Մեծ իրադարձություն Թուրքիայի հայերի համար՝ թուրքական հեռուստատեսության ոլորտում իր գործունեությունն է սկսում հայկական «Լույս» հեռուստաալիքը
Թուրքիայի սբ. Վարդանանց և Գումգաբու թաղամասի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիներում արարողությունների հեռարձակումով թուրքական հեռուստատեսության ոլորտում իր գործունեությունն է սկսում հայկական «Լույս» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը սկսել է աշխատանքները հունվարի 6-ին՝ ըստ հայկական օրացույցի Սուրբ ծնունդի օրը: «Լույսը բացվել է Սուրբ ծննդյան տոնին», - ասեց հեռուստաալիքի տնօրեն Հարություն Քուրալը:
Հեռուստաալիքը սկսում է գործել անմիջապես տանսհինգ օր հետո, երբ «Լույս» ամսագրում տպագրվում է հոդված այն մասին, որ Թուրքիայում հայերն այսուհետ ունեն իրենց հեռուստաալիքը:
«Բացումն այսօր է տեղի ունեցել: Հիմա արդեն մեզ կարող եք դիտել հայերեն ու թուրքերեն լեզուներով ողջ աշխարհով մեկ HD ֆորմատով», - ասեց Քուրալը: Համացանցին միացած լինելու դեպքում կարող եք միանալ հեռուստաալիքին բջջային հեռախոսների կամ պլանշետների օգնությամբ:
Հարություն Քուրալ / hyetert.org
Հոր երազանքը
«Հայրս՝ Արամ Քուրալը, 35 տարվա լրագրողական ստաժ ունի, ու հայկական հեռուստաալիք բացելու գաղափարը նրանն է: Նա համարում էր, որ հայ հասարակության համար նման հեռուստաալիք ունենալն անհրաժեշտություն է: Մեզ հաջողվեց կյանքի կոչել նրա երազանքը: Առավոտ ժամը ութին, ցերեկը ժամը տասներկուսին ու երեկոյան յոթին հեռուստաալիքով ցուցադրվելու են հայերեն ու թուրքերեն լեզվով նորություններ: Պետական լուրերին զուգահեռ, կլինի նաև հատուկ ծրագիր, որը հետաքրքիր կլինի հայերի համար: Բացի դրանից, հեռարձակվելու են նաև արվեստին վերաբերող, մշակութային, տնտեսական, սպորտային ծրագրեր», - ավելացրեց նա:
«Լույս» ամսագիրն այս կերպ է իրեն ներկայացնում. «Մենք հասցրել ենք հանդիպել ընթերցողների հետ Թուրքիայում, Ամերիկայում, Արգենտինայում, Ֆրանսիայում ու Գերմանիայում: Ցույց ենք տալիս հայ, հույն ու սիրիական ժողովուրդների կյանքը այլ տեսանկյունից: Մենք անմահացնում ենք պահեր գործարար մարդկանց, արվեստի ոլորտի ներկայացուցիչների կյանքից: Նշել ենք մեր աշխատանքի առաջին տարեդարձը, քսանվեց երկրում հասնելով երեսուն հազար ընթերցողի ցուցանիշին: Մոտակայում ևս մենք շարունակելու ենք մեր լուսավոր աշխատանքը»:
Քուրալը նշեց, որ հեռարձակվելու են նաև հատուկ ուղիղ եթերներ տեղի հայ համայնքների կյանքից: Մարտի չորսին «Լույս» հեռուստաալիքի առաջին ծրագրերից մեկի հյուրն էր նախկին վարչապետ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալը Յըլդըրըմը:
Իշխող կուսակցության թեկնածուն նշեց, որ Ստամբուլի ապագայի համար հարկավոր է համագործակցելով աշխատել: «Մեր աչքերի, մաշկի, մազերի գույնը տարբեր է, սակայն մեր աչքերից հոսող արցունքները նույն գույնն ունեն: Դրա համար մենք պետք է լինենք եղբայրների նման ու միասին աշխատենք հանուն Ստամբուլի բարեկեցության: Կառավարման տասնվեց տարիների ընթացքում մեզ հաջողվել է հասնել շատ բաների, սակայն անելիքներ դեռ շատ ունենք»,- ասեց քաղաքական գործիչը:
Հուսով ենք, «Լույսը» կդառնա Թուրքիայի առաջին հայկական հեռուստաալիքը, որը կլուսաբանի հայ ժողովրդի կյանքն այնպես, ինչպես կա: Չէ որ նրանք, ովքեր կացարան են փնտրում խավարի մեջ, երբեք չեն կարող լույս արձակել:
Աղբյուր՝ ermenihaber.am
Մեկնաբանություններ