Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հայրենիքի հզոր ձայնի դեգերումները ճանապարհներին` Տարա Մամեդովա

Հայրենիքի հզոր ձայնի դեգերումները ճանապարհներին` Տարա Մամեդովա

Տարա Մամեդովայի ընտանիքը, ով մանկությունից ի վեր բազմաթիվ զրկանքներ ու դժվարություններ է կրել, մոտավորապես հարյուր տարի առաջ Ագրայից (արևելյան Թուրքիա) ներգաղթել է Հայաստան, իսկ այնտեղից Միջին Ասիա` Ղրղզստան, որտեղ 1983 թ. նա ծնվել է:  1993 թ. Խորհրդային միության փլուզումից հետո, նրա ընտանիքը ստիպված էր տեղափոխվել մի փոքր ռուսական գյուղ: Դժվար էր, քանի որ լինելով քուրդ` նրանք չունեին իրենց երկիրը ու գնալու տեղ չունեին:

Ամենամեծ խնդիրը կայանում էր նրանում, որ Ղրղզստանից եկած նախկին ուսուցիչները, բժիշկերն ու ճարտարագետները բնակություն հաստատելով գյուղում` ստիպված էին զբաղվել անասնաբուծությամբ, քանի որ ձմռանը գյուղից քաղաք գնալը գրեթե անհնար էր:  

Բնակության վայրի փոփոխություն մեծ ազդեցություն ունեցավ Տարայի վրա: Ղրղզստանում նա հաճախում էր դաշնամուրի դասերի, իսկ Ռուսաստանում անընդհատ անհարմարությունների ու տեղափոխությունների հետևանքով նա որոշ ժամանակ մնացել էր առանց երաժշտական կրթության: Տարայի մայրը, ով ուսուցչուհի էր, երեխաներին դասավանդում էր տանը` ղրղզական և ռուսական կրթական համակարգի միջև եղած տարբերությունների պատճառով:  Որոշ ժամանակ անց նրանց կյանքը նորից հունի մեջ ընկավ շնորհիվ այն հանգամանքի, որ նրա մայրը աշխատանքի տեղավորվեց գյուղական դպրոցում:

Հետագայում Տարային հաջողվում է ընդունվել թատերական բաժին: Նրա ղեկավարը նրան տալիս է դերեր, որտեղ կարելի է և' երգել, և' պարել: Այն դերասանը, ով կարող է խաղալ բեմում և երգել, ավելի շատ հնարավորություններ ունի իր կյանքը կապել երաժշտության հետ:  

Տարայի մանկությունը` լի զրկանքներով և տեղափոխություններով, անշուշտ, բավականին ծանր էր  և նրան դարձրել էր զգացմունքային ու զգայուն: Երաժշտության միջոցով Տարան սկսվում է կիսվել իր ապրումների մասին:

21 տարեկանում նա թողնում է ուսումը և որոշում կայացնում ուղևորվել դեպի Փարիզ` այնտեղ երաժշտական կրթություն ստանալու համար: Չտիրապետելով լեզվին և լինելով լիովին միայնակ` Տարան ստիպված էր աշխատել տարբեր վայրերում: Կյանքը հեշտացավ այն բանից հետո, երբ նա սովորեց ֆրանսերեն լեզուն` դա նրան հնարավորություն տվեց կենտրոնանալ երաժշտության վրա:

Փարիզում նա առաջին անգամ երգեց ջազային խմբում, իսկ այնուհետև սկսեց հանդես գալ որպես մենակատար: Այնուամենայնիվ, նրան` որպես ջազ և բլյուզ խմբերի մենակատար, սկսում է գրավել այս ժանրի երաժշտությունը:  Ընդհանուր առմամբ, նա որպես ջազ և բլյուզ խմբերի մենակատար, չի կապակցում իր երաժշտությունը ջազի ու բլյուզի հետ, այլ սահմանում է այն որպես ժամանակակից էթնիկ փոփ երաժշտություն, քանի որ նա սիրում է իր ստեղծագործության մեջ հավելել էթնիկ տարրեր:  

Տարան իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ռուսաստանում և Ֆրանսիայում, և բացի նրանից, որ ազատ տիրապետում է ռուսերեն, քրդերեն և ֆրանսերեն լեզուներին, Ֆրանսիայում ապրելու տարիներին նա սովորում է նաև թուրքերեն լեզուն:  Չնայած իր հարուստ լեզվական գիտելիքներին` նա երգեր գրել է միայն քրդերեն լեզվով:

«Ախ» ձայնասկավառակում երգչուհին երգերը գրել է քրդերեն լեզվի սորանի և զազակի բարբառներով:

2014թ. օգոստոսի 3-ին ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը հարձակվեց եզդիներով բնակեցված Սինջար շրջանի վրա:  Մոտավորապես հինգ հազար երեխաներ և կանայք սեքսուալ ստրկության ենթարկվեցին: Տարան իր երգերից մեկը` «Սինջարի կանայք» երգը, նվիրել է այդ ողբերգական իրադարձություններին:

Ռուսաստանում հայտնի եզդի ռուս վոկալ կատարող Զարան Մոսկվայում կայացած միջազգային էթնիկ «Մեր սրտերի երաժշտությունը» փառատոնում երգեց մի շարք երգեր քրդերեն լեզվով: Խոսքերի հեղինակը Տարա Մամեդովան է, երաժշտությունը գրել է Յասմին Լեվին: Փառատոնին նա հանդես է եկել անատոլիական պարային համույթի հետ միասին:

Զարգացնելով և բարելավելով իր երաժշտությունը` Տարան կարողացավ դյութել իր երկրպագուներին 2019 թվականի հունվարի 20-ին Բեյօղլուում (թաղամաս Ստամբուլում) կայացախ համերգի ժամանակ: Ես կարողացա ներկա գտնվել համերգին և լսել Տարայի նոր ստեղծագործությունները` հնարավորություն ունենալով իրականում վայելել տաղանդավոր երաժիշտների գունագեղ շոուն: Այս համերգի ընթացքում Տարան ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպիսի յուրահատուկ արտիստ է` ի ցույց դնելով իր ձայնի ամբողջ հզորությունը` պարբերաբար անկեղծ երկխոսություններ վարելով հանդիսատեսի հետ:  Այս ամենի հետ մեկտեղ նա մի քանի երեգեր կատարեց ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով` արժանանալով ողջ դահլիճի ծափահարություններին:

Ես հուսով եմ, որ Տարան կշարունակի այցելել այն բոլոր վայրերը, որտեղ նրա տաղանդը կկարողանան ըստ արժանվույն գնահատել և նա կշարունակի ուրախացնել և զարմացնել երկրպագուներին իր երգերով:

Աղբյուրը՝ radikal.com

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո