Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Խառը ամուսնությունների խնդիրը հայ հասարակության մեջ

Խառը ամուսնությունների խնդիրը հայ հասարակության մեջ

Հայերը ողջ աշխարհով մեկ հպարտանում են իրենց ազգի հին լինելու փաստով, իրենց մշակույթով ու համարում են, որ ունեն ամենաուժեղ ու մեծ Սփյուռքը: Այս բոլոր խոսակցությունները մակերեսային են, քանի որ երբ գործը հասնում է իրենց հարմարավետությանը, չգրված օրենքները, մշակույթն ու հին ժողովուրդ լինելը մղվում են երկրորդ պլան:

20-րդ դարասկզբի հայտնի իրադարձություններից հետո հայերը զրկվում են իրենց հայրենիքի մեծ մասից ու ստիպված են լինում գաղթել աշխարհի տարբեր անկյուններ, ու այդ բոլոր տեղերում՝ Միջին Արևելքից մինչև ԱՄՆ, ձևավորվում են հայկական համայնքներ: Փաստ է այն, որ հայ ժողովուրդն անցել է սարսափելի ցեղասպանության միջով, սակայն օրեցօր տեղի ունեցող կամավոր ձուլումն ավելի սարսափելի է, քանի որ այն տեղի է ունենում աննկատ: Բացի նրանից, որ մայրենի լեզվին տիրապետելն ու մշակույթի պահպանումը գտնվում են շատ ցածր մակարդակի վրա, տեղի է ունենում նաև գենոֆոնդի ոչնչացում. ներկայումս խառը ամուսնությունների բաժինը արդեն կազմում է մոտ 40—60%:

Զարմանալի է, բայց Հայաստանում ևս այս հարցը շատ լուրջ է, հաշվի առնելով այն, ինչ ցուցադրում են հեռուստատեսությամբ (ժողովրդի սերը վայելող հնդկական սերիալները),  երեխաներին տրվող անուններն (երեխաներին անվանում են այդ սերիալների գլխավոր հերոսների պատվին) ու օտարերկրացիների հետ ամուսնությունները: Սփյուռքում տիրող իրավիճակը դեռ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, բայց այն, ինչ կատարվում է Հայաստանում ՝ ոչ, քանի որ հենց պետությունը պետք է օրինակ ծառայի ողջ աշխարհով մեկ ցիրուցան եղած համայնքների համար, սակայն եթե պետությունն անկարող է դա անել, Սփյուռքը մնում է առանց կողմնորոշիչների: Եթե հին Հայաստանի օրենքների համաձայն այլ ազգի ներկայացուցիչների հետ ամուսնությունները համարվել են խայտառակություն, այսօր դա նույնիսկ ընդունված է, ընդ որում հայերն ամուսնանում են ոչ միայն եվրոպացիների ու քրիստոնյաների հետ, որոնց ուզում են հավասարվել, այլ ամուսնանում են երրորդ աշխարհի ներկայացուցիչների հետ…

Նման կամավոր ձուլումը մեկն է այն պատճառներից, որ հայ ազգը հետզհետե վերանում է Արևելքի խոշոր ժողովուրդների շարքից: Մինչ տարածաշրջանի բնակչության թիվն աճում է, հայերի թիվը ստաբիլ կնվազում է: Այս հարցի մասին խոսելը հատկապես կարևոր է այսօր, քանի որ մեր տարածաշրջանում ներկա պահին քրիստոնյա բնակչությունն ամեն օր պայքար է մղում մուսուլմանական շրջապատում դիմակայելու համար:

Հայ հասարակությունում ստեղծված ներկայիս իրավիճակի համար ինչ-որ տեղ պատասխանատվություն է կրում այսպես կոչված հայկական էլիտան՝ որակական առումով այն փոքրամասնությունը, որը կամա թե ակամա իր հետևից է տանում ժողովրդին: Ելնելով հայության մեջ գերակշիռ արժեքներից, այդ էլիտան դժվար է կոչել ազգային, այն ավելի շուտ հասարակական կամ բիզնես էլիտա է:

Եթե նախկինում, մտավորականության ներկայացուցիչները, ինչպես օրինակ Ռուբեն Սևակն է, նշում էին. «Մենք ենք ժողովրդի առաջնորդները: Եթե մենք դավաճանենք մեր իդեալներին, ժողովուրդը կկորցնի արդարացի պայքարի հանդեպ ունեցած հավատը: Մենք պետք է օրինակ ծառայենք: Մենք պետք է զոհվենք հանուն մեր ազգի անմահության», ապա այսօր մեր էլիտան դա մարդիկ են, որոնց մոտ բացակայում են իդեալները, որոնք հեշտությամբ ամուսնանում են օտարերկրացիների հետ: Սևակն ինքը ամուսնացած էր գերմանուհու հետ, ինչն այդքան էլ օրինակելի չէր այն ժամանակ, սակայն նրա կինը հրաշալի հայերեն էր խոսում ու նույնիսկ ամուսնու մահից հետո մինչ մահ խոսում էր միայն հայերեն, երեխաներին հայեցի դաստիարակություն էր տվել ու պահում էր հայկական ավանդույթները: Եթե բացառություն ՝ ապա այսպիսին, սակայն ակնհայտ է , որ այսօր նման օրինակներ չափազանց քիչ կան:

Այլ պետություններում ձուլման ռիսկն ավելի բարձր է նույնսիկ մաքուր հայերի դեպքում, էլ չասած նրանց մասին, ովքեր կիսով չափ են հայ: Դժվար չէ գուշակել, թե ինչպիսի ապագա է սպասում նրանց ժառանգներին:

Հիշենք հայտնի ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանին, որի մասին տեղին ու անտեղի սիրում են գրել հայկական լրատվամիջոցները: Կիսով չափ հայ Ալեքսիսը (մայրը իռլանդուհի է) ամուսնացել է հայտնի աֆրոամերիկացի Սերենա Ուիլիամսի հետ; շախմատիստ Լևոն Արոնյանը ՝ հայ ժողովրդի պարծանքը, նույնպես ամուսնացել է օտարերկրացու հետ՝ ֆիլիպպինուհի Արիաննա Կաոլիի հետ և այլն: Նման օրինակներ կարելի է դեռ շատ բերել:

Ժողովրդին միայն մնում է  «դեզի մեջ ասեղ փնտրել» ՝ հպարտանալ Կաոլիի հայերեն արտասանություններով կամ օրինակ նրանով, որ Սերենան մի անգամ իրեն հայ է անվանել: Ժողովրդին մնում է միայն պատեհ-անպատեհ նշել հայտնի մարդկանց հայ լինելու մասին, որոնք ոչ մի անգամ հրապարակայնորեն իրենց հայ չեն անվանել (օրինակ հայտնի թենիսիստ Անդրե Աղասին, որը ոչ մի անգամ չի եղել Հայաստանում): Հայ ժողովուրդը չափազանց քիչ բան է պահանջում իր սեփական էլիտայից, ու դա զարմանալի չէ, հաշվի առնելով այն ճգնաժամը, որի մեջ այսօր հայտնվել է ազգային գաղափարախոսությունը:

Այս հոդվածը միտում չունի ինչ-որ մեկին քննադատելու կամ բան սովորեցնելու, այն ուղղակի կոչ է անում մի քիչ մտածել ու հստակ գնահատականներ տալ. որքա՞ն է մնացել հայ ժողովրդի գոյությանը, հաշվի առնելով վերոնշյալ փաստերը: Թող ամեն մեկն իր համար անկեղծ պատասխանի, նա պատասխանատվություն կրում է իր ազգի շարունակականության համար, թե դա ուրիշների գործն է:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո