Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Համշենական «Քուզիմ» երգը Հայաստանի «Կաթիլ» խմբի կատարմամբ
Մշակույթ

Համշենական «Քուզիմ» երգը Հայաստանի «Կաթիլ» խմբի կատարմամբ

Պատկերազարդումը՝ Nina Pijoyan

Ավանգարդ-ֆոլկ ժանրում հանդես եկող հայկական «Կաթիլ» խումբը ներշնչվում է հայ ժողովրդական երգերով և մեղեդիներով, այդ թվում՝ Թուրքիայի սևծովյան շրջանի երգերով: Վերջերս «Կաթիլը» թողարկել է համշենական «Կուզիմ» երգի կատարման իր աուդիո տարբերակը, որն ուղեկցվում է գեղեցիկ պատկերազարդմամբ: Հեղինակ՝ Սև ծովի ափին բնակվող համշեն Յուսուֆ Վայիչ:

Երգի բառերը / արևելահայերեն թարգմանությամբ՝

«Քուզիմ» / «Ուզում եմ»

Աաքագէ էրթա չի, / Արեգակը չի գնում,
Թաքիդում փէրէվաձ ա, / Կարծում եմ խավարել է,
Իսա ինչբէս աշխար ա, / Այս ինչպիսի աշխարհ է,
Էմմէն դաղ խարէվաձ ա: / Ամեն տեղ խառնված է:

Էրգիքէ էլլուշ քուզիմ, / Երկինք բարձրանալ եմ ուզում,
Աստաղէ փէրնուշ քուզիմ, / Աստղ բռնել եմ ուզում,
Լուսնիկային մէշնան հէդ / Լուսնի միջից
Քէզի փութ էնուշ քուզիմ: / Քեզ նայել եմ ուզում:

Էրթուշ քուզիմ իսթի հէդ, / Ուզում եմ գնալ այստեղից,
Այէ հէդրա էրթաք մէք, / Արի միասին գնանք մենք,
Մէդօղում աշխարսիվա, / Մութ աշխարհիս վրա
Լուսնիկա էլլօղ ուք մէք: / Լուսին ենք լինելու մենք։

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո