Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
«Մենք հիբրիդային պատերազմի փուլում ենք»՝  «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Գասպարյան

«Մենք հիբրիդային պատերազմի փուլում ենք»՝ «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Գասպարյան

«94թ-ից այս կողմ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը մտավ ցածր ինտենսիվության փուլ, 2014թ-ից սկսած՝ սահմաններին ունեցանք իրավիճակի սրում: Ադրբեջանը ոչ միայն ռազմական միջոցներով է փորձում ազդել Հայաստանի վրա, այլ նաև կիրառում է տարբեր տեսակի այլ միջոցներ: Մենք հիբրիդային պատերազմի փուլում ենք, և առաջին հերթին թիրախում Հայաստանն է և հայ հասարակությունը: Հիբրիդային պատերազմը միասնական ռազմավարության շրջանակներում՝ տարատեսակ համադրություններով քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և ռազմական միջոցների կիրառում է, սրանք հյուծիչ և քայքայիչ միջոցներ են է: Ադրբեջանի ակնկալիքով հիբրիդային պատերազմի քաղաքական կոմպոնենտը միտված է Հայաստանի արտաքին քաղաքականության համար տարատեսակ խնդիրներ ստեղծելու, թուլացնելու հարաբերությունները Ռուսաստանի և տարածաշրջանային գործընկերների հետ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ: Եվ դա արվում է լոբբինգային կազմակերպությունների միջոցով՝ մասնավորապես ԱՄՆ-ում, Ռուսաստանի հետ կապերի խորացմամբ, ԵՄ-ի հետ հարաբերություններում «խավիարային» դիվանագիտությամբ»,«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Գասպարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո