջոկատում տիրում էր այնպիսի տպավորիչ կարգապահություն, որ Արցախի պաշտպանության կոմիտեի կողմից այն ստացավ պաշտպանության կոմիտեի հատուկ նշանակության ջոկատի կարգավիճակ: Ջոկատն իր կրոնական օրհնանքն ու խորհուրդը ստացավ անմիջապես արքեպիսկոպոսի կողմից:

Խաչակիրները 

Կարոն երազում էր միասնական, ոչ պարտիզանական և կարգապահական ազգային բանակ ստեղծելու մասին և կարծում էր, որ պետք է օրինակ ծառայել. նա ջանում էր այդ արժեքները սերմանել իր ջոկատում: Նա հետևում էր, որպեսզի իր ջոկատը զերծ լինի անգամ ամենաանվտանգ անբասիր ժամանցային ձևերից և արատներից, ինչպես օրինակ համազգեստը հագին արևածաղիկ ուտելը կամ մաստակ ծամելը:

Նրա կողմից սահմանված խիստ կարգապահության և գաղափարախոսության շնորհիվ` Կարոյի ջոկատին են վստահվում Արցախի պաշտպանական կոմիտեի ամենակարևոր ռազմական, հետախուզական և դիվերսիոն գործողությունների իրականացումը թշնամու գծից այն կողմ: 

Խաչակիրների ամենակարևոր առաջին ձեռքբերումներից մեկը 1992թ. ամռանն էր: Այն ժամանակ, երբ ադրբեջանցիները առաջ էին շարժվում ճակատային գծի ողջ երկարությամբ, Կարոյի ջոկատը կարողացավ հաղթանակ տոնել` ջարդելով նրանց Քարվաճառին մոտ գտնվող սեփական տարածքում և կանխելով թշնամու Բերձորի (Լաչինի) Միջանցքը գրավելու գործողությունները, որը կաթվածահար կաներ Արցախը:

Անհավանական թվացող այս ռազմական գործողությունների մեծ մասը, որոնք փոխեցին պատերազմի վաղ ընթացքը, գործողություններ, որոնք ցայսօր հույժ գաղտնի են պահվում, իրականացրել են երկուսից չորս զինվորներ:

Բերձորի միջանցքում հաղթանակ տոնելուց հետո` 1992թ. հունիս-օգոստոս ամիսներին, Խաչակիրները միանում են Չլդրանի և Գանձասարի մոտ գտնվող Վանքի պաշտպանական մարտերին, որտեղ նրանք իրենց խիզախությամբ և կարգապահությամբ զարմացրեցին և հայերին, և թշնամու զինվորներին: Իրենց վերջնական և վճռական ռազմական գործողության արդյունքում, չնայած այն հանգամանքին, որ բավականին զիջում էին թշնամուն մարդկանց և զինամթերքի քանակով, նրանք ստիպեցին ադրբեջանցիներին նահանջել` իրենց ետևից թողնելով ավելի քան քսան դիակ և ամենակարևորը` չորս սարքին վիճակում գտնվող տանկեր:

Խաչակիրները կորուստներ չունեցան, միայն երկու թեթև վիրավոր: Այնտեղ`իր մարտական կարողություններից բացի Կարոն հայտնի դարձավ իր ղեկավարման և ռազմավարական հմտությունների ու ունակությունների համար: 

Ռազմական գործողությունների ընթացքում տիրող կարգապահությունը նկարագրելիս գնդապետ Արթուր Պողոսյանը ասաց, որ իր կյանքում առաջին անգամ էր տեսնում, որ առաջնորդը հրամայի իր մարդկանց մարտի բռնվել բաց դաշտում, երբ թշնամին անտառային ծածկույթով էր պատսպարված, սակայն իր մարտիկներից յուրաքանչյուրը առանց երկմտելու կանգնում և հարձակվում էր:

Նրա զինվորները ասում էին, որ նման խիզախություն էին դրսևորում, քանզի Կարոն չէր ասում հարձակվել, այլ խնդրում էր հետևել իրեն: Նրանք ասում են, որ երբեք չեն ունեցել այնպիսի զգացողություն, որ կարող են մահանալ մարտի դաշտում, քանզի նրանց առջևում միշտ կանգնած էր Կարոն:

Ժամանակավոր հրադադարների և ձմեռային ընդմիջման ժամանակ Կարոն շտապում էր Միացյալ Նահանգներ` փորձելով կրթել և իրազեկել Սփյուռքին պատերազմի վերաբերյալ, ինչպես նաև հանգանակություններ հավաքել` սպառազինություն ձեռք բերելու համար:

Խաչակիրները

Գարնանային պայքարի մեկնարկից հետո, այլ վայրերում մարտնչելուց հետո, Խաչակիրներին է վստահվում իրականացնել ամենակարևոր ռազմական գործողություններից մեկի` Մարտակերտի ազատագրման առաքելությունը, որը թշնամին զավթել էր անցած ամառ: Նրանք պետք է գաղտնի ներխուժեին թշնամու ճակատ և գրավեին բարձունքը, որպեսզի հնարավորություն ընձեռնեին կանոնավոր ուժերին առաջ ընթանալ:

Նախկինում կանոնավոր ուժերի կողմից բարձունքի գրավման երեք փորձ է իրականացվել` ընդհանուր առմամբ 150 զինվորների մասնակցությամբ: Ամեն անգամ այդ փորձերը ավարտվում էին մահացություններով, պարտությամբ և նահանջով: Սա այնպիսի առաջադրանք էր, որը կարծես անհավանական էր թվում անգամ գումարտակի կողմից իրականացնելու համար:

Այնուամենայնիվ, հունիսի 25 ին` իր փոքրիկ ջոկատ վերադառնալուց հետո, Կարո տեղեկացնում է իր զորքին պատրաստվել, քանի որ վաղը Մարտակերտը պետք է գրավեն: Ութ մարտիկների հետ միասին Կարոյին հաջողվում է կատարել առաջադրանքը և բարձունքի վրայից նա ասաց իր հայտնի խոսքերը «Բարձունքը գրավված է, կարող եք սկսել հարձակումը»:

Սակայն հարձակում չեղավ: Եվ երբ արշալույսը բացվեց, իրենց երկրորդ գծում գտնվող թշնամու զինվորները հասկացան, որ այն, ինչ իրականում թվացել էր մի մեջ ջոկատի կողմից իրականացված հարձակում, իրականացվել է ընդամենը մի քանի մարդու կողմից: Ցնցված տեղի ունեցածից` նրանք դադարում են նահանջել և փորձում ետ բերել իրենց նվաստացուցիչ կորուստը: Նրանք հարձակում են սկսում բարձունքի ուղղությամբ, որտեղ կատաղի դիմադրությունից հետո, 1993թ. հունիսի 26-ին իր մարդկանց շրջանում Սպիտակ Արջ մականունով հայտնի Կարոն ընկավ:

Չնայած իրենց առաջնորդի կորստին` Խաչակիրները չհանձնեցին բարձունքը: Նրանք կռվեցին այնքան ժամանակ, մինչև վերջապես ուշացած հայկական ուժերը եկան օգնության: Երեք ժամ անց հայերը գրավեցին Մարտակերտը, տեղում հայտնաբերվեց քառասուն ութ ադրբեջանցիների լքված դիակներ:

Չնայած Կարոյի մահվան` Խաչակիրները շարունակում են իրենց գործողությունները միասնական: Նրանք կռվեցին մինչև պատերազմի վերջին ճակատամարտը` ի պատիվ և հանուն Կարոյի, մինչև տոնեցին հաղթանակը:

Կարոն հաճախ ասում էր, որ նա երբեք չի մահանա, որ նա հավերժ կապրի Արցախի սուրբ հողի միջոցով: Նա հայտնի էր նրանով, որ հաճախ էր ասում «իմ քաղաքական կուսակցությունը իմ ժողովուրդն է»: Նա երբեք տարբերություն չէր դնում բուն Հայաստանի և Արցախի միջև և նա չէր ընդունում որևէ քաղաքական պառակտում: Նա հավատում էր միայն սրբազան Հայկական լեռնաշխարհին: Նա Հայաստան չեր եկել հերոս դառնալու, այլ օգնելու Հայկական լեռնաշխարհին վերադարձնելու սուրբ հերոսական պատիվը: Նա 31 տարեկան էր: 

Կարո Քահքեջյան

Աղբյուրը՝ thearmenite.com

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո